1Win

БК 1Ուին (1Win)՝ ակնարկ բուքմեյքերական ընկերության մասին

1Ուինի (1Win) շուկա մտնելու պատմությունը

1Ուին (1Win) բուքմեյքերական ընկերությունը հայտնի ընկերություն է ազարտային խաղերի սիրահարների շրջանում։ Ընկերության օգտատերերի մեծ մասը ԱՊՀ երկրներից են, մի մասը՝ եվրոպական երկրներից, ինչպես նաև Հնդկաստանից, Մալազիայից, ԱմՆ-ից, Արգենտինայից և Կոտ դ՛Իվուարից, թեև աշխարհի այլ երկրների խաղացողները նույնպես ակտիվորեն օգտվում են այս բուքմեյքերի ծառայություններից։

1Ուին ընկերությունը շուկայում հայտնվել է 2018 թվականին, թեև դրա պատմությունը սկիզբ է առել 2016 թվականին, երբ ստեղծվել է FirstBet բուքմեյքերական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է 1Ուին։ Ընկերության սեփականատերերը որոշել էին վերակազմակերպվել և միաժամանակ ռեբրենդինգ անել։ Այդ իսկ պատճառով ընկերությունը թարմացրեց վեբ-կայքը, ընդլայնեց գործառույթները և խաղացողներին ներկայացավ նորություններով։

Տասնյակ լեզուներով թարգմանված հարմարավետ պորտալի, մեծաքանակ կենդանի և առցանց իրադարձությունների, հետաքրքիր խաղերի և այլ զվարճանքների շնորհիվ 1Ուին-ի կայքում գրանցվող խաղացողների թիվը շարունակում է աճել։ «1Ուին (1Win)» բանալի բառի հաճախականությունը շարունակում է աճել և, Ahrefs ծառայության տվյալներով, հասնում է ամսական ավելի քան 90 հազար դիտման։ Սա վկայում է բուքմեյքերական ընկերության նկատմամբ նոր և մշտական օգտատերերի մեծ հետաքրքրության մասին։ Այս ակնարկում կքննարկենք ընկերության առավելություններն ու թերությունները, որպեսզի օգնենք սկսնակներին ճիշտ ընտրություն անել։

Լիցենզիա 1Ուին-ի (1Win) կայքի աշխատանքի համար

Ռեբրենդինգից հետո 1Ուին բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին ընդունում է բացառապես առցանց եղանակով։ Խաղացողների սպասարկման համար կայքը ստացել է լիցենզիա՝ 8048/JAZ2018-040։ Այն տրվել է Antillephone N.V.-ի կողմից Կուրասաոյում, ինչի մասին են վկայում թույլտվության ծածկագրի տվյալները։

Փաստաթղթի ստացման գործընթացի շրջանակում 1Ուին բուքմեյքերական ընկերությունը կարող է սպասարկել խաղացողների աշխարհի բոլոր երկրներից՝ ազարտային խաղեր ներկայացնելով վեբ ծառայությունների միջոցով։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր պետություններն են թույլ տալիս քաղաքացիներին այցելել օֆֆշորային լիցենզիաներով աշխատող կայքեր։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և որոշ այլ երկրներում պորտալ մուտք գործել հնարավոր է միայն VPN-ով կամ ընթացիկ հայելային կայքով։ Քանի որ ծրագրերի ընտրությունը և հասանելի հայելային կայքերի թիվը մեծ է, դժվար չէ շրջանցել բոլոր արգելափակումները։

Կայք և հավելվածներ 1Ուին-ից՝ խաղադրույքներ անելու համար

1Ուին բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին հնարավորություն է տալիս խաղադրույքներ անել վեբ-կայքի, Windows-ի համար նախատեսված հավելվածի, Android-ի կամ iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածների միջոցով։ Սրա շնորհիվ խաղադրույք անողները հնարավորություն ունեն շուրջօրյա խաղադրույքներ անելու ցանկացած սարքից։ Բացի այդ, խաղադրույքների հասանելիության հնարավոր եղանակների և խաղերի թվով այս ընկերությունը գերազանցում է իր շատ մրցակիցների։

1Ուին-ի կայքը մուգ գունավորում ունի՝ համեմված կորպորատիվ գույներով՝ սպիտակ և կապույտ։ Այսպիսի համադրության շնորհիվ պորտալը նորաոճ տեսք ունի և համահունչ է մուգ թեմաների մեծ պահանջարկին։ Գլխավոր էջը ներկայացնում է տեղեկատվություն ակցիաների, նորությունների, թոփ խաղերի և սպորտային իրադարձությունների մասին։ Առկա է նաև մի քանի ընտրացանկ, որոնք թույլ են տալիս արագ մտնել համապատասխան բաժին։ Պորտալն աշխատում է բավականին արագ, իսկ անհրաժեշտ տեղեկատվության որոնումը որևէ բարդություն չի ներկայացնում։ Այն օպտիմիզացված է բջջային սարքերի համար, որպեսզի հեշտացվի հեռախոսներից խաղադրույքներ անելը։

Բացի կայքից, 1Ուին բուքմեյքերական ընկերության խաղացողները կարող են ներբեռնել հավելված՝ նախատեսված Windows-ի համար։ Հավելվածի օգնությամբ կարելի է նախախաղային և կենդանի խաղադրույքներ կատարել, ինչպես նաև խաղալ ազարտային խաղեր։ Այնուամենայնիվ, խաղադրույք անողը հնարավորություն չունի օգտահաշիվ ստեղծելու և վճարային գործարքներ կատարելու։ Թեև ծրագրավորողների թիմը մշտապես թարմացնում է ապրանքը, և, հավանաբար, ապագայում տեղի կունենա նաև գործառույթների ընդլայնում։

Այն օգտատերերը, ովքեր սովոր են խաղադրույք անել բջջային հեռախոսներից կամ պլանշետներից, կարող են ներբեռնել հավելվածը Android-ի և iOS-ի համար։ Դրա համար բուքմեյքերը բոնուսային հաշիվը համալրում է մինչև 100 դոլաար գումարով։ Ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բույմեյքերական ընկերության կայքում։ Ինչ վերաբերում է 1Ուին-ի հավելվածի գործառույթներին, խաղացողներին հնարավորություն է տրվում դիտել վերլուծական տվյալներ, կատարել ցանկացած տեսակի խաղադրույքներ, խաղալ բոլոր խաղերը և կառավարել անձնական էջը, ինչպես նաև դրամական փոխանցումներ անել։ Գործառույթների թվով բջջային հավելվածը մի գլուխ գերազանցում է շատ հայտնի մրցակիցներին։

Առավելություններ և թերություններ
  • Հարմարավետ կայք և տարբեր հավելվածներ՝ խաղադրույքների համար։
  • Շուրջօրյա սպասարկում։
  • Սպորտային իրադարձությունների և խաղերի մեծ ընտրություն
  • Շռայլ բոնուս գրանցման դիմաց։
  • Որոշ երկրներում կայքը արգելափակվում է։
  • Միջին գործակիցներ՝ շուկայի համեմատությամբ։
  • Սահմանափակ տեսականի սպորտի սիրահարների համար։

Օգտահաշվի ստեղծում 1Ուին-ում (1Win)

1Ուին բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվելու համար՝ խաղացողը պետք է անցնի գրանցման և ինքնության հաստատման ընթացակարգով։ Սա ստանդարտ քայլ է առցանց բուքմեյքերների համար, որոնք ցանկանում են համոզվել, որ խաղացողը չափահաս անձ է։ Օգտահաշիվ ստեղծելու համար՝ հարկավոր է ընտրել այս մեթոդներից որևէ մեկը․

  • Արագ գրանցում։ Բավակական է ընտրել հաշվի արժույթ, նշել հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե և գաղտնաբառ։
  • Գրանցում սոցիալական ցանցերի միջոցով։. Հարկավոր է ընտրել արժույթ և հաստատել օգտահաշվի ստեղծումը VK, Одноклассники, Google Pay, Yandex և այլ սոց․ ցանցերի միջոցով։

Ձեր մասին կիսատ տվյալները պետք է լրացնեք անձնական էջում։ Պրոֆիլի հաստատման համար 1Ուին բուքմեյքերական ընկերությունը նաև պահանջում է անձնագիր կամ այլ պաշտոնական փաստաթուղթ։ Միայն հաստատումից հետո խաղացողը կարող է խաղադրույքներ անել և գումար հանել հաշվից։

