GGbet

GGbet՝ առաջին կիբերսպորտային բուքմեյքեր

GGbet բուքմեյքերական ընկերության պատմությունը սկիզբ է առել 2016 թվականին՝ gg.bet կայքի թողարկմամբ։ Այսպիսով ընկերության սեփականատերերը արձագանքեցին խաղացողների հսկայական հետաքրքրությանը կիբերսպորտին և դարձան շուկայի առաջատարներ։ Կայքում առանձին բաժին չբացվեց, դրա փոխարեն ստեղծվեց խաղային պորտալ՝ հարմարեցված կիպերսպորտային մրցումներին։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ այս բուքմեյքերական ընկերության արմատներն Ուկրաինայում են։ Այսպիսով, հետխորհրդային տարածքում ամենահայտնի կիբերսպորտային կազմակերպության (որի կենտրոնակայանը գտնվում է Կիևում)՝ Natus Vincere-ի կամ NaVi-ի սեփականատերը սերտորեն կապված է օֆֆշորային ընկերության սեփականատիրոջ հետ, որին պատկանում է GG.bet-ը։

Անկախ ամեն ինչից՝ GGbet ընկերությունն ակտիվորեն գրավում է շուկան, համագործակցում է խոշոր կիբերսպորտային կազմակերպությունների հետ և հովանավորում է թոփ մրցաշարեր։ Սա թույլ է տալիս ընկերությանն արագ ավելացնել օգտատերերի թիվը։ Այդուհանդերձ, այս հաջողությունը հնարավոր չէր լինի, եթե ընկերությունը խաղացողներին չառաջարկեր շուկայում գործող լավագույն պայմանները։ Որո՞նք են այս ընկերության առավելություններն ու թերությունները խաղացողների համար։ Դրան կանդրադառնանք այսօրվա ակնարկում։

Լիցենզիա GGbet ընկերության կայքի համար

GGbet բուքմեյքերական ընկերությունն աշխատանքի համար օգտագործում է Կուրասաոյում ձեռք բերված միջազգային լիցենզիա՝ 8048/JAZ (օգտագործվում է gg.bet վեբ-կայքում), ինչպես նաև տեղական թույլտվություններ։ Այսպես, օրինակ, Ռուսաստանում ընկերության աշխատանքը հիմնվում է Դաշնային հարկային ծառայության կողմից (26.06.2012 թ․) ստացած №24 լիցեզիայի վրա։ Այն թույլ է տալիս ընկերությանը իր գործունեության շրջանակում կազմակերպել և իրականացնել ազարտային խաղեր։ Բացի այդ, Ռուսաստանում կայքը գործում է ազգային դոմենով։

Լիցենզիայի առկայությունը երաշխիք է ապահովում օգտատերերի համար առ այն, որ ընկերությունը պահպանում է ազարտային խաղերի ոլորտում  արդար գործունեության չափանիշները։ Վիճելի հարցերի դեպքում, ըստ պայմանագրի պայմանների, կարելի է դիմել սպասարկման ծառայությանը։ Հոդվածի բաժիններից մեկում կքննարկենք թե ինչպես կապ հաստատել ԳԳբեթ բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այն դեպքում, երբ սպասարկման ծառայությունը չի օգնում, կարելի է դիմել Նիդեռլանդների դատարան (եթե օգտվել եք պորտալի միջազգային տարբերակից) կամ տեղական դատարաններ (եթե խաղադրույք եք արել տեղական շուկայի կայքով):

Վեբ-կայք և հավելվածներ՝ ԳԳբեթ-ում (GGbet) խաղադրույքներ անելու համար

Ե՛վ սկսնակները, և՛ փորձառու խաղացողները կգնահատեն ԳԳբեթ (GGbet) բուքմեյքերական ընկերության կայքը։ Այն ունի սև ու սպիտակ գույներով ժամանակակից դիզայն՝ համալրված նարնջագույնով։ Այսպիսի համադրությունը նորաձև տեսք է հաղորդում կայքին և բավարարում է օգտատերերի կողմից ներկայացվող՝ մուգ թեմաներ ապահովելու պահանջը (թեև կարելի է նաև ընտրել ավելի բաց թեմա): Բացի այդ, ողջ տեղեկատվությունը հեշտ ընթեռնելի է։ Անհրաժեշտ բաժիններ մտնելու համար կարելի է օգտագործել ինչպես վերևի, այնպես էլ ներքևի ընտրացանկերը։ Կարելի է օգտագործել կողային վիջեթները։ Դիզայնը հարմարեցված է բոլոր չափերի էկրանների համար և ճիշտ է ցուցադրվում տարածված դիտարկիչներով։

Պորտալի ֆունկցիոնալությունը թույլ կտա օգտատերերին վերլուծել իրադարձությունները, խաղադրույքներ անել տարբեր ելքերի վրա, առցանց խաղեր դիտել, փոխանցումներ անել և այլն։ Կայքն աշխատում է արագ, ինչը նույնպես կարելի է դասել բուքմեյքերական ընկերության առավելությունների շարքին։

Բացի կայքից, ԳԳբեթ (GGbet) բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է օգտվել Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածներից։ Ֆայլերի ներբեռնման հղումները կարելի է գտնել տողատակում․ Android-ի համար նախատեսված հավելվածի կարգավորումների ֆայլը կարելի է ներբեռնել հենց պորտալիս, իսկ iOS-ի համար՝ պաշտոնական marketplace-ից։ Ծրագրերի հնարավորությունները նույնն են։ Դրանց օգնությամբ խաղադրույք անողները կարող են կատարել կայքում հասանելի գործողությունների մեծը մասը։ Օգտատերերը կարող են խաղադրույքներ անել, կառավարել իրենց հաշիվը, խաղալ և դիմել սպասարկման անձնակազմին։ Բացի այդ, հավելվածները մշտապես թարմացվում են, իսկ դրանց գործառույթները՝ ընդլայնվում։

Առավելություններ և թերություններ
  • Նորաոճ դիզայն, բազմաթիվ գործառույթներ խաղադրույք անելու համար
  • Կիբերսպորտային իրադարձությունների մեծ ընտրություն
  • Խաղացողների համար տարատեսակ բոնուսներ
  • Մայրենի լեզվով շուրջօրյա սպասարկում
  • Սպորտային իրադարձությունների փոքր թիվ
  • Փոքրաթիվ վճարման մեթոդներ
  • Ոչ այնքան բարձր գործակիցներ

Սկսնակների գրանցումը ԳԳբեթ-ում (GGbet)

Նոր օգտատերերի համար առաջին քայլը օգտահաշվի ստեղծումն է։ ԳԳբեթ բուքմեյքերական ընկերությունը, ի տարբերություն իր հիմնական մրցակիցների, խաղացողներին չի առաջարկում գրանցման մի քանի եղանակ։ Այդուհանդերձ, օգտահաշվի ստեղծման գործընթացը բարդ չէ և կազմված է մի քանի փուլերից․ «Գրանցում» էջի լրացում, անձնական էջում տվյալների մուտքագրում և փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրում՝ ինքնությունը ստուգելու համար։

Հարկ է նշել, որ ԳԳբեթ բուքմեյքերական գրասենյակն աշխատում է տասնյակ արժույթներով։ Դա թույլ է տալիս խաղադրույք անողներին ընտրել ամենահարմար տարբերակը և փոխանցումներ անելիս գումար չծախսել միջնորդավճարների վրա։ Բացի այդ, անձնագրի ստուգման համար երկար ժամանակ չի պահանջվում։ Այդ ընթացքում խաղացողները կարող են ծանոթանալ անձնական էջի և պորտալի առանձնահատկություններին և ընտրել հետաքրքիր իրադարձություններ նախախաղում։

Ակցիա ԳԳբեթի (GGbet) օգտատերերի համար

«Բոնուսներ» էջում ներկայացված են ԳԳբեթի բոլոր ընթացիկ և արխիվային ակցիաները։ Այստեղ հասանելի են սպորտային, կիբերսպորտային և ազարտային խաղերի հետ կապված առաջարկները։ Միջին հաշվով էջում ակտիվ է մինչև 10 ակցիա։ Ըստ պարգևատրման տեսակների հարմարավետ զտիչների և որոնման հնարավորության շնորհիվ կարելի է ընտրել այն առաջարկը, որը կբավարարի խաղադրույք կատարողի պահանջները։

Քանի որ ԳԳբեթ բուքմեյքերական ընկերությունը հաճախ թարմացնում է իր ակցիաները, խորհուրդ ենք տալիս ընկերության կայքում ստուգել ընթացիկ բոնուսները։ Հոդվածը գրելու պահին խաղացողների համար հասանելի էին հետևյալ բոնուսները․

  • Բոնուս գրանցման համար՝ մինչև 15000 ռուբլի*: Հատկացվում է առաջին ավանդի համար՝ 100% չափով, բայց չի գերազանցնում նշված գումարը։
  • 15% քեշբեք՝ սպորտային խաղադրույքների համար։ Ամսվա վերջին օգտատերը ստանում է պարգևատրում մինչև 17000 ռուբլի*:
  • Կիբերսպորտային խաղադրույքների ապահովագրություն։ Ապահովագրություն խաղադրույքների համար՝ մինչև 1000 ռուբլի*: Պարտվելու դեպքում խաղացողը կստանա 100% իր բոնուսային հաշվին։
  • 200% քեշբեք ավանդների համար։ Ամսվա ընթացքում օգտատերերը կարող են աշխատել մինչև 14000 ռուբլի* քեշբեքի տեսքով հաշվի յուրաքանչյուր համալրման համար։

Ակցիաների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Բոնուսներ» բաժնում։

*Կամ համարժեք գումար այլ արժույթով։

Սպորտային, կիբերսպորտային խաղադրույքներ և խաղեր ԳԳբեթից (GGbet)

Ինչպես արդեն նշեցինք ներածական տեղեկատվության մեջ, ԳԳբեթը (GGbet) առաջին հերթին կիբերսպորտային բուքմեյքերական ընկերություն է։ Այդ իսկ պատճառով ընկերության կայքում հասանելի են հարյուրավոր մրցումներ բոլոր սիրված ու ոչ այնքան տարածված (niche) համակարգրային խաղերից։ Այդ իրադարձությունները կարելի է գտնել «Կիբերսպորտ» բաժնում։ Լրացուցիչ առավելություն է այն, որ առկա է թիմերի մասին ծավալուն վիճակագրություն։

Սպորտային խաղադրույքներ կարելի է անել «Սպորտ» և «Կենդանի» էջերում։ Առաջարկների ընդհանուր թիվը գերազանցում է 500-ը, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների մոտ։ Հիմնականում ԳԳբեթ բուքմեյքերական ընկերությունը կենտրոնացել է տարածված սպորտաձևերի և թոփ լիգաների վրա։ Գործակիցները նույնպես լավագույնը չեն շուկայում։ Այնուամենայնիվ, խաղադրույքները վերլուծելու, տեղադրելու և դիտելու հարմարավետ գործիքների առկայությունը բուքմեյքերական ընկերությանը հնարավորություն է տալիս առաջընթաց ունենալ այլ ընկերությունների հետ մրցավազքում։

Ազարտային խաղերը հասանելի են «Խաղատուն» բաժնում։ Էջում հասանելի են մի քանի հազար սլոթեր, թղթախաղեր, ռուլետկաներ, բինգո և այլ ժամանցային խաղեր։ Ի հավելումն, բուքմեյքերական ընկերությունը զարգացնում է այս բաժինը՝ մշտապես ավելացնելով նոր առաջարկներ։ Այդ պատճառով օգտատերերը բարձր կգնահատեն այս ժամանցային խաղերը և կկարողանան կայքում հետաքրքիր խաղեր գտնել։

Գումար դնելու և հանելու մեթոդները ԳԳբեթում (GGbet)

ԳԳբեթ (GGbet) բուքմեյքերական ընկերության օգտատերերը կարող են օգտագործել հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու ստանդարտ վճարային մեթոդները։ Ցավոք, վճարումների մասին տեղեկատվությունը ներկայացված չէ առանձին բաժնում և հասանելի է անձնական հաշվում։ Այնուամենայնիվ, խաղացողները կարող են չանհանգստանալ, քանի որ ընկերությունն աշխատում է բոլոր հայտնի մեթոդներով․

  • Visa և MasterCard վճարային քարտեր։
  • Բանկային փոխանցումներ (հասանելի են որոշ երկրներում)։
  • Էլեկտրոնային դրամապանակներ Sticpay, Skrill և Giroplay։
  • Վճարային համակարգեր ecoPayz, Neosurf, Sofort և Neteller։
  • Փոխանցումներ ՏԵԼԵ2, Բիլայն, Մեգաֆոն, Վոդաֆոն և այլ բջջային հաշիվներից (հասանելի է որոշ երկրներում)։

ԳԳբեթ (GGbet) ընկերությունը փոխանցումների համար միջնորդավճար չի գանձում՝ ի տարբերությունը վճարային ծառայությունների։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ դրանց սակագներին՝ գումարային կորուստները նվազագույնի հասցնելու համար։

ԳԳբեթ (GGbet)` օգտատերերի սպասարկում

ԳԳբեթ (GGbet) բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին ապահովում է սպասարկում ստանալու ստանդարտ եղանակներով։ Եթե խաղացողները «Ընդհանուր տեղեկատվություն» բաժնում չեն գտնել իրենց հարցերի պատասխանները, ապա կարող են գրել էլ․ հաղորդագրություն, նամակ զրուցարանով կամ զանգահարել հեռախոսահամարին։ Մասնագետները հասանելի են շուրջօրյա և օգնություն են տրամադրում տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։ Բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցչի պատասխանի ժամանակ կախված է ընտրված եղանակից։ Էլ․ փոստի դեպքում պատասխան ստացվում է միջինը 30 րոպեի ընթացքում, թեժ գծին զանգահարելու դեպքում՝ 5 րոպեի, զրուցարանի դեպքում՝ 3 րոպեի։

Հեռախոսահամարները և էլ․ փոստի տվյալները կարելի է գտնել կայքում (տողատակում): Զրուցարանը հասանելի է անձնական էջ մուտք գործելուց հետո։ Այն տեղակայված է էջի ներքևի աջ անկյունում։

ԳԳբեթ (GGbet)՝ եզրահանգումներ բուքմեյքերի մասին

ԳԳբեթն առաջին բուքմեյքերական ընկերությունն է (ստեղծվել է 2016 թվականին), որը խաղադրույքներ է արել կիբերսպորտում։ Հետևաբար, հայտնի համակարգչային խաղերում իրենց սիրելի թիմերի մարտերը դիտող խաղացողներին խաղադրույք անելու հարմարավետ գործիք է սպասվում։ Բացի կիբերսպորտային իրադարձությունների, բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է նաև խաղադրույքներ անել սպորտի և ազարտային խաղերի ոլորտում (սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա): ԳԳբեթ-ը կհետաքրքրի բոլոր տիպի օգտատերերին։

Այս բուքմեյքերական ընկերության ամենակարևոր առավելությունը, որը թույլ է տալիս նրան առաջընթաց ունենալ եվրոպական շուկայում և հետսովետական երկրներում, հետևյալն է․ հարմարավետ կայք և հավելվածներ, կիբերխաղադրույքների հետաքրքիր առաջարկներ, շուրջօրյա սպասարկում տասնյակ լեզուներով և բազմազան կարծիքների առկայություն օգտատերերի կողմից։ Ընկերության թերություններից կարելի է համարել առաջարկվող սպորտային իրադարձությունների սահմանափակ ընտրությունը և միջին գործակիցները։ Բացի այդ, վճարման մեթոդները ևս զիջում են թոփ մրցակիցների կողմից առաջարկվող մեթոդներին։ Այնուամենայնիվ, այս թերությունները որոշիչ չեն և թույլ են տալիս ԳԳբեթ ընկերությանը ակտիվորեն ավելացնել խաղադրույք անողների թիվը։

Տարածված հարցեր և պատասխաններ ԳԳբեթ-ի (GGbet) մասին:

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի GGbet-ը։

GGbet բուքմեյքերական գրասենյակն աշխատում է օրինական։ Ընկերությունը լիցենզիա է ստացել Կյուրասաոյի ռեգիստրի կողմից, որը թույլ է տալիս խաղացողներին ծառայություններ մատուցել gg.bet կայքում: Պորտալի ծառայություններից կարող են օգտվել ամբողջ աշխարհի խաղացողները: Բացի այդ, բուքմեյքերական ընկերությունը մտել է որոշ երկրների շուկա, որտեղ օֆշորային լիցենզիա չի ընդունվում։ Օրինակ՝ Ռուսաստանում ընկերությունը գործելու թույլտվություն է ստացել Ռուսաստանի Դաշնության հարկերի դաշնային ծառայության կողմից: Ռուսաստանում հասանելի է նաև ընկերության տեղական կայքը:

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում GGbet-ը։

Նոր օգտատերերը կարող են ստանալ հաճելի մեկնարկային բոնուս՝ մինչև 15000 ռուբլի կամ համարժեք գումար՝ այլ արժույթով: Այն փոխանցվում է հաշվին գումար մուտքագրելու պահին և հավասար է կանխավճարի գումարին (առավելագույն բոնուսից ոչ բարձր): Բոնուսային միջոցները մուտքագրվում են լրացուցիչ հաշվին և պետք է խաղարկվեն 30 օրվա ընթացքում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Բոնուսներ» բաժնում:

📱Որտեղի՞ց ներբեռնել GGbet-ի բջջային հավելվածը։

Սմարթֆոններով խաղադրույք կատարողները կարող են տեղադրել GGbet-ի բջջային հավելվածը: Ծրագրի ներբեռնման հղումները կարող եք գտնել կայքի ստորագրում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավելվածի տեղադրումը Android-ում կատարվում է ձեռքով, իսկ տեղադրման ֆայլը ներբեռնվում է բուքմեյքերական ընկերության կայքից։ iOS հավելվածը հասանելի է AppStore-ում։ Այս դեպքում հնարավոր է ավտոմատ տեղադրում:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում GGbet-ը։

Օգտատերերը կարող են գումար մուտքագրել իրենց GGbet հաշվին և հաշվից գումար հանել առանց բուքմեյքերական ընկերության կողմից միջնորդավճարի: Առաջարկվող եղանակներն են՝ փոխանցումներ Visa և MasterCard քարտերով, Skrill, Giroplay և այլ էլեկտրոնային դրամապանակներով, Neteller, Neosurf վճարային համակարգերով և այլն: Որոշ երկրներում աջակցվում են նաև բանկային ռեկվիզիտներով փոխանցումները և բջջային օպերատորների հաշիվների դրամական միջոցների օգտագործումը:


ggbet FR ggbet Portugal ggbet RU ggbet ελλαδα ggbet AL ggbet AM ggbet Azerbaycan ggbet българия ggbet BY ggbet فارسی ggbet GE ggbet KG ggbet KZ ggbet MK ggbet MN GGbet HU ggbet RS ggbet TJ GGbet UA
GGbet_logo

+100% բոնուս 100 € / $

Գրանցում Գրանցում