Betmaster

Betmaster
Ակնարկ Betmaster բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Betmaster-ի մասին

Betmaster բուքմեյքերական ընկերությունն իր ծառայությունները սկսել է մատուցել 2014թ.-ից։ Խաղային պորտալը շահագործվում է Reinvent N.V.-ի կողմից, որը գրանցված է Կիպրոսում: Այնուամենայնիվ, բուքմեյքերը լիցենզիա է ստացել Կյուրասաոյի գրանցող մարմնի կողմից, որը լայն հնարավորություններ է բացել ընկերության համար։ Ընկերությունն այս լիցենզիայի շնորհիվ կարող է սպասարկել սպորտային խաղադրույքների և մոլախաղերի սիրահարներին աշխարհի տարբեր անկյուններից: Մինչ օրս Betmaster բուքմեյքերական ընկերության գործունեությունը կենտրոնացած է ԱՊՀ-ի, Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրների շուկաների վրա:

Betmaster պորտալն օրական այցելում է ավելի քան 45000 օգտատեր: Գրասենյակն ակտիվորեն զարգացնում է իր ծառայությունը ԱՊՀ երկրներում․ ունի տեղական լեզուներով թարգմանված կայք, աջակցում է տեղական արժույթները և առաջարկում է հետաքրքիր ակցիաներ։ Այս ամենի շնորհիվ բուքմեյքերական գրասենյակը կհետաքրքրի և՛ նոր, և՛ փորձառու օգտատերերին։ Ընկերության առավելություններին կարող եք ծանոթանալ մեր ակնարկում:

Լիցենզիայի առկայությունը Betmaster-ում

Betmaster բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին իր ծառայությունները մատուցում է բացառապես առցանց։ Գրասենյակի կայքը գործում է Կյուրակաոյի մոլախաղերի հանձնաժողովի լիցենզիայի հիման վրա: Այս թույլտվությունն ընկերությանը թույլ է տալիս սպասարկել աշխարհի տարբեր մասերում բնակվող խաղացողներին՝ անկախ տեղական օրենքներից: Միջազգային լիցենզիայից բացի, Reinvent N.V.-ը ստացել է նաև Մոզամբիկի բնակիչներին սպասարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս շուկայում գրասենյակը ծառայություններ է մատուցում բացառապես կայքի միջոցով։

Նոր օգտատերերը կարող են չանհանգստանալ՝ կապված Betmaster-ի հուսալիության հետ: Բուքմեյքերական գրասենյակը սպասարկում է հարյուր հազարավոր խաղացողների ամբողջ աշխարհում և լավ կարծիքներ է ստանում օգտատերերի կողմից: Ընկերությունը լրացուցիչ գործիքներ է ներդրել խաղացողների անձնական տվյալները պաշտպանելու համար։ Բացի այդ, բոլոր վեճերն ու խնդիրները կարող են արագ լուծվել աջակցության ծառայության միջոցով։ Աջակցության ծառայությունը կքննարկենք առանձին ենթավերնագրով:

Betmaster-ի վեբ կայքի առանձնահատկությունները

Betmaster բուքմեյքերական ընկերությունը օգտատերերին է ներկայացնում ժամանակակից կայք։ Ֆոնի գերակշռող գույնը մոխրագույնմ է, իսկ տեքստի գույնը, ի հակադրություն, սպիտակն է։ Արժե նաև ընդգծել, որ այն տառատեսակները, որոնք օգտագործվում են վերնագրերում և տեքստային բլոկների նկարագրության մեջ, մեծ չափերի են: Դիզայնի մեկ այլ առանձնահատկություն է յուրաքանչյուր բաժնում սլայդերի առկայությունը: Սլայդերի միջոցով օգտատերերը կարող են տեղեկանալ հետաքրքիր ակցիաների, նոր սպորտային իրադարձությունների կամ խաղերի մասին։

Betmaster.io պորտալում նավիգացիան իրականացվում է վերնագրի և ստորագրի ընտրացանկերի միջոցով: Օգտատերերը կարող են օգտվել նաև որոնման դաշտից կամ վիջեթներից՝ իրենց հետաքրքրող հանդիպումները և խաղերը գտնելու համար: Կայքը թարգմանված է երկու տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով, ինչի շնորհիվ կայքից օգտվելու գործընթացն ավելի է հեշտանում։

