Betsafe

Ակնարկ Betsafe բուքմեյքերի մասին

Ընդհանուր տեղեկատվություն Betsafe-ի մասին

Betsafe բուքմեյքերական ընկերությունն իր ուղին առցանց խաղադրույքների ոլորտում սկսել է 2006 թվականից։ Ընկերությունը հիմնադրվել է Շվեդիայում, որտեղ ակտիվորեն զարգացրել է իր բիզնեսը և սկսել է ծառայություններ մատուցել նաև հարևան սկանդինավյան երկրներում։ 2011 թվականին ապրանքանիշը գնել է Betsson-ը, որը նույնպես շվեդական արմատներ ունի։ Նոր սեփականատիրոջ և դրամական ներդրումների շնորհիվ գրասենյակը մտավ եվրոպական շուկա և բավականին հայտնի դարձավ խաղադրույք կատարողների շրջանում։

Betsafe ապրանքանիշը լավ հայտնի է նաև ԱՊՀ երկրների խաղացողների շրջանում, թեև ոչ բոլորը կարող են օգտվել գրասենյակի առաջարկներից, քանի որ բուքմեյքերական ընկերության նախաձեռնությամբ կայքը արգելափակված է հետխորհրդային մի շարք երկրներում։ Այս դեպքում IP հասցեն փոխելը չի ​​օգնի, քանի որ անհրաժեշտ է անցնել պրոֆիլի ստուգում, ինչը չի հաջողվի։ Ընկերության այս որոշման պատճառը օգտատերերին այն շուկաներից դուրս հանելու ցանկությունն է, որտեղ մոլախաղերի մասին օրենքներ չեն գործում։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե ԱՊՀ երկրներում խաղադրույքները և մոլախաղերն օրինականացվեն։

Աշխատանքի թույլտվությունը Betsafe-ում

Betsafe ընկերության գրասենյակը գտնվում է Մալթայում, որտեղ էլ ստացվել է լիցենզիա։ Այն թույլ է տալիս կայքում ընդունել աշխարհի տարբեր երկրներում բնակվող խաղացողների։ Այնուամենայնիվ, Մալթայի լիցենզիան բոլոր պետություններում չէ, որ ընդունվում է: Այդ պատճառով բուքմեյքերական ընկերությունը թույլտվություններ է ստացել Մեծ Բրիտանիայի և Դանիայի մոլախաղերի հանձնաժողովների կողմից: Ընդ որում, ընկերությունը գործում է բացառապես առցանց և չի նախատեսում ծառայություններ մատուցել խաղադրույքների ընդունման ցամաքային կետերի ցանցի միջոցով։

Այն խաղացողները, ովքեր նոր են ծանոթանում Betsafe-ի հետ, կարող են չանհանգստանալ՝ կապված գրասենյակի հուսալիության հետ: Բուքմեյքերն կայքում օգտագործում է SSL վկայականը՝ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար։ Ընկերության սերվերները համալրված են հաքերային հարձակումների դեմ կիրառվող հավելյալ ծրագրերով։ Սա կպաշտպանի խաղադրույք կատարողների տվյալները տեղեկատվական արտահոսքից: Բացի այդ, գրասենյակը ժամանակին վճարում է շահումները, ինչի մասին փաստում են ընկերության մշտական օգտատերերը:


Betsafe բուքմեյքերական ընկերության կայքը

Յուրաքանչյուր առցանց բուքմեյքերի համար կայքը կենսական դեր է խաղում նոր օգտատերեր ներգրավելու և արդեն ձեռք բերած օգտատերերին պահելու գործում: Այս հարցում Betsafe բուքմեյքերական ընկերությունն առավելություն ունի. ընկերության կայքը ոչ միայն ոճային տեսք ունի, այլև ունի բոլոր անհրաժեշտ գործիքները խաղադրույքների և մոլախաղերի համար: Քննարկենք բուքմեյքերական պորտալի հիմնական առանձնահատկությունները.

Կայքի նորաոճ սև թեմա: Դիզայնում գերակշռում են սևն ու սպիտակը, որոնց հակադրությունը լավ է նայվում:
Պորտալի էջերը ծանրաբեռնված չեն գրաֆիկայով: Օգտատերերի ուշադրությունն ուղղվում է տեքստային բովանդակության վրա։
Կայքի պարզ և հասկանալի կառուցվածք: Նավիգացիան իրականացվում է վերնագրի և ստորագրի ընտրացանկերի միջոցով: Բաժիններն ունեն լրացուցիչ ընտրացանկ՝ գտնելու ձեզ հետաքրքրող սպորտային հանդիպումը կամ խաղը:
Սպորտային իրադարձությունների վերլուծության, խաղերի առցանց դիտման, կանխիկացման և այլ հնարավորություններ:
Թոփ ստուդիաների կողմից ստեղծված մոլախաղերի մեծ ընտրություն։
Ադապտիվ դիզայնի բացակայություն: Հեռախոսից խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածից, իսկ մոլախաղերի համար պետք է օգտվել կայքի դեսքթոփ տարբերակից։
Betsafe բուքմեյքերական ընկերության կայքը թարգմանված է 10 լեզուներով, սակայն այս լեզուների ցանկում չկա ռուսերենը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ ընկերության աշխատանքը հիմնականում կենտրոնացած է արևմտյան լսարանի վրա։

Գրանցումը Betsafe-ում

«Create Account» կոճակը սեղմելուց հետո կբացվի Betsafe-ի գրանցման ձևը, որը կազմված է տասնյակ դաշտերից, որոնք պետք է լրացնել: Խաղադրույք կատարողը պետք է իր նշի անունը, ազգանունը, բնակության երկիրը և հասցեն, հաշվի արժույթը, հեռախոսահամարը, էլ. փոստը, օգտանունը և գաղտնաբառը: Անհրաժեշտ է նաև համաձայնել պորտալի օգտագործման պայմաններին: Խնդրում ենք պրոֆիլ ստեղծելուց առաջ ուշադիր ստուգել բոլոր տվյալները: Որոշ տվյալների փոփոխությունները կարելի է կատարել միայն բուքմեյքերական ընկերության աջակցության հետ կապվելուց հետո:

Betsafe պորտալից օգտվելու համար օգտատերը պետք է անցնի վերիֆիկացիա: Բուքմեյքերական ընկերության անվտանգության ծառայության կողմից պահանջվող փաստաթղթերի ցանկը կարելի է գտնել խաղացողի անձնական էջում:

Առավելություններ և թերություններ
  • Ավելի քան 30 սպորտաձև խաղադրույքների համար
  • Երկու մեկնարկի բոնուս՝ ըստ ընտրության
  • Կայքի թարգմանություն տասնյակ լեզուներով
  • Օգտատերերի շուրջօրյա աջակցության ծառայություն
  • Կայքն արգելափակվում է որոշ ԱՊՀ երկրներում
  • Պորտալում ռուսերեն աջակցություն չի տրամադրվում
  • Ոչ այնքան բարձր գործակիցներ

Ակցիաները Betsafe-ում

Betsafe բուքմեյքերական ընկերության կայքում գործում է առանձին «Promotions» բաժին, որտեղ ներկայացված են բուքմեյքերական ընկերության բոլոր ընթացիկ առաջարկները: Դրանց թիվը կախված է օգտատիրոջ բնակության երկրից: Ստորև ներկայացված ակցիաները կարող են հասանելի չլինել ձեր տարածաշրջանում:

Betsafe-ի օգտատերերը կարող են պարգևներ ստանալ կայքում գրանցվելիս և հարթակից օգտվելու ընթացքում: Բոլոր ակցիաների ընդհանուր թիվը 20-ից ավելի է, ինչը բուքմեյքերական ընկերության համար առավելություն է։ Առանձնացնենք մի քանի բոնուս.

