DraftKings

📰 Ներածական տեղեկատվություն DraftKings-ի մասին

2012 թվականին ֆենտեզի-սպորտի սիրահարների համար գործարկվեց DraftKings խաղային պորտալը, որը ստեղծվել է Ջեյս Ռոբինսի, Մեթյու Կալիշի և Փոլ Լիբերմանի կողմից։ Նրանք այս տեսակի զվարճանքի սիրահարներ են և բազմամյա փորձ ունեն: Նրանք իրականություն դարձրեցին իրենց տեսլականը ֆենտեզի-սպորտի սիրահարների համար: Ուստի զարմանալի չէ, որ պորտալն անմիջապես գրավեց միլիոնավոր օգտատերերի աշխարհով մեկ:

Ավելի ուշ՝ DraftKings բուքմեյքերական ընկերության զարգացմանը զուգահեռ, պորտալում հայտնվեցին նաև ավանդական սպորտային խաղադրույքներ և խաղատուն՝ բոլոր հայտնի խաղերը խաղալու հնարավորությամբ: Ի սկզբանե գրասենյակի առաջարկների թվում սպորտային խաղադրույքներ չեն եղել։ Դա պայմանավորված էր ազարտային խաղերի կարգավորման Նյու Ջերսիի վարչության լիցենզիայով, որն օգտագործում է բուքմեյքերական ընկերությունը: Այն բանից հետո, երբ հետագայում օրենսդրության մեջ փոփոխություններ արվեցին, DraftKings-ը սկսեց օգտատերերին առաջարկել բոլոր հայտնի խաղադրույքները և խաղերը։

▶️ Աշխատանքի թույլտվությունը DraftKings-ում

Նախորդ բաժնում նշեցինք, որ DraftKings բուքմեյքերական գրասենյակն օրինականորեն գործում է Միացյալ Նահանգներում: draftkings.com-ը լիցենզավորված է Նյու Ջերսիի ազարտային խաղերի կարգավորման մարմնի կողմից: Այս թույլտվությունը գրասենյակին հնարավորություն է տալիս մատուցել իր ծառայությունները՝ կապված տարբեր ֆենտեզի-սպորտաձևերի, դասական սպորտաձևերի վրա և խաղատան խաղերի հետ:

Ստեղծման սկզբնական շրջանում DraftKings կայքում գրանցումը հասանելի էր սահմանափակ թվով երկրների խաղացողների համար: Այսօր այս ցանկը զգալիորեն ընդլայնվել է։ Գրասենյակի օգտատեր կարող են դառնալ ոչ միայն Ամերիկայում կամ ԵՄ-ում բնակվող խաղացողները, այլ նաև ԱՊՀ երկրների քաղաքացիները։ Դրա շնորհիվ բուքմեյքերն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի հայտնիություն ձեռք բերի նաև հետխորհրդային երկրներում։

🛡️ DraftKings խաղային պորտալը

DraftKings-ի օգտատերերի կարծիքները կարդալով՝ տեսնում ենք, որ նրանցից շատերը որպես առավելություն նշում են draftkings.com պորտալի դիզայնը: Ընկերության կայքը իսկապես ոճային տեսք ունի և համապատասխանում է պորտալների դիզայնի ժամանակակից միտումներին: Որպես հիմնական գույներ ընտրվել են սևը, մոխրագույնը և սպիտակը, իսկ լրացուցիչ՝ բաց կանաչն ու նարնջագույնը։ Հիմնական գույներն օգտագործվել են հիմնական տեքստի հետին պլանում և տառատեսակներում, իսկ լրացուցիր գույները՝ վերնագրերի նավիգացիոն տարրերում:

draftkings.com պորտալը ծանրաբեռնված չէ գրաֆիկայով և անիմացիաներով: Դրա շնորհիվ կայքի դիզայնը չի շեղում խաղացողների ուշադրությունը, և նրանք կարող են կկենտրոնանալ սպորտային խաղադրույքների կամ խաղերի վրա: Արժե նաև ընդգծել պորտալի հարմարվողականությունը․ այն ճիշտ է աշխատում տարբեր զննարկիչներով: Այսպիսով, խաղացողը որևէ դժվարություն չի ունենա հեռախոսից, պլանշետից կամ աշխատասեղանից կայք մուտք գործելիս։ Էջերի բովանդակությունը կհարմարվի օգտատիրոջ էկրանի չափերին, և բոլոր գործառույթները հասանելի կլինեն օգտագործման համար:

Կայքում նավիգացիան իրականացվում է գլխագրի ընտրացանկի երկու մակարդակների, սլայդերի տակ գտնվող ենթաընտրացանկի կամ ստորագրի լրացուցիչ ընտրացանկի միջոցով: Էջերում կան նաև լրացուցիչ վիջեթներ՝ հայտնի հանդիպումները կամ խաղերն արագ գտնելու համար:

DraftKings կայքն ունի հարմար գործիքներ խաղադրույքները վերլուծելու, տարբեր թիմային խաղադրույքներ կազմելու, բարդ խաղադրույքների կոմբինացիաներ ձևավորելու և այլ գործողությունների համար: Բացի այդ, հարկ է նշել, որ կայքն առաջարկում է ազարտային խաղերի մեծ ընտրանի լավագույն պրովայդերների կողմից: Կայքում ցանկացած խաղացող կարող է ընտրել այնպիսի խաղ, որը կհամապատասխանի նրա պահանջներին։

Առավելություններ և թերություններ
  • Ֆենտեզի-սպորտի խաղադրույքների առկայություն
  • Հարմար և ֆունկցիոնալ կայք
  • Մի քանի ողջույնի բոնուս
  • Օգտատերերի սպասարկման շուրջօրյա ծառայություն
  • Սեղանի խաղերի փոքր ընտրություն
  • Բուքմեյքերն աշխատում է սահմանափակ թվով երկրներում
  • Միայն անգլալեզու կայքի առկայություն

☑️ Գրանցումը DraftKings-ում

DraftKings բուքմեյքերական ընկերության կայքում գրանցումը բավականին պարզ է: Այն բաղկացած է երկու քայլից։ Հարկ է նշել, որ երկրորդ քայլը կարելի է անել ավելի ուշ.

1․ Մուտքագրել էլ․ փոստը, օգտանունը, գաղտնաբառը և հեռախոսահամարը: Անհրաժեշտ է համաձայնել նաև պորտալի օգտագործման պայմաններին:
2․ Նշել խաղացողի անունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, բնակության երկիրը և հասցեն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս քայլը կարելի է բաց թողնել: Այնուամենայնիվ, առանց պրոֆիլի ստուգումն անցնելու հնարավոր չի լինի հաշվին գումար մուտքագրել:
Օգտահաշվի հաստատումից հետո (պետք է ուղարկել փաստաթղթերի պատճեններ) օգտատերը կկարողանա համալրել DraftKings-ի իր հաշիվը և սկսել խաղադրույքներ կատարել: Միջին հաշվով, ստուգումը տևում է մինչև 24 ժամ, բայց կարող է ավելի երկար տևել, եթե անվտանգության ծառայությունն այլ տվյալներ պահանջի օգտատիրոջ մասին:

🏆 Ակցիաները DraftKings-ում

DraftKings բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է տարբեր ակցիաներ սպորտային խաղադրույք կատարողների և ազարտային խաղերի սիրահարների համար: Ակցիաներից օգտվելու համար անհրաժեշտ է մտնել «Promos» էջ, որտեղ ներկայացված են նոր օգտատերերի և մշտական օգտատերերի համար նախատեսված ակցիաները։ Ակցիաները կարելի է զտել ըստ ուղղությունների (սպորտային խաղադրույքներ և խաղատուն), ինչպես նաև բոնուսների տեսակների: Ինչ վերաբերում է ֆետեզի-սպորտի համար գործող բոնուսներին, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայք՝ գործող ակցիաների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիր ակցիաները․

Բոնուս նոր օգտատերերի համար՝ հաշվի համալրման համար: Բուքմեյքերն առաջին կանխավճարի համար օգտատիրոջ հատուկ հաշվին վերադարձնում է բոնուս՝ կանխավճարի գումարի 20%-ի չափով: Բոնուսի առավելագույն չափը մինչև 1000 դոլար է:
Բոնուս խաղադրույքներում՝ նոր խաղացողների համար։ 5 դոլարից բարձր խաղադրույք կատարելիս խաղացողը կստանա 8 խաղադրույք՝ 25 դոլարի չափով: Դրանք կարելի է օգտագործել 7 օրվա ընթացքում։
Շահումների ավելացում՝ ընտրված խաղերի համար: Որոշ սպորտային խաղերի վրա խաղադրույք կատարելիս օգտատերը կարող է ստանալ +150% շահում:
Անվճար պտույտներ՝ նոր խաղերի համար: Նոր խաղերի վրա խաղադրույք կատարելիս օգտատերերը ստանում են հատուկ բոնուս՝ անվճար պտույտների տեսքով, որոնք կարելի է օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում։
DraftKings-ի կողմից առաջարկվող մյուս ակցիաները կարելի է գտնել խաղային կայքի «Promos» էջում:

⚽ Սպորտը, ֆենտեզի-սպորտը և խաղերը DraftKings-ում

DraftKings կայքում առաջարկները ներկայացված են երեք բաժիններում՝ «Daily Fantasy» (ֆենտեզի-սպորտ), «Sportsbook» (սպորտային խաղադրույքներ) և «Casino» (մոլախաղեր): Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կառուցվածքը։ Յուրաքանչյուրում ներկայացվում են խաղադրույքների/խաղերի տարբեր տեսակներ և տարբերակներ: Ընկերության յուրաքանչյուր օգտատեր, անշուշտ, գոհ կմնա ընկերության առաջարկներից։

«Daily Fantasy» էջում ներկայացված են խաղադրույքների հազարավոր տարբերակներ ֆենտեզի-սպորտում: Կարելի է վստահորեն ասել, որ draftkings.com-ն օգտատերերին ներկայացնում է շուկայում լավագույն առաջարկները: 14 սպորտաձևեր, հարյուրավոր լիգաներ, ինչպես նաև բազմաթիվ ոչ հայտնի մրցաշարեր՝ այս ամենը «Daily Fantasy» բաժնի առավելություններն են:

«Sportsbook» բաժինը խաղացողներին առաջարկում է 15 մարզաձևեր, ինչպես նաև բոլոր հայտնի միջազգային և ազգային մրցաշարերը: Գրասենյակը խաղացողներին առաջարկում է կատարել նախախաղային և կենդանի խաղադրույքներ: Գործակիցների մեծությունը կախված է ընտրված խաղից: Որոշ խաղերի համար այն կարող է ավելի բարձր լինել, քան մրցակիցների մոտ, սակայն, ընդհանուր առմամբ, գործակիցները շուկայի համեմատությամբ միջին են:

Ազարտային խաղերը ներկայացված են «Casino» էջում։ Այստեղ օգտատերերը կգտնեն սլոթեր, թղթախաղեր, խաղարկություններ, ռուլետկա և այլ տեսակի խաղեր: Բոլոր խաղերի ընդհանուր թիվը գերազանցում է մի քանի հազարը և անընդհատ աճում է։ Խաղերի մեծ մասը ստեղծվել է հայտնի ստուդիաների կողմից, ինչը երաշխավորում է հետաքրքիր սյուժե և գործակիցների բարձր վերադարձելիություն:

🪙 Վճարման եղանակները DraftKings-ում

DraftKings բուքմեյքերական ընկերությունն աջակցում է օգտվել վճարման բոլոր հայտնի տարբերակներից: Խաղացողները կարող են գումար մուտքագրել իրենց հաշվին և հաշվից դուրս բերել շահումները՝ օգտվելով հետևյալ եղանակներից.

Բանկային փոխանցումներ։
Visa և Mastercard քարտեր։
Neteller և այլ էլ․ դրամապանակներ։
EcoPayz և PayPal վճարային համակարգեր։
Կրիպտոարժույթները որպես վճարման միջոց DraftKings կայքում դեռևս հասանելի չեն: Այնուամենայնիվ, նույնիսկ առանց այս տարբերակի, խաղացողներին առաջարկվում են բավականաչափ մեծ թվով գործիքներ վճարումներ կատարելու համար: Նշենք, որ ընկերությունն իր կողմից միջնորդավճար չի գանձում:

🤠 Խաղացողների աջակցության ծառայությունը DraftKings-ում

DraftKings բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին տրամադրում է որակյալ աջակցության ծառայություն: Եթե ​​հարցեր ունեք կայքի աշխատանքի, վճարումներ կատարելու, խաղադրույքներ կատարելու և այլնի վերաբերյալ, կարող եք մտնել «ՀՏՀ» էջը («Help Center» բաժինը): Այստեղ կարելի է գտնել տասնյակ տարածված հարցերի պատասխաններ: Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կարող եք գտնել որոնման տողի կամ տարածված թեմաների քարտերի միջոցով:

Եթե ​​օգտատերը ցանկանում է զրուցել կենդանի մարդու հետ, կարելի է գրել էլ. փոստին կամ զրուցարանին: DraftKings բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչներն աշխատում են շուրջօրյա և բավականին արագ են պատասխանում հարցերին, ինչի շնորհիվ խաղացողները կարող են արագ լուծել իրենց խնդիրը և շարունակել վայելել խաղադրույքները կամ խաղալ draftkings.com կայքում: Այնուամենայնիվ, աջակցությունը տրամադրվում է միայն անգլերենով, ինչը թերություն է պորտալի այն այցելուների համար, ովքեր անգլերեն չեն խոսում:

📋 Եզրահանգումներ DraftKings-ի մասին

draftkings.com պորտալը գործարկվել է 2012 թվականին։ Այն ի սկզբանե նախատեսված էր ֆենտեզի-սպորտի սիրահարների համար։ Սակայն ավելի ուշ գրասենյակի առաջարկների ցանկում հայտնվեցին սպորտային խաղադրույքներ և խաղատան խաղեր։ Այսօր DraftKings-ը առցանց բուքմեյքերական ընկերություն է, որը կհետաքրքրի բազմաթիվ օգտատերերի, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում բնակվող խաղացողներին:

DraftKings բուքմեյքերական ընկերության առավելություններն են՝ ֆենտեզի-սպորտի լավագույն առաջարկները, սպորտային իրադարձությունների լայն ընտրանի, խաղատան մոլախաղեր: Հատկանշական է նաև հարմարվողական և ֆունկցիոնալ կայքը, նոր և մշտական օգտատերերի համար նախատեսված ակցիաները, ինչպես նաև խաղացողների շուրջօրյա աջակցությունը: Ընկերության թերություններից է այն, որ կայքը թարգմանված չէ այլ լեզուներով, բացի անգլերենից, և որոշ երկրներում մուտքը կարող է արգելափակվել: Այնուամենայնիվ, պորտալը ժողովրդականություն է վայելում ինչպես Հյուսիսային Ամերիկայում, այնպես էլ աշխարհի այլ մասերում:

⚡ Հաճախակի տրվող հարցեր DraftKings-ում

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի DraftKings-ը։

DraftKings բուքմեյքերական ընկերությունն իր տրամադրության տակ ունի միայն մեկ լիցենզիա։ Այն թողարկված է Նյու Ջերսիի մոլախաղերի կարգավորման մարմնի կողմից (ԱՄՆ): Այս լիցենզիան թույլ է տալիս ընկերությանը սպասարկել խաղացողների Միացյալ Նահանգներից և աշխարհի այլ երկրներից: Այնուամենայնիվ, ընկերության հիմնական թիրախային լսարանը գտնվում է ԱՄՆ-ում։

💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում DraftKings-ն։

Նոր օգատերերը կարող են ստանալ երկու բոնուս DraftKings-ից: Այնուամենայնիվ, այս բոնուսները տրամադրվում են միայն սպորտային խաղադրույքների համար: Առաջին բոնուսը մուտքագրվում է առաջին կանխավճարից հետո և կարող է հասնել $1000-ի, իսկ երկրորդն իրենից ներկայացնում է 8 անվճար խաղադրույք, յուրաքանչյուրը՝ $25-ի չափով: Բոնուսների ստանալու և դրանք խաղարկելու պայմաններին կարելի է ծանոթանալ խաղային կայքի «Promo» էջում։

📱Արդյո՞ք DraftKings-ն ունի բջջային հավելված։

DraftKings բուքմեյքերական ընկերությունն ունի առանձին բջջային հավելված, որը կարող է տեղադրվել Android և iOS սարքերում։ Android ծրագիրը կարելի է գտնել, ներբեռնել անմիջապես կայքից և ձեռքով տեղադրել: iPhone-ից օգտվողները կարող են ներբեռնել iOS հավելվածը Apple AppStore-ից: Այս դեպքում տեղադրումը կիրականացվի ձեռքով:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում DraftKings-ը։

DraftKings բուքմեյքերական գրասենյակն օգտատերերին առաջարկում է վճարման բոլոր հայտնի տարբերակները: Խաղադրույք կատարողները կարող են օգտվել բանկային փոխանցումից, Visa և Mastercard, Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակներից, ինչպես նաև EcoPayz և PayPal վճարային համակարգերից: Բոլոր վճարումները կատարվում են շուրջօրյա և առանց բուքմեյքերական ընկերության կողմից միջնորդավճարի (երրորդ կողմի ծառայությունը կարող է միջնորդավճար գանձել հաշիվը համալրելիս կամ հաշվից գումար հանելիս):

Bet

Մինչև 1000 դոլար բոնուս՝ առաջին կանխավճարի համար