ComeOn

Ակնարկ ComeOn բուքմեյքերի մասին

Ներածական տեղեկատվություն ComeOn-ի մասին

ComeOn բուքմեյքերական ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և իր ծառայությունները մատուցում է բացառապես առցանց։ Խաղային պորտալը կառավարվում է Co-Gaming Ltd.-ի կողմից, որն ունի այլ հաջողակ բուքմեյքերների կայքերի գործարկման փորձ: Հետևաբար, զարմանալի չէ, որ comeon.com-ը արագորեն հայտնի դարձավ ամբողջ Եվրոպայի խաղացողների շրջանում: Այնուամենայնիվ, բուքմեյքերական ընկերության համար առանցքային շուկաներն են Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպան, ինչպես նաև Հնդկաստանը: Թեև մուտքը դեպի պորտալ բաց է այլ երկրների համար ևս, այդ թվում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի:

Եթե ​​դուք հետաքրքրված եք ComeOn բուքմեյքերական ընկերությամբ, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր ակնարկը: Այստեղ կգտնեք ընդհանուր տեղեկատվություն լիցենզիայի, կայքի, խաղադրույքների և խաղերի առաջարկի, ինչպես նաև բոնուսների, աջակցության ծառայության և վճարման եղանակների մասին: Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը կօգնի ձեզ comeon.com-ում օգտահաշիվ ստեղծելու որոշում կայացնելու հարցում:

Լիցենզիան ComeOn-ում

Սկզբնական փուլում ComeOn բուքմեյքերական ընկերությունը չէր նախատեսել օգտվել ազգային լիցենզիաներից։ Այդ պատճառով ընկերությունը թույլտվություն էր ստացել Մալթայի ազարտային խաղերի վարչության կողմից և օգտագործում էր այն Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում բնակվող օգտատերերին ներգրավելու համար: Այնուամենայնիվ, մի քանի տարի առաջ ընկերությունը երկու ազգային լիցենզիա ստացավ Դանիայի և Շվեդիայի գրանցող մարմինների կողմից: Այսպիսով, բուքմեյքերական ընկերությունը սկսեց լրացուցիչ թույլտվություններ օգտագործել իր առանցքային շուկաներում օրինական գործունեություն ծավալելու համար։

ComeOn-ին նոր ծանոթացող խաղացողներին հետաքրքրում է ընկերության հուսալիության հարցը։ Հարկ է նշել, որ կայքը օգտագործում է SSL վկայագիր և լրացուցիչ ծրագրակազմ, որը ճանաչում է խաղացողի պրոֆիլում կասկածելի գործողությունները: Բացի այդ, ընկերության մասին կարծիքները ցույց են տալիս, որ վճարումներն արվում են ժամանակին, իսկ խաղադրույք կատարողների հետ վեճերը ստանում են դրական լուծումներ:


ComeOn-ի վեբ կայքը

ComeOn բուքմեյքերական ընկերությունն ունի ժամանակակից կայք, որը ոչ միայն ոճային տեսք ունի, այլ նաև բոլոր անհրաժեշտ գործիքները՝ սպորտային խաղադրույքներ անելու կամ խաղալու համար: Հերթական թարմացումից հետո պորտալը սկսեց բավարարել ռեսպոնսիվ (ադապտիվ) դիզայնի պահանջները։ Սա թույլ է տալիս սմարթֆոններից օգտվող խաղացողներին կայքից օգտվել առանց սահմանափակումների. էջերի բովանդակությունը հարմարվում է սարքերի չափերին:

Նկարագրելով comeon.com կայքը՝ հարկ է առանձին խոսել ողջույնի էջի մասին։ Այստեղ առաջարկվում է պորտալում օգտահաշիվ ստեղծել և մտնել ընկերության կայքի բաժիններից որևէ մեկը: Դրանից հետո նավիգացիան իրականացվում է գլխագրի հիմնական ընտրացանկի և լրացուցիչ ընտրացանկի միջոցով, որը հասանելի է բոլոր բաժիններում:

ComeOn կայքի դիզայնում օգտագործվել են մոխրագույն և սև ֆոնի գույներ, սպիտակ տառատեսակներ և բաց կանաչ նավիգացիոն տարրեր և վերնագրեր։ Այս համադրությունը թույլ է տալիս կենտրոնանալ էջերի բովանդակության, տեքստերի և վառ պատկերների վրա։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տառատեսակի չափը փոքր է, ուստի անհարմար է տեքստը փոքր էկրանների վրա կարդալ։

Օգտատերերը կարող են տեղադրել Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելված: Տեղադրման ֆայլը կարող եք ներբեռնել ինչպես մարքեթփլեսներից, այնպես էլ բուքմեյքերական ընկերության կայքից։ Առաջին դեպքում տեղադրումը տեղի կունենա ավտոմատ կերպով, երկրորդի դեպքում՝ ձեռքով (ցուցումները ներկայացվում են կից):

Օգտահաշվի ստեղծումը ComeOn-ում

ComeOn կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մի քանի քայլից բաղկացած գրանցման ձևը: Նախ, անհրաժեշտ է մուտքագրել էլ․ փոստի հասցեն և գաղտնաբառը, ապա նշել անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը և հաշվի արժույթը: Անհրաժեշտ է նաև պորտալի օգտագործման պայմաններին:

Անձնական էջ մուտք գործելուց հետո օգտատերը պետք է ուղարկի անձնագրային տվյալները՝ ստուգման համար։ Փաստաթղթերի ամբողջական ցանկը կարելի է գտնել անձնական էջի բաժիններից մեկում: Այստեղ կարելի է գտնել նաև ընդհանուր տեղեկատվություն ComeOn-ում պրոֆիլի վերիֆիկացիայի գործընթացի մասին: Ամբողջ գործընթացը տևում է մի քանի ժամից մինչև մեկ օր:

Առավելություններ և թերություններ
  • Օրական ավելի քան 1000 խաղ
  • 3000 ազարտային խաղ
  • Կայքի թարգմանություն 8 լեզուներով
  • Android և iOS հավելվածներ
  • Կիբերսպորտի և վիրտուալ սպորտի բացակայություն
  • Ոչ բարձր գործակիցներ
  • Ռուսալեզու աջակցության ծառայության բացակայություն

Ակցիաները ComeOn-ի կայքում

ComeOn կայքում կա «Promotions» առանձին բաժին, որը ներկայացնում է տեղեկատվություն բուքմեյքերական ընկերության ընթացիկ ակցիաների մասին։ Այնուամենայնիվ, եթե ակնկալում եք տարբեր առաջարկներ բարձր բոնուսներով, ձեզ հիասթափություն է սպասվում: Այս ակնարկը գրելու պահին պորտալում ընդամենը 4 ակցիա էր գործում, թեև դրանց թիվը կարող է հասնել 10-ի:

ComeOn-ի օգտատերերը կարող են օգտվել նաև հետևյալ բոնուսներից․

Մեկնարկային բոնուս՝ կանխավճարի գումարի 100%-ի չափով: Բոնուսի առավելագույն չափը հասնում է 25 եվրոյի կամ դրան համարժեք գումարի։
Անվճար պտույտներ՝ խաղատան նոր խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար։
Մասնակցություն «Շաբաթվա խաղ» մրցույթներին՝ խաղատան համար տրամադրվող հավելյալ բոնուսներով։
ComeOn միավորներ՝ սպորտի և խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար: Ստացված միավորները կարող են փոխանակվել անվճար խաղադրույքների և պտույտների հետ:
Բուքմեյքերական ընկերության ընթացիկ ակցիաները կարելի է գտնել «Promotions» էջում:


Սպորտային խաղադրույքները և ազարտային խաղերը ComeOn-ում

Հարցազրույցներից մեկում ComeOn բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ընկերության առաջնահերթությունը մոլախաղերն են, իսկ սպորտային խաղադրույքները երկրորդական ուղղություն են։ Հետևաբար, ընտրացանկում առաջնային տեղերը գրավում են մոլախաղերի բաժինները, և միայն դրանից հետո՝ սպորտային խաղադրույքները:

«Casino» էջում ներկայացվում են մի քանի հազար մոլախաղեր։ Այստեղ հավաքված են սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա, որոշ սեղանի խաղեր հայտնի ծառայություններ՝ մշակված մատուցողների և նոր ստուդիաների կողմից: Բոլոր դեպքերում օգտատերը խաղում է համակարգչի դեմ, ուստի պետք է հաշվի առնել շահումների տոկոսը: Այն կախված է խաղից և կարող է հասնել 98%-ի։

«Live Casino» բաժինը ներկայացնում է մինչև հարյուր սենյակ՝ թղթախաղի, ռուլետկայի և վիճակախաղերի համար: Դրանք անց են կացվում դիլերների կողմից ուղիղ եթերում: Հետևաբար, օգտվողները կարող են ընտրել ցանկալի սենյակը և հայտնվել իրական խաղատան մթնոլորտում:

Սպորտային խաղադրույքների սիրահարները «Sports» էջում կգտնեն ավելի քան 20 սպորտաձևեր: Ամենամեծ թվով իրադարձությունները բաժին են ընկնում ֆուտբոլին, բասկետբոլին, թենիսին: Այնուամենայնիվ, մշտապես կա նաև գոլֆի, MMA-ի կամ դարթսի մրցումների ընտրություն: Այս բաժնի բոլոր խաղադրույքներն ընդունվում են խաղից առաջ: Շուկայի համեմատությամբ գործակիցները միջին են, բուքմեյքերական ընկերության մարժան նույնպես փոքր է։

Կայքում լայվ խաղադրույքներ կարելի է տեղադրել «Live Betting» էջում, որտեղ միշտ հասանելի է թվով մինչև հարյուր խաղ: Դրանց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, հոկեյը, թենիսը և մեկ տասնյակ այլ սպորտաձևեր։ Խաղադրույք կատարողը կարող է ոչ միայն իրական ժամանակում խաղադրույք կատարել, այլ նաև դիտել խաղերը խաղի ընթացքում:

Վճարման եղանակները ComeOn-ում

ComeOn կայքում բացակայում է վճարման եղանակները, փոխանցման սահմանաչափերը և մշակման ժամանակը նկարագրող բաժին, որը հասանելի կլիներ նաև չգրանցված այցելուների համար: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են գտնել հայտնի ծառայությունների պատկերակները կայքի ստորագրում: Իսկ ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է մուտք գործել խաղացողի անձնական էջը։ Եթե ​​դուք դեռ չունեք պրոֆիլ կայքում, ձեզ ենք ներկայացնում ընթացիկ վճարման եղանակների ցանկը.

Բանկային փոխանցում։
Paysafecard կանխավճարային քարտեր։
Mastercard և Visa քարտեր։
Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակներ։
ComeOn կայքում բոլոր փոխանցումներն իրականացվում են 24/7: Բուքմեյքերը գործարքների համար միջնորդավճար չի գանձում։ Այնուամենայնիվ, արժե հաշվի առնել, որ կարող են լինել լրացուցիչ վճարումներ ընտրված ծառայության կողմից: Ցավոք, ընկերության կայքում միջնորդավճարների մասին տեղեկատվություն չկա։


Աջակցության ծառայությունը ComeOn-ում

ComeOn կայքի մշակողների որոշմամբ տարածված հարցերի պատասխանները առանձին բաժնում չեն տեղադրվել։ Ուստի խաղացողները, ծառայության մանրամասները պարզելու համար, ստիպված են կապ հաստատել աջակցության ծառայության հետ։ Դա կարելի է անել հատուկ «Support» կոճակի միջոցով, որը գտնվում է էջի վերին աջ անկյունում։ Սեղմելուց հետո կբացվի զրուցարան՝ հարց մուտքագրելու և տվյալների բազայից պատասխան ստանալու հնարավորությամբ։ Իսկ եթե այս տարբերակը հասանելի չէ, կարող եք գրել օպերատորին։

ComeOn բուքմեյքերական ընկերության աջակցության ծառայությունը աշխատում է 24/7: Խաղացողները կարող են պատասխան ստանալ 8 լեզուներով, սակայն դրանց թվում չկա ռուսերենը: Արձագանքման արագությունը կախված է օպերատորների ծանրաբեռնվածությունից: Զրուցարանով գրելու դեպքում պատասխան հաղորդագրությունը կստացվի 10-15 րոպեից։ Էլ․ փոստին գրելու դեպքում պատասխան կստանաք 4-6 ժամվա ընթացքում: Արձագանքման այսպիսի արագությունը բավականին լավ ցուցանիշ է՝ համեմատած այլ բուքմեյքերների հետ:

Եզրահանգումներ ComeOn ընկերության մասին

ComeOn բուքմեյքերական ընկերությունը շուկայում գործում է ավելի քան 10 տարի և այս ընթացքում կարողացել է հայտնվել TOP-150 խաղային պորտալների ցանկում (ըստ Top100Bookmakers վարկանիշի): Ընկերության ծառայություններից օգտվում են մի քանի տասնյակ երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում բնակվող՝ խաղադրույքների և ազարտային խաղերի սիրահարները։ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը Եվրոպայում և Հնդկաստանում։ Պորտալն օգտագործում է Մալթայի գրանցող մարմնի կողմից ստացած լիցենզիան, ինչպես նաև Դանիայի և Շվեդիայի ղեկավար մարմինների կողմից ստացած երկու ազգային լիցենզիաները:

Ի սկզբանե ComeOn կայքում գերակշռում էին սպորտային խաղադրույքները, սակայն այժմ առաջնությունը տրվում է մոլախաղերին։ Սպորտային խաղադրույքների ընդհանուր թիվը հասնում է օրական մի քանի հազարի, իսկ մոլախաղեր թիվը՝ ավելի քան 3 հազարի։ Այնուամենայնիվ, պորտալում չկա կիբերսպոր և վիրտուալ սպորտ: Աջակցության ծառայությունն աշխատում է շուրջօրյա, ինչը թույլ է տալիս արագ լուծել առաջացած խնդիրները: Ընկերության կայքը թարգմանված չէ ռուսերեն, օպերատորները ևս չեն խոսում ռուսերեն: Մնացած առումներով բուքմեյքերը բավականին հետաքրքիր է ինչպես սկսնակների, այնպես էլ փարձառու օգտատերերի համար։

Հաճախակի տրվող հարցեր ComeOn-ի մասին

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի ComeOn-ը։

Camon (ComeOn) բուքմեյքերական գրասենյակն իր ունի մի քանի լիցենզիաներ։ Նախ, ընկերությունը թույլտվություն է ստացել Մալթայի խաղերի վարչությունից: Այս լիցենզիան վերաբերում է օֆշորային և գրասենյակին թույլ է տալիս ընդունել աշխարհի բոլոր երկրներում բնակվող խաղացողներին: Երկրորդ, բուքմեյքերական ընկերությունը կարող է օրինական կերպով գործել Դանիայում և Շվեդիայում՝ ազգային լիցենզիաների շնորհիվ։

💵Ինչպիսի՞ն է գրանցման բոնուսը ComeOn-ում։

ComeOn բուքմեյքերական ընկերությունը բոնուս է նվիրում նոր օգտատերերին: Այն կարելի է օգտագործել առաջին կանխավճարն անելուց հետո: Բոնուսը հավասար է կանխավճարի գումարի 100%-ին, բայց ոչի գերազանցում 25 եվրոն կամ համարժեք գումարը։ Ավելին, բոնուսը մուտքագրվում է հատուկ հաշվին և պետք է խաղարկվի մեկ ամսվա ընթացքում:

📱Որտեղի՞ց ներբեռնել ComeOn-ի բջջային հավելվածը։

ComeOn-ն օգտատերերին առաջարկում է օգտվել բջջային հավելվածից, որն ունի բոլոր անհրաժեշտ գործառույթները խաղադրույքների համար: Այն կարելի է ներբեռնել Google PlayMarket և Apple AppStrore պաշտոնական շուկաներից: Օգտատերերը կարող են նաև ներբեռնել տեղադրման ֆայլը բուքմեյքերական ընկերության կայքից և տեղադրել այն ձեռքով։ Կայքում ներկայացվում են նաև ձեռքով տեղադրման հրահանգները:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում ComeOn-ը։

ComeOn կայքի այցելուները կարող են օգտվել բոլոր հայտնի գործիքներից՝ հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու համար: Վճարային եղանակների մասին ամբողջական տեղեկատվությունը ներկայացվում է խաղացողի անձնական էջում: Արժե առանձնացնել՝ ըստ ռեկվիզիտների փոխանցումը (բանկային փոխանցում), Paysafecard կանխավճարային քարտերը, Mastercard և Visa քարտերը, ինչպես նաև Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակները։ Կրիպտոարժույթները և վճարային համակարգերը դեռ չեն աջակցվում:


ComeOn FR ComeOn Portugal FanTeam RU ComeOn λλαδα ComeOn AL ComeOn KZ ComeOn MN ComeOn UA

Bet

Բոնուս մինչև 25 եվրո