Betmaster պորտալն ունի հարմարվողական դիզայն։ Քանի որ կայքն օպտիմիզացված է տարբեր չափսերի էկրանների համար, օգտատերերն առանց որևէ խնդրի կարող են սպորտային խաղադրույքներ կատարել կամ ազարտային խաղեր խաղալ իրենց սմարթֆոններից: Բացի այդ, խաղադրույք կատարողները կարող են ներբեռնել բջջային հավելված՝ նախատեսված Android-ի և iOS-ի համար: Ծրագրերն առկա են Google PlayMarket-ում և Apple AppStore-ում, ինչի շնորհիվ կարելի է դրանք ավտոմատ տեղադրել:

Betmaster բուքմեյքերական ընկերության առաջարկների կեսը պատկանում է ազարտային խաղերին, որոնք ստեղծվել են ծրագրային ապահովման հայտնի ստուդիաների կողմից, այդ թվում՝ Microgaming, Play’N GO, Betsoft և Booming: Բացի այդ, պորտալում հասանելի են նաև խաղեր՝ ստեղծված ավելի պակաս հայտնի ստուդիաների կողմից, որոնք թողարկում են բավականին հետաքրքիր խաղեր:

Առավելություններ և թերություններ
  • Սպորտային խաղերի մեծ ընտրություն
  • Վիրտուալ սպորտաձևերի առկայություն
  • Մի քանի մեկնարկային բոնուս
  • Խաղադրույքների բջջային հավելված
  • Սպորտաձևերի փոքր ընտրություն
  • Խաղատանը սեղանի խաղերի փոքր ընտրություն
  • Ցածր գործակիցներ

Օգտահաշվի ստեղծումը Betmaster-ում

Betmaster կայքում գործում է գրանցման պարզ ձև: Այցելուն պարզապես պետք է մուտքագրի իր էլ․ փոստի հասցեն, ստեղծի ապահով գաղտնաբառ, ընտրի իր բնակության երկիրը և հաշվի արժույթը: Անհրաժեշտ է ընտրել նաև մեկնարկային բոնուս (հասանելի են առանձին բոնուսներ խաղադրույքների և խաղերի համար) և համաձայնել պորտալի օգտագործման պայմաններին: Այս քայլերից հետո կարելի է մուտք գործել խաղացողի անձնական էջը:

Betmaster-ի օգտահաշիվ մուտք գործելուց հետո խաղացողը պետք է լրացնի անձնական տվյալների քարտը: Այնուհետև անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի պատճենը բուքմեյքերական ընկերության անվտանգության ծառայությանը՝ խաղացողի ինքնությունը հաստատելու համար: Ստուգման ընթացակարգն ավարտելուց հետո (տևում է մինչև 24 ժամ) խաղացողը հնարավորություն կունենա հաշվին գումար մուտքագրելու և խաղադրույքներ կատարելու:

Ակցիաները Betmaster-ի կայքում

«Ակցիաներ» բաժնում ներկայացվում է ավելի քան մեկ տասնյակ տարբեր ակցիաներ սպորտային խաղադրույքների և մոլախաղերի սիրահարների համար: Betmaster-ի օգտատերերը կարող են ակցիաները դասակարգել ըստ ուղղության՝ սպորտ կամ խաղատուն: Ինչ վերաբերում է բոնուսներին, ապա դրանցից մի քանիսը պարբերաբար փոխվում են։ Ակնարկը գրելու պահին կայքը առաջարկում է հետևյալ ակցիաները.

Մեկնարկային բոնուսի չափը հավասար է առաջին կանխավճարի գումարի 100%-ին: Նոր օգտատերը կարող է ընտրել բոնուս սպորտային խաղադրույքների (մինչև 200 եվրո* և 5 անվճար խաղադրույքներ) կամ խաղատան (մինչև 200 եվրո*) համար:
Անվճար խաղադրույք՝ մինչև 100 եվրոյի* չափով ֆուտբոլում պարտությունների շարքից հետո:
Ամենշաբաթյա ակցիա՝ 80 անվճար պտույտ սլոթերում:
Ամենշաբաթյա քեշբեք՝ «Խաղատուն» բաժնում խաղադրված դրամական միջոցների 10%-ի չափով:
Ակցիայի մանրամասն պայմանները նկարագրված են Betmaster բուքմեյքերական ընկերության կայքում։

*Կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով։

Սպորտը և ազարտային խաղերը Betmaster-ում

Betmaster բուքմեյքերական ընկերության առաջարկները ներառում են ժամանցի բոլոր հայտնի տարբերակները՝ սպորտային խաղադրույքներ, կիբերսպորտ, վիրտուալ սպորտ և ազարտային խաղեր: Ցանկալի բաժին մտնելու համար կարող եք օգտվել ընտրացանկից, որը գտնվում է գլխագրում և կրկնօրինակվում է ստորագրում։ Օգտատերերի համար հասանելի են հետևյալ էջերը.