Բոնուս՝ նորեկների համար։ Բուքմեյքերական ընկերությունը տրամադրում է առանձին բոնուս՝ 25 եվրո* խաղադրույքների համար և 10 եվրո* անվճար խաղադրույքների տեսքով, ինչպես նաև բոնուս խաղատան համար՝ մինչև 1000 եվրո* և 200 անվճար պտույտ։
Շաբաթական ոչ-ոքիներ ֆուտբոլային խաղադրույքներում։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 10000 եվրո* է և բաշխվում է լավագույն խաղադրույք կատարողների միջև։
Ամենօրյա անվճար պտույտներ խաղերում: Դուք կարող եք ստանալ մինչև 80 անվճար պտույտ:
Բոնուսներ ստանալու և դրանք խաղարկելու մանրամասները կարելի է գտնել բուքմեյքերական կայքում:

*Կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով։


Սպորտային խաղադրույքները և խաղերը Betsafe-ում

Betsafe կայքը ներկայացնում է բավականին մեծ թվով իրադարձություններ խաղադրույքների և մոլախաղերի համար: Կայքի հարմարավետ կառուցվածքի շնորհիվ օգտատերը կարող է արագ մտնել բաժիններից որևէ մեկը․

«Sportsbook» էջը, որտեղ ներկայացված են ավելի քան 30 սպորտային, կիբերսպորտային և քաղաքական իրադարձություններ: Օրական բոլոր իրադարձությունների ընդհանուր թիվը մի քանի հազար է։
«In-Play Betting» բաժինը, որն առաջարկում է իրադարձություններ ավելի քան 10 սպորտային և կիբերսպորտային մրցաշարերի համար: Բոլոր հանդիպումները անց են կացվում իրական ժամանակում:
«Casino» էջը, որտեղ ներկայացվում են սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա և այլ զվարճանքներ: Խաղացողների համար հասանելի են մի քանի հազար զվարճանքներ:
«Live casino» բաժինն առաջարկում է ավելի քան 100 սեղան՝ թղթախաղ և ռուլետկա խաղալու համար:
«Virtual sports» էջը, որտեղ կարող եք խաղադրույքներ կատարել հիմնական սպորտաձևերի վրա: Մրցաշարերը մոդելավորվում են ծրագրային ապահովման միջոցով:
Betsafe-ի ընտրացանկում կարելի է գտնել նաև առանձին բաժիններ, որտեղ ներկայացվում են ջեքփոթներ, պոկեր և ձիավարություն: Թեև հարթակի հեղինակները որոշել են առանձնացնել այս բաժինները, իրադարձությունները կարելի է գտնել վերը նշված էջերում:

Հաշվի համալրումը և հաշվից գումարի դուրսբերումը Betsafe-ում

Betsafe բուքմեյքերական ընկերության օգտատերերը դժվարություններ չեն ունենա իրենց խաղային հաշիվը համալրելիս և հաշվից գումար հանելիս: Վճարման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ աջակցության ծառայության էջում՝ մուտքագրելով «Payment Methods» հարցումը։ Այնուամենայնիվ, վճարման եղանակների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի կայքում գրանցվելուց հետո միայն՝ օգտատիրոջ անձնական էջում:

Ակնարկը գրելու պահին խաղացողներին առաջարկվում էր օգտվել հետևյալ վճարային եղանակներից․

Բանկային փոխանցում։
Visa և Mastercard քարտեր։
Paysafecard կանխավճարային քարտեր (կանխավճարի համալրում)։
Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակներ։
Բոլոր գործողությունները կատարվում են 24/7 ռեժիմով՝ խաղացողի անձնական էջում նկարագրված կանոնակարգի համաձայն:


Սպասարկման ծառայությունը Betsafe-ում

Betsafe-ի օգտատերերը կայքում կգտնեն «Help Centre» բաժինը, որտեղ ներկայավում են տարածված հարցերի պատասխանները, ինչպես նաև ծառայության գործունեության մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող բաժիններ: Բոլոր տվյալները խմբավորված են ըստ ուղղությունների, կա որոնման ձև, որը հեշտացնում է նավիգացիան բաժնում: Բացի այդ, աջակցության ծառայության հետ հաղորդակցվելու համար կարելի է օգտվել հետևյալ ուղիներից.

