888sport

Տեսաակնարկ 888sport-ի մասին

888sport։ Ակնարկ բուքմեյքերական ընկերության մասին

888sport բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքների շուկայում

888sport ապրանքանիշը առանձին ծառայություն (արտադրանք) է, որը 888 հոլդինգի մաս է կազմում։ Վերջինս ծագումով Մեծ Բրիտանիայից է և մտնում է Լոնդոնի ֆոնդային բորսայի մեջ: Սա ընկերության հուսալիության և խաղային պորտալում մատուցվող ծառայությունների որակի ապացույց է:

888sport բուքմեյքերական գրասենյակը սկսել է խաղացողներին առցանց ծառայություններ մատուցել 2008 թվականին, երբ ընկերությունը լիցենզիա ստացավ Ջիբրալթարի գրանցող մարմնի կողմից։ Շուտով օգտատերերի հարմարության համար ստեղծվեցին երեք առանձին կայքեր՝ 888Sport, 888Casino և 888Poker։ Կայքերն ունեն նմանատիպ դիզայն և գործիքներ: Այնուամենայնիվ, պորտալների առաջարկները համապատասխանում են թիրախային լսարանի հետաքրքրություններին:

Ընկերության կայքը թարգմանվել է եվրոպական բոլոր հայտնի լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։ Բացի Եվրոպայից, բուքմեյքերական ընկերության գործունեությունն ուղղված է աշխարհի այլ մասերին ևս, հատկապես Ամերիկայի և Ասիայի շուկաներին: 888sport բուքմեյքերական ընկերության զարգացման, դրա առավելությունների ու թերությունների մասին կխոսենք մեր ակնարկում:

Լիցենզիայի առկայությունը 888sport բուքմեյքերական ընկերությունում

888sport բուքմեյքերական ընկերությունը ստացել է գործունեության մի քանի լիցենզիա՝ միջազգային և տեղական: Բուքմեյքերական ընկերության կայքն իր ծառայությունները մատուցում է Մալթայի խաղերի վարչության կողմից տրված թույլտվության՝ MGA/CRP/543/2018-ի հիման վրա: Այս լիցենզիան թույլ է տալիս սպասարկել ԵՄ երկրներում բնակվող խաղացողներին։ Բացի այդ, ընկերությունը ստացել է նաև Ջիբրալթարի մոլախաղերի հանձնաժողովի թույլտվությունը, որը հնարավորություն է տալիս սպասարկել աշխարհի այլ երկրներում բնակվող խաղացողներին:

ԵՄ երկրներն ունեն առանձին օրենքներ, որոնք կարգավորում են բուքմեյքերների և խաղատների գործունեությունը։ 888sport-ը հավաստագրվել է Մեծ Բրիտանիայում (դուրս է եկել ԵՄ-ից), Իսպանիայում, Դանիայում և Իռլանդիայում՝ խաղացողների հետ իրավական դաշտում աշխատելու համար: Այս մոտեցումը համապատասխանում է ընկերության ռազմավարությանը և օգտատերերի աչքերում բարձրացնում է ընկերության հանդեպ վստահությունը:


888sport-ի վեբ կայքը և հավելվածը

888sport ընկերությունն խաղային պորտալի զարգացման գործում մշակել է իր ռազմավարությունը: Սպորտային խաղադրույքների, խաղատան և պոկերի առանձին բաժիններ ստեղծելու փոխարեն ընկերությունը ստեղծել է առանձին կայքեր յուրաքանչյուրի համար: Խաղացողը մի ծառայության էջից մյուս ծառայության էջ անցնել վերին աջ անկյունում գտնվող կոճակների միջոցով:

888sport խաղային պորտալը պատրաստված է նարնջագույն և սև գույներով՝ առանց վառ անիմացիաների: Այն արագ բեռնվում է բոլոր տեսակի սարքերում: Բացի այդ, կայքի դիզայնը օպտիմիզացված է փոքր էկրանների չափերի համար: Սա նշանակում է, որ հեռախոսով խաղադրույքներ կատարելը կամ հեռախոսով խաղալը նույնքան հարմար է, որքան ԱՀ-ով: Բուքմեյքերական գրասենյակը հոգացել է նաև խաղադրույքների հետ կապված տարբեր գործառույթների մասին։ Խաղադրույքների վերլուծության, իրադարձությունների առցանց դիտման և ընթացիկ վիճակագրության հնարավորությունը պորտալի առավելություններից են:

Խաղադրույքներ անել կամ խաղալ կարող եք նաև 888sport բջջային հավելվածի միջոցով: Կայքում կարելի է գտնել հղում դեպի հավելվածի տեղադրման ֆայլը AppStore շուկայում: Ցավոք, Android գաջեթների համար նախատեսված հավելված չկա: Ծրագիրն առաջարկում է կայքի գործառույթների մեծ մասը և շատ ավելի արագ է աշխատում։ Ուստի խորհուրդ ենք տալիս տեղադրել այն iPhone-ներում և օգտվել բուքմեյքերական ընկերության բոլոր առավելություններից։

Գրանցումը 888sport-ում

888sport կայքում գրանցման ձևը բաղկացած է երեք փուլից: Նրանցից յուրաքանչյուրում խաղացողը պետք է նշի իր մասին կարևոր տվյալներ: Չկա արագ գրանցման հնարավորություն, որի դեպքում հնարավոր կլիներ տվյալները մուտքագրել խաղացողի անձնական էջում:

Առաջին փուլում խաղացողը պետք է մուտքագրի իր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, ընտրի բնակության երկիրը, ծննդյան ամսաթիվը և սեռը: Գրանցվելու համար պետք է լինել առնվազն 18 տարեկան: Երկրորդ փուլում խաղացողը պետք է ընտրի օգտանուն, գաղտնաբառ, անվտանգության հարց և գրի պատասխանը: Վերջին՝ երրորդ փուլում, խաղացողը պետք է նշի իր փոստային ինդեքսը, քաղաքը և հասցեն, հեռախոսահամարը և ընտրի հաշվի արժույթը:

Բոլոր քայլերն ավարտելուց հետո անհրաժեշտ է հաստատել պրոֆիլի ստեղծումը՝ սեղմելով նամակով ուղարկված հղման վրա: Անհրաժեշտ է նաև տրամադրել փաստաթղթերի պատճեններ՝ ինքնությունը հաստատելու համար:

Առավելություններ և թերություններ
  • 30+ սպորտաձև
  • Նախախաղային իրադարձությունների մեծ ընտրություն
  • Առանձին բոնուսներ սպորտի, խաղատան և պոկերի համար
  • Կայքի ռուսալեզու տարբերակ
  • Կիբերսպորտային իրադարձությունների փոքր քանակ
  • Android հավելվածի բացակայություն
  • Ցածր ողջույնի բոնուս

Ակցիաները 888sport-ում

888sport բուքմեյքերական ընկերությունը շատ հետաքրքիր առաջարկներ ունի այն խաղացողների համար, ովքեր հետաքրքրված են ակցիաներով: Համանուն էջում (այն կարող եք գտնել ձախ կողմի ընտրացանկի միջոցով) կարող եք գտնել սպորտային խաղադրույքների և խաղերի համար նախատեսված ակցիաները։ Զտիչիի շնորհիվ խաղացողը կարող է ընտրել, թե ինչ տեսակի բոնուս է իրեն հետաքրքրում։ Հարկ է նշել, որ որոշ ակցիաներ գործում են շարունակական հիմունքներով, հետևաբար դրանք կարելի է համարել կայքում խաղադրույքների ռազմավարության մի մասը:

Առաջին հիասթափությունը խաղացողներին սպասում է ողջույնի բոնուսի պայմանները կարդալուց հետո: Բոնուսի չափն ընդամենը $30*, որը տրամադրվում է որպես անվճար խաղադրույք: Եվս $10* կտրամադրվի խաղատան անվճար պտույտների համար: Բոնուս ստանալու համար խաղադրույքի նվազագույն չափը $10* է:

Այնուամենայնիվ, կայքում գործում են ավելի հետաքրքիր առաջարկներ՝ անվճար խաղադրույքներ 5,0 և ավելի բարձր գործակցով հաղթական խաղերի համար, լրացուցիչ դրամական և բոնուսային պարգևներ խաղերում: 888sport-ի յուրաքանչյուր ակցիայի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել խաղային պորտալում:

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։


Սպորտը և ազարտային խաղերը 888sport-ում

Ինչպես նշվեց ավելի վաղ, պորտալի մշակողները ստեղծել են երեք առանձին ապրանքատեսակներ՝ սպորտային խաղադրույքների, պոկերի և խաղատան համար: Հետևաբար, խաղացողները պետք է մտնեն համապատասխան կայքը՝ ռուլետկա, սլոթեր, պոկեր և այլն գտնելու համար: Կայքից կայք անցնելու համար կարող եք օգտվել վերին ընտրացանկից:

Բուքմեյքերական ընկերության իրադարձությունների ցանկը ներառում է ավելի քան 30 սպորտաձևեր՝ սկսած ֆուտբոլից, թենիսից մինչև սնուկեր: Կան նաև քաղաքական իրադարձությունների և կիբերսպորտային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու տարբերակներ, սակայն դրանց թիվը 888sport պորտալում այնքան էլ մեծ չէ։ Իրադարձությունների գործակիցները շուկայի համար միջին են, բայց մարժան ավելի բարձր է, քան մրցակիցների մոտ:

Նախախաղային խաղադրույքներ կարելի է տեղադրել գլխավոր էջի միջոցով: Այս էջում ներկայացված է իրադարձությունների ողջ ցանկը։ Այստեղից կարելի է ընտրել ցանկալի սպորտաձևը, առաջնությունը և դիտել հանդիպումը: Լայվ խաղադրույքները հասանելի են «Live Betting» բաժնում: Այստեղ խաղադրույքների համար շատ ավելի քիչ իրադարձություններ կան: Այնուամենայնիվ, մշտապես կարելի է գտնել մինչև հարյուր հանդիպում՝ 10+ սպորտաձևերում և կիբերսպորտում:

Ազարտային խաղերի բաժինները գտնվում են 888Casino և 888Poker կայքերում: Այստեղ օգտատերերը կգտնեն զվարճանքի և բոնուսների տարատեսակները: Ընդ որում, «Խաղատուն» բաժինը ներառում է սլոթեր, ջեքփոթեր, ռուլետկա և որոշ թղթախաղեր, իսկ «Պոկեր» բաժնում ներկայացվում են պոկերի բոլոր տեսակները: Բոլոր խաղերի ընդհանուր թիվը գերազանցում է մի քանի հազարը։

Վճարման եղանակները 888sport-ում

Հաշիվը համալրելու և շահումները հաշվից հանելու ընթացիկ եղանակներին ծանոթանալու համար խաղացողը պետք է մուտք գործի կայք: 888sport-ի անձնական էջում կա վճարումների բաժին։ Այստեղ խաղադրույք կատարողները կգտնեն տեղեկատվություն առաջարկվող վճարային եղանակների, փոխանցման նվազագույն գումարի և հայտի մշակման ժամանակի մասին: Վճարային գործիքներից ստացված միջնորդավճարների մասին տեղեկությունները կարելի է գտնել ընտրված ծառայությունների կայքերում:

Խաղացողները կարող են օգտվել հետևյալ վճարային եղանակներից․

Վարկային և դեբետային քարտեր MasterCard և Visa:
Բանկային փոխանցումներ։
Skrill, Qiwi eWallet, ProFee կամ Neteller էլեկտրոնային դրամապանակներ:
Վճարային համակարգեր ecoPayz, MuchBetter, Dineromail, PayPal և այլն:
Փոխանցումներ Կիևսթար (Ուկրաինա), Մեգաֆոն (Ռուսաստան) և այլ բջջային օպերատորների հաշիվներից:
Փոխանցման նվազագույն գումարը կազմում է $0,10 կամ համարժեք գումար՝ այլ արժույթով:


Խաղացողների աջակցության ծառայությունը 888sport-ում

888sport բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին տրամադրում է պրոֆեսիոնալ ​​աջակցության ծառայություն, որը մշակում է հարցումները անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Ռուսախոս օպերատորների թիվը մեծ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս կապ հաստատել անգլերենով՝ ձեր հարցի պատասխանն արագ ստանալու համար:

Աջակցության ծառայության ներկայացուցչի հետ կարելի է կապ հաստատել ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 22-ը (GMT — 0): Այլ ժամերի արված հարցումներին ընթացք կտրվի հաջորդ օրը: 888sport-ի տեխնիկական աջակցության ծառայության ներկայացուցիչների հետ շփվելու համար կարող եք օգտվել էլ. փոստից, առցանց զրուցարանից և հեռախոսահամարից (ԱՊՀ երկրների խաղացողների համար հասանելի է միայն անգլալեզու և վճարովի հեռախոսահամար):

Օպերատորի պատասխանի արագությունը կախված է կապի ընտրված ալիքից, խաղացողի հարցման ժամից և հարցման բարդությունից: Այնուամենայնիվ, պատասխանը կստացվի մեկ օրվա ընթացքում։

Եզրահանգումներ 888sport-ի մասին

888sport բուքմեյքերական ընկերությունն առցանց սպորտային խաղադրույքների շուկայում հին ընկերություն է։ Առաջին պորտալը գործարկվել է դեռևս 2008 թվականին, բազմիցս փոփոխվել և բարելավվել է։ Այսօր խաղացողներին հասանելի է 888 հոլդինգի 3 կայք՝ սպորտային խաղադրույքների, խաղատան և պոկերի կայքերը: Պորտալներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր առաջարկների յուրահատուկ ցանկը, խաղադրույքների և խաղերի համար անհրաժեշտ գործառույթների փաթեթը, ինչպես նաև հետաքրքիր բոնուսները: Օգտատերերը կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը հաճելի ժամանցի համար:

888sport-ի առավելություններից են՝ հուսալիության և վստահելիության բարձր մակարդակ, առաջարկների մեծ ընտրանի և սպորտային իրադարձությունների մեծ ցանկ, հարմարավետ կայք և բջջային հավելված, ինչպես նաև ակցիաների առկայություն: Այնուամենայնիվ, կան մի շարք թերություններ ևս՝ ցածր ողջույնի բոնուս, միայն iOS-ի համար նախատեսված հավելված, կիբերսպորտային իրադարձությունների փոքր ընտրություն։ Սկսնակները պետք է հաշվի առնեն բոլոր ընկերության բոլոր դրական և բացասական կողմերը նախքան կայքում գրանցվելը:

Տարածված հարցեր 888sport-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի 888sport-ը։

888sport բուքմեյքերական ընկերությունը բավականին հեղինակավոր ընկերություն է սպորտային խաղադրույքների շուկայում: Այն իր աշխատանքի համար օգտագործում է Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Դանիայի և Իռլանդիայի կարգավորող մարմինների կողմից ստացած լիցենզիաները: Տարբեր թույլտվությունների առկայության շնորհիվ բուքմեյքերական պորտալը ընդունում է Եվրոպայում և աշխարհի այլ մասերում բնակվող խաղացողների:

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը 888sport-ում։

Ի տարբերություն մրցակիցների՝ ընկերությունն օգտատերերին բոնուս է տրամադրում ոչ թե հաշվին գումար մուտքագրելու պահին, այլ առաջին խաղադրույքը կատարելուց հետո։ 888sport-ում պարգևը փոքր է՝ $30*-ի չափով որպես անվճար խաղադրույք և $10*՝ որպես անվճար պտույտ։ Բոնուսը ստանալու համար խաղացողը պետք է $10 կամ ավելի* խաղադրույք կատարի: Բոնուսի օգտագործման և խաղարկման մասին կարող եք կարդալ բուքմեյքերական ընկերության կայքում:

📱Ինչպե՞ս տեղադրել 888sport-ի բջջային հավելվածը։

Այս պահին միայն Apple-ի գաջեթներից օգտվողները կարող են օգտվել 888sport-ի բջջային հավելվածից: Հավելվածը հասանելի չէ Android-ի համար: Դուք կարող եք ներբեռնել հավելվածը iOS սարքերի համար AppStore-ից: Այս դեպքում անհրաժեշտ է հետևել պաշտոնական շուկայից հավելվածներ տեղադրելու համար նախատեսված ստանդարտ ցուցումներին:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում 888sport-ը։

888sport բուքմեյքերական ընկերության օգտատերերը կարող են օգտվել բոլոր հայտնի վճարային ծառայություններից՝ իրենց հաշվին գումար մուտքագրելու և հաշվից գումար հանելու համար: Խաղացողները կարող են գումար փոխանցել քարտերի (P2P), բանկային փոխանցման, վճարային համակարգերի, էլեկտրոնային դրամապանակների և բջջային օպերատորի հաշվի միջոցով: Նշված վճարման եղանակներին կարող եք ծանոթանալ ձեր անձնական էջում, քանի կայքի չգրանցված այցելուների համար առանձին հանրային էջ չկա։


888sport FR 888sport Portugal 888sport AR 888sport RU 888sport GR 888sport AL 888sport AZ 888sport BY 888sport KZ 888sport MK 888sport MN 888sport RS 888sport UA

Bet

30€՝ անվճար խաղադրույքի и 10€՝ անվճար պտույտների տեսքով