Betway

Վիդեո-ակնարկ Betway-ի մասին

Ակնարկ Betway բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Betway բուքմեյքերական ընկերության մասին

Betway բուքմեյքերական ընկերությունը սկսել է առցանց խաղադրույքներ ընդունել 2006 թվականից և այս ընթացքում կարողացել է գրավել ավելի քան 2 միլիոն օգտատերի՝ աշխարհի տարբեր մասերից: Այնուամենայնիվ, ընկերության գործունեությունը հիմնականում ուղղված է եվրոպական շուկային, որտեղ այն ընդգրկված է լավագույն բուքմեյքերների ցանկում։ Սա զարմանալի չէ, քանի որ Betway-ը խաղադրույքների հետ կապված ծառայություններ մատուցող հեղինակավոր ընկերություն է, որը հանդիսանում է IBAS (Անկախ սպորտային խաղադրույքների ծառայություն) և IBIA (Միջազգային արդար խաղադրույքների ասոցիացիա) անդամ: Բուքմեյքերն օգնում է նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են մոլախաղերից կախվածության հետևանքների դեմ պայքարին (BeGambleAware և Gamstop): Ընկերության աշխատանքի մյուս առանձնահատկությունը հովանավորությունն է: Betway ապրանքանիշը ներկայացնում են «Լևանտե», «Ալավես», «Լեգանես», «Վեսթ Հեմ» և այլ ակումբները։

Betway բուքմեյքերական ընկերությունը հասանելի է Արևելյան Եվրոպայի որոշ երկրների խաղացողների համար: Բուքմեյքերն առաջարկում է լավ բոնուսներ, խաղադրույքների համար նախատեսված սպորտային իրադարձությունների և առաջնությունների մեծ ընտրություն, ժամանակակից կայք և էլի շատ լրացուցիչ «պլյուսներ», որոնք կքննարկենք հոդվածում: Ընկերությունը կհետաքրքրի նաև ԱՊՀ երկրների խաղացողներին։

Լիցենզիայի առկայությունը Betway-ում

Բուքմեյքերների շահերը պաշտպանող կազմակերպություններին անդամակցելը, մոլախաղերից կախվածության դեմ պայքարին աջակցելը և հովանավորությունը հուշում են, որ Betway բուքմեյքերական ընկերությունը լիովին օրինական է աշխատում։ Ընկերությունն օգտագործում է մի քանի լիցենզիաներ՝ միջազգային և տեղական կայքերի միջոցով ծառայություններ մատուցելու համար: Առաջին դեպքում խոսքը MGA/B2C/130/2006 թույլտվության մասին է, որը տրվել է Մալթայի ազարտային խաղերի կառավարման վարչության կողմից։

Betway բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում նաև տեղական վեբ պորտալների միջոցով, որոնց աշխատանքի համար թույլտվություններ է ստացել Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Իսպանիայի և այս երկրների հատուկ մարմինների կողմից։ Այնուամենայնիվ, որոշ երկրներում կայքի մուտքը սահմանափակված է հենց բուքմեյքերական գրասենյակի կողմից: Ցավոք, VPN-ի օգտագործումը չի լուծում այս խնդիրը: Փաստաթղթերի ստուգման ժամանակ (խաղացողի բնակության երկրի հստակեցում) պրոֆիլը կսառեցվի:


Betway-ի կայքը և հավելվածը

Betway բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին տրամադրում է ստանդարտ գործիքներ՝ կայք և բջջային հավելված, առցանց խաղադրույքներ տեղադրելու և խաղեր խաղալու համար: Ընկերությունը լրացուցիչ համակարգչային ծրագրեր չի մշակել: Դա պայմանավորված է բոլոր անհրաժեշտ լիցենզիաների առկայությամբ, ինչպես նաև նրանով, որ հիմնական շուկաներում պորտալը չի արգելափակվում:

Betway.com-ը բացելիս խաղացողը կարող է վերահղվել իր IP հասցեին համապատասխան տեղական կայք: Բոլոր պորտալների առաջին էջը տարբեր է: Որոշ դեպքերում գլխավոր էջը ողջույնի էկրանի տեսքով է, և այստեղ ներկայացվում է տեղեկատվություն ընթացիկ ակցիաների մասին: Այլ պորտալների դեպքում գլխավոր էջում ներկայացվում են սպորտային խաղադրույքները: Ամեն դեպքում, վերին ընտրացանկի միջոցով կարող եք մտնել Ձեզ հետաքրքրող բաժինը: Մնացած առումներով կայքի կառուցվածքը նման է մրցակիցների կայքերին՝ 3 մասից բաղկացած ցանցով, նավիգացիայով, էջատակով, ինչպես նաև ձախ կողագոտիով: Պորտալի հիմնական գունային սխեման սև և սպիտակ է՝ կանաչի համադրումով։

