Interwetten

Ակնարկ Interwetten բուքմեյքերական ընկերության մասին

Ընդհանուր տեղեկատվություն Interwetten-ի մասին

Interwetten բուքմեյքերական ընկերությունը ամենահին սպորտային խաղադրույքների օպերատորներից մեկն է Ավստրիայում: Interwetten Gaming Ltd.-ն հիմնադրվել է 1990 թվականին և իր ծառայություններն ի սկզբանե մատուցել է խաղադրույքների ընդունման ցամաքային կետերի միջոցով: Մինչև կայքի հայտնվելը (1997թ.) բուքմեյքերն աշխարհում առաջինն էր, որ հնարավորություն է տալիս խաղադրույքներ կատարել հեռախոսով։ Այսօր ընկերությունն ակտիվորեն աշխատում է առցանց շուկայում՝ ներգրավելով աշխարհի 200 երկրներում բնակվող միլիոնավոր օգտատերերի:

Չնայած այն հանգամանքին, որ Interwetten բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվում են արտերկրում ապրող մեծ թվով օգտատերեր, ոչ բոլորին է հասանելի interwetten.com կայքը: Այսպիսով, ԱՊՀ երկրներում պորտալն արգելափակված է բուքմեյքերական ընկերության նախաձեռնությամբ։ Սա մեծ թերություն է այս երկրներում բնակվող խաղացողների համար, քանի որ IP հասցեն փոխելը չի ​​օգնի լուծել խնդիրը: Այնուամենայնիվ, եթե պատրաստվում եք մեկնել ԵՄ երկրներ, կարող եք օգտվել ընկերության ծառայություններից։ Այսօրվա ակնարկում կներկայացնենք, թե ինչ առավելություններ և թերություններ ունի բուքմեյքերական ընկերության կայքը:

Աշխատանքի թույլտվությունը Interwetten-ում

Ինչպես նշվեց ներածության մեջ, Interwetten բուքմեյքերական ընկերությունն ակտիվորեն գովազդում է իր ապրանքանիշը եվրոպական շուկայում՝ ընդունելով առցանց խաղադրույքներ: Ընկերության աշխատանքի համար օգտագործվում են մի քանի լիցենզիաներ: Բուքմեյքերական գրասենյակը հիմնականում օգտագործում է Մալթայի վիճակախաղերի և մոլախաղերի հանձնաժողովի թույլտվությունը: Այս լիցենզիայի շնորհիվ ընկերությունն ակտիվորեն մատուցում է իր ծառայությունները ԵՄ երկրների մեծ մասում: Չմոռանանք նաև ազգային լիցենզիաների մասին: Interwetten.com բուքմեյքերական ընկերությունը գործունեության թույլտվություն է ստացել Ավստրիայում, Գերմանիայում և Իսպանիայում։

Interwetten բուքմեյքերական ընկերությունը հավատարիմ է պատասխանատու մոլախաղերի քաղաքականությանը: Նախ, գրասենյակի բոլոր օգտատերերը պետք է հաստատեն իրենց տարիքը: Երկրորդ, կայքն ունի պորտալի օգտագործման ժամանակը սահմանափակելու գործիքներ: Բուքմեյքերական գրասենյակը ներկայացնում է նաև տարբեր ակցիաներ, որոնք թույլ են տալիս խաղադրույք կատարողներին փորձել հետ շահել պարտված գումարի մի մասը։


Interwetten-ի կայքը

Interwetten բուքմեյքերական ընկերության կայքը խիստ դիզայն ունի։ Այն պատրաստված է սև, սպիտակ, դեղին գույներով, որոնք լավ են համադրվում: Էջերում փոքր թվով պատկերներ կան, իսկ տառատեսակները կարևոր տեղ են զբաղեցնում կայքում։ Այսպիսով, բոլոր էջերը բավականին պարզ տեսք ունեն․ ծանրաբեռնված չեն գրաֆիկայով և տեղեկատվությամբ։ Հետևաբար սկսնակների համար դժվար չի լինի գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը։

Interwetten.com-ում նավիգացիան իրականացվում է վերին ընտրացանկի, էջատակի ընտրացանկի, կայքի որոնման և առանձին էջերում գտնվող լրացուցիչ ենթաընտրացանկերի/վիջեթների միջոցով: Պորտալը բջջային հեռախոսներով օգտագործելու համար՝ խորհուրդ ենք տալիս տեղադրել բջջային հավելվածը, որը նախատեսված է Android և iOS ՕՀ-երի համար: Այնուամենայնիվ, հավելվածի միջոցով հնարավոր չէ խաղալ սլոթեր։ Սլոթեր խաղալու համար անհրաժեշտ է օգտվել կայքի դեսքթոփ տարբերակը, որը սահմանափակում է ակտիվ խաղամոլների թիվը:

Interwetten պորտալն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ սպորտային իրադարձությունները վերլուծելու, նախախաղային և կենդանի խաղադրույքներ տեղադրելու, խաղի ընթացքում խաղադրույքները կառավարելու համար: Հարկ է նշել նաև հայտնի պրովայդերների խաղերի առկայությունը, ինչպիսիք են Playtech-ը, Pariplay-ը և Microgaming-ը: «Slots» բաժնում բոլոր խաղերը բաժանված են ըստ ծրագրաշարի մատակարարների, ինչը թույլ է տալիս օգտատերերին գտնել ժամանցի հայտնի տեսակները:

Հարկ է նշել, որ կայքի կոդը լավ օպտիմիզացված է։ Դրա շնորհիվ էջերը արագ բեռնվում են օգտատերերի բոլոր տեսակի սարքերում:

Գրանցումը Interwetten-ում

Interwetten կայքում չկա գրանցման պարզեցված ձև: Օգտահաշիվ ստեղծելու համար խաղացողը պետք է լրացնի իր տվյալները տասնյակ դաշտերից կազմված ձևում՝ նշելով իր անունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն և հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նշել նաև էլ. փոստի հասցեն, օգտանունը և գաղտնաբառը: Բացի այդ, խաղացողը պետք է համաձայնի պորտալի օգտագործման պայմաններին:

Interwetten-ում գրանցվելուց հետո օգտատերը պետք է անցնի օգտահաշվի ստուգման պարտադիր ընթացակարգ (KYC): Դա անելու համար ձեզ հարկավոր է անձնագիր/վարորդական իրավունք և քաղվածք բանկից/բնակարանի վարձավճարի կտրոն: Եթե ​​անվտանգության ծառայությանը անհրաժեշտ լինեն լրացուցիչ փաստաթղթեր, խաղացողին այս մասին կծանուցվի էլ․ հաղորդագրության միջոցով:

Առավելություններ և թերություններ
  • Սպորտային իրադարձությունների մեծ ընտրություն
  • Միջինից բարձր գործակիցներ
  • Հարմարավետ վեբ-կայք և բջջային հավելված
  • Աջակցության ծառայություն հեռախոսով
  • Կայքը հասանելի չէ ԱՊՀ երկրների խաղացողների համար
  • Թղթախաղի, ռուլետկայի, վիճակախաղերի բացակայություն
  • Կիբերսպորտի և վիրտուալ սպորտի բացակայություն

Ակցիաները Interwetten-ում

Interwetten-ն այն բուքմեյքերներից է, որոնք ակցիաներ չեն առաջարկում իրենց օգտատերերին։ Իհարկե, կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է գտնել սպորտային խաղադրույքների համար տրամադրվող անտոկոս վարկերի առաջարկներ։ Այնուամենայնիվ, սովորական օգտատերերի համար մեկնարկային բոնուս կամ այլ պարգևներ չկան:

Interwetten-ում բոնուսների բացակայության պատճառն ընկերության առանձնահատկություններից է։ Բուքմեյքերական ընկերության գործունեությունը կենտրոնացած է եվրոպական շուկայի վրա, առաջին հերթին՝ Ավստրիայի և Գերմանիայի։ Եվ քանի որ այս երկրներում մրցակցությունն այնքան էլ մեծ չէ, ընկերությունը հաջողություն ունի նունիսկ առանց լրացուցիչ մարքեթինգային գործիքների ներգրավման։ Հետևաբար օգտատերերը կգնահատեն ընկերության սպորտային միջոցառումների լայն ընտրանին, բայց ոչ ակցիաները: Սա թերություն է այն օգտատերերի համար, ովքեր սովոր են պլանավորել իրենց ռազմավարությունը՝ բուքմեյքերի կողմից հավելյալ պարգևներ ստանալու նպատակով:


Խաղադրույքները և խաղերը Interwetten-ում

Interwetten բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է խաղադրույքների համար նախատեսված բավական մեծ թվով իրադարձություններ, սակայն առաջարկվող մոլախաղերի թիվը բավականին փոքր է: Օպերատորի կայքը առաջին հերթին կհետաքրքրի խաղադրույքների սիրահարներին, թեև գրասենյակն աստիճանաբար իր գործունեության մեջ մեծացնում է նաև մոլախաղերի դերը:

Սպորտային խաղադրույքներ կարելի է տեղադրել համանուն «Sports» բաժնում, որտեղ ներկայացվում են հանդիպումներ 15 սպորտաձևերից։ Ամենամեծ թվով իրադարձությունները բաժին են ընկնում ֆուտբոլին, բասկետբոլին և թենիսին: Այնուամենայնիվ, կարելի է խաղադրույքներ կատարել Ֆորմուլա 1-ի կամ սնուկերի վրա ևս: Կիբերսպորտային մրցույթներ չկան: Իրադարձությունների ցանկը կախված է սպորտաձևից, սակայն չի ներառում ոչ այնքան հայտնի առաջնությունները: Խաղացողները կարող են անել նախախաղային խաղադրույքներ, ներառյալ կոմբինացիոն խաղադրույքների տարբեր տեսակներ:

Սպորտային խաղադրույքներին հատկացված մեկ այլ բաժին է «Live»-ը: Այստեղ ներկայացվում են միայն տվյալ պահին ընթացող իրադարձությունները: Այստեղ միջին հաշվով հասանելի է մինչև 100 հանդիպում՝ 10 սպորտաձևերից: Խաղադրույք կատարողը կարող է վերլուծել իրադարձությունները, տեղադրել խաղադրույքներ և նույնիսկ դիտել որոշ խաղերի արդյունքները: Այնուամենայնիվ, լայվ հանդիպումների քանակով բուքմեյքերը զիջում է իր մրցակիցներին։

Interwetten-ում մոլախաղերը հասանելի են սլոթերի ձևաչափով և ներկայացված են «Slots» էջում: Այստեղ կարելի է գտնել ծառայությունների հայտնի և նոր մատակարարների ավտոմատներ: Սլոթերի ընդհանուր թիվը ավելի քան հազար է։ Այնուամենայնիվ, էջում չկա թղթախաղ, ռուլետկա, խաղարկություններ, սեղանի խաղեր: Միգուցե ապագայում բուքմեյքերական ընկերությունը վերանայի իր առաջարկները։

Հաշվի համալրումը և հաշվից գումարի դուրսբերումը Interwetten-ում

Interwetten բուքմեյքերական ընկերության կայքում կա «Payment options» բաժին, որտեղ ներկայացվում է տեղեկատվություն ընթացիկ վճարման եղանակների մասին: Նվազագույն և առավելագույն փոխանցման չափերը, ինչպես նաև գործողության ժամանակը տեսնելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք։ Առանց կայքում գրանցվելու այս տեղեկատվությունը հասանելի չէ:

Ակնարկը գրելու պահին Interwetten բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում էր օգտվել վճարման հետևյալ եղանակներից.

Փոխանցում ռեկվիզիտներով (բանկային փոխանցում):
Կանխավճարային քարտեր՝ PaySafeCard:
Visa և Mastercard քարտեր:
Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակներ:
PayPal և MuchBetter վճարային համակարգեր:
Քանի որ վճարման եղանակների մասին տեղեկատվությունը կարող է փոխվել, խորհուրդ ենք տալիս ընթացիկ ծառայություններին ծանոթանալ «Payment options» էջում:


Աջակցության ծառայությունը Interwetten-ում

Եթե ​​ունեք հարցեր՝ կապված Interwetten պորտալից օգտվելու հետ, կարող եք պատասխաններ որոնել «HelpFAQ» էջում կամ դիմել աջակցության ծառայության օպերատորին՝ օգնություն ստանալու համար: Նկատի ունեցեք, որ «HelpFAQ» բաժնում չի ներկայացվում ողջ տեղեկատվությունը: Հաճախ ավելի հեշտ է կապ հաստատել աջակցության ծառայության հետ, քան փորձել փաստաթղթերի հարցերով զբաղվել ինքնուրույն:

Կարող եք գրել Interwetten-ի աջակցության ծառայությանը էլեկտրոնային փոստի կամ «Contact» էջում գտնվող հետադարձ կապի ձևի միջոցով: Կարող եք նաև զանգահարել թեժ գիծ։ Կայքում չի տրամադրվում աջակցություն զրուցարանի միջոցով: Նշենք, որ օպերատորները հասանելի են աշխատանքային ժամերին և խոսում են միայն գերմաներեն կամ անգլերեն:

Եզրահանգումներ Interwetten բուքմեյքերի մասին

Interwetten բուքմեյքերական ընկերությունն Ավստրիայում գործում է 1990 թվականից։ Ընկերությունն ունի դասական բուքմեյքերական ընկերության աշխատանքային փորձ․ աշխատել է խաղադրույքների ընդունման ցամաքային գրասենյակների ցանցի միջոցով: Այնուամենայնիվ, ընկերությունը փորձում է ժամանակին համընթաց զարգացնել իր ապրանքանիշը։ Այսօր interwetten.de-ն գործում է ԵՄ որոշ երկրներում և մատուցում է որակյալ առցանց ծառայություններ։

Interwetten բուքմեյքերական ընկերության առաջարկները ներառում են խաղադրույքներ հիմնական սպորտաձևերի վրա (նախախաղային և լայվ), ինչպես նաև սլոթեր: Բարձր գործակիցներով խաղադրույք կատարելու հնարավորությունը գրասենյակի առավելություններից մեկն է, իսկ ավանդական մոլախաղերի և կենդանի խաղատան փոքր ընտրությունն ընկերության թերություններից է: Բուքմեյքերի թերություններից է նաև բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում բնակվող խաղացողների համար պորտալի մուտքի սահմանափակումը։ Բացի դրանից, կայքում բոնուսներ չկան: Հետևաբար, օպերատորին կարելի է դասակարգել որպես տեղական խաղացող: Եթե ​​դուք ապրում եք ԵՄ-ում և հնարավորություն ունեք փորձելու այս բուքմեյքերական ընկերության ծառայությունները, կարող եք պրոֆիլ ստեղծել բուքմեյքերի կայքում։

Հաճախակի տրվող հարցեր Interwetten-ի մասին․

✅ Ո՞ր երկրներում է աշխատում Interwetten-ը։

Interwetten բուքմեյքերական գրասենյակը մի քանի լիցենզիաներ ունի իր ծառայություններն առցանց մատուցելու համար։ Ընկերությունը հավաստագրվել է Մալթայում, ունի աշխատանքի թույլտվություն Գերմանիայում, Ավստրիայում և Իսպանիայում։ Ընդ որում, Մալթայի լիցենզիան թույլ է տալիս գրասենյակին գործել ԵՄ երկրների մեծ մասում: Բուքմեյքերական ընկերության կայքում չկա մանրամասն ցուցակ, և տեղեկատվությունը պետք է ստուգել ձեռքով:

💵Արդյո՞ք Interwetten-ում գործում են ակցիաներ։

Ցավոք, Interwetten բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին բոնուսներ և ակցիաներ չի առաջարկում։ Սա վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ մշտական խաղացողներին: Ընկերության այս քայլի պատճառը Եվրոպայի այն շուկաների վրա կենտրոնացվածությունն է, որտեղ ակցիաներն այնքան էլ ընդունված չեն խաղադրույք կատարողների շրջանում։ Ընկերությունը կարող է նոր օգտատերերի գրավել՝ առանց մարքեթինգային գործիքների:

📱Որտեղի՞ց ներբեռնել Interwetten-ի բջջային հավելվածը։

Բջջային հեռախոսներով սպորտային խաղադրույքներ անելու համար Interwetten բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է տեղադրել բջջային հավելված՝ նախատեսված Android-ի և iOS-ի համար։ Հավելվածը կարելի է ավտոմատ կերպով տեղադրել՝ ներբեռնելով ծրագիրը պաշտոնական շուկաներից: Հավելվածը պարբերաբար թարմացվում է և թույլ է տալիս կատարել բոլոր գործողությունները, որոնք կապված են խաղադրույքների հետ:

💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Interwetten-ը։

Interwetten-ի բուքմեյքերական ընկերության օգտատերերը չպետք է որևէ դժվարություն ունենան՝ կապված հաշվին գումար մուտքագրելու և հաշից գումար հանելու հետ: Կայքն առաջարկում է օգտվել հետևյալ եղանակներից՝ բանկային փոխանցումներ, կանխավճարային քարտեր, վճարային համակարգի քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ և վճարային համակարգեր: Բոլոր ծառայությունների ընդհանուր թիվը 10-ից ավելի է։ Ընթացիկ տեղեկատվություն կարելի է գտնել «Վճարման տարբերակներ» բաժնում:


Interwetten FR Interwetten Portugal Interwetten AR Interwetten RU Interwetten λλαδα Interwetten AL Interwetten KZ Interwetten MN Interwetten UA

Bet

Բոնուս չի առաջարկվում