Ակցիաներ 1Ուին-ի կողմից

1Ուին բուքմեյքերական ընկերությունը օգտատերերին առաջարկում է միայն 4 ակցիա։ Այս չափանիշով ընկերությունը զիջում է մեծ ընկերություններին, որոնք առաջարկում են տասնյակ բոնուսներ և՛ նորեկներին, և՛ մշտական օգտատերերին։ Այդուհանդերձ, հասանելի առաջարկները բավականին հետաքրքիր են և արժանի են խաղացողների ուշադրությանը։

1Ուին-ում գրանցված օգտատերերը կարող են օգտվել հետևյալ բոնուսներից․

  • Ողջույնի բոնուս։ Առաջին ավանդի համար բուքմեյքերը կարող է խաղացողներին առաջարկել մինչև 500% բոնուս։ Միևնույն ժամանակ, բոնուսի առավելագույն չափը չի կարող գերազանցել 1000 դոլարը։ Հետագայում խաղացողին հնարավորություն է տրվում ամսվա ընթացքում հաղթել այն ըստ սխեմայի, որը նկարագրված է ակցիայի պայմաններում։
  • Բոնուս լավագույն խաղացողների համար։ Բուքմեյքերը պարգևատրում է այն խաղացողներին, ովքեր խաղադրույքների համար հավաքել են ամենամեծ թվթվ միավորներ։ Օրվա և շաբաթվա լավագույն խաղացողները բոնուսային հաշվին կստանան գումար (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր, մինչև 150 դոլար)։
  • Քեշբեք խաղատանը։ Խաղադրույքներ անելով ազարտային խաղերում՝ խաղացողը կարող է օգտվել քեշբեքից և բոնուսի տեսքով վերադարձնել պարտված գումարի մի մասը։ Քեշբեքի չափը կախված է պարտված գումարի չափից և հաշվվում է ըստ աղյուսակի, որը հասանելի է ակցիայի էջում։
  • Բոնուս էքսպրեսի համար։ Որքան ավելի շատ իրադարձություններ էքսպրեսում (սկսած 5-ից), այնքան ավելի մեծ շահում կստանա խաղացողը։ 1Ուին բուքմեյքերը պատրաստ է ավելացնել 15%՝ 11 և ավելի իրադարձությունների համար։

Ակցիաների պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բուքմեյքերական ընկերության կայքում։

Խաղադրույքների և խաղերի առաջարկ 1Ուին-ից (1Win)

Սպորտի և ազարտային խաղերի սիրահարները կայքում կգտնեն ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը խաղադրույքներ անելու համար։ 1Ուին բուքմեյքերական ընկերությունն օգտատերերի համար պատրաստել է ավելի քան հազար նախախաղային սպորտային իրադարձություններ, հարյուրավոր կենդանի խաղադրույքներ, այդ թվում՝ կիբերսպորտ, ռուլետկա, փոքեր, սլոթեր և այլ խաղեր։ Բացի այդ, առաջարկները մշտապես ընդլայնվում են, ինչը թույլ է տալիս խաղացողներին կայքում գտնել իրենց հետաքրքրող ինչ-որ բան։

Սպորտային խաղադրույքները հասանելի են «Գծային» և «Կենդանի» բաժիններում։ Առաջին բաժնում խաղադրույք անողներին սպասում են նախախաղային իրադարձություններ, իսկ երկրորդում՝ խաղադրույքներ իրական ժամանակում։ Ընկերության ցանկը պարունակում է ավելի քան 15 սպորտաձև, ինչը շատ ավելի քիչ է, քան մրցակիցների մոտ։ Այնուամենայնիվ, կայքում ներկայացված են բազմաթիվ տեղական լիգաներ։ Հետևաբար, խաղացողներին բավականին մեծ թվով իրադարձություններ են սպասում։

Արժե առանձին խոսել կիբերսպորտային մրցումների մասին։ 1Ուին բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է խաղացողներին Counter-Strike, League of Legends, Dota 2 և այլ մրցումներ։ Խաղադրույքների համար հասանելի իրադարձությունների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը։ Խաղադրույք կարելի է անել «Կիբերսպորտ» կամ «Գծային» և «Կենդանի» բաժիններում։

