Menu

Արժե՞ արդյոք խաղադրույք անել ֆավորիտների օգտին

Ставки на фаворитов
Տարբեր կարծիքներ կան ֆավորիտների օգտին խաղադրույքներ անելու վերաբերյալ: Խաղացողներից ոմանք ասում են, որ նման խաղադրույքները կարող են հանգեցնել սնանկության, մյուսները՝ որ սա օպտիմալ լուծում է սկսնակների համար, իսկ ուրիշները պնդում են, որ երբեմն նման խաղադրույքներն արդարացված են: Ո՞ր կարծիքին արժե վստահել: Արժե՞ արդյոք խաղադրույք անել ֆավորիտների օգտին: Այսօրվա դասում կխոսենք հենց այս թեմայով։

Ի՞նչ է նշանակում խաղադրույքներ ֆավորիտների վրա։

Ինչպես կարելի է ենթադրել անվանումից, ֆավորիտների օգտին արվող խաղադրույքը խաղադրույք է թիմի կամ մարզիկի վրա, ով ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու հանդիման մեջ: Ուստի զարմանալի չէ, որ այս տեսակի խաղադրույքները շատ տարածված են սկսնակների շրջանում: Նախ, այն օգտատերերը, ովքեր նոր են սկսել իրենց ճանապարհը սպորտային խաղադրույքների ոլորտում, հավանաբար գիտեն, որ, օրինակ, Barcelona ֆուտբոլային ակումբն ավելի ուժեղ է, քան Վարշավայի Legia-ն: Այս դեպքում հավանական է, որ խաղացողները ճիշտ կանխատեսում կանեն։ Երկրորդ, ֆավորիտների օգտին արված խաղադրույքները, ամենայն հավանականությամբ, խաղացողներին կվերադարձնեն խաղադրույքը և փոքր չափի շահույթ: Այսպիսով, ֆուտբոլային հանդիպումների 50%-ից մի փոքր ավելի դեպքերում հաղթում են ֆավորիտները:

Սկսնակների համար շատ կարևոր է հասկանալ ֆավորիտների օգտին խաղադրույք անելու սկզբունքները և ընդհանուր հայեցակարգը՝ որպես բեթինգի ռազմավարության մաս: Այս տեսակի խաղադրույքի ճիշտ օգտագործումը թույլ է տալիս ավելի մոտենալ հիմնական նպատակին՝ դառնալ պրոֆեսիոնալ խաղացող:

Ինչպե՞ս որոշել՝ ով է խաղի ֆավորիտը։

Շատ դեպքերում սկսնակները ինտուիտիվ հեշտությամբ կկարողանան պարզել՝ ով է հանդիպման ֆավորիտը: Վերը բերված օրինակում հաղթելու հավանականությունը Բարսելոնայի թիմինն է, ոչ թե Լեգիայինը: Սակայն հավասար մրցակիցների հանդիպումների ժամանակ պատասխանը միշտ չէ, որ ակնհայտ կլինի։ Այնպես որ, օրինակ, «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի դեպքում դժվար է ասել, թե որ թիմը կհաղթի։ Ամեն ինչ կախված է խաղացողների մարզավիճակից, առանցքային խաղացողների վնասվածքներից, կարմիր քարտերից և այլն։

Գոյություն ունի խաղի ֆավորիտին պարզելու պարզ և ստուգման մեթոդ։ Պետք է վստահել բուքմեյքերական ընկերությանը (ընկերությունը հաշվի է առնում բոլոր ռիսկերը) և նայել թիմերի/մարզիկների գործակիցներին։ Ում գործակիցն ավելի ցածր է, նա էլ ֆավորիտն է։ Որպես կանոն, պոտենցիալ հաղթողների գործակիցը չի գերազանցում 1,55-ը։

Ինչպե՞ս խաղադրույք անել ֆավորիտի վրա և հաղթել։

Գոյություն ունի կարծիք, ըստ որի՝ պոտենցիալ հաղթողների վրա դրվող խաղադրույքները ճանապարհ են դեպի սնանկություն։ Այնուամենայնիվ, ֆավորիտների վրա խաղադրույքներ անելու ռազմավարությունն ունի իր առավելություններն ու թերությունները, որոնց մասին կխոսենք ստորև։ Իսկ հիմա կպատմենք՝ ինչպես է հարկավոր խաղադրույք անել ֆավորիտի վրա՝ առանց ամբողջ բանկրոլը ծախսելու։

Ինչպես արդեն նշեցինք, ֆավորիտների գործակիցները տատանվում են 1,10-ից 1,55-ի սահմաններում: Որքան ցածր է գործակիցը, այնքան մեծ է թիմի կամ մարզիկի հաղթելու հավանականությունը։ Մյուս կողմից, նման խաղադրույքները մեծ շահումներ չեն բերում և կարող են նույնիսկ հանգեցնել բանկրոլի կորստի: Հետևաբար, պետք չէ խաղադրույք անել, եթե գործակիցը 1,20-ից ցածր է կամ 1,55-ից բարձր:

Բացի այդ, պետք է ուսումնասիրել հակառակորդին։ Եթե ​​նրա հաղթանակի գործակիցը 2 անգամ ավելի մեծ է, քան ֆավորիտինը, ապա Դուք միանշանակ կարող եք խաղադրույք անել նրա օգտին: Օրինակ՝ «Բարսելոնա»-«Լեգիա» խաղում իսպանացիների հաղթելու հնարավորությունը 1,3 է, իսկ լեհերը՝ 2,75: Նման դեպքում արժե խաղադրույք անել։

Ինչպես տեսնում եք, ֆավորիտների օգտին խաղադրույքների կիրառումն այնքան էլ բարդ չէ․ խելացի գտնվելու դեպքում շահումը երաշխավորված է։

Որո՞նք են ֆավորիտի օգտին խաղադրույք անելու առավելություններն ու թերությունները։

Առանձնացնենք հիմնական թերություններն ու առավելությունները, որոնք խաղացողներին մղում են խաղադրույքներ անել պոտենցիալ հաղթողների օգտին։ Առավելություններից կարելի է նշել հետևյալները․

  1. Ավելի բարձր է հաղթելու հավանականությունը։ Չնչին բացառություններով՝ հաղթող խաղադրույքները կգերեզանցեն պարտվող խաղադրույքները և կայուն շահույթ կապահովեն։
  2. Ավելի քիչ անհանգստություն խաղադրույքի համար։ Քանի որ ֆավորիտների խաղը ևս կայուն է, խաղացողը չի անհանգստանա խաղի ելքի համար, ինչպես, օրինակ, բարձր գործակիցներով խաղերի դեպքում։
  3. Ավելի շատ տեղեկատվություն։ Լրատվամիջոցներում կարելի է գտնել շատ անալիտիկ տվյալներ ֆավորիտների մասին (նախորդ խաղեր, վնասվածքներ, կանխատեսումներ և այլն), ինչը չենք կարող ասել աութսայդերների մասին։
  4. Ցածր մարժա բուքմեյքերի կողմից։ Քանի որ գործակիցները ցածր են, բուքմեյքերական ընկերությունները նույնպես մեծ օգուտ չեն ունենում։
  5. Ավելի բարձր սահմանաչափեր խաղադրույքների համար։ Հաճախ բուքմեյքերները սահմանաչափ են դնում խաղադրույքների համար։ Ֆավորիտների համար այն ավելի բարձր է, քան մրցակիների (ընկերությունը չի ցանկանում կորցնել իր շահույթը)։

Ինչ վերաբերում է, ֆավորիտների օգտին խաղադրույքներ անելու թերություններին, ապա դրանք ներառում են․

  1. Ցածր գործակիցներ։ Ֆավորիտների օգտին արվող խաղադրույքների գործակիցները հաճախ լինում են 1,10 – 1,25 միջակայքում։ Իսկ ինչպես նշեցինք ավելի վաղ, ըստ ռազմավարության՝ չարժե այսպիսի իրադարձություններ ընտրել խաղադրույքների համար։
  2. Երկրորդական խաղեր։ Մարզչական թիմը կարող է որոշել, որ խաղը երկրորդական է․ այս դեպքում հնարավոր է, որ խաղա թիմի երկրորդ կազմը (երբ խոսքը թիմային խաղի մասին է)։ Այս դեպքում ֆավորիտի պարտվելու հավանականությունն ավելի բարձր է։
  3. Պայմանավորված խաղեր։ Ավելի ցածր կարգի լիգաներում լինում են նաև պայմանավորված խաղեր։ Այս դեպքում ֆավորիտի օգտին խաղադրույք անելու ռազմավարությունը չի աշխատի։ Այդ պատճառով ավելի լավ է այսպիսի խաղադրույքների համար ընտրել հայտնի լիգաներ։/li>
  4. Սխալ գնահատում բուքմեյքերի կողմից։ Ընկերությունը կարող է թերագնահատել որևէ թիմի կամ մարզիկի։ Սխալ գործակիցն արդյունքում կարող է հանգեցնել խաղացողների գումարի կորուստի։
  5. Խաղերի ինտենսիվությունը։ Լիգայում շատ խաղերի առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ թիմի կամ մարզիկի ֆիզիկական վիճակի վրա։ Հետևաբար, անհրաժեշտ է լրացուցիչ վերլուծել տվյալները և ոչ միշտ ուշադրություն դարձնել բուքմեյքերի գնահատականին։ Այս դեպքում կօգնի խաղադրույքների օրագիրը։
  6. Խաղադրույքներ առանց ռազմավարության։ Ֆավորիտների օգտին խաղադրույքներն ընտրում են սկսնակները, որոնք դեռևս չունեն իրենց սեփական ռազմավարությունը։ Այսպիսի խաղադրույքները մեծ շահումներ չեն բերում և կարող են ընդամենը լինել ժամանակավոր լուծում կամ համադրվել խաղադրույքներ անելու այլ սխեմաների հետ։

Այսպիսով, ֆավորիտների օգտին արվող խաղադրույքները խաղադրույքների հետաքրքիր տեսակ են։ Դրանք միանշանակ արժե ներառել բուքմեյքերին հաղթելու Ձեր հիմնական ռազմավարության մեջ։ Այդուհանդերձ, խորհուրդ չենք տալիս միայն պոտենցիալ հաղթողների օգտին խաղադրույքներ անել։ Խաղացողը շատ ժամանակ կծախսի և կստանա չնչին շահումներ, իսկ երբեմն կարող է նույնիսկ կորցնել իր գումարը։


melbet Portugal

Կարդացեք նաև