Menu

Սահմանաչափեր բուքմեյքերի կողմից: Որքա՞ն գումար կարելի է դուրս բերել 1xBet-ի հաշվից

Ըստ 1xBet բուքմեյքերական ընկերության մասին կարծիքների մեծ մասի՝ հաճախ խնդիրներ են ծագում դրամական միջոցները հաշվից դուրս բերելու հետ կապված։ Մասամբ դա կապված է խաղացողների անուշադրության հետ, որոնք չեն ծանոթանում խաղային պորտալի աշխատանքի կանոններին։ Այդ պատճառով առաջանում են իրավիճակներ, երբ օգտատերը չի խաղարկել իր դրամական միջոցները կամ գումարի դուրսբերման համար այլ ծառայություն է ընտրել։ Այս դեպքում կամ հնարավոր չէ ձևակերպել վճարումը, կամ գումարը վերադարձվում է ստուգման փուլում։ Այնուամենայնիվ, պատահում են նաև դեպքեր՝ կապված 1xBet- սահմանաչափերի հետ։ Այս խնդրի մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում 1xBet-ի սահմանաչափերը։

Յուրաքանչյուր առցանց բուքմեյքեր ունի սահմանաչափեր՝ կապված պորտալի ծառայություններից օգտվելու հետ։ 1xBet բուքմեյքերական ընկերությունն էլ այս հարցում բացառություն չէ։ Իհարկե, պաշտոնական աղբյուրներում 1xBet-ի սահմանաչափերի մասին տեղեկատվություն չկա։ Այդուհանդերձ, բուքմեյքերական ընկերության օգտատերերի փորձը հակառակի մասին է խոսում։

Пополнение счета в 1хБет

Այսպիսով, 1xBet-ի սահմանաչափերը իրենցից ներկայացնում են բոլոր տեսակի սահմանափակումները, որոնք, առաջին հերթին, վերաբերում են կայքում ֆինանսական գործողությունների հետ։ Կայքի մշտական օգտատերերի տվյալներով՝ ընկերությունում գործում են հետևյալ սահմանաչափերը․

  • Հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու։ 1xBet-ից գումար հանելու գործընթացի տևողության մասին հոդվածում մենք հիշատակեցինք նվազագույն գումարի մասին, որ անհրաժեշտ է գործողության կատարման համար։ Այս տեղեկատվությունը հասանելի է նաև խաղացողի անձնական էջում և վերաբերում է ինչպես հաշիվը համալրելուն, այնպես էլ հաշվից գումար հանելուն։ Այդուհանդերձ, հաջողակ խաղացողների համար կարող են սահմանվել արհեստական սահմանափաչափեր կանխավճարի կամ հաշվից դուրս բերվող գումարի չափի համար։
  • Խաղադրույքի և շահումի չափի։ Օգտատերերի մեծ մասի համար բուքմեյքերական ընկերությունը խոչընդոտներ չի ստեղծում շահում ստանալու համար։ Պատճառը միջին վիճակագրական խաղացողի հաղթող խաղադրույքների վիճակագրության մեջ է։ Այն միշտ 1xBet բուքմեյքերի ձեռքի տակ է, որը շահույթ է ստանում խաղացողների պարտություններից։ Այն դեպքում, երբ օգտատերը սկսում է հաղթել, ընկերությունը նրա համար սահմանափակումներ է սահմանում։ Մեծ գումարներով խաղադրույքները չեղարկվում են, իսկ հաղթանակները՝ վճարվում մասնակի։
  • Գործակիցների մեծության։ Բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է բավականին բարձր գործակիցներ խաղադրույքների համար։ Սակայն սա չի վերաբերում փորձառու խաղացողներին, որոնք հաճախ են հաղթում։ Նրանց դեպքում գործակիցների թվային արժեքները կարող են ցածր լինել 5-25%-ով։

Ինչպես կարելի է հասկանալ, 1xBet-ի սահմանաչափերը գործում են այն օգտատերերի համար, որոնք ավելի շատ վաստակում, քան պարտվում են խաղադրույքներով։ Ընդ որում, բոլոր սահմանափակումները հաստատվում են ավտոմատ կերպով, և հնարավոր է դրանք չնկատել սկզբից։ Այնուամենայնիվ, հաշիվը համալրելիս, հաշվից գումար հանելիս, խաղադրույքներ անելիս և այլ գործողությունների ժամանակ արժե դիմել նաև սպասարկման ծառայությանը։ Մասնագետները կօգնեն խաղացողներին ստանալ տեղեկատվություն իրենց օգտահաշիվների համար սահմանված սահմանաչափերի մասին։

Որքա՞ն գումար կարելի է դուրս բերել 1xBet-ի հաշվից։

1xBet-ից գումար հանելու առավելագույն չափը կախված է մի քանի գործոններից։ Առաջին հերթին, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վճարային գործիքին։ Էլեկտրոնային դրամապանակների համար վճարման առավելագույն չափը 15 հազար ռուբլի* է, իսկ վճարային քարտերի համար՝ մինչև 75 հազար ռուբլի*։ Երկրորդ, բուքմեյքերի կողմից սահմանված սահմանաչափերի առկայությունից։ Այս դեպքում վճարման գումարի չափը կարող է մի քանի անգամ նվազել։ Եթե բուքմեյքերն այս քայլին է դիմել, ապա անհրաժեշտ է անել մի քանի վճարում, ինչի հետևանքով փոխանցումների համար ավելի շատ միջնորդավճար կգանձվի։

Ինչպե՞ս հասկանալ, որ միջոցների դուրսբերման հետ կապված խնդիրներ կան: Դրամական փոխանցման հարցումը կատարելու ժամանակ հայտնվում է հաղորդագրություն. «1xBet վճարման առավելագույն գումարի սահմանաչափը գերազանցվել է»: Եթե ​​խաղացողի փոխանցումը վճարման ընտրված եղանակի պաշտոնական սահմանաչափի սահմանններում է, ամենայն հավանականությամբ կա մեկ այլ սահմանափակում: Սահմանափակման մասին կարող եք տեղեկանալ բուքմեյքերական ընկերության սպասարկման ծառայությունից։

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։

Вывод средств в 1хБет

Որքա՞ն է 1xBet-ից գումար դուրս բերելու սահմանաչափը։

Եթե ​​օգտատիրոջ մոտ դժվարություններ են առաջացել միջոցների դուրսբերման հետ կապված, դա միշտ չէ, որ պայմանավորված է 1xBet-ի սահմանափակումներով: Այն դեպքում, երբ փորձել եք բուքմեյքերական ընկերության բոլոր խորհուրդները, բայց խնդիրը չի վերացել, կարող եք գրել խաղացողների աջակցության ծառայությանը։ Այլ կերպ հնարավոր չէ պարզել գրասենյակի կողմից սահմանափակումների առկայության մասին։

Շատ խաղացողների հետաքրքրում է «Որքա՞ն է 1xBet-ի հաշվից դուրս բերվող գումարի սահմանաչափը»: Այս հարցի պատասխանը կախված է բուքմեյքերական ընկերության կողմից լրացուցիչ սահմանափակումների առկայությունից։ Եթե ​​այդպիսիք կան, ապա վճարման եղանակներից յուրաքանչյուրի համար կանխիկացման առավելագույն գումարը կարող է զգալիորեն կրճատվել: Ըստ թեմատիկ ֆորումներում իրական խաղացողների ակնարկների՝ օրինակ՝ քարտից գումար դուրս բերելու համար գործում է 10,000 ռուբլի (կամ համարժեք գումար այլ արժույթով) սահմանաչափ: Նույն աղբյուրում մեկ այլ խաղացող խոսում է նաև 300 ռուբլու կամ դրան համարժեք գումարի չափով հաշվի համալրման սահմանաչափի մասին։

Ձեր սեփական խաղային էջում գործող սահմանաչափերի մասին ողջ տեղեկատվությունը կարելի է ճշտել միայն սպասարկման ծառայությունից, որն աշխատում է 24/7։


Կարդացեք նաև