Ազարտային խաղերը ներկայացված են սեղանի խաղերի (ռուլեկա, փոքեր, բակկարա և այլն, սլոթերի, վիճակախաղերի, սքրեչ-քարտերի, բինգոյի և այլ խաղերի ձևով։ Դրանք բոլորը հավաքագրված են «Խաղատուն» բաժնում։ Բացի այդ, որոշ տարածված խաղեր կարելի է գտնել ընտրացանկում, օրինակ՝ փոքերը կամ սեղանի խաղեր իրական դիլերների հետ։ Չնայած ազարտային խաղերի մեծ թվին, բուքմեյքերական ընկերությունը շարունակում է ընդլայնել առաջարկը։ Այդ պատճառով խաղացողները ձանձրանալու առիթ չեն ունենա։

Վճարման մեթոդները 1Ուին-ի կայքում

1Ուին բուքմեյքերական ընկերության օգտատերերը կարող են օգտվել մի քանի տասնյակ մեթոդներից՝ իրենց հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու համար։ Ծառայությունների թիվը կախված է խաղացողի բնակության երկրից։ Այնուամենայնիվ, բոլորի համար հասանելի են մի քանի հիմնական տարբերակներ․

  • Փոխանցումներ Visa, MasterCard վճարային քարտերով։
  • Էլեկտրոնային դրամապանակներ՝ Skrill, Яндекс, WebMoney և այլն։
  • Վճարային համակարգեր՝ Neteller, ecoPayz և այլն։
  • Կրիպտոարժույթներ՝ Bitcoin, Litecoin և այլն։

Բոլոր վճարային մեթոդներին ծանոթանալու համար՝ անհրաժեշտ է մտնել Ձեր էջ։ Ցավոք, կայքի այցելուներին այս տեղեկատվությունը հասանելի չէ։ Սակայն հարկ է նշել, որ փոխանցման գումարի նվազագույն և առավելագույն չափը կախված է վճարման եղանակից։ Այս տեղեկատվությունը կարելի է գտնել խաղացողի անձնական էջում։

Խաղացողների սպասարկում 1Ուին-ում (1Win)

1Ուին բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին տրամադրում է շուրջօրյա սպասարկում։ Սպասարկումը կատարվում տասնյակ լեզուներով, իսկ հաղորդակցության մեթոդները կախված են խաղացողի բնակության վայրից։ Այսպես, Ռուսաստանի բնակիչների համար գործում է սպասարկում անվճար հեռախոսահամարի միջոցով, իսկ Ղազախստանի բնակիչները կարող են զանգահարել վճարովի միջազգային հեռախոսահամարին։ Բացի այդ, գործում է նաև սպասարկում առցանց զրուցարանի (էջի ներքևի աջ անկյունում) և էլ․ փոստի միջոցով։

Օպերատորների պատասխանի արագությունը կախված է ընտրված եղանակից։ Ավելի ավելի օպերատիվ մեթոդ են համարվում զրուցարանն ու թեժ գիծը։ Այս դեպքում օպերատորները պատասխանում են 5 րոպեի ընթացքում, իսկ էլ․ փոստի դեպքում՝ մինչև մի քանի օրվա ընթացքում։

Եզրահանգումներ 1Ուին բուքմեյքերի մասին

Խաղային շուկայւմ 1Ուին բուքմեյքերական ընկերությունը նորեկ չէ։ Ընկերության աշխատանքի հիմնական շուկան ԱՊՀ երկրներն են։ Այնուամենայնիվ, ընկերությունը ճանաչվածություն է ձեռք բերում նաև Եվրոպայում և ամերիկյան, ինչպես նաև ասիական և աֆրիկական որոշ երկրներում։ Դրան նպաստում է հարմարավետ հարթակի և խաղադրույքների ու խաղերի բազմազան հավելվածների առկայությունը։ Բացի այդ, ընկերությունը գրանցման դիմաց առաջարկում է խոշոր բոնուս, իրադարձությունների և ազարտային խաղերի մեծ ընտրություն։ Ընդ որում, ընկերության գործակիցները շուկայի մասշտաբով միջին չափի են, ինչպես և՝ բուքմեյքերական մարժան (8-9%): Կայքի՝ տարբեր լեզուներով թարգմանված տարբերակների առկայությունը և մայրենի լեզվով սպասարկում ստանալու հնարավորությունը նույնպես նպաստում են կայքի տարածվածության ընդլայնմանը խաղացողների շրջանում։

Ինչ վերաբերում է թերություններին, 1Ուին բուքմեյքերական ընկերությունը չի կարող պարծենալ ակցիաների մեծ ընտրությամբ, ողջ տեղեկավությունը վճարային ծառայությունների մասին փակ է չգրանցված խաղացողների համար, իսկ կենդանի խաղադրույքների գործակիցները բարձր չեն։ Այնուամենայնիվ, օգտատերերի բարձր գնահատականները վկայում են ընկերության վարկանիշի և ազարտային խաղերի սիրահարների շրջանում առաջացրած հետաքրքրության մասին։

Հաճախակի տրվող հարցեր 1Ուին-ի (1Win) մասին:

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի 1Win-ը։

1Win բուքմեյքերական ընկերությունն իր ծառայությունները մատուցում է բացառապես առցանց: Ընկերության գլխավոր գրասենյակը գրանցված է Կիպրոսում, սակայն ընկերությունը լիցենզիա է ստացել Կյուրասաոյի գրանցող մարմնի կողմից, որը հայտնի հանգրվան է մոլախաղեր առաջարկող պորտալների թույլտվությունների տրամադրման համար։ Լիցենզիա 8048/JAZ-ը բուքմեյքերական ընկերությանը հնարավորություն է տալիս սպասարկել ամբողջ աշխարհում բնակվող խաղացողներին՝ առանց տեղական գրանցողների կողմից հավաստագրվելու անհրաժեշտության:

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում 1Win-ը։

Նոր օգտատերերը գրանցման ընթացակարգն անցնելուց հետո կարող են ստանալ մինչև 500% բոնուսային հաշվին՝ առաջին կանխավճարի դիմաց: 1Win բուքմեյքերական ընկերությունը սահմանափակել է բոնուսի առավելագույն չափը մինչև 1000 դոլար: Այնուամենայնիվ, սա արդեն բավականին մեծ գումար է։ Այն պետք է խաղարկվի մեկ ամսվա ընթացքում։ Բոնուսների խաղարկման սխեման նկարագրված է առաջարկների էջում:

📱Արդյո՞ք 1Win-ն ունի բջջային հավելված։

Այո, ունի։ 1Win բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է օգտվել Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածներից։ Ծրագիրը ներբեռնելու համար օգտատերը պետք է մտնի իր անձնական էջը, ապա տեղադրման ֆայլերի բաժինը։ Տեղադրումը կատարվում է ձեռքով։ Ուստի անհրաժեշտ է թույլատրել արտաքին աղբյուրներից հավելվածների տեղադրումը։ Դա անելու համար՝ խորհուրդ ենք տալիս կարդալ բուքմեյքերական կայքում ներկայացված հրահանգները:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում 1Win-ը։

1Win բուքմեյքերական ընկերությունը խաղացողին առաջարկում է հաշվին գումար մուտքագրելու և հաշվից գումար հանելու մի քանի տասնյակ եղանակներ: Վճարման տարբերակները տարբերվում են՝ կախված խաղադրույք կատարողի բնակության երկրից: Ընդհանուր առմամբ, բուքմեյքերն աշխատում է վճարային քարտերով, էլեկտրոնային դրամապանակներով, վճարային համակարգերով, կրիպտոարժույթով, բջջային վճարումներով, տերմինալներով և այլն։ Վճարումներ կատարելու համար հասանելի բոլոր համակարգերը կարող եք դիտել գլխավոր էջում՝ «Լիցքավորում 1 սեղմումով» բաժնում՝ կայք մուտք գործելուց հետո։


1Win FR 1Win Portugal 1Win AR 1Win RU 1Win GR 1Win AL 1Win AZ 1Win България 1Win BY 1Win KG 1Win KZ 1Win MK 1Win MN 1Win RS 1Win TJ 1Win UA

1win_logo

Բոնուս ավանդի համար՝ +500%

Գրանցում Գրանցում