Dafabet

Ակնարկ Dafabet բուքմեյքերական գրասենյակի մասին

Ընդհանուր տեղեկություն Dafabet-ի մասին

Dafabet բուքմեյքերն առցանց աշխատում է 2004 թվականից: Գրասենյակը ծագումով Ֆիլիպիններից է, և առաջին տարիներին սպասարկում էր օգտատերերի Հարավարևելյան Ասիայից: Բայց, dafabet.com հարթակը այնքան արագ ճանաչում ձեռք բերեց, որ AsianBGE ընկերությունը, որին պատկանում է ապրանքանիշը, որոշեց դուրս գալ այլ շուկաներ: Դրա համար ապրանքանիշն այսօր լավ հայտնի է Եվրոպական Միության երկրների խաղամոլների շրջանում, բայց քիչ է հայտնի ԱՊՀ երկրներում: Այնուամենայնիվ, մուտքը և գրանցումը հետխորհրդային երկրներում հասանելի է:

Ինչո՞վ է Dafabet բուքմեյքերական գրասենյակը գրավում նոր օգտատերերին: Կայքում հասանելի են մի շարք սպորտային իրադարձություններ աշխարհի բոլոր հայտնի առաջնություններից, մոլախաղերի մեծ առաջարկը գերազանցում է մրցակիցներին, իսկ ակցիաները դուր են գալիս սպորտային խաղադրույքների և խաղերի ժամանակ հավելյալ պարգևատրում ստանալու սիրահարներին: Բուքմեյքերական գրասենյակի առավելությունների և թերությունների մասին ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել  մեր ակնարկում:

Dafabet-ի լիցենզիաները

Ինչպես նշեցինք վերևում, Dafabet բուքմեյքերն իր գործունեությունն սկսել է Ֆիլիպիններում, դրա համար էլ լիցենզիա ստացել է First Cagayan ռեգիստրից: Ընկերությունն ունի նաև այլ թույլտվություններ, այդ թվում Միացյալ Թագավորության մոլախաղերի հանձնաժողովից, Մեն կղզու մոլախաղերի հանձնաժողովից, Իռլանդիայի հարկերի և մաքսատուրքերի հանձնաժողովից, և այլն: Այս լիցենզիաների շնորհիվ ընկերությունն առցանց ընդունում է օգտատերեր Ասիայից, Եվրոպայից և Ամերիկայից:

Պետք է նշել, որ Dafabet բուքմեյքերական գրասենյակը օգտատերերից ստացել է շատ բարձր գնահատականներ: Խաղադրույք կատարողները առաջացած դժվարություններին տալիս են արագ լուծում, հաճախ խաղացողների օգտին: Ընկերությունն օգտագործում է ժամանակակից միջոցներ անձնական տվյալների պահպանման համար: Հետևաբար, օգտատերերը կարող են չանհանգստանալ, որ իրենց անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ կողմին, բացի պայմաններում նշված դեպքերից:

Dafabet բուքմեյքերական գրասենյակի կայքը

Dafabet բուքմեյքերական գրասենյակի կայքի հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և դեղինը: Գույների նման համադրությունը օգտատերերի ուշադրությունը հրավիրում է էջերի բովանդակությանը: Կայքը ծանրաբեռնված չէ նկարներով, անիմացիաներով, ինչը բավականին անսովոր է բուքմեյքերի համար, որը ծագումով Ֆիլիպիններից է: Հիմնական շեշտը դրված է տեքստի բովանդակության վրա:

Նոր օգտատերերը կարող են արագ գտնել անհրաժեշտ բաժինը կայքի հարմար նավիգացիայի շնորհիվ: Մի բաժնից մյուսին անցնելու համար կա մենյու գլխագրում և ստորագրում: Յուրաքանչյուր էջ ունի իր ենթամենյուն և վիջեթները: Ամեն ինչ հեշտ է և հասկանալի:

Տառատեսակի օպտիմալացման և նկարների սեղման շնորհիվ կայքի էջերը արագ ներբեռնվում են բոլոր սարքավորումներում: Ընդ որում, կայքն ստեղծողները չեն հոգացել դիզայնի հարմարվողականության մասին: Դրա համար հեռախոսով և պլանշետով կայքից օգտվելն անհարմար է: Բջջային հեռախոսների համար կարող եք ներբեռնել հավելվածը: Այն թույլ է տալիս կատարել սպորտի և կիբերսպորտի խաղադրույքներ կատարելու բոլոր գործողությունները, բայց չունի ֆունկցիա մոլախաղերի համար: Հետևաբար, խաղերի համար պետք է օգտվել կայքի մյուս տարբերակից:

Արժե նշել Dafabet կայքի ֆունկցիոնալությունը: Խաղադրույք կատարողներն ունեն բոլոր անհրաժեշտ տարբերակները իրադարձությունների վերլուծման, սպորտի, կիբերսպորտի և խաղերի խաղադրույքների համար: Վերջինները տրամադրվում են հայտնի մատակարարների կողմից, որոնք առաջարկում են դասական խաղեր համակարգչի դեմ և սեղաններ խմբով խաղալու համար: Այս մասին մանրամասն կխոսենք հաջորդ բաժիններից մեկում:

Գրանցումը Dafabet-ի կայքում

Բուքմեյքերի կայքում չկա օգտահաշիվ բացելու հնարավորություն Google կամ Facebook օգտահաշիվների միջոցով: Dafabet կայքում գրանցման ձևը բավականին պարզ է: Նորեկը պետք է  ներկայացնի իր մասին հետևյալ տեղեկությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության երկիր, արտարժույթ և հեռախոսահամար: Նաև պետք է մտածել մուտքի անուն և հուսալի գաղտնաբառ:

Օգտահաշիվ մուտք գործելուց հետո խաղադրույք կատարողը պետք է ներկայացնի փաստաթղթերի կրկնօրինակները անձը հաստատելու համար: Հաստատման գործընթացը տևում է միջինը 24 ժամ, եթե անվտանգության ծառայությանն անհրաժեշտ չեն հավելյալ փաստաթղթեր: KYC-ն անցնելու դետալներին կարող եք ծանոթանալ օգտահաշվում:

Առավելություններ և թերություններ
  • Սպորտային իրադարձությունների մեծ ընտրություն
  • Մի քանի մեկնարկային բոնուս նոր օգտատերերի համար
  • Կայքի թարգմանություն տասնյակ լեզուներով
  • Օգտատերերի սպասարկման ծառայություն 24/7
  • Սեղանի խաղերի փոքր ընտրություն
  • Կայքի ռուսերեն թարգմանության բացակայություն
  • Պորտալն օպտիմիզացված չէ հեռախոսների համար

Ակցիաները Dafabet-ում

Dafabet բոքմեյքերական գրասենյակը առանձնանում է ակցիաների մեծ առաջարկով: «Promotions» բաժնում օգտատերերը կարող են գտնել ավելի քան 20 ակցիաներ: Դրանք բաժանված են այն ուղղություններով, որոնք երևում են վերևի էջում ներկայացված ֆիլտրում: Սրա շնորհիվ բաժնի այցելուները կարող են ընտրել իրենց հետաքրքրող պարգևատրումները սպորտային խաղադրույքներում և խաղատան համար:

Առաջարկվող ակցիաներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Մեկնարկային բոնուսներ նորեկների համար: Կա կանխավճարից 150% ստանալու հնարավորություն, բայց ոչ ավել, քան 110 դոլար* խաղադրույքներում: Խաղատան բոնուսը կազմում է կանխավճարի մինչև 100%, բայց ոչ ավել, քան 80 դոլար*:
  • Էլեկտրոնային դրամապանակից փոխանցված առաջին կանխավճարի 100% — ի չափով բոնուս, բայց 80 դոլարից ավել:
  • Անվճար խաղադրույքների ամսական փաթեթ մոլախաղերում ակտիվորեն խաղադրույքներ կատարելու համար:

Պարգևատրումն ստանալու և խաղարկելու դետալներին առաջարկում ենք ծանոթանալ Dafabet կայքում:

*Կամ համապատասխան գումար այլ արտարժույթով:

Սպորտ և խաղեր Dafabet-ում

Dafabet բուքմեյքերական գրասենյակը առաջարկում է խաղադրույքներ բոլոր հայտնի սպորտաձևերի համար: Կայքում հասանելի են մինչև 20 խաղեր և հարյուրավոր միջազգային առաջնություններ: Քանի որ գրասենյակը ծագումով Հարավարևմտյան Ասիայից է, մրցաշարերի և իրադարձությունների մեծ մասը այս շրջանից են: Բայց օգտատերերը կգտնեն Հին Եվրոպայի և Ամերիկայի բոլոր հիմնական մրցաշարերը:

Սպորտային խաղադրույք կատարելու համար պետք է գնալ «Sports» բաժին և ընտրել անհրաժեշտ իրադարձությունը: Սրա համար կա ենթամենյու «Sportbook», «Virtual Sports» և «eSpoerts», որոնցում հավաքված են սպորտային նախաղաղային և կենդանի խաղադրույքները, վիրտուալ սպորտաձևերը և համակարգչային մրցաշարերը համապատասխանաբար: Այսպես խաղասերները կարող են ընտրել խաղադրույքների անհրաժեշտ տարբերակը և կատարել սովորական կամ կոմբինացված խաղադրույք:

Մոլախաղերը ներկայացված են «Casino», «Games» և «Arcade» էջերում: Առաջին բաժնում օգտատերերը կարող են գտնել դասական թղթախաղեր, ռուլետկա և սլոթեր: Կա այլ խաղացողների դեմ խաղալու հնարավորություն: «Games» էջում ներկայացված են սլոթեր, իսկ «Arcade» բաժնում՝ արկադային խաղերի տարբերակներ: Ընկերությունն անընդհատ ավելացնում է մոլախաղերի թիվը կայքում: Ընդ որում, խաղերը տրամադրվում են աշխարհի լավագույն մատակարարների կողմից:

Վճարման մեթոդները Dafabet-ում

Dafabet բուքմեյքերական գրասենյակի կայքում կա «Payment Options» էջ, որտեղ ներկայացված է տեղեկություն կանխավճար և կանխիկացում կատարելու հասանելի տարբերակների մասին: Այս բաժնում ներկայացված են բոլոր հնարավոր տարբերակները, բայց դրանցից ոչ բոլորն են հասանելի այս կամ այն երկրում: Այդ պատճառով կառանձնացնենք վճարման հետևյալ մեթոդները.

  • Բանկային փոխանցում,
  • Visa քարտեր,
  • Էլեկտրոնային դրամապանակներ Neteller, Skrill և այլն,
  • ecoPayz վճարային համակարգ,
  • USDT կրիպտոարժույթներ,բիթքոին և այլն:

Վճարման ծառայությունների ընդհանուր թիվը ավելի քան քսան է: Սրա շնորհիվ Dafabet-ի օգտատերերի մոտ հարցեր չեն առաջանում կանխավճար կատարելու և կանխիկացման վերաբերյալ: Փոխանցումների սահմանափակումների և դրանց իրագործման ժամանակի մասին հավելյալ տեղեկությանը կարելի է ծանոթանալ օգտահաշվում:

Օգտատերերի աջակցումը Dafabet-ում

Dafabet կայքում առաջացած ցանկացած դժվարություն հարթելու համար օգտատերերը կարող են ծանոթանալ «Help&FAQs» բաժնում գտնվող տեղեկությանը կամ դիմել սպասարկման կենտրոն: Վերոնշված բաժնում կա բավականին շատ օգտակար տեղեկություն հարթակի աշխատանքի մասին: Ամբողջ  տեղեկությունը բաժանված է ենթաէջերի, ինչն էլ հեշտացնում է կայքում կողմնորոշվելը:

Եթե անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ օպերատորից, անցեք «Contact Us» բաժին: Այստեղ կգտնեք բոլոր սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու հասանելի տարբերակները: Խաղադրույք կատարողները կարող են ընտրել էլեկտրոնային նամակները, հետադարձ կապի ձևը, կենդանի զրուցարանը, պատվիրել հետադարձ զանգ կամ գրել սոցիալական էջերում: Սպասարկումը կատարվում է տասնյակ լեզուներով: Սա բավականին լավ լուր է աշխարհի տարբեր երկրներից օգտատերերի համար:

Եզրակացություն Dafabet-ի մասին

Dafabet բուքմեյքերը ծագումով Ֆիլիպիններից է, որտեղ սկսել է առցանց խաղադրույքներ ընդունել 2004 թվականից: Ավելի ուշ AsianBGE ընկերությունը, որին պատկանում է ապրանքանիշը, աշխատանքի աշխարհագրությունն ընդլայնել է Ասիական երկրներում, իսկ 2010-ականներից՝ Եվրոպայում: Այսօր գրասենյակի օգտատերերն ապրում են աշխարհի բոլոր անկյուններում՝ հետխորհրդային երկրները ներառյալ: Չնայած, Արևելյան Եվրոպայում  բուքմեյքերն ավելի քիչ է հայտնի խաղասերներին, քան Արևմտյան Եվրոպայում:

Dafabet բուքմեյքերական գրասենյակը օգտատերերին առաջարկում է սպորտաձևերի, կիբերսպորտի և վիրտուալ սպորտի ոչ վատ ընտրություն խաղադրույքներ կատարելու համար: Մոլախաղերը տրամադրվում են հայտնի մատակարարների կողմից, դրա համար գրավում են խաղամոլներին: Կայքի առավելություններից են  ակցիաների մեծ ընտրությունը, կայքի տասնյակ լեզուներով թարգմանված լինելը, ինչպես նաև  խաղացողների շուրջօրյա սպասարկումը: Բայց, կայքում սեղանի խաղերի ընտրությունը մեծ չէ, և հենց հարթակը թարգմանված չէ ռուսերեն: Կայքը նաև հարմարեցված չէ հեռախոսներով օգտագործվելուն: Սրանք կայքի հիմանկան թերություններն են:

Հաճախակի տրվող հարցեր Dafabet-ի մասին

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Dafabet-ը։

Dafabet բուքմեյքերական գրասենյակն իր ծառայությունները մատուցում է բացառապես առցանց։ Գործունեության համար գրասենյակը օգտագործում է Ֆիլիպինների, Միացյալ Թագավորության, Մեն կղզու, Իռլանդիայի և այլ երկրների գրանցման մարմինների կողմից ստացած լիցենզիաները: Թույլտվությունների ամբողջական ցանկը կարելի է գտնել բուքմեյքերական ընկերության կայքում։

💵 Գրանցման ի՞նչ բոնուս է տրամադրում Dafabet-ը։

Dafabet բուքմեյքերական գրասենյակը նոր օգտատերերին առաջարկում է մի քանի ողջույնի բոնուսներ, որոնցից կարելի է ընտրել մեկը: Պորտալի այցելուն կարող է բոնուս ընտրել սպորտային խաղադրույքների կամ մոլախաղերի համար: Բոնուսի չափը տատանվում է և կարող է հասնել $110-ի կամ դրան համարժեք գումարի: Ակցիաների մանրամասներին կարելի է ծանոթանալ «Promotions» բաժնում:

📱 Կա՞ արդյոք Dafabet բջջային հավելված։

Dafabet-ի օգտատերերը կարող են կայքում գտնել բաժին, որտեղ ներկայացվում են Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածները: Բուքմեյքերական գրասենյակը տրամադրում է հղումներ տեղադրման ֆայլերը ներբեռնելու համար, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն հավելվածի տեղադրման և ֆունկցիոնալության վերաբերյալ: Ծրագրերը մշտապես թարմացվում են, ինչը ընդլայնում է դրանց հնարավորությունները։

💳 Ի՞նչ վճարային եղանակներ է առաջարկում Dafabet-ը։

Բուքմեյքերն առաջարկում է օգտվել վճարման բոլոր հիմնական տարբերակներից: Խաղադրույք կատարողները կարող են օգտվել հետևյալ եղանակներից՝ բանկային փոխանցում, վճարային համակարգերի քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ, վճարային համակարգեր և կրիպտոարժույթներ: Վճարման բոլոր ծառայությունների ընդհանուր թիվը 20-ից ավելի է։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկրի համար գործում են վճարման տարբեր եղանակներ: Վճարման մեթոդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել խաղացողի անձնական էջում։


Dafabet FR Dafabet Portugal Dafabet RU Dafabet λλαδα Dafabet AL Dafabet KZ Dafabet MN Dafabet UA

Bet

Բոնուս՝ 110 դոլարի չափով