Live զրուցարան։ Արձագանքման միջին ժամանակը 30 վայրկյան է:
Էլ. փոստ։ Աջակցության ծառայությանը կարելի է գրել հետադարձ կապի ձևի կամ էլ․ փոստի միջոցով: Օպերատորը պատասխանում է 30-60 րոպեի ընթացքում։
Թեժ գիծ։ Խաղադրույք կատարողը կարող է պատվիրել հետադարձ զանգ, որը կլինի 15-60 րոպեի ընթացքում:
Betsafe-ի օպերատորները չեն խոսում ​​բոլոր լեզուներով, որոնցով թարգմանված է կայքը: Այդ պատճառով պետք է պատրաստ լինեք աջակցության ծառայության հետ շփվելու անգլերեն:

Եզրահանգումներ Betsafe-ի մասին

Betsafe բուքմեյքերական ընկերությունը ստեղծվել է Շվեդիայում: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին և կարողացել է նվաճել ոչ միայն տեղական շուկան, այլ նաև հարևան երկրների շուկաները։ 2011 թվականին ընկերությունը ձեռք բերեց Betsson-ը՝ սկսելով ներգրավել Եվրոպայում և աշխարհի այլ մասերում բնակվող խաղացողներին:

Այսօր բուքմեյքերական ընկերության կայք օրական այցելում է ավելի քան 150 հազար օգտատեր։ Նման հաջողությունը ձեռք է բերվել մեծ թվով սպորտային խաղադրույքների և մոլախաղերի, մի շարք ակցիաների, պորտալի՝ տասնյակ լեզուներով թարգմանված տարբերակների և շուրջօրյա աջակցության ծառայության շնորհիվ: Betsafe-ի թերություններից կարելի է առանձնացնել հեռախոսներին չհարմարեցված կայքը, պորտալի ռուսերեն տարբերակի բացակայությունը և բուքմեյքերի նախաձեռնությամբ մի շարք երկրներում կայքի արգելափակումը։ Մնացած առումներով betsafe.com խաղային պորտալը բավականին հետաքրքիր է և արժանի է օգտատերերի ուշադրությանը:

Հաճախակի տրվող հարցեր Betsafe-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Betsafe-ը։

Betsafe բուքմեյքերական ընկերության գործունեությունն իրականացվում է բացառապես առցանց։ Կայքը շահագործելու համար ընկերությունը լիցենզիա է ստացել Մալթայի գրանցող մարմնից: Այս թույլտվության շնորհիվ գրասենյակը ներգրավում է օգտատերերին այն երկրներում, որտեղ գործում է: Մեծ Բրիտանիայում և Դանիայում բուքմեյքերական ընկերությունը ստացել է ազգային արտոնագրեր, ինչը հնարավորություն է տալիս օրինական աշխատել ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն:

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը Betsafe-ում։

Betsafe բուքմեյքերական ընկերության նոր օգտատերերը կարող են ընտրել մեկնարկային բոնուսներից մեկը՝ սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար: Բոնուսների չափերն ու առանձնահատկությունները տարբեր են: Առաջին դեպքում խոսքը գնում է մինչև 25 եվրո* բոնուսի և 10 եվրոյի* չափով անվճար խաղադրույքների մասին։ Երկրորդում դեպքում տրամադրվում է մինչև 1000 եվրո* և 200 անվճար պտույտ։

📱Որտե՞ղ ներբեռնել Betsafe-ի բջջային հավելվածը։

Betsafe բջջային հավելվածը հասանելի է ներբեռնման համար Google PlayMarket-ի և Apple AppStore-ի պաշտոնական ռեսուրսներում: Այսպիսով, օգտատերերը կարող են հավելվածը տեղադրել ավտոմատ կերպով: Հավելվածի շնորհիվ կարող եք կատարել խաղադրույքների հետ կապված բոլոր գործողությունները։ Այնուամենայնիվ, մոլախաղեր խաղալու համար ստիպված եք օգտվել կայքից:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Betsafe-ը։

Հաշվին գումար մուտքագրելու համար օգտատերերը կարող են օգտվել բոլոր հիմնական վճարային գործիքներից: Կայքն աջակցում է բանկային փոխանցումներ, Mastercard և Visa քարտեր, Paysafecard կանխավճարային քարտեր, Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակներ: Ցավոք, վճարային համակարգերն ու կրիպտոարժույթները դեռևս հասանելի չեն: Այնուամենայնիվ, ներկայացված վճարային եղանակները բավարար են դրամական գործարքներ իրականացնելու համար։


Betsafe FR Betsafe Portugal Betsafe RU Betsafe λλαδα Betsafe AL Betsafe KZ Betsafe MN Betsafe UA

Bet

25 եվրո՝ սպորտային խաղադրույքների և 1000 եվրո՝ խաղատան համար