Parimatch

Ակնարկ Parimatch բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Պարիմաչի (Parimatch) մասին

Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունն ունի ուկրաինական արմատներ։ Այն ստեղծվել է 1994 թվականին և հետխորհրդային տարածքում ամենահին խաղային ընկերություններից է։ Հիմնադրման պահից սկսած՝ ընկերությունը նպատակ է ունեցել գրավել նախկին ԽՍՀՄ երկների շուկան։ Ընկերությունը ձեռք է բերել մի շարք տեղական լիցենզիաներ (ՌԴ, Ղազախստան և Բելառուս), իսկ 2000 թվականից սկսած՝ ծառայություններ է մատուցում վեբ-կայքի միջոցով (միջազգային լիցենզիայի հիման վրա): Բացի այդ, 2000-ականներն և 2010-ական թվականների սկզբին Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը սկսել է ընդլայնել իր հորիզոնը և աշխատել նաև Կիպրոսի և Տանզանիայի օգտատերերի հետ։Այս երկրներում նույնպես ընկերությունը լիցենզիա է ստացել։

Այսօր բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվում են հարյուր հազարավոր խաղացողներ ամբողջ աշխարհից։ Ընկերությունը բացել է ավելի քան խաղադրույքներ ընդունող ավելի քան 400 կետեր և ակտիվորեն զարգանում է՝ բացելով վերգետնյա գրասենյակներ և աշխատելով առցանց։ Բուքմեյերի հաջողության գաղտնիքն է՝ հետաքրքիր խաղադրույքներ և խաղեր, լիցենզիաների առկայություն և հարմարավետ ծառայություններ։ Ավելի մանրամասն ընկերության առավելություններն ու թերությունները կքննարկենք այս հոդվածում։

Լիցենզիա Պարիմաչի (Parimatcհ) աշխատանքի համար

Հետխորհրդային տարածքում աշխատող բուքմեյքերների շրջանում Պարիմաչը զբաղեցնում է առաջատար դիրք։ Ընկերության գովազդները կարելի է տեսնել բոլոր օրինական հարթակներում՝ ըստ խաղային հաստատությունների մասին օրենքների, որոնք գործում են տարբեր երկրներում։ Իսկ դա արդյունքն է այն բանի, որ ընկերության սեփականատերերը միջոցներ չեն խնայում տեղական լիցենզիաներ ձեռք բերելու համար։ Այսօր ընկերության ծառայություններից կարելի է օգտվել Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Կիպրոսում և Տանզանիայում։ Ի դեպ, Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունն առաջինն է, որ Ուկրաինայում ստացել է լիցենզիա (2021 թվականի մարտի 2-ին)` բուքմեյքերական գրասենյակներ բացելու համար։ Տեղական լիցենզիաների առկայության շնորհիվ՝ ընկերությունը այցելուներին առաջարկում է ավելի քան 400 վերգետնյա գրասենյակներ։ Սա բավականին կարևոր արդյունք է։

Ի հավելումն տեղական լիցենզիաների, Պարիմաչ բուքմեյքերական ընկերության ծառայություններից կարելի է օգտվել նաև վեբ-կայքի միջոցով, որը սկսել է գործել 2000 թվականից։ Կայքի գործունեության համար օգտագործվում է No. 1668/JAZ լիցենզիան, որը ձեռք է բերվել Կուրասաոյում։ Այս թույլտվության շնորհիվ՝ ընկերությունը կարող է օգտատերեր ընդունել ամբողջ աշխարհից։ Այնուամենայնիվ, որոշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, կայքի միջազգային տարբերակը արգելափակվում է։

Վեբ-կայք և հավելվածներ Պարիմաչից (Parimatch)

Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը քայլում է ժամանակին համընթաց և օգտատերերին է առաջարկում հարմարավետ առցանց լուծումներ առցանց խաղադրույքների և խաղերի համար։ Խաղացողների համար հասանելի է խաղային պորտալը և բջջային հավելվածը։

Ընկերության կայքը ներկայանում է բրենդային սև և սպիտակ գույների համադրությամբ։ Կայքի դիզայնի հիմնական շեշտը դրվում է խաղադրույքների և խաղերի վրա։ Այդ պատճառով էլ էկրանը պայմանականորեն բաժանվում է 3 մասի՝ վերին և կողային նավիգացիոն ընտրացանկեր և իրադարձությունների բաժին։ Վերջինս զբաղեցնում է էկրանի ավելի քան 75%-ը։ Բացի այդ, կայքի դիզայնում չկան վառ և աչքի ընկնող անիմացիաներ։ Սա թույլ է տալիս օգտատերերին ուշադրությունը կենտրոնացնել խաղադրույքների և խաղերի վրա։

Պարիմաչ բուքմեյքերական ընկերության պորտալը արագ բացվում է բոլոր սարքերի վրա։ Դրանից օգտվելը հարմարավետ է և՛ համակարգչով, և՛ բջջային սարքերով։ Բացի այդ, կայքը ճիշտ է աշխատում բոլոր տեսակի դիտարկիչներով։

2010-ական թվականներին սկսել են աճելխաղային պորտալի այցելումները բջջային հեռախոսներից։ Զարմանալի չէ, որ ընկերությունը խաղադրույք անողներին ներկայացնում է Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածներ։ Հավելվածների կարգավորումների ֆայլը կարելի է ներբեռնել վեբ-կայքից՝ ընտրացանկում ընտրելով «Համբուրգեր» բաժինը և գտնելով «iOS/Android բջջային հավելվածներ»։ Հեռախոսների վրա ծրագիրը հարկավոր է տեղադրել ձեռքով՝ Android-ի դեպքում, իսկ iPhone-ի դեպքում հասանելի է ավտոմատ տեղադրում AppStore-ի միջոցով։ Հավելվածը գործարկելուց հետո խաղացողը կարող է իրականացնել բոլոր գործողությունների մեծ մասը, որոնք առկա են կայքում, բացառությամբ՝ ազարտային խաղերի մի մասի։ Օգտատիրոջը հասանելի են սպորտային խաղադրույքները, այդ թվում՝ իրական ժամանակի ռեժիմով, ինչպես նաև իրադարձությունների առցանց դիտումը, միջոցների համալրումը և հաշվից գումարի հանումը, մրցումների վերլուծության հնարավորությունը և այլն։

Առավելություններ և թերություններ
  • Հարմարավետ կայք և բջջային հավելված
  • Բոլոր տեսակի սպորտաձևերի մեծ տեսականի
  • Օգտատերերի 24/7 սպասարկում
  • Տեղական լիցենզիաների և վերգետնյա գրասենյակների առկայություն
  • Ոչ մեծ չափի բոնուս գրանցման դիմաց
  • Խաղացողների համար փոքրաթիվ ակցիաներ
  • Աշխատասեղանի համար նախատեսված հավելվածների բացակայություն

Գրանցում Պարիմաչում (Parimatch)

Պարիմաչ-ի կայքում օգտահաշվի ստեղծումը բավականին պարզ գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլից։ Առաջին հերթին, անհրաժեշտ է ստեղծել անձնական էջ՝ սեղմել «Գրանցում» կոճակին, մուտքագրել հեռախոսահամար, գաղտնաբառ և ընտրել հաշվի արժույթը։ Երկրորդ, մտնել էջը և լրացնել անձնական տվյալների դաշտը՝ նշել բնակության հասցե, անձնագրի համար և սերիա, ծննդյան ամսաթիվ և այլն։ Երրորդ, կայքի ադմինիստրացիային ներկայացնել մուտքագրված տվյալները և խաղացողի տարիքը հաստատող փաստաթղթեր։ Այս քայլից հետո խաղացողի համար բացվում են խաղային պորտալի բոլոր հնարավորությունները։

Ակցիաների առկայությունը Պարիմաչում (Parimatch)

Ակցիաներին կարելի է ծանոթանալ «Ակցիաներ» բաժնում (բաժինը հասանելի է «Համբուրգեր» ընտրացանկում): Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը օգտատերերին առաջարկում է պարգևատրումներ գրացման և հաշվի հաստատման դիմաց, ինչպես նաև բոնուսներ ազարտային խաղերի և սպորտային խաղադրույքների համար։

Օգտահաշվի ստեղծումից և Պարիմաչ բուքմեյքերական ընկերության աշխատողներին անձնական փաստաթղթերի (անձնագիր կամ վարորդական իրավունք) ներկայացումից հետո խաղացողը ստանում է անվճար խաղադրույքի հնարավորություն՝ 100 ուկրաինական գրիվայի* չափով կամ անվճար պտույտների հնարավորություն Koi Gate խաղում։ Բացի այդ, 100 գրիվնայից սկսած ավանդի մուտքագրման համար խաղացողին հատկացվում է ֆրիբեթ՝ 300 գրիվնայի* չափով։

Բացի ողջույնի բոնուսներից, խաղացողներին հասանելի են նաև․

  • Քեշբեք՝ մինչև 20% «Betgames» բաժնի խաղերի համար։
  • Քեշբեք՝ մինչև 10% «Live Casino» բաժնի խաղերի համար։
  • Քեշբեք՝ մինչև 20% «Tvbet» բաժնի համար։
  • Քեշբեք՝ մինչև 10% «Սլոթեր» բաժնի համար։

Պարգևատրումների ստացման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ «Ակցիաներ» բաժնում։

*Կամ այդ գումարին համարժեք գումար՝ այլ արժույթով։

Խաղադրույքներ և ազարտային խաղեր Պարիմաչի (Parimatch) կայքում

Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը կհետաքրքրի ինչպես սպորտային խաղադրույքների սիրահարներին, այնպես էլ ազարտային խաղերի սիրահարներին։ Կայքում հասանելի է հսկայական բաժին՝ նախախաղային (20 սպորտաձև) և կենդանի խաղադրույքներով (սովորաբար առցանց իրադարձությունները հասանելի են ավելի քան 10 սպորտաձևերում): Կա նաև կիբերսպորտային մրցումների մեծ ընտրություն, այդ թվում՝ իրական ժամանակում։ Բոլոր առաջարկները կարելի է գտնել «Համբուրգեր» ընտրացանկի կամ վերին ընտրացանկի միջոցով։

Պարիմաչ բուքմեյքերական ընկերության ընտրանին գերազանցում է որոշ արևմտյան բուքմեյքերներին։ Խաղացողները կարող են մրցումներ գտնել բոլոր թոփ և բազմաթիվ ոչ տարածված (niche) լիգաներից, իսկ խաղադրույքների բազմազանությունը կգրավի նույնիսկ ամենափորձառու խաղացողներին։ Բազմազան էքսպրեսներ և համակարգեր, հարմարավետ գործիքներ՝ խաղադրույքների կառավարման համար․ ահա թե ինչ է առաջարկում այս բուքմեյքերական ընկերությունը։

«Սլոթեր», «Կենդանի խաղատուն» և «TV խաղեր» էջերում ներկայացվում են ազարտային խաղերը։ Բաժիններից յուրաքանչյուրում օգտատերերի հասանելի են հետաքրքիր առաջարկներ ընկերության կողմից։ Սլոթ մեքենաների սիրահարները բարձր կգնահատեն «Սլոթեր» բաժինը։ Փոքեր, ռուլետկա, բակկարա, քար, մկրատ, թուղթ և այլ խաղեր կարելի է գտնել «Կենդանի խաղատուն» և «TV խաղեր» էջերում։ Սա է պատճառը, որ ավելի շատ խաղեր են անցկացվում առցանց։

Հասանելի վճարման մեթոդներ Պարիմաչում (Parimatch)

Քանի որ Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունն աշխատում է տեղական շուկաներում և օգտագործում է տեղական լիցենզիաներ հասանելի վճարման մեթոդների ցանկը տարբերվում է, այդ թվում՝ կայքի միջազգային տարբերակից ևս։ Ցավոք, վճարման մեթոդների բաժինը հասանելի է միայն անձնական էջում։ Այդ պատճառով հնարավոր չէ առանց անձնական էջ ունենալու նայել հասանելի վճարման եղանակները։

Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է․

  • Վճարային քարտեր՝ Visa և MasterCard (ՌԴ-ի համար՝ МИР)։
  • Էլեկտրոնային դրամապանակներ՝ Qiwi, Webmoney, ЮMoney և այլն։
  • Բանկային փոխանցումներ (գումարի համալրում և հաշվից հանում)։
  • Բջջային փոխանցումներ՝ Kyivstar, МТС, Мегафон և այլն։
  • Բջջային կապի սրահներ և տերմինալներ։

Բուքմեյքերական ընկերությունը բոլոր փոխանցումներն իրականացնում է՝ համաձայն ընտրված վճարային գործիքի կանոնակարգի։ Գործարքների կատարման և շահած գումարի ժամկետների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել անձնական էջում՝ թույլտվություն ատանալուց հետո։

Օգտատերերի սպասարկումը Պարիմաչում (Parimatch)

Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը հոգ է տարել, որ օգտատերերը կարողանան արագ կերպով գտնել հաճախակի տրվող հարցերի պատասխանները։ Այս նպատակով ստեղծվել է «Տարածված հարցեր» բաժինը։ Եթե ներկայացված տեղեկատվությունը չի բավարարում խաղացողին, ապա կարելի է դիմել շուրջօրյա սպասարկող թիմին՝ անցնելով համապատասխան բաժինը կողային ընտրացանկի միջոցով։

Օգտատերերը սպասարկվում են տասնյակ լեզուներով՝ առցանց զրուցարանի, Telegram-ի, էլ․ փոստի և հեռախոսահամարի միջոցով (Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի համար): Պատասխանի ժամկետները կախված են ընտրված մեթոդից, սակայն չեն գերազանցում մեկ օրը։ Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը շահագրգռված է բոլոր վեճերի դրական հանգուցալուծմամբ, որպեսզի դրական կարծիքներ ստանա խաղացողների կողմից։

Եզրահանգումներ Պարիմաչի մասին (Parimatch)

Պարիմաչը աշխատում է սպորտային խաղադրույքների և ազարտային խաղերի շուկայում 1994 թվականից սկսած։ Այդ իսկ պատճառով ընկերությունը համարվում է ԱՊՀ տարածքում ամենահին ընկերություններից մեկը։ Ավելի քան 25-ամյա պատմության ընթացքում ընկերությունն անցել է կայացման բոլոր փուլերով՝ սկսած որպես ուկրաինական տեղական բուքմեյքերական ընկերություն աշխատելուց մինչև միջազգային ապրանքանիշ ստեղծելը։ Ընկերության գրասենյակներ են բացվել ԱՊՀ տասնյակ երկրներում և արտասահմանյան երկրներում, իսկ կայքի ծառայությունները հասանելի են ողջ աշխարհում։

Փորձառու օգտատերերին ընկերւթյունը կհետաքրքրի շնորհիվ սպորտային խաղադրույքների մեծ ընտրության և ազարտային խաղերի առկայության, բավականին բարձր գործակիցների, ակցիաների և բոնուսների առկայության, վերլուծելու և խաղադրույք անելու հարմարավետ գործիքների։ Սկսնակները կգտնահատեն շուրջօրյա սպասարկումը, կայքի թարգմանությունը տասնյակ լեզուներով, հարմարավետ ինտերֆեյսը և խաղադրույքներ անելու բջջային հավելվածները։ Հարկ է նաև նշել հաշվի համալրման և հաշվից գումար հանելու բոլոր տարածված մեթոդների առկայության մասին։ Պարիմաչ բուքմեյքերական ընկերությունը հաջող ընտրություն կլինի բոլոր տեսակի խաղացողների համար։

Հաճախակի տրվող հարցեր Պարիմաչի (Parimatch) մասին:

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Parimatch-ը։

Parimatch բուքմեյքերական գրասենյակն օգտագործում է մի քանի լիցենզիաներ՝ միջազգային և տեղական: Առաջին լիցենզիան ստացել է Կյուրասաոյի ռեգիստրից կողմից՝ կայքի միջոցով խաղադրույքներ ընդունելու համար: Այս թույլտվությամբ ընկերությունը կարող է ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհի օգտատերերին: Ընկերությունը լիցենզիաներ է ստացել նաև Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլ երկրներում։ Այստեղ աշխատում են խաղադրույքների ընդունման ցամաքային գրասենյակները և կայքեր՝ ազգային տիրույթներում:

💵Արդյո՞ք Parimatch-ը տրամադրում է գրանցման բոնուս։

Ցավոք, բուքմեյքերական ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գրանցման բոնուսի տրամադրումը: Մինչև 2021 թվականը բոնուսը կազմում էր մինչև $100 կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։ Parimatch-ի օգտատերերը կարող են օգտվել բուքմեյքերական ընկերության այլ ակցիաներից: Դրանք հասանելի են Ակցիաներ էջում:

📱Որտեղի՞ց ներբեռնել Parimatch-ի բջջային հավելվածը։

Օգտատերերը կարող են ներբեռնել Parimatch-ի բջջային հավելվածը անմիջապես կայքից կամ AppStore և Google Play շուկաներից: Այնուամենայնիվ, Android սարքերի համար նախատեսված հավելվածը հարմարեցված է ռուսական շուկային: Google շուկայում բուքմեյքերական ընկերության կողմից միջազգային ծրագիր չկա։ Անհրաժեշտ է տեղադրել հավելվածը ձեռքով՝ ընկերության կայքի հրահանգների համաձայն:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Parimatch-ը։

Parimatch բուքմեյքերական ընկերությունն աշխատում է բոլոր հայտնի վճարային ծառայություններով։ Դուք կարող եք փոխանցումներ կատարել բանկային քարտերի (P2P), բանկային փոխանցումների, էլեկտրոնային դրամապանակների, կրիպտոարժույթի դրամապանակների, բջջային հաշիվների և ինքնասպասարկման տերմինալների միջոցով: Վճարման եղանակներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ խաղացողի անձնական էջում:


Parimatch FR Parimatch Portugal Parimatch RU Parimatch GR Parimatch AL Parimatch AZ Parimatch България Parimatch BY Parimatch KG Parimatch KZ Parimatch MK Parimatch MN Plus-Minus RS Parimatch TJ Parimatch UA

Parimatch_logo

Ընթացիկ բոնուսը կարող եք գտնել բուքմեյքերի կայքում