«Սպորտ» բաժնում ներկայացվում են ինչպես նախախաղային, այնպես էլ լայվ իրադարձություններ դասական սպորտի և կիբերսպորտի համար: Ենթաընտրացանկի միջոցով կարելի է ընտրել «նախախաղ» կամ «live» էջերից մեկը: Բուքմեյքերն առաջարկում է 10+ սպորտաձևեր և մեկ տասնյակ հայտնի համակարգչային մրցույթներ։ Հանդիպումների քանակը կախված է սպորտաձևից: Ամենամեծ թվով իրադարձությունները ֆուտբոլից են, իսկ ամենաքիչը՝ MMA-ից:
«Esports» բաժնում ներկայացված են կիբերսպորտային մրցությունները։ Բոլոր հանդիպումները կարելի է գտնել «Սպորտ» էջում: Իսկ ընտրացանկում դրանք տեղադրվում են՝ օգտատերերի ուշադրությունն այս ձևաչափի վրա հրավիրելու համար։
«Վիրտուալ սպորտը» նոր ուղղություն է Betmaster-ի կայքում: Խաղադրույք կատարողները այս բաժնում կգտնեն ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, ձիարշավ և այլ հայտնի սպորտաձևեր: Նման հանդիպումներում արդյունքը ստացվում է պատահական մեթոդով, ուստի հաղթելու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան ավանդական խաղադրույքները:
«Խաղատուն»-ը ընդարձակ բաժին է սլոթերով, թղթախաղերով, ռուլետկաներով, վիճակախաղերով և այլն։ Խաղացողները կարող են ընտրել խաղեր՝ համակարգչի կամ իսկական կրուպյեի դեմ խաղալու: Դա անելու համար անհրաժեշտ է օգտվել «Սլոթեր» և «Live խաղատուն» ենթաբաժիններից:
«Bingo» բաժնում ներկայացված են դասական և ժամանակակից բինգոյի տասնյակ սենյակներ: Զվարճանքի այս տեսակները կարելի է գտնել նաև «Խաղատուն» էջում։ Այնուամենայնիվ, պորտալի ադմինիստրացիան որոշել է լրացուցիչ ուշադրություն հատկացնել բինգոյին՝ խաղերը տեղադրելով նաև առանձին բաժնում։
Betmaster-ի առաջարկների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել betmaster.io կայքում:

Վճարման եղանակները Betmaster-ում

Betmaster կայքում աջակցվում են բոլոր հայտնի վճարային ծառայությունները: Խաղադրույք կատարողները կարող են օգտվել բանկային փոխանցումներից և Visa և Mastercard քարտերից: Երկրորդ, աջակցվում են ավելի անանուն վճարային գործիքներ՝ Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակները, ինչպես նաև AstroPay և ecoPayz վճարային համակարգերը: Betmaster-ի օգտատերերը հնարավորություն ունեն նաև իրենց հաշիվը համալրել և հաշվից գումար հանել կրիպտոարժույթներով: Պորտալն աջակցում է Bitcoin, Ethereum, Thether, Dogecoin և այլ կրիպտոարժույթներ:

Փոխանցումների սահմանաչափերի և միջնորդավճարների մասին տեղեկատվությունը մասամբ հասանելի է կայքում գործող հանրային բաժնում, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ խաղացողի անձնական էջում:

Աջակցության ծառայությունը Betmaster-ում

Betmaster բուքմեյքերական ընկերության կայքում կան բաժիններ, որտեղ տեղեկություններ են ներկայացվում պորտալի օգտագործման կանոնների, գրանցման հնարավորությունների և վճարման եղանակների մասին: Այնուամենայնիվ, չկա առանձին բաժին հայտնի հարցերի և պատասխանների համար: Հետևաբար, օգտատերերի մեծ մասը կայքում խնդիրներ ունենալու դեպքում կապվում են աջակցության ծառայության հետ:

Betmaster-ի օպերատորների հետ կարելի է կապ հաստատել լայվ զրուցարանի (պատկերակը գտնվում է էջի ստորին աջ անկյունում) և էլ. փոստի միջոցով։ Զրուցարանի դեպքում պատասխանի ստացման ժամանակը մինչև 10 րոպե է, իսկ էլ․ փոստի դեպքում` 2-ից 24 ժամ: Կայքում աջակցությունը տրամադրվում է մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով:

