Menu

Նախախաղային և կենդանի խաղադրույքներ։ Որտե՞ղ են գտնել լավագույն գործակիցները

Предматчевые и live-ставки
Նախորդ հոդվածում մենք խոսեցինք ֆավորիտների օգտին խաղադրույքներ անելու ռազմավարության մասին։ Խոսեցինք նաև գործակիցների մասին, խաղադրույք անելու համար ճիշտ իրադարձություն ընտրելու մասին։ Այնուամենայնիվ, սեփական ռազմավարություն կազմելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նախախաղային իրադարձություններին, այլ նաև խաղերին, որոնց անց են կացվում իրական ժամանակում։ Այսօրվա հոդվածում ավելի մանրամասն կքննարկենք այս հարցը և կհամեմատենք նախախաղային և կենդանի խաղադրույքները։

Նախախաղային սպորտային խաղադրույքներ

Ինչպես արդեն նշեցինք ավելի վաղ, կարևոր է, որ սկսնակները տիրապետեն տեսությանը և գործնական փորձ ձեռք բերեն խաղադրույքներ անելու գործում։ Լավագույն տարբերակը «ձեռքը վարժեցնելու համար» նախախաղային պաղադրույքներ կամ, այսպես կոչված, նախախաղեր անելն է։ Սրանք այն խաղադրույքներն են, որոնք արվում են ապագայում կայանալիք, օրինակ՝ 5 րոպեից, մի ժամից, մի քանի օրից, խաղերի օգտին։ Որպես կանոն, խաղացողները, որոնք անում են նախախաղային խաղադրույքներ, բավականաչափ ժամանակ ունեն խաղը վերլուծելու համար։ Հենց այս պատճառով են նախախաղերը բարձր գնահատվում սկսնակների կողմից։

Այդուհանդերձ, բուքմեյքերական ընկերությունները, ներկայացնելով գործակիցներ խաղերի համար, դրանք հաշվարկում են՝ հիմնվելով նաև սեփական կանխատեսումների վրա։ Բուքմեյքերի առաջադրանքը շահույթ ստանալն է։ Այդ պատճառով, եթե խաղում նախապես կա ֆավորիտ, ընկերությունը ֆավորիտի հաղթանակի համար ցածր գործակից է սահմանում։ Քանի որ մեր նախորդ հոդվածում արդեն խոսել ենք պոտենցիալ հաղթողների օգտին արվող խաղադրույքների ռազմավարության մասին, այլևս դրան չենք անդրադառնա։ Կնշենք միայն, որ ֆավորիտի օգտին արված խաղադրույքը հաղթելու դեպքում ոչ մեծ շահույթ կբերի։ Սրանում է այսպիսի խաղադրույքների խնդիրը։

Ահա նախախաղերի հիմնական առավելություններն ու թերությունները։

Սովորության համաձայն՝ սկսենք առավելություններից․

  1. Իրադարձությունների մեծ ցանկ։ Խաղացողը կարող է ծանոթանալ հարյուրավոր և նույնիսկ հազարավոր խաղերի ամենատարբեր սպորտաձևերում և լիգաներում։ Սա նշանակում է, որ խաղացողը հնարավորություն ունի ընտրելու հետաքրքիր իրադարձություն՝ խաղադրույք անելու համար։
  2. Ցանկը դանդաղ է փոխվում։ Խաղացողը հնարավորություն ունի գնահատել թիմերի կամ մարզիկների ուժերը և որոշում կայացնել խաղադրույք անելու։ Կարելի է նաև ծանոթանալ տարբեր բուքմեյքերների գործակիցներին և ընտրել այն ընկերությունը, որն ավելի լավ պայմաններ է առաջարկում։
  3. Խաղադրույքը կառավարելու անհրաժեշտություն չկա։ Նախախաղային խաղադրույքները հարմար են նրանով, որ դրանք նախապես անելով՝ կարելի է չնստել էկրանի դիմաց և հետևել խաղի ելքին։ Կարևորը ճիշտ կանխատեսում անելն է։
  4. Գործակիցները բնորոշում են խաղը։ Սեփական վերլուծական աշխատանքի վրա հիմնվելով՝ բուքմեյքերը ներկայացնում է խաղի գործակիցները, որոնք ցույց են տալիս թիմերի կամ մարզիկների ուժերը։ Այս դեպքում ավելի հեշտ է օգտվել ֆավորիտների օգտին խաղադրույք անելու ռազմավարությունից։

Նախախաղային իրադարձությունների վրա արվող խաղադրույքների թերություններից են․

  1. ճշգրիտ հաշվարկ։ Գործակիցներ սահմանելու աշխատանքն անում են բուքմեյքերական ընկերության վերլուծաբանները։ Այդ պատճառով ֆավորիտը ընտրվում է շատ զգուշորեն, և այս դեպքում գրեթե անհնար է հաղթել բուքմեյքերին։
  2. Չկան տվյալներ թիմերի վերջնական կազմերի մասին։ Թիմային սպորտաձևերում արվող խաղադրույքների դեպքում խաղացողը չգիտի՝ մարզիչը թիմում ինչ կազմ կընդգրկի։ Սա ազդում է խաղի վերջնական արդյունքի վրա։
  3. Խաղը կառավարելու հնարավորություն չկա։ Որպես կանոն՝ խաղացողը սահմանափակ հնարավորություններ ունի խաղադրույքները ապահովագրելու համար։ Եթե խաղադրույքը պարտվում է, ապա հնարավորություն չկա վերջնական արդյունքի վրա ազդելու։
  4. Գործակիցների իջեցում խաղացողների կողմից։ Որքան շատ են խաղի մեկ մասնակցի օգտին արվող խաղադրույքները, այնքան շատ է նվազում գործակիցը։ Այդ պատճառով հետաքրքիր գործակիցները գործում են միայն խաղի սկզբում։
  5. Սահմանափակ քանակությամբ արժեքային խաղադրույքներ։ Բուքմեյքերի կողմից թերագնահատված ելքերի օգտին խաղադրույք անելու հնարավորություն կա միայն իրադարձությունների հայտնվելու պահին։ Ավելի ուշ դրանք շտկվում են բուքմեյքերների կողմից։

Live սպորտային խաղադրույքներ

Հիմա համառոտ պատմենք liveխաղադրույքների կամ այսպես կոչված լայվերի մասին։ Սրանք այն խաղադրույքներն են, որոնք կարելի է անել խաղերում իրական ժամանակում։ Այս պահի դրությամբ այսպիսի խաղադրույքները տարածվածություն են ձեռք բերում, իսկ բուքմեյքերները փորձում են ավելացնել լայվերի առաջարկների թիվը։ Այնուամենայնիվ, դրանց թիվը շարունակում է զիջել նախախաղային խաղադրույքներին։

Live խաղադրույքների առավելությունները ներառում են․

  1. Խաղի մասին տեղեկատվության առկայություն։ Խաղացողը ունի բոլոր տվյալները թիմերի կազմի, մարզիկների կարգավիճակի մասին։ Սրա շնորհիվ կարելի է ավելի ճշգրիտ կանխատեսել խաղի ելքը։
  2. Ավելի անկայուն գործակիցներ։ Խաղացողների դեմ խաղում են բուքմեյքերական ընկերության վերլուծաբանները։ Նրանք որոշումներ են կայացնում խաղի ելքի գործակիցների վերաբերյալ և ավելի հաճախ սխալվում են։ Այդ պատճառով հնարավորություն կա բուքմեյքերին հաղթելու։
  3. Ավելի շատ արժեքային խաղադրույքներ։ Քանի որ բուքմեյքերական ընկերությունների վերլուծաբանները կարող են թերագնահատել թիմին կամ մարզիկին, խաղացողները հնարավորություն ունեն մեծ գումարներ շահելու։
  4. Խաղադրույքը փոխհատուցելու հնարավորություն։ Իրավիճակը կարող է փոխվել խաղի ընթացքում, ինչպես նաև գործակիցները։ Սա թույլ է տալիս խաղացողներին գումարը դնել այլ ելքի օգտին և փոխհատուցել խաղադրույքի կորուստը։
  5. Խաղի արագ հաշվարկում։ Խաղի ավարտից հետո օգտատերը գրեթե անմիջապես կարող է հետ ստանալ գումարը։ Նախախաղային խաղադրույքների դեպքում սա անիրատեսական է։

Լայվերի թերություններն են․

  1. Խաղադրույքների սահմանափակումները։ Որպես կանոն՝ բուքմեյքերները սահմանափակումներ են դնում խաղադրույքի առավելագույն չափի վրա։ Սկսնակների համար սա խնդիր չէ, սակայն փորձառու խաղացողներին հնարավորություն չի տալիս մեծ շահումներ ունենալ։
  2. Ավելի բարձր մարժա։ Բուքմեյքերները հմտորեն հաշվարկում են գործակիցները՝ ստանալով խոշոր մարժա։
  3. Որոշումների արագ կայացում։ Խաղացողը շատ ժամանակ չունի վերլուծական աշխատանքի համար։ Բարձր գործակից ստանալու համար՝ խաղացողը պետք է արագ ընտրություն անի՝ կապված խաղի հաղթողին կանխատեսելու հետ։
  4. Անհրաժեշտ է դիտել խաղերը։ Որպեսզի խաղացողը հնարավորություն ունենա խաղի ընթացքում խաղադրույքը կառավարելու, անհրաժեշտ է դիտել խաղը։ Այս հնարավորությունը ոչ բոլոր բուքմեյքերներն են տալիս։ Բացի այդ, պետք է ժամանակ ունենալ սպորտային խաղերը դիտելու համար։
  5. Իրադարձությունների ոչ մեծ ցանկ։ Լայվ խաղադրույքների համար առաջարկվող իրադարձությունների թիվը շատ ավելի քիչ է, քան նախախաղերի դեպքում։ Այդ պատճառով խաղացողը ստիպված է ընտրություն անել բուքմեյքերի առաջարկներից։

Ե՞րբ ընտրել նախախաղ, իսկ ե՞րբ՝ լայվ։

Նախախաղային և կենդանի խաղադրույքների առավելություններն ու թերությունները համառոտ դիտարկելուց հետո մենք կնշենք այն իրավիճակները, երբ դրանից յուրաքանչյուրից օգտվելն ավելի օպտիմալ է: Եվ այսպես, ավելի ձեռնտու է նախախաղ անել, երբ խաղացողը ճանաչում է հանդիպման ֆավորիտին և վստահ է նրա հաղթանակում։ Բացի այդ, հաղթողի գործակիցը բավականին բարձր է և համապատասխանում է հավանական հաղթողի օգտին խաղալու ռազմավարությանը: Այն դեպքում, երբ խաղացողը նախախաղային խաղադրույքների գործակիցները չափազանց ցածր է համարում, և ժամանակ ունի դիտելու իրադարձությունը/կառավարելու արդյունքը, ապա անհրաժեշտ է կենդանի խաղադրույքներ անել:

Իհարկե, խաղադրույք անելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ։ Այնուամենայնիվ, ճիշտ պլանավորման և բուքմեյքերի հետ խաղում ռազմավարության մշակման շնորհիվ կարելի է հասնել բավականին լավ արդյունքի։ Հետևաբար, խորհուրդ ենք տալիս օգտվել նախախաղերից և լայվերից։ Այս խաղադրույքները թույլ կտան բալանսավորել խաղացողի բանկրոլը։


melbet Portugal

Կարդացեք նաև