Betinia

Ակնարկ Betinia բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Betinia բուքմեյքերական ընկերության մասին

Betinia բուքմեյքերական ընկերությունը սկսել է իր ծառայություններն առցանց մատուցել 2020 թվականին՝ ընտրելով աշխատանքի երեք ոլորտներ՝ սպորտային խաղադրույքներ, կիբերսպորտ և մոլախաղեր: Չնայած ընկերությունը շատ երիտասարդ է, նրան հաջողվել է հավաքել խաղադրույքների և խաղերի իրադարձությունների բավականին լավ առաջարկներ: Բացի այդ, ընկերությունը ոչ այնքան հայտնի մրցաշարերի համար առաջարկում է բարձր գործակիցներ: Հետևաբար, խաղադրույք կատարողները, անշուշտ, կգնահատեն Betinia-ի խաղադրույքների առաջարկները:

Բուքմեյքերն իր աշխատանքը սկսել է եվրոպական շուկայում, սակայն աստիճանաբար իր գոևծունեությունը տեղափոխվում է նաև այլ տարածաշրջաններ։ Մինչ օրս Betinia-ի կայքը թարգմանվել է 6 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ Սա հսկայական առավելություն է ԱՊՀ երկրների բնակիչների համար։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր խաղացողներն են ընդունվում հենց բուքմեյքերական ընկերության կողմից: Այսպիսով, Ռուսաստանից կարելի է մուտք գործել կայք առանց սահմանափակումների, սակայն Ուկրաինայում և Բելառուսում բուքմեյքերական պորտալն արգելափակվում է։ Այս երկրների խաղացողները չեն կարող գրանցվել կայքում։ Սա բուքմեյքերական ընկերության ամենամեծ մինուսն է։

Լիցենզիայի օգտագործումը Betinia-ի աշխատանքի համար

Betinia-ն կարգավորվում է MGA/B2C/486/2018 լիցենզիայով, որը տրվել է Մալթայի խաղային գործունեությամբ զբաղվող մարմնի (MGA) կողմից: Այս թույլտվության շնորհիվ ընկերությունը հնարավորություն ունի սպասարկել խաղացողներին ԵՄ-ում: Եվ արդյունքում բուքմեյքերն աշխատում է եվրոպական գրեթե բոլոր խոշոր երկրներում, բացառությամբ Գերմանիայի և Ֆրանսիայի։

Չնայած այն հանգամանքին, որ Betinia-ն օֆշորային լիցենզիա չի ստացել, այն սպասարկում է նաև այն խաղացողներին, որոնք բնակվում են Ռուսաստանում, Հարավային Կորեայում, Բրազիլիայում և այլ երկրներում, betinia.com կայքի (կամ կայքի այլ հայելու) միջոցով։ Այս բոլոր պետություններն ընտրվել են՝ հաշվի առնելով խաղադրույքների և խաղերի շուկայի հեռանկարների/զարգացվածությունը։ Եթե ​​խաղացողի երկիրը դեռ չի ընդգրկվել առաջնահերթությունների ցանկում, արժե սպասել։ Բուքմեյքերն անշուշտ կընդլայնի իր աշխատանքի աշխարհագրությունը։

Сайт Betinia

Betinia խաղային պորտալ

Betinia-ի թիմը մշակել է ժամանակակից պորտալ, որը հասանելի է betinia.com կայքում: Այն տարբերվում է մրցակից կայքերից գործողությունների կատարման ընթացքում էջերում վառ անիմացիաների առկայությամբ, ներառյալ հիմնական էջի բեռնման, գրանցման, հաշվի համալրման և այլ գործողությունների ընթացքում։ Այս լուծումն ունի իր առավելություններն ու թերությունները: Լրացուցիչ սկրիպտների առկայությունը ոչ մի կերպ չի ազդում կայքի բեռնման արագության վրա։ Այն հավասարապես արագ է աշխատում ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային հեռախոսների վրա:

Betinia բուքմեյքերական ընկերության կայքը ունի պարզ և հասկանալի ինտերֆեյս: Դուք կարող եք մտնել ձեզ հետաքրքրող բաժիններին համբուրգերի (էջի վերին ձախ անկյունում) թաքնված ընտրացանկի և ցանցի կենտրոնական հատվածի վերևում գտնվող քարտերի միջոցով: Նավիգացիային կօգնեն ձախակողմյան և վերին ենթաընտրացանկերը: Հիմնական իրադարձությունների մասին տեղեկատվությունը կարելի է գտնել էկրանի աջ կողմում գտնվող վիդջեթներում:

Բուքմեյքերական ընկերության կայքը օպտիմիզացված է բջջային հեռախոսների էկրանների չափերի համար։ Այնուամենայնիվ, սմարթֆոններից օգտվողների համար առանձին բջջային հավելված չկա: Միգուցե ապագայում այս հարցը նույնպես լուծվի։ Հավելվածի բացակայությունն այս պահի դրությամբ ընկերության թերությունն է, որը պետք է հաշվի առնել Betinia-ում գրանցվելուց առաջ։

Օգտահաշվի ստեղծումը Betinia-ում

Կայքում օգտահաշիվ ստեղծելու միայն մեկ տարբերակ կա․ անհրաժեշտ է լրացրել գրանցման ձևը (այն կարող եք գտնել էջի վերին աջ անկյունում գտնվող կոճակի միջոցով): Գրանցումը բաղկացած է 4 քայլից.

  • Ողջույնի բոնուսի ընտրություն՝ սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար կամ հրաժարում բոնուսներից:
  • Նշել օգտանունը, էլ․ փոստը, գաղտնաբառը և պրոմո կոդը (եթե կա), ինչպես նաև համաձայնել Betinia բուքմեյքերական ընկերության կանոնների և պայմանների ցանկին:
  • Լրացնել դաշտերը՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար և ծննդյան տարեթիվ:
  • Նշել բնակության երկիրը, հաշվի արժույթը և հասցեն:

Պրոֆիլի ստեղծումը հաստատելու համար անհրաժեշտ է հետևել էլ․ փոստի հասցեով ուղարկված հղմանը: Այնուամենայնիվ, Betinia-ում ձեր օգտահաշիվն ամբողջությամբ օգտագործելու համար դուք պետք է անցնեք ինքնության ստուգում: Բուքմեյքերական ընկերության պահանջով հաշիվը համալրելուց առաջ անհրաժեշտ է ուղարկել ողջույնի նամակում նշված փաստաթղթերի պատճեները:

Առավելություններ և թերություններ

      Ակցիաներ և բոնուսներ Betinia-ից

      Թերևս, սկսնակների շրջանում ամենատարածված հարցը հետևյալն է. «Ի՞նչ ակցիաներ է առաջարկում բուքմեյքերական ընկերությունը»: Այս առումով Betinia բուքմեյքերական ընկերությունն իր խաղացողներին կարող է զարմացնել: «Ակցիաներ» բաժնում կարելի է գտնել մեկ տասնյակից ավելի առաջարկներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Բոլոր ակցիաները կարելի է բաժանել զտիչի միջոցով՝ ըստ ուղղությունների՝ սպորտային խաղադրույքներ և խաղատուն: Դրա շնորհիվ օգտատերերը կարող են արագ գտնել իրենց հետաքրքրող բոնուսը:

      Betinia-ի կայքում գրանցվելիս խաղացողները կարող են ընտրել ողջույնի բոնուս՝ մինչև 3000 ռուբլի* առաջին կանխավճարի համար (սպորտ) կամ մինչև 35000 ռուբլի* և 200 անվճար պտույտ (խաղատուն): Յուրաքանչյուր դեպքում բոնուսի չափը կախված է առաջին կանխավճարի չափից և հավասար է կանխավճարի չափի 100%-ին: Միևնույն ժամանակ, կարևոր է ուշադրություն դարձնել կանխավճարի նվազագույն չափին, որ պետք է լինի 1200 ռուբլի*:

      Արժե նաև առանձնացնել ընկերության կայքում հետևյալ ակցիաները՝ մինչև 13,000 ռուբլի* վաստակելու հնարավորություն հանգստյան օրերին հաշիվը համալրելու համար, ամենօրյա վերբեռնում մինչև 50%, քեշբեքի ստացում մինչև խաղադրույքներում կորցրած գումարի 10%-ի չափով, բոնուս խաղատան և կիբերսպորտայն խաղադրույքների համար՝ մինչև գումարի 10%-ը և այլն: Բոնուսներից յուրաքանչյուրի մասին տեղեկություններ կարելի է գտնել «Promotions» էջում:

      *Կամ համարժեք գումար այլ արժույթով։

      Регистрация на сайте Betinia

      Սպորտը, կիբերսպորտը և ազարտային խաղերը Betinia-ում

      Betinia-ի կայքում դուք կարող եք գտնել սպորտային իրադարձություններ, կիբերսպորտային մրցույթներ և խաղատան խաղեր: Զվարճանքի բոլոր տեսակները հավաքված են առանձին բաժիններում, ինչը թույլ է տալիս սկսնակներին արագ կողմնորոշվել կայքում:

      Ամենահայտնի բաժինը սպորտային խաղադրույքների բաժինն է: Բուքմեյքերը ներկայացնում է մինչև 2 հազար միջոցառում 30 սպորտաձևերից։ Խաղադրույքների համար հասանելի են հիմնական ոլորտները (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) և մասնագիտացված սպորտաձևեր (MMA, գավաթներ և այլն): Իրադարձությունները կարող եք գտնել սպորտային խաղադրույքների և ուղիղ եթերի էջերում: Առաջին դեպքում խաղադրույք կատարողներին հնարավորություն է տրվում նախախաղային խաղադրույքներ կատարել, իսկ երկրորդում՝ իրական ժամանակում։ Հարկ է նշել, որ կենդանի խաղադրույքների համար շատ իրադարձություններ չեն ներկայացվում, իսկ առաջարկվող իրադարձությունները ներառում են միայն հանրաճանաչ սպորտաձևեր:

      Կիբերսպորտային առաջնություններին կարելի է ծանոթանալ ինչպես «Սպորտային խաղադրույքներ» էջում, այնպես էլ «Լայվ» բաժնում: Բուքմեյքերն առաջարկում է Counter Strike, Dota 2, King of Glory և այլ խաղեր, ինչպես նաև ֆուտբոլի և բասկետբոլի սիմուլյատորներ։ Իրադարձությունների ընդհանուր թիվը հասնում է երկու հարյուրի։

      Ազարտային խաղերը ներկայացված են «Խաղատուն» և «Կենդանի խաղատուն» բաժիններում։ Խաղատան էջում կարող եք գտնել բազմաթիվ թղթախաղեր (բակկարա, բլեքջեք և այլն), ռուլետկա, ջեքփոթ և սլոթեր: Այստեղ օգտատերը խաղում է համակարգչի դեմ։ Այնուամենայնիվ, «Կենդանի խաղատուն» էջում կարող եք մուտք գործել սենյակներ, որտեղ մրցումներ են անցկացվում իրական խաղացողների միջև՝ կրուպիեի մասնակցությամբ: Խաղատանը ներկայացվում են մի քանի հազար խաղեր.

      Հաշվի համալրումը և հաշվից գումարի դուրսբերումը Betinia-ում

      Betinia բուքմեյքերական ընկերության կայքում չկա վճարման եղանակների ցանկը ներկայացնող բաժին: Գումարի փոխանցման ընթացիկ ծառայություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է մտնել ձեր անձնական էջը։ Հոդվածը գրելու պահին խաղացողների համար գործում են հետևյալ եղանակները.

      • Վճարային քարտեր MasterCard և Visa։
      • Բանկային փոխանցումներ։
      • Էլեկտրոնային դրամապանակներ Skrill, Neteller և այլն։
      • Վճարային համակարգեր Trustly, EcoPayz և այլն։

      Բոլոր վճարումները կատարվում են ըստ ընտրված ծառայության էջում նկարագրված կանոնների: Հաշվի համալրման և հաշվից գումարի դուրսբերման նվազագույն չափը (ոչ բոլոր գործիքների համար) 100 ռուբլի է կամ համարժեք գումար այլ արժույթով: Հարկ է նշել, Betinia-ն միջնորդավճար չի գանձում հաշվին գումար մուտքագրելու և հաշվից գումար հանելու համար:

      Служба поддержки Betinia

      Բուքմեյքերական ընկերություն Betinia։ Խաղացողների սպասարկում

      Եթե ​​օգտատերերը ՀՏՀ բաժնում չեն գտել իրենց հարցերի պատասխանները, կարող են դիմել ընկերության մասնագետների օգնությանը։ Betinia կայքում աջակցության ծառայությունն աշխատում է աշխատանքային օրերին՝ 8:00-18:00 (GMT+1) և հասանելի է հետևյալ եղանակներով.

      • Էլ․ փոստ։ Այն կարելի է գտնել «Կապվել մեզ հետ» էջում։
      • Առցանց զրուցարան։ Զրուցարանի կորճակը գտնվում է տողատակում։ Զրուցարանի հղումը կարելի է գտնել նաև «Կապվել մեզ հետ» էջում։
      • Հեռախոսահամար։ Տողատակում կարելի է գտնել միջազգային հեռախոսահամար։ Որոշ պետությունների համար հասանելի է տեղական հեռախոսահամար սպասարկման համար։

      Կայքում կարելի է գտնել նաև սոց․ ցանցերի պրոֆիլների հղումներ, սակայն դրանք ակտիվ չեն։ Հետևաբար այս էջերին դիմելով հնարավոր չէ լուծել առաջացած խնդիրները։

      Եզրակացություններ Betinia ընկերության մասին

      Չնայած այն հանգամանքին, որ Betinia բուքմեյքերական ընկերությունը բավականին երիտասարդ է, գործում է 2020 թվականից, այն արդեն հասցրել է հայտնի դառնալ եվրոպական շուկայում։ Ընկերությունը միջին դիրք է զբաղեցնում միջազգային բուքմեյքերների վարկանիշային աղյուսակի 100 լավագույն բուքմեյքերների շարքում և վայելում է օգտատերերի դրական արձագանքները։

      Betinia-ի հաջողության գաղտնիքը օգտատերերի համար հարմարավետ կայքի, սպորտային խաղադրույքների և կիբերսպորտային խաղերի հետաքրքիր առաջարկների, ինչպես նաև իրադարձությունների միջին գործակիցների մեջ է: Հարկ է շեշտել նաև բոնուսների քանակը, որոնք հասանելի են սպորտային խաղադրույքների և խաղատան համար: Ընկերության «պլյուսներից» է նաև կայքի 6 լեզուներով տարբերակների առկայությունը և բոլոր հայտնի եղանակների միջոցով հաճախորդների աջակցության տրամադրումը։ Այնուամենայնիվ, կան մի շարք թերություններ ևս՝ վճարման եղանակների փոքր ընտրություն, աջակցությունը չի աշխատում գիշերը և հանգստյան օրերին, իսկ մոլախաղերի քանակը չի բավարարում օգտատերերի բոլոր կարիքները: Բացի այդ, խաղացողների համար չի գործում հավելված՝ սմարթֆոններով արագ խաղադրույքներ կատարելու համար:

      Հաճախակի տրվող հարցեր Betinia-ի մասին`


      Betinia FR Betinia Portugal Betinia AR Betinia RU Betinia GR Betinia AL Betinia България Betinia BY Betinia KG Betinia KZ Betinia MK Betinia MN Betinia RS Betinia TJ Betinia UA