Եզրահանգումներ Betmaster-ի մասին

Betmaster բուքմեյքերական ընկերությունը շուկայում գործում է 2014 թվականից և արագորեն մեծացնում է իր հաճախորդների բազան ամբողջ աշխարհում: Պորտալի ծառայություններից կարող են օգտվել Եվրոպայի, այդ թվում՝ ԱՊՀ երկրների, Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի խաղացողները: Կայքը թարգմանվել է տասնյակ լեզուներով և մշտապես բարելավվում է՝ օգտատերերի պահանջներին համապատասխանելու: Բացի այդ, բուքմեյքերն առաջարկում է խաղադրույքների համար խաղերի լայն ընտրանի, մի շարք մոլախաղեր, այդ թվում՝ լայվ խաղատուն: Բուքմեյքերական ընկերության առավելություններից է նաև խաղադրույքների բջջային հավելվածը:

Այնուամենայնիվ, Betmaster բուքմեյքերական գրասենյակն ունի նաև մի շարք թերություններ. սպորտաձևերի թիվն ավելի փոքր է, քան մրցակիցների մոտ, իսկ որոշ հանդիպումների համար գործակիցներն ավելի ցածր են, քան շուկայում: Բացի այդ, սեղանի խաղերի լայն տեսականի չկա: Այնուամենայնիվ, Reinvent N.V.-ն ակտիվորեն զարգացնում է իր ապրանքանիշը և անընդհատ մեծացնում է իր առաջարկների թիվը: Սա նշանակում է, որ այս թերությունները մոտ ապագայում կարող են վերանալ՝ փոխարինվելով առավելություններով։

Հաճախակի տրվող հարցեր Betmaster-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Betmaster-ը։

Betmaster բուքմեյքերական ընկերությունն ունի երկու լիցենզիա, որոնք ստացել է Կյուրասաոյի և Մոզամբիկի գրանցող մարմինների կողմից: Curaçao eGaming-ի աշխատանքի թույլտվությունը գրասենյակին թույլ է տալիս ընդունել խաղացողներ աշխարհի տասնյակ երկրներից: Այնուամենայնիվ, օպերատորն արգելափակել է պորտալի մուտքը որոշ երկրների խաղացողների համար: Բուքմեյքերն ունի նաև ազգային լիցենզիա Մոզամբիկում։ Աայս երկրում ընկերությունն իր ծառայությունները մատուցում է միայն առցանց։

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում Betmaster-ը։

Նոր օգտատերերը կարող են ստանալ առաջին կանխավճարի 100%-ի չափով բոնուս Betmaster-ից: Բոնուսը կարող է լինել մինչև 200 եվրոյ* և 5 անվճար խաղադրույքներ սպորտի կամ մինչև 200 եվրոյ*՝ խաղատան համար: Բոնուսը մուտքագրվում է լրացուցիչ հաշվին և պետք է խաղարկվի 30 օրվա ընթացքում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ակցիաներ» էջում:
*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով:

📱Արդյո՞ք Betmaster-ն ունի բջջային հավելված։

Betmaster-ի օգտատերերը կարող են օգտվել նաև բջջային հավելվածից, որն ունի անհրաժեշտ ֆունկցիոնալությունը սպորտի, կիբերսպորտի կամ վիրտուալ սպորտի վրա խաղադրույքներ կատարելու համար: Հավելվածը կարելի է ներբեռնել Google-ի և Apple-ի պաշտոնական շուկաներից, ուստի ծրագրի տեղադրումն ու թարմացումը բավականին պարզ է:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Betmaster-ը։

Betmaster բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է օգտվել հաշվի համալրման և հաշվից գումար հանելու բազմաթիվ տարբերակներ: Խաղացողները կարող են օգտվել դրամական փոխանցումներից, քարտերից, էլեկտրոնային դրամապանակներից, վճարային համակարգերից և նույնիսկ կրիպտոարժույթներից: Բոլոր գործարքները կատարվում են շուրջօրյա և առանց ընկերության կողմից միջնորդավճարի: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել խաղացողի անձնական էջում:


Betmaster FR Betmaster Portugal Betmaster RU Betmaster AL Betmaster BY Betmaster KZ Betmaster MK Betmaster MN Betmaster RS Betmaster UA

Bet

Բոնուս՝ մինչև 200 եվրո և 5 անվճար խաղադրույք սպորտի և մինչև 200 եվրո խաղատան համար