Cadabrus

Տեսաակնարկ Cadabrus-ի մասին

Ընդհանուր տեղեկատվություն Cadabrus-ի մասին

2020 թվականին մոլախաղերի շուկա մուտք գործեց կախարդանքով օժտված նոր առցանց խաղատուն։ Cadabrus անվանումն ուղղակիորեն կապված է մոգության ժամանակ օգտագործվող «Abracadabra» բառի հետ։ Բացի անունից, պորտալը առանձնանում է նաև անսովոր դիզայնով, որում, որպես գլխավոր դերակատար, օգտագործվել է նապաստակը: Օգտվողի հարմար ինտերֆեյս, խաղային տարրեր, հետաքրքիր խաղային առաջարկներ՝ ահա այն ամենը, ինչն, անկասկած, կհետաքրքրի խաղացողներին:

Քանի որ Cadabrus առցանց խաղատունն այնքան էլ հայտնի չէ ԱՊՀ երկրներում բնակվող խաղացողներին, մենք որոշեցինք փոքր ակնարկ պատրաստել ընկերության մասին: Ներկայացնենք հիմնական առավելություններն ու թերությունները, ինչպես նաև օբյեկտիվ գնահատենք այս նոր առցանց խաղատունը։

Լիցենզիան Cadabrus խաղատանը

Cadabrus խաղային պորտալի գործունեությունն ուղղված է միջազգային շուկային: Ընկերությունն իր գործունեության համար ստացվել է MGA/B2C/486/2018 լիցենզիան Մալթայի խաղերի գրացման մարմնի (MGA) կողմից: Այս լիցենզիան թույլ է տալիս ընկերությանը կայքում սպասարկել ամբողջ աշխարհում բնակվող խաղացողներին, նրանց մատուցել ծառայություններ՝ ըստ պատասխանատու խաղերի կանոնների։ Լիցենզիա ունենալը թույլ է տալիս խաղացողներին դիմել միջազգային դատարաններ: Կարելի է կապ հաստատել նաև գրանցող մարմնի հետ, որը ժամանակ առ ժամանակ վերահսկում է ռեսուրսի աշխատանքը:

Չնայած այն հանգամանքին, որ Romix Limited-ը այնքան էլ հայտնի չէ խաղացողների շրջանում, Մալթայի գրանցող մարմնի կողմից ստացած լիցենզիայի առկայությունը ապացուցում է դրա հուսալիությունը: Նորեկները, օգտվելով Cadabrus առցանց խաղատան ծառայություններից, կարող են չանհանգստանալ իրենց անձնական տվյալների կամ գումարի համար:


Cadabrus վեբ կայքը

Cadabrus խաղատան խաղային պորտալը գործարկվել է 2020 թվականին: Խաղադրույքներ անելու համար այլ գործիքներ չկան: Այնուամենայնիվ, կայքի մշակողները, հասկանալով, որ մեծ թվով այցելուներ օգտվում են բջջային սարքերից, կայքը հարմարեցրել են բջջային սարքերին։ Սա նշանակում է, որ պորտալը ճիշտ է աշխատում բոլոր տեսակի սարքերի, այդ թվում՝ պլանշետների և սմարթֆոնների վրա։

Խաղատան կայքում օգտագործվել են սպիտակ և մանուշակագույն գույները: Հիմնական անիմացիոն կերպարը սպիտակ նապաստակն է, որը դինամիկա է հաղորդում էջերին։ Այնուամենայնիվ, կրկնվող ձայնային հաղորդագրությունների և էֆեկտների առկայությունը ժամանակի ընթացքում նյարդայնացնում է: Կարելի է կայքում անջատել ձայնը: Պորտալում ձեզ հետաքրքրող բաժինները կարող եք գտնել վերևի պարզեցված ընտրացանկի և կողային քարտերի միջոցով (էկրանի ձախ կողմում), ընդլայնված «Համբուրգեր» ընտրացանկի և ստորագրի նավիգացիայի միջոցով: Խաղերի էջերում զտիչների առկայությունը հեշտացնում է սլոթերի, թղթախաղերի և այլ խաղերի որոնումը:

Cadabrus խաղային պորտալը թարգմանվել է ռուսերեն։ Սա ռուսախոս սկսնակների համար հեշտացնում է կայքից օգտվելու գործընթացը, չնայած կայքի կառուցվածքը բավականին պարզ է և հասկանալի սկսնակ խաղացողների համար:

Օգտահաշվի ստեղծումը Cadabrus-ում

Cadabrus կայքում գրանցվելու համար պետք է սեղմել «Ստեղծել հաշիվ» կոճակը և անցնել 3 քայլ.

Առաջինի քայլում խաղացողին առաջարկվում է ընտրել քեշբեք (ընտրել 3-ից 1-ը):
Երկրորդ քայլում անհրաժեշտ է նշել էլ․ փոստի հասցեն, օգտանունը, գաղտնաբառը և հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նաև հաստատել, որ խաղացողը չափահաս է, և ընդունել խաղատան պայմանները:
Վերջին քայլում անհրաժեշտ է մուտքագրել խաղացողի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության երկիրը, հաշվի արժույթը և բնակության հասցեն:
Գրանցվելուց հետո օգտատերը պետք է հաստատի իր պրոֆիլը էլեկտրոնային փոստի միջոցով և անցնի ինքնության հաստատման ընթացակարգով։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բոլոր այն տվյալները, որոնք կպահանջվեն Cadabrus խաղատան կողմից՝ անձնագրի պատճեն, լուսանկար՝ անձնագիրը ձեռքին, բանկային քաղվածք և այլն:

Առավելություններ և թերություններ
  • Լայվ խաղերի մեծ ընտրություն
  • Գրանցման բոնուսների մի քանի տարբերակներ
  • Օգտատերերի սպասարկում 24/7
  • Կայքի ռուսալեզու տարբերակ
  • Խաղատան խաղերի փոքր ընտրություն
  • Վճարման եղանակների բազմազանության բացակայություն
  • Բջջային հավելվածի բացակայություն

Ակցիաներ և բոնուսներ Cadabrus-ից

Cadabrus խաղատունն օգտատերերին ներկայացնում է տասնյակ գովազդային առաջարկներ: Դրանք բոլորը հավաքված են «Ակցիաներ» էջում, որին կարելի է ծանոթանալ կայքի վերին ընտրացանկի միջոցով։ Այնուհետև օգտատերը կարող է ծանոթանալ խաղատան ողջույնի բոնուսներին և այլ բոնուսներին:

Cadabrus-ի ողջույնի բոնուսը նորեկների շրջանում ամենապահանջվածն է: Օգտահաշվի ստեղծման ժամանակ խաղացողը կարող է ընտրել հետևյալ բոնուսներից մեկը.

Մինչև 200 եվրո* քեշբեք խաղերում՝ նվազագույն կանխավճարի դեպքում:
Բոնուս առաջին կանխավճարի 200%-ի չափով՝ մինչև 50 եվրո*:
Բոնուս առաջին կանխավճարի 100%-ի չափով՝ 500 եվրո* և 100 անվճար պտույտ:
Cadabrus-ի մյուս հետաքրքրիր բոնուսային առաջարկները ներառում են.

Մինչև 15% քեշբեք խաղերում հանգստյան օրերին:
Բաժանորդագրվեք սոցիալական ցանցերում 10 անվճար պտույտի բոնուսներով:
Շաբաթական վերբեռնում՝ մինչև 700 եվրո* բոնուս և 50 անվճար ֆրիսպին և այլն:
Բոնուսներ ստանալու և օգտագործելու պայմանների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել խաղատան կայքում:

* Կամ համարժեք գումար այլ արժույթով։


Ազարտային խաղեր Cadabrus-ից

Cadabrus առցանց խաղատունն առաջարկում է մոլախաղերի բոլոր հայտնի տեսակները: Կայքի օգտատերերը կարող են գտնել սլոթեր, թղթախաղեր, ջեքփոթներ, վիճակախաղեր և վիկտորինաներ, սեղանի խաղեր և այլն: Այս ամենը կարելի է գտնել «Խաղեր» և «Լայվ խաղատուն» բաժիններում, որոնք գտնվում են վերևի ընտրացանկում և ձախ կողագոտում։ Հայտնի խաղերը կրկնօրինակված են նաև ստորագրում:

«Խաղեր» էջում օգտատերերին ներկայացվում են ժամանցի տարբեր տարբերակներ, որտեղ անց են կացվում խաղեր արհեստական ինտելեկտի հետ։ Գործիքադարակի և «Նոր», «Հայտնի» և այլ բաժինների շնորհիվ այցելուները արագ կգտնեն ճիշտ սլոթերը, թղթախաղերը և զվարճանքի այլ տեսակներ: Էջի բոլոր խաղերի ընդհանուր թիվը 500-ից ավելի է։ Սա այնքան էլ շատ չէ՝ համեմատած լավագույն բուքմեյքերների և առցանց խաղատաների հետ։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ընկերությունը վերջերս է մտել շուկա։

Այլ խաղացողների դեմ խաղալու և դիլերի հետ շփվելու համար հարկավոր է մտնել «Live Casino» բաժինը: Ի տարբերություն մրցակիցների, որոնք առաջարկում են կենդանի խաղերի ավելի փոքր ընտրանի, այստեղ այցելուներին սպասում են թվով մինչև հարյուր սենյակներ: Օգտատերերը կարող են մրցել բլեքջեքում, բակկարայում, ռուլետկայում, մոնոպոլիայում, սլոթերի տեսակներում և այլն: Այս էջում առաջարկների թիվը անընդհատ աճում է: Փորձառու խաղացողներին դուր կգա Cadabrus-ի «Live Casino» բաժինը:


Հաշվի համալրումը և հաշվից գումարի դուրսբերումը Cadabrus-ում

Cadabrus պորտալն առաջարկում է օգտվել հաշվի համալրման և հաշվից գումար դուրսբերելու հիմնական մեթոդներից: Ցավոք, առանց գրանցման հնարավոր չէ դիտել փոխանցումների նվազագույն և առավելագույն գումարների, հարցումների մշակման ժամանակի և վճարումների վերաբերյալ այլ տեղեկություններ: Ստորագրում տեղադրված են միայն վճարային ծառայությունների պատկերակները:

Հոդվածը գրելու պահին խաղատունն առաջարկում է օգտվել հետևյալ վճարման մեթոդներից․

Visa և Mastercard ֆցղ վճարային համակարգերի քարտեր։
Բանկային փոխանցումներ։
Skrill, Neteller, Trustly և Interac էլեկտրոնային դրամապանակներ:
Bitcoin կրիպտոարժույթ։
Հաշվի համալրման և հաշվից գումարի դուրսբերման հարցումները մշակվում են 24/7, իսկ գործարքի ժամանակը կախված է ընտրված վճարային գործիքից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ առաջին գործողության համար խաղացողը պետք է ունենա վերիֆիկացված օգտահաշիվ: Ստուգումն անցնելու մանրամասների մասին խոսել ենք «Օգտահաշվի ստեղծումը Cadabrus-ում» բաժնում։


Խաղացողների սպասարկման ծառայությունը Cadabrus-ում

Cadabrus առցանց խաղատան աջակցության ծառայությունը աշխատում է շուրջօրյա: Սա մեծ առավելություն է այն խաղացողների համար, ովքեր ապրում են տարբեր ժամային գոտիներում և չեն կարող հարմարվել ընկերության ներկայացուցիչների աշխատանքային ժամերին:

Նախքան աջակցության ծառայությանը դիմելը խորհուրդ ենք տալիս կարդալ ՀՏՀ բաժինը: Այն ներկայացնում է խաղացողների բոլոր հայտնի հարցերի պատասխանները: Եթե ​​այստեղ չեք գտնում ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, խնդրում ենք մտնել «Կապ մեզ հետ» բաժինը: Օգտատերերին տրամադրվում է էլեկտրոնային փոստի հասցե՝ գրավոր հարցում ներկայացնելու համար: Կարող եք օգտվել նաև առցանց զրուցարանից՝ Cadabrus-ի աջակցության ծառայության հետ լայվ ռեժիմով զրուցելու համար: Որոշ երկրներում խաղացողներին տրամադրվում է նաև հեռախոսահամար, սակայն այն վճարովի է։

Խաղացողները կարող են էլ․ փոստի հասցեին հարցումներ գրել ռուսերենով, սակայն պատասխանները տրամադրվում են անգլերեն՝ թարգմանությունից հետո, սակայն դա չի երաշխավորում դրանց ճիշտությունը։ Հետևաբար, խորհուրդ ենք տալիս էլ․ փոստի կամ առցանց զրույցի միջոցով հաղորդակցվել անգլերենով:

Եզրահանգումներ Cadabrus-ի մասին

Cadabrus-ը «երիտասարդ» առցանց խաղատուն է, որը սկսել է ծառայություններ մատուցել 2020 թվականին: Ընկերությունը սկսեց ընդլայնել իր ծառայությունները միջազգային շուկայում՝ ստանալով լիցենզիա Մալթայի գրանցող մարմնի կողմից: Ի տարբերություն այլ օֆշորային լիցենզիաների, Մալթայի լիցենզիան ընդունված է ԵՄ շուկայում: Բացի այդ, ընկերությունը ներգրավում է նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ ԱՊՀ երկրներում բնակվող խաղացողներին: Այդ նպատակով գործարկվել է հարթակի ռուսալեզու տարբերակը։

Խաղացողների համար Cadabrus խաղատունն առաջարկում է ավելի քան 500 ավանդական սլոթեր, թղթախաղ և այլն, ինչպես նաև մինչև 100 սենյակներ իրական ժամանակում խաղալու համար: Բացի այդ, օգտատերերը կարող են մասնակցել տարբեր ակցիաների՝ լրացուցիչ շահումներ ստանալու համար: Խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել 24/7 աշխատող սպասարկման ծառայության հետ։ Այնուամենայնիվ, կան նաև թերություններ՝ խաղերի ոչ այնքան մեծ ընտրություն, ինչպիսին մրցակիցների մոտ է, նապաստակի տեսքով նյարդայնացնող անիմացիաների առկայությունը, բջջային հավելվածի բացակայությունը: Եթե ​​սրանք հաշվի չառնեք, առցանց խաղատունն արժանի է խաղացողների ուշադրությանը:

Հաճախակի տրվող հարցեր Cadabrus-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Cadabrus-ը։

Cadabrus խաղատունը գործում է բացարձակապես օրինական: cadabrus.com կայքի միջոցով ծառայություններ մատուցելու համար ընկերությունը լիցենզիա է ստացվել Մալթայի խաղերի վարչությունից: Ընկերությունը պարտավորվում է անցկացնել խաղեր և խաղարկություններ՝ մոլախաղերի չափանիշներին համապատասխան, ներառյալ պատասխանատու խաղերի կանոնները: Իսկ խախտումների դեպքում գրանցողն իրավունք ունի ընկերությանը զրկելու աշխատանքի թույլտվությունից։

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը Cadabrus-ում։

Cadabrus-ում խաղացողի օգտահաշիվ ստեղծելու առաջին քայլի ընթացքում կարող եք ընտրել գրանցման երեք բոնուսներից մեկը՝ քեշբեքի տեսքով բոնուս, առաջին կանխավճարի համար տրամադրվող բոնուսի երկու տարբերակներից մեկը և լրացուցիչ անվճար պտույտներ: Բոնուսի չափի, դրա ստացման և խաղարկման առանձնահատկությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հոդվածում:

📱Արդյո՞ք Cadabrus-ի կայքն օպտիմիզացված է բջջային սարքերի համար։։

Cadabrus պորտալի մշակողները մեծ ուշադրություն են դարձրել կայքի բջջային տարբերակին։ Դրա շնորհիվ օգտատերերը կարող են առանց սահմանափակումների խաղալ սմարթֆոններից և պլանշետներից։ Իհարկե, դիտարկիչի միջոցով աշխատելն ունի մի շարք թերություններ։ Այնուամենայնիվ, Cadabrus-ն այս պահին իր օգտատերերից չի առաջարկում բջջային հավելված։

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Cadabrus-ը։

Cadabrus առցանց խաղատունն օգտվատերերին առաջարկում է օգտվել վճարային տասնյակ ծառայություններից: Խաղացողները կարող են օգտվել հետևյալ եղանակներից՝ վճարային քարտեր (Mastercard և Visa), բանկային փոխանցումներ, էլեկտրոնային դրամապանակներ (Neteller, Skrill, Interac և Trustly) և Bitcoin կրիպտոարժույթ: Վճարման եղանակների մասին ընթացիկ տեղեկատվություն կարելի է գտնել օգտատիրոջ անձնական էջում:


Cadabrus FR Cadabrus Portugal Cadabrus AR Cadabrus RU Cadabrus GR Cadabrus AL Cadabrus AZ Cadabrus BY Cadabrus KZ Cadabrus MK Cadabrus MN Cadabrus RS Cadabrus TJ Cadabrus UA

Մինչև 200€ բոնուս ազարտային խաղերի համար

Գրանցում Գրանցում