18Bet

Ակնարկ 18Bet բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն 18Bet-ի մասին

18Bet բուքմեյքերական ընկերությունը հայտնվեց 1Bet խաղային պորտալի գործարկումից անմիջապես հետո։ Այն շահագործվում է նույն ընկերության՝ Bellona N.V.-ի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ բրենդի սեփականատերը կիրառեց նույն ռազմավարությունը կայքերի առաջխաղացման համար և նույն «շարժիչը» կայքի համար, 1Bet բուքմեյքերական ընկերությունը հասավ ավելի մեծ հաջողությունների: Ըստ Top100Bookmakers-ի պորտալի տվյալների՝ 1bet.com-ը գտնվում է TOP-150 բուքմեյքերական ընկերությունների թվում, իսկ 18bet.com-ը՝ TOP-350-ում:

Չնայած վարկանիշների տարբերությանը, չարժե անուշադրության մատնել 18Bet բուքմեյքերական ընկերությանը: Կայքը ներկայացնում է բազմաթիվ խաղադրույքներ, իսկ խաղերը մատակարարվում են շուկայում լավագույն օպերատորների կողմից: Եվ, որ ամենակարևորն է, ընկերության ծառայություններից կարող են օգտվել տեղի խաղադրույք կատարողները և ազարտային խաղերի սիրահարները։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ընկերության առանձնահատկություններին մեր այսօրվա վերանայման մեջ:

Լիցենզիայի առկայությունը 18Bet-ում

18Bet բուքմեյքերական ընկերությունն ունի առցանց ծառայություններ մատուցելու մի քանի լիցենզիաներ: Նախ, ընկերությունը աշխատանքի թույլտվություն ստացավ Կյուրասաոյում գտնվող գրանցող մարմնից: 8048/JAZ լիցենզիայի շնորհիվ ընեկերությունը կարող է ներգրավել աշխարհի բոլոր երկրներում բնակվող խաղացողներին: 18Bet ընկերությունն օգտագործում է նաև Մալթայի ազարտային խաղերի մարմնի կողմից ստացած լիցենզիան: Այն ընդունված է ԵՄ մի շարք երկրներում, ինչը թույլ է տալիս ընկերությանն ակտիվ աշխատել եվրոպական շուկայում։

18bet.com-ի մասին կարծիքներում օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողնում: Իհարկե, խնդիրներ կան կայքի աշխատանքի, հաշիվը համալրելու և հանելու հետ կապված, բայց աջակցության թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բոլոր խնդիրներն արագ լուծում են ստանում: Աջակցության ծառայության աշխատանքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս վերանայման առանձին բաժնում: Սա նշանակում է, որ սկսնակները կարող են չանհանգստանալ՝ կապված բուքմեյքերական ընկերության հուսալիության հետ:


18Bet-ի պորտալը

18Bet բուքմեյքերական ընկերության կայքը ստեղծվել է նույն համակարգով, ինչ 1Bet պորտալը։ Բացի այդ, երկու ընկերությունների կայքներն ունեն նմանատիպ կառուցվածք և դիզայն։ Այդ պատճառով այն օգտատերերը, ովքեր նախկինում օգտվել են 1bet.com-ից, ծանոթ կլինեն կայքի կառուցվածքին: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ծանոթ չեն ընկերություններից որևէ մեկին, նույնպես արագ պատկերացում կկազմեն 18bet.com պորտալի մասին և կվայելեն կայքի խաղադրույքները և խաղերը: Սա բացատրվում է կայքի պարզ և հասկանալի դիզայնով, որն առաջարկում է լավագույն լուծումները՝ մրցակից կայքերի համեմատությամբ:

Ահա 18Bet կայքի հիմնական առանձնահատկությունները․

Մուգ դիզայն, որը ներառում է սև և մոխրագույն գույներ: Դրանք լավ հակադրվում են սպիտակ տեքստի, դեղին և կանաչ նավիգացիոն տարրերի հետ:
Որոնման հնարավորություն՝ ըստ իրադարձությունների և խաղերի: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերերը կարող են արագ նավարկել կայքի էջերի միջև:
Աջակցություն մեկ տասնյակ լեզուներով, ներառյալ ռուսերենով:
Ադապտիվ դիզայնի բացակայություն: Այս թերությունը փոխհատուցվում է Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածով, որը հարմար է սպորտի, կիբերսպորտի և վիրտուալ սպորտի վրա խաղադրույքներ կատարելու համար։ Այնուամենայնիվ, ծրագիրը նախատեսված չէ մոլախաղերի համար։
Էջերի արագ բեռնում կոդերի օպտիմալացման շնորհիվ: Բացի այդ, կայքը ծանրաբեռնված չէ անիմացիաներով և գրաֆիկայով:
Պորտալի առանձնահատկություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ 1bet.com կայքում:

Առավելություններ և թերություններ
  • Մեծաթիվ հանդիպումներ և խաղեր խաղադրույքների համար
  • Ողջույնի բարձր բոնուս
  • Կայքի թարգմանություն 17 լեզվով
  • Android և iOS հավելվածներ
  • Սեղանի խաղերի փոքր քանակություն
  • Ոչ բարձր գործակիցներ
  • Ռուսերենով աջակցության բացակայություն

Գրանցումը 18Bet-ում

18Bet բուքմեյքերական ընկերության կայքում կա արագ գրանցման հնարավորություն։ Դրա համար կարելի է օգտագործել Facebook կամ Google օգտահաշիվները: Տվյալների մուտքագրման համաձայնություն տալուց հետո խաղացողը պետք է միայն լրացնի իր մասին բաց թողնված տվյալներն իր անձնական էջում: Կարելի է օգտվել նաև գրանցման ստանդարտ տարբերակից՝ լրացնելով տասնյակ դաշտեր՝ սկսած անուն-ազգանունից, վերջացրած բնակության հասցեով։

Անձնական էջ մուտք գործելուց հետո խաղացողը պետք է հաստատի իր ինքնությունը: Սա անելու համար անհրաժեշտ է վերբեռնել ազգային/միջազգային անձնագրի/վարորդական վկայականի պատճենը և բանկային քաղվածք/կոմունալ վճարումների վճարման անդորրագիր: Տվյալները ստուգելուց հետո 18Bet անվտանգության ծառայությունը կակտիվացնի օգտահաշիվը կամ կկապվի խաղացողի հետ լրացուցիչ հարցերով: Վերիֆիկացիայի ամբողջ գործընթացը տևում է միջինը մինչև մեկ օր:

Ակցիաների առկայությունը 18Bet-ում

18Bet բուքմեյքերական ընկերության կայքում գործում են թվով մինչև տասը ակցիաներ, որոնց շարքում իրենց հետաքրքրող առաջարկներ կգտնեն մոլախաղերի և սպորտային խաղադրույքների սիրահարները: Թեգերով ընտրացանկը կօգնի անցնել մեկ ուղղությունից մյուսը: Բացի այդ, ընկերության հնարավորությունները գնահատելու համար՝ օգտատերերը կարող են տեսնել նաև այն ակցիաները, որոնք արդեն ավարտվել են:

Առաջին բոնուսը, որը կարող են ստանալ 18bet.com-ի օգտատերերը, գրանցման համար տրամադրվող բոնուսն է: Սպորտի սիրահարները հնարավորություն ունեն վաստակելու մինչև 100 եվրո*, իսկ խաղատան խաղերի սիրահարները՝ մինչև 500 եվրո* իրենց առաջին կանխավճարի համար (գումարի 100%-ի չափով): Ստացված միջոցները մուտքագրվում են հատուկ հաշվին և պետք է խաղարկվեն մեկ ամսվա ընթացքում:

Արժե նաև առանձնացնել 18Bet-ի հետևյալ ակցիաները. ամսական վերաբեռնում 280 անվճար պտույտով՝ խաղատանը, 30 եվրո բոնուս * և 10 անվճար խաղադրույքներ՝ Telegram ալիքի միջոցով հաշվի համալրման միջոցով, անվճար խաղադրույք 18 եվրո*-ի չափով՝ մի շարք անհաջող խաղադրույքների համար և այլն։

Բոնուսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Պրոմո ակցիաներ» էջում։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս էջը:

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։


Սպորտային խաղադրույքները և ազարտային խաղերը 18Bet-ում

18Bet բուքմեյքերական ընկերության առաջարկները ներառում են ավելի քան 2 հազար սպորտային և կիբերսպորտային իրադարձություններ (օրական), հարյուրավոր վիրտուալ սպորտային մրցույթներ (օրական) և ավելի քան 3 հազար ազարտային խաղեր, ներառյալ սենյակները, որտեղ կարող եք խաղալ դիլերների դեմ: Բուքմեյքերական ընկերության հնարավորությունները գնահատել կարելի է թեմատիկ բաժիններում, որոնք կարելի է գտնել կայքի վերնագրի և ստորագրի ընտրացանկերի միջոցով:

Եկեք համառոտ նկարագրենք 18bet.com կայքի յուրաքանչյուր բաժնի հիմնական առանձնահատկությունները.

«Սպորտ» էջը ներառում է 20+ սպորտային և կիբերսպորտային իրադարձություններ: Բուքմեյքերական ընկերությունը ներկայացնում է հանդիպումներ բոլոր հայտնի առաջնություններից, կան նաև բազմաթիվ ոչ այնքան հայտնի լիգաներ։ Այս բաժնում կարելի է տեղադրվել միայն նախախաղային խաղադրույքներ:
«Live խաղադրույքներ» բաժինը ներկայացնում է մինչև 10 սպորտաձևեր և կիբերսպորտային խաղեր: Խաղադրույք կատարողները կարող են հանդիպումներ դիտել «Օնլայն հեռուստատեսություն» անվճար ծառայության միջոցով և իրական ժամանակում խաղադրույքներ անել:
«Կիբերսպորտ» էջի առաջարկները համընկնում են վերը նշված բաժիններում ներկայացված առաջարկներին: Այստեղ կարելի է գտնել խաղեր համակարգչային հայտնի սպորտաձևերից՝ նախատեսված նախախաղային և կենդանի խաղադրույքների համար:
«Վիրտուալ սպորտ» բաժինը ներկայացնում է հանդիպումներ ֆուտբոլից, բասկետբոլից, թենիսից և այլ սպորտաձևերից: Խաղերի արդյունքը կախված է համակարգչային ծրագրից, քանի որ հանդիպումներն անցկացվում են վիրտուալ։ Օգտատերը հնարավորություն ունի նախախաղային և կենդանի խաղադրույքներ կատարել։
«Խաղատուն» էջում ներկայացվում են թղթախաղեր, սլոթեր, ռուլետկա, խաղարկություններ և այլն: Բոլոր խաղերում խաղացողը մրցում է համակարգչի հետ։ Ընդ որում, վերադարձի տոկոսը կազմում է 94%-ից մինչև 98%:
«Լայվ խաղատուն» և «Հեռուստախաղեր» էջերում կգտնեք կենդանի խաղեր (պոկեր, բակկարա, ռուլետկա, վիճակախաղեր և այլն): Բաժինների տարբերությունը ժամանցի մատակարարների և խաղերի բազմազանության մեջ է։
18Bet կայքում հասանելի են ժամանցի այլ բաժիններ ևս, որոնց խորհուրդ ենք տալիս ծանոթանալ:

Վճարման եղանակները 18Bet-ում

18Bet բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է վճարման ունիվերսալ եղանակներ: Սրան, մի կողմից, կարելի է նայել դրական տեսանկյունից, քանի որ տարբեր երկրներում բնակվող խաղացողներ են օգտվում ծառայություններից: Մյուս կողմից, սա մինուս է, քանի որ հաշիվը համալրելու կամ տեղական ծառայությունների միջոցով շահած գումարները հաշվից հանելու եղանակներ չեն առաջարկվում: Այնուամենայնիվ, վճարման եղանակների թիվը շարունակում է ընդլայնվել, ուստի խորհուրդ ենք տալիս ստուգել խաղացողի անձնական էջում ներկայացվող ընթացիկ տեղեկատվությունը:

Այս ակնարկը գրելու պահին 18Bet-ում օգտատերերի համար հասանելի էին վճարման հետևյալ տարբերակները՝ բանկային փոխանցում, Mastercard և Visa քարտեր, Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակներ, MiFinity և ecoPayz վճարային համակարգեր: Բոլոր գործողությունները կատարվում են առանց բուքմեյքերական ընկերության կողմից գանձվող միջնորդավճարի։ Այնուամենայնիվ, հենց ծառայության կողմից կարող է գանձվել լրացուցիչ վճարում:


Օգտատերերի սպասարկման ծառայությունը 18Bet-ում

Սկսնակների մոտ կարող են հարցեր ծագել 18Bet կայքի աշխատանքի վերաբերյալ: Խորհուրդ ենք տալիս ստուգել «Հաճախակի տրվող հարցեր» բաժինը, որտեղ ներկայացվում է հիմնական տեղեկատվություն կայքում գրանցման, պրոֆիլի վերիֆիկացիայի, դրամական փոխանցումների, խաղադրույքների և խաղերի մասին: Թեև տեքստի բովանդակությունը հասանելի չէ ռուսերենով, կարելի է օգտվել թարգմանության հնարավորությունից: Այս բաժնի տեղեկատվությանը ծանոթանալը միանշանակ կկրճատի աջակցության ծառայության հետ կապ հաստատելու և պատասխանի սպասելու համար պահանջվող ժամանակը:

Օպերատորի հետ կապ հաստատելու համար խաղադրույք կատարողը կարող է օգտվել էլեկտրոնային փոստից և առցանց զրուցարանից: Առաջին դեպքում պատասխանը կստացվի 24 ժամվա ընթացքում, իսկ երկրորդի դեպքում՝ մի քանի րոպեի ընթացքում (եթե խնդիրը լուծելու համար անհրաժեշտ չէ առանձին տոմս բացել)։ Նշենք, որ աջակցության ծառայությունը չի տրամադրվում ռուսերենով։ Հետևաբար, պետք է հաղորդակցվել անգլերենով կամ եվրոպական այլ լեզուներով։

Եզրահանգումներ 18Bet-ի մասին

18Bet բուքմեյքերական ընկերությունը պատկանում է Bellona N.V.-ին։ Այն սկսեց առցանց ծառայություններ մատուցել 2011 թվականին՝ օգտագործելով Կուրասաոյի և Մալթայի գրանցող մարմինների կողմից ստացած լիցենզիան: Ընկերության հիմնական թիրախային լսարանը Եվրոպան է, թեև դրա ծառայություններից օգտվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդիկ:

18Bet բուքմեյքերական ընկերությունն խաղացողներին է առաջարկում սպորտային խաղադրույքներ և մոլախաղեր, կիբերսպորտ և վիրտուալ սպորտ: Իրադարձությունների և խաղերի քանակով ընկերությունը կարող է մրցել հայտնի օպերատորների հետ։ Այնուամենայնիվ, կայքում սեղանի խաղերի թիվը 7ատ փոքր է, իսկ հանդիպումների ցանկում ներառված են միայն հայտնի սպորտաձևերը: Կայքում չեն գործում տեղական վճարման եղանակներ, ինչպես նաև չի տրամադրվում աջակցություն ռուսերենով: Այնուամենայնիվ, բուքմեյքերական ընկերությունը ժողովրդականություն է վայելում ԱՊՀ երկրներում, ուստի խորհուրդ ենք տալիս դիտարկել ընկերության կայքում գրանցվելու հնարավորությունը։

Հաճախակի տրվող հարցեր 18Bet-ի մասին

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի 18Bet-ը։

18Bet 18Bet բուքմեյքերական ընկերության ծառայություններից կարելի է օգտվել միայն կայքի միջոցով: Ընդ որում, ընկերությունը որոշել է ոչ թե տեղական գրանցողներից լիցենզիաներ ստանալ, այլ օգտվել օֆշորային թույլտվություններից։ Բուքմեյքերն ունի 2 լիցենզիա՝ Կուրասաոյի և Մալթայի գրանցող մարմինների կողմից: Դրանք ոչ բոլոր երկրներում են ընդունված, ուստի պորտալը կարող է արգելափակվել ինչպես 18Bet-ի նախաձեռնությամբ, այնպես էլ տեղական իշխանությունների սահմանափակումների պատճառով:

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը 18Bet-ում։

18Bet կայքի նոր օգտատերերը կարող են ստանալ մեկ ողջույնի բոնուս իրենց ընտրությամբ: Սա կարող է լինել սպորտային խաղադրույքների համար տրվող բոնուս՝ մինչև €100* կամ մինչև €500*՝ խաղատան համար: Բոնուսը մուտքագրվում է առաջին կանխավճարի համար և պետք է օգտագործվի 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել բուքմեյքերական ընկերության կայքում:
*Կամ համարժեք գումար:

📱Արդյո՞ք 18Bet-ն ունի բջջային հավելված։

Այո: Այն կարելի է ներբեռնել բուքմեյքերական ընկերության կայքից։ Հավելվածը նախատեսված է Android և iOS սարքերի համար և մշտապես թարմացվում է՝ ընդլայնելու իր ֆունկցիոնալությունը: Ծրագիրը ներառում է բոլոր անհրաժեշտ գործառույթները սպորտի, կիբերսպորտի և վիրտուալ սպորտի վրա խաղադրույքներ կատարելու համար: Սլոթեր, ռուլետկա, թղթախաղեր խաղալու հնարավորություն դեռևս չկա։

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում 18Bet-ը։

18Bet բուքմեյքերական գրասենյակը աջակցում է կայքում առկա վճարման բոլոր հիմնական տարբերակները՝ բանկային փոխանցումից մինչև վճարային համակարգեր: Ծառայությունների ընդհանուր թիվը 10+ է։ Այն անընդհատ փոխվում է, բայց կախված չէ խաղացողի բնակության երկրից: Պորտալում չկան տեղական վճարային գործիքներ, ինչը կարելի է վերագրել ընկերության թերություններին: Խաղադրույք կատարողը լրացուցիչ տեղեկություններ կգտնի իր անձնական էջում:


18Bet FR 18Bet Portugal 18Bet RU 18Bet GR 18Bet AL 18Bet KZ 18Bet MN 18Bet UA

Bet

Մինչև 100 եվրո բոնուս՝ խաղադրույքների և մինչև 500 եվրո բոնուս՝ խաղատան համար