Meridianbet

Ակնարկ Meridianbet բուքմեյքերական գրասենյակի մասին

Ընդհանուր տեղեկատվություն Meridianbet-ի մասին

Meridianbet բուքմեյքերական գրասենյակը հայտնվել է շուկայում 2008 թվականին: Սկզբում օպերատորի ուղղվածությունը համացանցում օգտատերերին սպասարկելն էր, իսկ գրասենյակը գտնվում էր Մալթայում: Այսպիսով, բուքմեյքերը չունի խաղադրույքների ընդունման կետեր, իսկ միջազգային լիցենզիան թույլ էր տալիս ընդունել խաղացողներ Եվրոպայի տարբեր երկրներից: Բայց 2010-ականների կեսերին Meridian Gaming Ltd ընկերությունը փոխեց ուղղվածությունը համաեվրոպական շուկայից դեպի աշխարհի մի քանի երկրներ:

Այսօր բուքմեյքերն աշխատում է Բելգիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Հունաստանում, Մալթայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում, ինչպես նաև Պերուում: Մյուս պետություններից խաղամոլների համար մուտքն արգելված է. կայքն արգելափակված է Meridianbet-ի նախաձեռնությամբ, հետևաբար գրանցվելն անհնար է: Այդ պատճառով ԱՊՀ երկրների խաղասերների համար, ցավոք, կայքն առայժմ անհասանելի է: Բայց, գրասենյակը բավականին արագ է զարգանում, և հնարավոր է այն նորից իր գործունեությունն սկսի այլ շուկաներում, այդ թվում ԱՊՀ երկրներում:

Meridianbet բուքմեյքերական գրասենյակի լիցենզիան

Meridianbet բուքմեյքերն օգտագործում է Մալթայի ռեգիստրի կողմից ստացած լիցենզիան: Թվում է՝ նման լիցենզիայի առկայությունը թույլ է տալիս գրավել աշխարհի տասնյակ երկրներից օգտատերեի ուշադրությունը: Սակայն, գրասենյակի աշխատանքը սահմանափակվում է 8 երկրներով, Մալթան ներառյալ: Ահա այն երկրների ցանկը, որտեղ բուքմեյքերն ունի ազգային լիցենզիաներ. Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Մոնտենեգրո, Սերբիա և Պերու: Այլ երկրների խաղասերների համար կայքում գրանցվելն անհնար է:

Նորեկներին հաճախ է հետաքրքրում Meridianbet բուքմեյքերական գրասենյակի վստահելի լինելու հարցը: 8 լիցենզիաների առկայությունը փաստում է գրասենյակի ապահով լինելը: Նաև անհրաժեշտ է նշել մյուս կայքերում բուքմեյքերի մասին գրվող դրական մեկնաբանությունները: Այս ամենը կայքը դարձնում է բավականին հետաքրքրիր սպորտային խաղադրույքների և մոլախաղերի սիրահարների համար:

Meridianbet բուքմեյքերական գրասենյակի կայքը

Մուտք գործելով meridianbet.com կայքէջ, օգտատիրոջը կողջունեն 3 բաժինների քարտերով՝ նախաղային սպորտային խաղադրույքներ, կենդանի սպորտային խաղադրույքներ և խաղատուն: Երբ օգտատերը կատարում է ընտրությունը և անցնում է անհրաժեշտ բաժին, բացվում է հիմնական էջը՝ իրադարձությունների և խաղերի առաջարկով: Առաջին բանը, որ կարելի է առանձնացնել գլխավոր էջի դիզայնն է:

Meridianbet-ի կայքի երկրորդ առանձնահատկությունը հարթակում պարզ նավիգացիան է: Բուքմեյքերը չի ստեղծել շատ բաժիններ՝ սահմանափակվելով հիմնական ուղղություններով: Շրջանցելով գլխավոր էջը, մի բաժնից մյուսին կարելի է անցնել մենյուի օգնությամբ գլխագրում և ստորագրում: Ընդ որում, յուրաքանչյուր էջ ունի իր վիջեթները և ենթաբաժինը մի մրցախաղից կամ խաղերից մյուսին արագ անցնելու համար:

Բուքմեյքերի երրորդ առանձնահատկությունը կայքի պարզ դիզայնն է, առանց ավելորդությունների: Գրաֆիկաների և անիմացիաների նվազագույն թիվը կայքն ավելի ստատիկ է դարձնում: Սրա շնորհիվ օգտատերերի հիմանկան ուշադրությունը գրավում է նաև տեքստի բովանդակությունը:

Meridianbet հարթակի չորրորդ առանձնահատկությունը ադապտացվող դիզայնի բացակայությունն է: Բովանդակության չափը համապատասխանեցված չէ բջջային հեռախոսների էկրաններին: Դրա համար օգտատերերը պետք է ներբեռնեն հավելվածը խնդիրը լուծելու համար: Ծրագիրը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար, բայց այն աշխատում է միայն խաղադրույքների համար: Սլոթեր, ռուլետկա, թղթախաղեր խաղալու համար պետք է օգտվել կայքից:

Նոր օգտատերերի գրանցումը Meridianbet-ում

Կայքի աջ անկյունի վերևում գտնվող «Register» կոճակին սեղմելուց հետո, այցելուն կտեսնի գրանցման ձևը: Այն պարունակում է հետևյալ դաշտերը՝ անուն, ազգանուն, սեռ, մուտքի անուն և գաղտնաբառ: Այս ձևը լրացնելուց հետո օգտատերը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ: Բայց, լիարժեք օգտագործման համար պետք է անցնել հաստատման գործընթացը:

Անձը հաստատելու համար խաղացողը պետք է ուղարկի անձնագրի կամ այլ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև տվյալներ, որոնք հաստատում են բնակության վայրը, օրինակ՝ բանկային քաղվածք: Սա կարելի է անել օգտահաշվի միջոցով:  Meridianbet-ի անվտանգության ծառայության կողմից տեղեկության հաստատումից հետո հնարավոր կլինի կանխավճար կատարել:

Առավելություններ և թերություններ
  • Իրադարձությունների ու խաղերի մեծ ընտրություն
  • Լայվ խաղատան առկայություն
  • Կայքի տարբերակներ 7 լեզուներով
  • Android և iOS բջջային հավելվածներ
  • Կայքը հասանելի է 8 երկրներում
  • Ցածր գործակիցներ
  • Սպասարկման ծառայությունն աշխատում է հատուկ ժամերի

Ակցիաները Meridianbet-ում

Meridianbet բուքմեյքերական գրասենյակի կայքը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր բաժինն ունի օգտատերերի համար նախատեսված ակցիաների իր էջը: Սպորտի սիրահարները պարգևատրումներ կստանան խաղադրույք կատարելու համար, իսկ  խաղամոլները՝ համապատասխան խաղերի: Ընդ որում, դրանց թիվը մեծ չէ, բայց բոնուսների չափը բավականին մեծ է:

Նշենք, որ կայքում ակցիաներն անընդհատ փոխվում են: Դրա համար խորհուրդ ենք տալիս խաղադրույք կատարելուց առաջ ստուգել դրանց ակտուալ լինելը: Ակնարկը գրելու պահին հարթակում հասանելի էին հետևյալ ակցիաները.

  • Մեկնարկային բոնուս կանխավճարի 100% — ի չափով: Սպորտի և խաղատան խաղադրույքների համար գումարի չափը նույնն է (մինչև 300 եվրո*): Բայց խաղամոլները կարող են օգտագործել նաև 50 անվճար պտույտների հնարավորությունը:
  • Սպորտի և խաղատան խաղադրույքներից 10% վերադարձ: Պարգևատրման մաքսիմալ չափը կազմում է 300 եվրո*:
  • Կիբերսպորտային խաղերի խաղադրույքների համար 50% քեշբեք: Խաղադրույք կատարողը կարող է բոնուսային հաշվին ստանալ մինչև 300 եվրո*:

Ուշադրություն ենք դարձնում այն փաստին, որ բոնուսները պետք է խաղարկել ըստ բուքմեյքերի կայքում ակցիաների պայմաններում նշված սխեմայի:

*Կամ համապատասխան գումար այլ արժույթով:

Խաղադրույքներ և խաղեր Meridianbet կայքում

Meridianbet բուքմեյքերական գրասենյակն առաջարկում է սպորտային իրադարձություններ, կիբերսպորտային մրցախաղեր, վիրտուալ սպորտ, սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա և խաղարկություններ: Դրանք ներկայացված են մի քանի բաժիններում՝ «Sport», «Casino» և «Virtual Sport»: Օգտատերը կարող է անցնել իրեն անհրաժեշտ էջ և մանրամասն ծանոթանալ առաջարկին:

Օգտատերերը կարող են նախախաղային և կենդանի խաղադրույքներ կատարել «Sport» էջում: Խաղադրույքների տարբեր ուղղությունների կարելի է անցնել ենթամենյուի միջոցով: Ինչ վերաբերվում է առաջարկին, այս բաժնում հասանելի են 20+ սպորտաձևերի և կիբերսպորտի հայտնի առաջնություններ: Բուքմեյքերի առաջարկը բավականին մեծ է, բայց, մեծամասամբ ներառում է մրցախաղեր բոլոր հայտնի եվրոպական առաջնություններից:

Վիրտուալ սպորտաձևի սիրահարները կգտնեն տասնյակ տարբերակներ համանուն «Virtual Sport» բաժնում: Այստեղ բավականին շատ մրցախաղեր կան խաղադրույքներ կատարելու համար, դրանք անընդհատ ավելանում են, իսկ հաղթելու հնարավորությունը կախված է հաջողությունից, ոչ թե վերլուծությունից:

Մոլախաղերը հասանելի են «Casino» բաժնում: Meridianbet բուքմեյաքերական գրասենյակը խաղամոլներին առաջարկում է ժամանցի բոլոր հայտնի ֆորմատները՝ թղթախաղերից մինչև խաղարկություններ: Ընդ որում, խաղերի թիվն անցնում է 2 հազարը: Հասանելի խաղերի թվում կան ստանդարտ խաղեր համակարգչի դեմ, և սենյակներ իսկական դիլերների հետ մրցելու համար: Նշենք, որ կենդանի խաղատան առաջարկն անընդհատ ընդլայնվում է, ավելանում են նոր խաղեր, և ավելի շատ խաղասերների է գրավում:

Վճարման մեթոդները Meridianbet-ում

Meridianbet բուքմեյքերական գրասենյակն առաջարկում է կանխավճար և կանխիկացում կատարելու բոլոր հիմնական մեթոդները: Վճարման ծառայությունների մասին տեղեկություն կարելի է ստանալ առանց կայքում գրանցվելու: Դրա համար պետք է գլխագրում նայել ծառայությունների նշաններին: Բայց, փոխանցումների մինիմալ և մաքսիմալ չափի, հարցումների կատարման ժամանակի և այլ հարցերի մասին ամբողջական ինֆորմացիա կարող եք գտնել միայն օգտահաշվում:

Meridianbet-ի օգտատերերը կարող են օգտվել վճարման հետևյալ տարբերակներից. բանկային փոխանցում, Visa և Mastercard քարտեր, Paysafecard կանխավճարային քարտեր, Skrill, Neteller և այլ էլեկտրոնային դրամապանակներ, ecoPayz և Neosurf վճարային համակարգեր: Բուքմեյքերը միջնորդավճար չի պահում փոխանցումների համար, բայց հավելավճար կարող է լինել ձեր ընտրած վճարային ծառայության կողմից:

Խաղացողների աջակցության ծառայությունը Meridianbet-ում

Կայքի աշխատանքի և բոլոր հնարավոր հարցերի դեպքում Meridianbet բուքմեյքերական գրասենյակի օգտատերերը կարող են դիմել սպասարկման կենտրոն: Օպերատորները հասանելի են ամեն օր, բայց առավոտյան 10-ից երեկոյան 10-ը: Այլ ժամի դիմելու դեպքում պատասխան կստանաք հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Meridianbet-ի սպասարկման ներկայացուցիչների հետ կարող եք կապ հաստատել էլեկտրոնային նամակով, հետադարձ կապով և սոցիալական էջերով: Զրուցարան և հեռախոսահամար կայքում չկան: Բայց մյուս միջոցներով պատասխաններն ստանում եք բավականին արագ: Բացի այդ, սպասարկումը կատարվում է 7 լեզուներով: Սա կարելի է համարել գրասենյակի առավելություններից մեկը:

Եզրահանգումներ Meridianbet բուքմեյքերական գրասենյակի մասին

Meridianbet բուքմեյքերն սկսել է օգտատերերին իր ծառայություններն առաջարկել 2008 թվականից: Ամենասկզբում ընկերությունը շեշտը դրել էր կայքի միջոցով եվրոպական երկրներից օգտատերերի սպասարկման վրա: Այդ նպատակով լիցենզիա էր ստացել Մալթայից:  Հետո գրասենյակը կենտրոնացավ Եվրոպական մի քանի երկրների և Պերուի վրա: Դրա համար ստացել է ազգային լիցենզիաներ: Հարթակն արգելափակված է նախկին Խորհրդային Միության երկրներից խաղասերների համար:

Meridianbet բուքմեյքերական գրասենյակի առավելություններից են սպորտային իրադարձությունների մեծ թիվը խաղադրույքներ կատարելու համար, կիբերսպորտի և վիրտուալ սպորտի առկայությունը, մոլախաղերի հետաքրքիր առաջարկը: Բուքմեյքերն առաջարկում է վճարման հիմանկան տարբերակները և սպասարկումը կատարում է 7 լեզուներով: Թերություններից են գրասենյակի տեղային ստատուսը, կայքի հին դիզայնը, բջջային հեռախոսների էկրանին համապատասխան չլինելը, սպասարկման կենտրոնի աշխատանքը կոնկրետ ժամերի: Դրա համար գրասենյակին կարելի է գնահատել 3, և նկատի ունենալ բուքմեյքեր ընտրելիս:

Հաճախ տրվող հարցեր Meridianbet-ի մասին․


Meridianbet FR Meridianbet Portugal Meridianbet AR Meridianbet RU Meridianbet AL Meridianbet KZ Meridianbet MN Meridianbet UA

Bet

Ստացեք մինչև 300 եվրո բոնուս սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար