20Bet Armenia

20Bet Հայաստան։ Ակնարկ բուքմեյքերական ընկերության մասին

Խաղային բիզնեսը Հայաստանում

Հայաստանի տարածքում բուքմեյքերների և խաղատների գործունեությունն օրինական է։ Համապատասխանը օրենքը «Ազարտային խաղերի մասին» ընդունվել է 2004 թվականին։ Իշխանությունների այս որոշման շնորհիվ տեղական և միջազգային ընկերությունները կարող են լիցենզիա ստանալ գրանցող մարմնի կողմից, որը մտնում է Ֆինանսների նախարարության մեջ։ Այնուամենայնիվ, 2019 թվականին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Ազարտային խաղերի մասին» օրենքի մեծ փոփոխություններ մտցնելու նախագիծը։ Նոր կանոնների համաձայն՝ բուքմեյքերները և խաղատները պետք է գտնվեն հատուկ խաղային գոտիներում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում և Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։

Փոփոխություններից հետո շատ ընկերություններ անցան ստվերային աշխատանքի, այդ թվում՝ սկսեցին ծառայություններ մատուցել առցանց։ Քանի որ բուքմեյքերների և խաղատների կայքերը չեն արգելափակվում, խաղացողները ակտիվորեն սովորում են համացանցի միջոցով խաղադրույքներ անելուն։ Տեղի խաղացողների համար հետաքրքիր ընկերությունների թվում է 20bet Հայաստան-ը։ Սա շուկայում նոր ընկերություն է, որը բավականին լավ պայմաններ է առաջարկում ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու խաղացողների համար։ Եթե Դուք դեռևս ծանոթ չեք այս ընկերությանը, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել մեր ակնարկը։ Այստեղ մենք հավաքել ենք 20bet Հայաստան բուքմեյքերական ընկերության մասին հիմնական տեղեկատվությունը։

Լիցենզիա 20Bet Հայաստան բուքմեյքերական ընկերության աշխատանքի համար

20bet Հայաստան բուքմեյքերական ընկերությունն իր առցանց ծառայություններն առաջարկում է՝ համաձայն №8048/JAZ լիցենզիայի, որը ստացել է Antillephone N.V. կազմակերպության կողմից, որը գրանցված է Կուրասաոյում։ Ինչպես հայտնի է, Կուրասաոն Կարիբյան ավազանի փոքր պետություն է, որը հայտնի է խաղային հաստատությունների գրացմումով։ Բուքմեյքերական գրասենյակի լիցենզիայի առկայությունը նշանակում է, որ խաղացողները ստիպված չեն մեծ հարկեր վճարել։ 20bet Հայաստան-ի միջնորդավճարները բարձր չեն, ինչը նոր օգտատերերի է գրավում՝ կայքի օգտվելու համար։

Այս բուքմեյքերական ընկերության գործունեությունը ստուգվում է այն գրանցողի՝ Antillephone N.V.-ի կողմից։ Այդ իսկ պատճառով ընկերությունը փորձում է հետևել բոլոր կանոնակարգերին՝ լիցենզիայից չզրկվելու համար։ Խաղացողների կողմից նույնպես չեն գրանցվել 20bet Հայաստան-ի կողմից որևէ խախտումների մասին ահազանգեր։ Բարդությունների առաջացման դեպքում կարելի է դիմել սպասարկման ծառայությանը, ինչի մասին նույնպես կխոսենք այսօրվա հոդվածում։

20Bet Հայաստան-ի պորտալը

20bet Հայաստան բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին է ներկայացնում ժամանակակից վեբ-կայք, որը բավարարում է ազարտային խաղերի սիրահարների պահանջները։ Այն ունի պարզ և հասկանալի ինտերֆեյս։ Անհրաժեշտ բաժին կարելի է մտնել վերևի ընտրացանկի, ներքևի ընտրացանկի և կողային պանելների միջոցով։ Բացի այդ, յուրաքանչյուր բաժինը կառուցված է այնպես, որ կայքի նոր այցելուները արագ կարողանան գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը։

Որպես կայքի մյուս կարևոր առավելություն կարելի է առանձնացնել հարմարեցված դիզայնը։ Կայքը ճիշտ է արտացոլվում բոլոր տեսակի բջջային հեռախոսների վրա։ Այսպիսով կարելի է խաղադրույքներ անել կամ խաղալ փոքեր, ռուլետկա և այլն՝ օգտագործելով Ձեր սմարթ հեռախոսները։ Սակայն այն օգատերերին, ովքեր օգտվում են այլ բուքմեյքերական ընկերությունների հավելվածներից, նույնը չեն կարող սպասել 20bet-ից։ Մեր կարծիքով՝ հավելվածի բացակայությունը ընկերության գլխավոր թերություններից է։ Հուսանք՝ շուտով դա նույնպես կշտկվի։

Բուքմեյքերական ընկերության վեբ-կայքը արագ է բեռնվում՝ չնայած մեծ թվով իրադարձությունների դինամիկ թարմացմամբ։ Պորտալի օպտիմիզացման համար ծրագրավորողների աշխատանքը գնահատելի է։ Հարկ է նաև շեշտել գրանցման ոչ բարդ գործընթացը (հաջորդ բաժնում կխոսենք դրա մասին)։ Բացի այդ, խաղացողները կարող են արագ դիմել սպասարկման ծառայությանը առցանց զրուցարանի միջոցով։ Այս տարբերակն, անշուշտ, օգտակար կլինի 20bet Հայաստան բուքմեյքերական ընկերության նոր օգտատերերի համար։

Առավելություններ և թերություններ
  • Հարմարավետ վեբ-կայք՝ գործառույթների մեծ ընտրությամբ։
  • Ավելի քան 2000 սպորտային իրադարձություն։
  • Մի քանի ողջույնի բոնուսների ընտրության հնարավորություն։
  • Խաղացողների 24/7 սպասարկում։
  • Կայքը թարգմանված չէ հայերենով։
  • Չկա բջջային հավելված։
  • Չկա սպասարկում հեռախոսահամարով։

Գրանցումը 20Bet Հայաստան-ի կայքում

Սպորտային իրադարձություններում կամ ազարտային խաղերում խաղադրույք կատարելու համար՝ անհրաժեշտ է գրանցվել կայքում։ Եթե 20bet Հայաստան կայքի այցելուն դեռևս չունի օգտահաշիվ, կարող է շատ արագ ստեղծել։ Դրա համար անհրաժեշտ է անցնել «Գրանցում» բաժին և լրացնել դաշտը։ Գրանցման գործընթացը հատուկ բաժանվել է երեք քայլի, որպեսզի օգտատերերին թվա, որ գրանցումը բավականին պարզ է, թեև այն ընդգրկում է խաղացողի մասին հիմնական տվյալները։

Ձեր տվյալները լրացնելուց, հաշվի արժույթ և բնակության երկիրը նշելուց, գրանցումը էլ․ փոստի միջոցով հաստատելուց հետո խաղացողը կարող է անցնել հաշվի լրացմանը։ Գումարով հաշիվը համալրելուց անմիջապես հետո օգտատերը ստանում է բոնուս (այդ մասին կխոսենք մյուս բաժնում) և կարող է խաղադրուքներ անել կամ խաղալ։ Այնուամենայնիվ, շահած գումարը հաշվից հանելու համար հարկավոր է վերիֆիկացնել պրոֆիլը։ Դրա համար օգտատերը պետք է կայքում վերբեռնի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Ներկայացված փաստաթղթի ստուգումից հետո օգտահաշվի սահմանափակումները կվերացվեն, և խաղացողը կարող է լիարժեք օգտվել 20bet Հայաստան ընկերության ծառայություններից։

20Bet Հայաստան՝ ակցիաներ օգտատերերի համար

20bet Հայաստան բուքմեյքերական ընկերությունն իր ծառայություններն էլ սկսել մատուցել 2020 թվականին և իր ուշադրությունը կենտրոնացրել է կայքի զարգացման և հետաքրքիր խաղադրույքների և խաղերի ստեղծման վրա։ Այդ պատճառով բոնուսների և պարգևատրումների հարցում դեռևս մեծ առաջընթաց չկա։ «Ակցիաներ» բաժնում կարելի է գտնել ընդամենը 6 առաջարկ։ Դրանց մի մասը վերաբերում է խաղադրույքներին, մյուս մասը՝ խաղերին։ Այդուհանդերձ, դրանք ունեն մշտական բնույթ։ Խաղացողները դեռևս չեն ստանա պարգևատրումներ հատուկ սպորտային իրադարձությունների և տոների առիթով։

Առաջին բոնուսը, որ կստանան սկսնակները, գրանցման համար է։ Առաջին ավանդի ներդնումից հետո խաղացողը կստանա գումարի 100%-ն իր բոնուսային հաշվին։ Ընդ որում, պարգևատրման առավելագույն չափը 120 դոլար է կամ դրան համարժեք գումար հայկական դրամով։ Իսկ քանի որ բոնուսը կոմբինացված է (ընտրվում է գրանցման ժամանակ), խաղացողը կստանա նաև 120 անվճար պտույտների կամ խաղադրույքների հնարավորություն։ Բոնուսներից յուրաքանչյուրը իր առանձնահատկություններն ունի, որոնց հետ կարելի է ծանոթանալ կոնկրետ ակցիայի էջում։

Առաջին ավանդի դիմաց բոնուսի տրամադրումից հետո 20bet Հայաստան բուքմեյքերական ընկերություննն առաջարկում է պարգևատրում երկրորդ ավանդի համար։ Այն համարժեք է հաշվին համալրված գումարի 50%-ին, սակայն չի գերազանցում 100 դոլարը կամ համարժեք գումարը տեղական արժույթով։ Բացի այդ, օգտատերերին սպասվում է 50 ֆրիսպին սլոթերից մեկում։

Մյուս առաջարկներին կարելի է ծանոթանալ «Ակցիաներ» բաժնում։

Սպորտային խաղադրույքներ և ազարտային խաղեր 20Bet Հայաստան-ից

Դուրս գալով շուկա՝ 20bet Հայաստան բուքմեյքերական ընկերությունն անմիջապես հայտարարեց իր մասին՝ որպես ամենամեծ թվով խաղադրույքներ և խաղեր առաջարկող ընկերության։ Օգտատերերը կարող են ավելի քան 2 հազար առաջնություն ու ավելի քան 4 հազար խաղեր գտնել։ Սա ավելի քան բավարար է՝ ազարտային խաղերի սիրահարներին գրավելու համար։

Ամենամեծ թվով սպորտային իրադարձությունները հասանելի են «Sports Betting» («Սպորտային խաղադրույքներ») բաժնում։ Այստեղ խաղացողները կարող են խաղադրույքներ անել մինչև խաղերի սկսվելը։ Սպորտաձևերի թիվը 21 է, որը ներառում է նաև կիբերսպորտ։ Կարելի է նաև ընտրել բազմազան տարբերակներ խաղադրույքների համար։ Գործակիցներն ավելի բարձր են, քան հայտնի մրցակիցների մոտ։ Իսկ եթե օգտատերը սպորտային խաղադրույքների ոլորտում փորձ ունի, ապա առաջարկում ենք այցելել «Live Betting» («Կենդանի խաղադրույքներ») բաժինը։ Այստեղ հասանելի են խաղեր իրական ժամանակում։ Խաղադրույքները կառավարելու հնարավորության շնորհիվ խաղացողները հնարավորություն ունեն ստանալու մեծ շահումներ։

Հարկ է առանձին անդրադառնալ խաղերին։ 20bet Հայաստան ընկերությունն օգտատերերին է առաջարկում դասական թղթախաղեր և ռուլետկա։ Դրանց մի մասն անց է կացվում իրական ժամանակում սեղանների շուրջ, որտեղ խաղը կառավարվում է ընկերության ներկայացուցիչների կողմից։ Սա շատ հետաքրքիր ձևաչափ է, որն ավելացնում է իրական խաղատանը գտնվելու զգացողությունները։ Կցանկանայիք առանձնացնել նաև սլոթերը։ Դրանք հսկայական թիվը՝ ամենատարբեր արտադրողների կողմից։ Հասանելի առաջարկներին կարելի է ծանոթանալ «Casino» («Խաղատուն») և «Live Casino» («Կենդանի խաղատուն») բաժիններում։

Վճարային ծառայությունները 20Bet Հայաստան-ի կայքում

Հայաստանցի խաղացողները պետք է խնդիրներ չունենան գումարի համալրման և հաշվից գումար հանելու հետ։ Բուքմեյքերը առաջարկում է բոլոր հիմնական ծառայությունները վճարումներ իրականացնելու համար։ Հայաստանցիները կարող են օգտվել MasterCard և Visa բանկային քարտերից։ Ավելի անանուն գործողությունների համար՝ կարելի է օգտվել Neteller և ecoPayz վճարային համակարգերից կամ Skrill, Jeton և Perfect Money էլեկտրոնային դրամապանակներից։ Կարելի է նաև փոխանցումներ անել Bitcoin, Litecoin և Ethereum կրիպտոարժույթներով։

Ցավոք, 20bet բուքմեյքերական ընկերությունը չի աշխատում այլ վճարային գործիքներով, այդ թվում՝ տեղական։ Այնուամենայնիվ, առաջին խաղադրույքների համար առաջարկվող տարբերակները կբավարարեն՝ խաղային հարթակի հնարավորթյունները փորձելու համար։

Հաճախորդների սպասարկումը 20Bet Հայաստան-ում

20bet Հայաստան բուքմեյքերը հայտարարում է, որ աշխատում է առաջին հերթին օգտատերերի համար, այդ իսկ պատճառով ապահովում է որակյալ շուրջօրյա սպասարկում տասնյակ լեզուներով։ Մասնագետների օգնությունից օգտվելու համար՝ անհրաժեշտ է գրել․

  • Առցանց զրուցարանով, որը կարելի է գտնել էկրանի ներքևի աջ անկյունում։ Օպերատորի պատասխանելու միջին ժամանակը 5 րոպե է։
  • Էլ․ փոստին կամ կոնտակտային ձևի միջոցով, որը հասանելի է «Կապվել մեզ» բաժնում։ Այս եղանակի դեպքում օպերատորի պատասխանի միջին ժամանակը կազմում է մինչև 2 ժամ։

Ցավոք, կայքի լեզուներում շարքում բացակայում են հայերենն ու ռուսերենը։ Նշված լեզուներով սպասարկում նույնպես չի տրամադրվում։ Այդ պատճառով հայաստանցի օգատերերը կարող են ընտրել անգլերեն՝ բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու համար։

Եզրահանգումներ 20bet Հայաստան-ի մասին

2019 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Ազարտային խաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հիմք ընդունելով հասարակության բացասական վերաբերմունքը բուքմեյքերների և խաղատների գործունեության նկատմամբ՝ որոշում ընդունվեց, որ վերգետնյա գրասենյակները պետք է այսուհետև աշխատեն միայն համապատասխան շրջաններում։ Քանի որ այդ հաստատությունները գտնվում են մայրաքաղաքից և մեծ քաղաքներից հեռու, դրանց այցելուների թիվը փոքր է, ինչի պատճառով տեղական ընկերությունները որոշել են անցնել ինտերնետային գործունեության։ Առավել ևս, երբ խաղային ընկերությունների կայքերը, այդ թվում՝ արտասահմանյան, չեն արգելափակվում։

Նոր ու հետաքրքիր բուքմեյքերական ընկերությունների շրջանում, որոնք ընդունում են հայաստանցի օգտատերերի, կարելի է առանձնացնել 20bet-ը։ Ընկերությունն իր ծառայություններն է սկսել մատուցել 2020 թվականից և, չնայած ոչ մեծ փորձի առկայությանը, կարողացել է ճանաչում ձեռք բերել։ Հարմարավետ կայք, բարձր բոնուս՝ գրանցման համար, սպորտային խաղադրույքների և ազարտային խաղերի մեծ ընտրություն՝ ահա 20bet Հայաստան ընկերության հաջողության գրավականը։ Այդուհանդերձ, նոր ընկերությունը խաղացողներին չի առաջարկում բջջային հավելված և վճարման տեղական մեթոդներ։ Բուքմեյքերի կայքը թարգմանված չէ հայերեն կամ ռուսերեն լեզուներով, ինչը բարդացնում է հարթակի օգտագործումը նորեկների համար։ Թեև, ընդհանուր առմամբ, կարելի է վստահորեն խորհուրդ տալ 20bet Հայաստան ընկերությունը խաղացողներին։

Հաճախակի տրվող հարցեր 20bet Հայաստան-ի մասին

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի 20Bet Armenia-ն։

20Bet Armenia բուքմեյքերական ընկերությունը երկրում լիցենզավորված չէ, հետևաբար այն չի կարող բացել խաղադրույքների ընդունման ցամաքային գրասենյակներ։ Սակայն դա ինքնանպատակ չէ ընկերության համար։ Ընկերությունը կենտրոնացել է առցանց ծառայությունների մատուցման վրա, իսկ կայքի աշխատանքի համար լիցենզիա է ստացվել Antillephone N.V. գրանցող մարմնի կողմից։ Այն թույլ է տալիս կայքում սպասարկել խաղացողներին՝ միջազգային խաղային ստանդարտներին համապատասխան:

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում 20Bet Armenia-ն։

Ի տարբերություն մրցակիցների, 20Bet Armenia-ի օգտատերերը հնարավորություն ունեն ընտրել գրանցման բոնուսներից որևէ մեկը: Բոնուսի առաջին մասը նույնն է՝ մինչև 120 դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ, իսկ երկրորդը կախված է նրանից, թե արդյոք օգտատերը ցանկանում է խաղադրույք կատարել (կարող է ստանալ 120 անվճար խաղադրույք), թե խաղալ (վաստակել 120 անվճար պտույտ): Բոնուսների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է 20Bet Armenia-ի կայքում:

✉️ Ինչպե՞ս դիմել 20Bet Armenia-ի սպասարկման ծառայությանը։

Լրացուցիչ հարցերի կամ խնդիրների դեպքում խաղացողները կարող են դիմել աջակցության ծառայությանը՝ օգնության համար: Այն աշխատում է շուրջօրյա և հասանելի է առցանց զրուցարանի կամ էլ․ փոստի միջոցով: Ալիքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, սակայն լայվ զրուցարանով պատասխանը կստացվի շատ ավելի արագ, քան էլեկտրոնային փոստի դեպքում։

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում 20Bet Armenia-ն։

20Bet Armenia բուքմեյքերական ընկերությունը չի կարող պարծենալ վճարային ծառայությունների մեծ ընտրանիով։ Օգտագործողների համար հասանելի են մեկ տասնյակ տարբերակներ: Դրանց թվում են վճարային քարտերը (MasterCard, Visa), էլեկտրոնային դրամապանակները (Perfect Money, Jeton և Skrill), վճարային համակարգերը (Neteller և ecoPayz) և կրիպտոարժույթները (Ethereum, Bitcoin, Litecoin): Վճարային գործիքներով արվող նվազագույն վճարումների և միջնորդավճարների չափերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել օգտատիրոջ անձնական էջում:


20bet FR 20bet Portugal 20bet AR 20bet RU 20bet ελλαδα 20bet AL 20bet AM 20bet Azerbaycan 20bet българия 20bet BY 20bet فارسی 20bet GE 20bet KG 20bet KZ 20bet MK 20bet MN 20bet HU 20bet RS 20bet TJ 20bet UA
20bet_Армения

Բունուս 100 €/$

Գրանցում Գրանցում