Բջջային հավելվածը կարելի է ներբեռնել պաշտոնական AppStore-ից (iPhone-ների համար) կամ բուքմեյքերական ընկերության կայքից (Android սարքերի համար): Առաջին դեպքում տեղադրումը տեղի կունենա ավտոմատ կերպով, երկրորդի դեպքում՝ ձեռքով: Տեղադրման հետ կապված հրահանգները կարող եք գտնել բուքմեյքերական ընկերության կայքում։ Betway հավելվածն ապահովում է սպորտային խաղադրույքներ կատարելու և խաղալու հնարավորություն: Հեռախոսով ծառայությունների լիարժեք օգտագործման համար՝ խորհուրդ ենք տալիս այցելել կայքի բջջային տարբերակը (բացվում է ավտոմատ կերպով):

Օգտահաշվի ստեղծումը Betway-ում

Բուքմեյքերի կայքում գրանցման պարզեցված ձև չկա։ Betway-ում օգտահաշիվ ստեղծելու համար այցելուն պետք է լրացնի իր մասին տեղեկատվությունը 3 քայլով.

Մուտքագրել խաղացողի անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը:
Ստեղծել օգտանուն, գաղտնաբառ և տրամադրել էլ․ փոստի հասցեն:
Տրամադրել տեղեկատվություն բնակության հասցեի, հեռախոսահամարի և կանխավճարի սահմանաչափերի վերաբերյալ: Անհրաժեշտ է ընտրել նաև ողջույնի բոնուս:
Betway կայքում գրանցվելուց հետո խաղացողը պետք է հաստատի իր տվյալները։ Դա անելու համար՝ անձնական էջի միջոցով անհրաժեշտ է տրամադրել անձնագրի, բանկային քաղվածքի կամ վճարման կտրոնի պատճեն՝ բնակության հասցեն հաստատելու համար: Միայն վերիֆիկացիայից հետո օգտատերը կկարողանա խաղադրույքներ կատարել կայքում։

Առավելություններ և թերություններ
  • Մոտ 3000 սպորտային իրադարձություն
  • 30+ սպորտաձև
  • Կիբերսպորտային խաղերի մեծ ընտրություն
  • Աջակցության ծառայություն և կայքի թարգմանություն ռուսերենով
  • Ակցիաների փոքր ընտրություն
  • Ցածր գործակիցներ
  • Կրիպտոարժույթի բացակայություն

Ակցիաները Betway-ում

Betway կայքում կա «Promotions» բաժինը, որտեղ ներկայացված են բուքմեյքերական ընկերության ակցիաները։ Նշենք, որ ակցիաները շատ չեն և հազիվ հասնում են մեկ տասնյակի։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր առաջարկ կարող է զգալիորեն մեծացնել խաղադրույք կատարողի շահումները: Հետևաբար խորհուրդ ենք տալիս հաշվի առնել ակցիաները ընկերության կայքում խաղադրույքների ձեր ռազմավարության մեջ:

Betway-ի ողջույնի բոնուսի չափը միջին է՝ շուկայի համեմատությամբ: Խաղացողները կարող են ստանալ կանխավճարի գումարի 100%-ը, բայց ոչ ավելի, քան 50 եվրո*, իրենց հատուկ հաշվին: Խաղադրույքի նվազագույն չափը պետք է լինի 10 եվրո*, իսկ բոնուսը պետք է խաղաչկվի 50 անգամ 7 օրվա ընթացքում:

Արժե ուշադրություն դարձնել նաև հետևյալ բոնուսներին․

€10 անվճար խաղադրույք*՝ սպորտային իրադարձության վրա 1,75 և ավելի գործակցով խաղադրույքի համար:
10 եվրո* ֆթիբեթ՝ կիբերսպորտային խաղի վրա 1,75 գործակցով խաղադրույքի համար:
Անվճար խաղադրույքներ մինչև 30 եվրո*՝ կոմբինացիոն սպորտային խաղադրույքի համար:
Յուրաքանչյուր ակցիայի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Promotions» էջում՝ կայք մուտք գործելուց հետո:

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։


Խաղադրույքները և խաղերը Betway-ում

Betway բուքմեյքերական ընկերության առաջարկները ներառում են և՛ սպորտային խաղադրույքներ, և՛ կիբերսպորտ, և՛ մոլախաղեր: Դրանց կարող եք ծանոթանալ առանձին բաժիններում, որոնք կարելի է գտնել վերին ընտրացանկի միջոցով։

«Sports» էջում ներկայացված են ավելի քան 30 սպորտաձևերի հանդիպումներ։ Մրցումների ամենամեծ քանակը բաժին է ընկնում ֆուտբոլին, թենիսին և բասկետբոլին: Այնուամենայնիվ, կարելի է գտնել սնուկերի և դարթսի հետաքրքիր հանդիպումներ ևս: Օգտատերը կարող է նախախաղային ձևաչափից անցնել լայվ խաղադրույքների՝ ընտրացանկի միջոցով մտնելով համապատասխան բաժին: Արժե հիշատակել նաև կիբերսպորտային խաղերը, որոնք հասանելի են նաև «Sports» բաժնում կամ հիմնական ընտրացանկի «Կիբերսպորտ» էջում։ Օգտատերերը կարող են խաղադրույք կատարել CS:GO, Valorant, Dota 2 և այլ խաղերի վրա:

Խաղային խաղերը ներկայացված են «Խաղատուն», «Լայվ խաղատուն» և «Վեգաս» բաժիններում։ Հարկ է նշել, որ «Խաղատուն» և «Վեգաս» էջերի առաջարկները նման են, սակայն հենց խաղերը չեն կրկնվում։ Այստեղ օգտատերերը կգտնեն սլոթեր, ջեքփոթեր, ռուլետկա և թղթախաղեր: Բոլոր դեպքերում օգտատերը պայքարում է արհեստական ​​ինտելեկտի դեմ։ Իսկական կռուպիեների կամ այլ խաղացողների դեմ խաղալու համար պետք է մտնել «Լայվ խաղատուն» բաժինը։ Այստեղ սենյակների ընդհանուր թիվը հասնում է հարյուրի։

Վճարման եղանակները Betway-ի կայքում

Օգտատերերը չպետք է դժվարություններ ունենան իրենց Betway հաշիվը համալրելիս կամ հաշվից գումար հանելիս: Բուքմեյքերն առաջարկում է օգտվել վճարման հիմնական եղանակներից: Այնուամենայնիվ, կայքը չի աշխատում կրիպտոարժույթներով, ինչը կարող է համարվել ընկերության թերություններից: Այս մասին թեմատիկ ֆորումներում հաճախ են նշում օգտատերերը:

Վճարման հասանելի եղանակներին կարող եք ծանոթանալ ձեր անձնական էջում։ «Վճարումներ» էջում խաղացողները կգտնեն վճարման հետևյալ տարբերակները*.

MasterCard և Visa վճարային քարտեր։
Էլեկտրոնային դրամապանակներ Skrill, Neteller, Qiwi։
Վճարային համակարգեր EcoPayz, EntroPay, ClickandBuy:
Բանկային փոխանցումներ։
Betway բուքմեյքերական ընկերությունը փոխանցումների համար միջնորդավճար չի գանձում։ Այնուամենայնիվ, միջնորդավճար կարող են գանձել հենց ծառայությունները՝ ըստ իրենց սակագների:

*Կարող են տարբերվել՝ ըստ խաղացողի բնակության երկրի։


Տեխնիկական աջակցության ծառայությունը Betway-ում

Betway բուքմեյքերական ընկերությունը խաղացողների համար պատրաստել է հատուկ բաժին՝ «Help», որտեղ կարելի է գտնել բոլոր տարածված հարցերի պատասխանները։ Եթե ​​օգտատերերը չեն գտնում իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, նրանք կարող են կապ հաստատել գրասենյակի ներկայացուցիչների հետ հետևյալ ուղիներով.

Առցանց զրուցարան։ Հասանելի է ամեն օր՝ առավոտյան 6-ից մինչև 00:00 (Մեծ Բրիտանիայի ժամանակով):
Էլ. փոստ։ Խաղացողները կարող են գրել ընդհանուր էլ․ փոստի հասցեին՝ իրենց խնդիրը լուծելու համար:
Հեռախոսահամար։ Ոչ բոլոր երկրներում է հասանելի:
Օպերատորի արձագանքման ժամանակը կախված է կապի ընտրված ալիքից, բայց չի գերազանցում մեկ օրը: Հարցեր կարող եք տալ անգլերեն, ռուսերեն և ևս 7 լեզուներով: Սա միանշանակ բուքմեյքերական ընկերության առավելություններից է։

Եզրահանգումներ Betway բուքմեյքերական ընկերության մասին

Betway բուքմեյքերական ընկերությունը 2006 թվականից խաղադրույքներ է ընդունում կայքի միջոցով և կարողացել է գրավել աշխարհի տարբեր մասերում բնակվող միլիոնավոր օգտատերերի սրտերը: Այնուամենայնիվ, բուքմեյքերական ընկերության համար հիմնական շուկան մնում է եվրոպական շուկան։ Բացի անգլերենից, կայքը թարգմանված է 8 տարածաշրջանային լեզուներով: Աջակցությունը տրամադրվում է նաև այս լեզուներով: Ինչ վերաբերում է բուքմեյքերական ընկերության մյուս առավելություններին, դրանցից են մալթական, բրիտանական և այլ տեղական լիցենզիաների առկայությունը, հովանավորությունը և անդամակցությունը հեղինակավոր մոլախաղային կազմակերպություններին։

Օգտատերերի համար Betway-ի առավելություններից են սպորային, կիբերսպորտային իրադարձությունների և մոլախաղերի մեծ ընտրանիով: Ակցիաների առկայությունը, տարբեր տեսակի խաղադրույքները, խաղերի առցանց հեռարձակումը, վճարման բոլոր հայտնի մեթոդների առկայությունը բուքմեյքերական ընկերության հաղթաթղթերն են։ Այնուամենայնիվ, կան նաև թերություններ․ բոնուսները մեծ չեն, իսկ օգտահաշիվը հնարավոր չէ համալրել կրիպտոարժույթներով: Թերություն է նաև այն, որ աջակցության ծառայությունն աշխատում է միայն որոշակի ժամերի, ինչի պատճառով օգտատերերի հարցումները լուծելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Անկախ ամեն ինչից, ընկերության կայքն աշխարհի ամենաշատ այցելություններն ունեցող կայքերի տասնյակում է։

Հաճախակի տրվող հարցեր Betway-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Betway-ը։

Betway բուքմեյքերական ընկերությունը լիցենզիաներ է ստացել եվրոպական մի քանի խոշոր գրանցող մարմինների կողմից: Ներկայումս betway.com կայքի շահագործումն իրականացվում է Մալթայի խաղերի վարչության թույլտվության հիման վրա: Լիցենզիաներ են ձեռք բերվել նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Դանիայում, Բելգիայում, Իսպանիայում և այլն: Սա թույլ է տալիս բուքմեյքերական ընկերությանը վստահություն ունենալ խաղադրույքների եվրոպական շուկայում:

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը Betway-ում։

Նոր օգտատերերը կարող են ընտրել, թե ինչ պարգև կստանան, երբ գրանցվեն Betway-ում: Սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար բուքմեյքերական գրասենյակը տրամադրում է մինչև 50 եվրո կամ այս գումարին համարժեք գումար: Ստացած բոնուսը պետք է խաղարկել 7 օրվա ընթացքում: Բոնուսի օգտագործման մասին ավելի շատ մանրամասներ կարելի է գտնել հոդվածում:

📱Որտե՞ղ գտնել Betway-ի բջջային հավելվածը։

Բուքմեյքերական ընկերության պաշտոնական կայքում կարող եք գտնել հղումներ դեպի AppStore և Google Play շուկաների էջերը՝ Betway հավելվածները ներբեռնելու համար։ Որպես այլընտրանք՝ iOS-ի և Android-ի տեղադրման ֆայլերը կարելի է ներբեռնել անմիջապես պորտալի առանձին բաժնից: Այնուամենայնիվ, այս դեպքում տեղադրումը պետք է իրականացվի ձեռքով՝ հեռախոսը համապատասխան կերպով կարգավորելուց հետո:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Betway-ը։

Կայք մուտք գործելուց հետո խաղացողները կարող են ծանոթանալ «Վճարումներ» բաժնին: Այստեղ խաղացողները կգտնեն ավելի քան 10 ծառայություններ՝ հաշիվը համալրելու և հաշվից շահումները դուրս բերելու համար: Առավել տարածված վճարային մեթոդներն են՝ Visa և MasterCard փոխանցումները, Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակները, EcoPayz, EntroPay վճարային համակարգերը և այլն: Ցավոք, խոշոր կրիպտոարժույթների միջոցով հնարավոր չի փոխանցումներ կատարել պորտալում։


Betway FR Betway Portugal Betway AR Betway RU Betway GR Betway AL Betway AZ Betway KZ Betway MN Betway UA

Bet

50€ բոնուս սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար