Nomini

Տեսաակնարկ Nomini-ի մասին

Ակնարկ Nomini բուքմեյքերական գրասենյակի մասին

Ընդհանուր տեղեկատվություն Nomini բուքմեյքերական գրասենյակի մասին

Nomini առցանց խաղատան պատմությունն սկսվել է 2019 թվականին, երբ Araxio Development NV ընկերությունը լիցենզիա ստացավ Կյուրասաոյի կողմից: Սա խոսում է այն մասին, որ այս հարթակն ի սկզբանե ստեղծվել է ապրանքանիշը միջազգային շուկայում ներկայացնելու համար: Այդ պատճառով այս հարթակը հասանելի է 16 լեզուներով, չհաշված անգլերենը, որը հիմանական լեզուն է: Եթե նայենք բուքմեյքերի գործունեության աշխարհագրությանը, կտեսնենք, որ շեշտը դրված է Եվրոպայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Հարավային Ասիայի խաղասերների վրա: Կան նաև երկրներ, որտեղից ժամանակավորապես օգտատերեր չեն ընդունվում: Դրանց թվում են, օրինակ, ՈՒկրաինան և Բելառուսը:
Քանի որ Nomini բուքմեյքերական գրասենյակը մեծ չէ, ԱՊՀ երկրների խաղացողները քիչ բան գիտեն նրա մասին: Մենք որոշել ենք շտկել իրավիճակն ու ներկայացնել բուքմեյքերի հիմնական թերություններն ու առավելությունները: Հույսով ենք, որ այս տեղեկությունը կօգնի գնահատել գրասենյակի գործունեությունը նախքան կայքում գրանցվելը:

Nomini առցանց խաղատան լիցենզիան

nomini.com խաղային հարթակն սկսել է օգտատերեր ընդունել 2019 թվականից: Nomini առցանց բուքմեյքերի մեկնարկի համար Antillephone NV-ից ստացվել է №8048/JAZ2016-064 լիցենզիան: Փորձառու խաղացողները հասկանում են, որ խոսքը գնում է Կյուրասաոյի մասին: Նորեկների համար կնշենք, որ խոսքը միջազգային լիցենզիայի մասին է, որը գործում է խաղադրույքային շուկայում:
Չնայած նրան, որ լիցենզիան թույլ է տալիս բուքմեյքերական գրասենյակին սպասարկել խաղասերների տարբեր պետություններից, ոչ բոլորը կարող են խաղալ հարթակում: Nomini բուքմեյքերական գրասենյակը հասանելի չէ 30 երկրներում: Մի քանի պետություններում հասանելի չէ հենց գրասենյակի նախաձեռնությամբ: Նման դեպքում VPN ծառայությունների կիրառումը չի օգնի արգելափակումը շրջանցելու համար, քանի որ փաստաթղթերի ստուգման ժամանակ օգտահաշիվը չի հաստատվի:

Nomini բուքմեյքերական գրասենյակի կայքը

Սկզբում Nomini հարթակն ստեղծվել է բացառապես մոլախաղերի համար: Դրա մասին են վկայում անսովոր դիզայնը (վառ գույներ, հետաքրքիր գրաֆիկական տարրեր և անիմացիաներ), գլխավոր էջը, ինչպես նաև կատեգորիաների հերթականությունը մենյուում: Հետո օպերատորը որոշել է ընդլայնել տեսականին: Այդ պատճառով էլ կայքում հայտնվել է սպորտային խաղադրույքներ կատարելու հնարավորություն, այդ թվում, իրական ժամանակում ռեժիմով: Միայն թե դիզայնը չի փոխվել, ինչի հետևանքով շատ նորեկներ մտածում են, որ Nomini-ն բացառապես խաղային հարթակ է:
Կայքում հիմնական շեշտը դրված է մոլախաղերի վրա: Սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա և այլ խաղեր կարելի է գտնել առաջին էջում (որտեղ տեղադրված են յուրաքանչյուր կատեգորիայի լավագույն առաջարկները), գլխավոր մենյուում և ստորագրի մենյուում: Սպորտային խաղադրույքները երկրորդական ուղղություն են: Այդ պատճառով դրանք կորել են բազմաթիվ մոլախաղերի թվում: Սպորտային իրադարձություններին կարելի է անցնել մենյուի և գլխավոր էջի բաժիններում (կա սպորտային իրադարձությունների բաժին):
Բուքմեյքերի կայքը համապատասխանեցված է բջջային հեռախոսների և պլանշետների չափերին, և ճշգրիտ աշխատում է բոլոր հայտնի բրաուզերներում: Չկա առանձին հավելված Android կամ iOS օպերացիոն համակարգերի համար: Սա Nomini բուքմեյքերական գրասենյակի թերություններից մեկն է:

Nomini բուքմեյքերական գրասենյակ – օգտատերերի գրանցում

Նորեկները կարող են արագ օգտահաշիվ բացել Nomini կայքում՝ սեղմելով էջի վերևի աջ անկյունում գտնվող համապատասխան կոճակը: Գրանցման ամբողջ գործընթացը կազմված է երեք քայլից.
1. Մեկնարկային բոնուսի ընտրություն: Խաղացողի համար հասանելի են պարգևատրման 8 տարբերակներ: Խաղացողը կարող է ընտրել դրանցից մեկը կամ հրաժարվել բոլորից:
2. Գրել էլեկտրոնային հասցեն, մուտքի անունը, գաղտնաբառը, հեռախոսահամարը և պրոմոկոդը (առկայության դեպքում): Անհրաժեշտ է ընդունել գրասենյակի բոլոր պայմանները:
3. Ներկայացնել անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե և սեռ:
Վերջին քայլն ավարտելուց հետո խաղացողը մուտք կգործի իր օգտահաշիվ: Էլեկտրոնային հասցեով հաստատում չի պահանջվում ի տարբերություն փաստաթղթերի՝ անձնագրի պատճեն, նկար անձնագրի հետ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ օգտատերը չի կարող կանխավճար կատարել և սկսել օգտվել Nomini բուքմեյքերական գրասենյակի ծառայություններից առանց օգտահաշվի հաստատման:

Առավելություններ և թերություններ
  • Ավելի քան 2 հազար սպորտային իրադարձություն
  • 5000+ ազարտային խաղեր
  • Օգտատերերի սպասարկման ծառայություն 24/7
  • 8 ողջույնի բոնուս՝ ըստ ընտրության
  • Բուքմեյքերը չի աշխատում ԱՊՀ երկրների խաղասերների հետ
  • Բջջային հավելվածի բացակայություն
  • Վճարման եղանակների փոքր ընտրություն

Nomini բուքմեյքերական գրասենյակ — ակցիաներ և բոնուսներ

Օգտատերերը, որոնց համար ակցիաների և բոնուսների առկայությունը կարևոր հանգամանք է բուքմեյքեր ընտրելուց, բարձր են գնահատում Nomini բուքմեյքերական գրասենյակը: Կայքում կա «Promotions» բաժին, որտեղ խաղացողները կգտնեն խաղադրույքների և մոլախաղերի ավելի քան քսան առաջարկ: Միայն թե, կայքի աշխատակիցները հաշվի չեն առել ֆիլտրը, որը կարող էր առանձնացնել այդ առաջարկները, իսկ դա դժվարեցնում է անհրաժեշտ բոնուսը գտնելու գործընթացը:
Ինչպես արդեն նշել ենք, խաղասերներին հասանելի է մեկնարկային բոնուսի միանգամից 8 տարբերակ: Բայց կարելի է ընտրել միայն մեկ տարբերակ: Դա կարող է լինել 100% բոնուս առաջին կանխավճարի դեպքում, ողջույնի փաթեթ խաղատանը՝ 1000 եվրոյից*, 15% քեշբեք խաղատանը, անվճար պտույտներ 1 եվրոյով*, և այլն: Յուրաքանչյուր առաջարկ ունի ստանալու և խաղարկելու իր կանոնները: Խորհուրդ ենք տալիս դրանց ծանոթանալ կայքում գրանցվելուց առաջ:
Մեկնարկային բոնուսների մեծ շարքից բացի, խաղացողները կարող են ստանալ պարգևատրում մինչև 9000 եվրո* սլոթերում պտույտների համար, քեշբեք սպորտային խաղադրույքներում մինչև 500 եվրո*, և այլն: Բոլոր ակցիաներին կարելի է ծանոթանալ «Promotions» էջում:
*Կամ համապատասխան գումար այլ արտարժույթով:

Սպորտային խաղադրույքներ և խաղեր Nomini-ի կայքում

Չնայած նրան, որ սպորտային խաղադրույքները Nomini գրասենյակի համար նոր ուղղություն են, բուքմեյքերի կայքում առկա է սպորտի և լիգաների խաղադրույքների լայն ընտրություն: Ակնարկը գրելու պահին բոլոր իրադարձությունների ընդհանուր թիվը հասնում էր 2 հազարի: Գերակշռում են ֆուտբոլի, բասկետբոլի, և թենիսի մրցախաղերը: Այլ սպորտաձևերի դեպքում պատկերը մեծ չէ: Այնուամենայնիվ, բուքմեյքերն անընդհատ աշխատում է ընդլայնել իր առաջարկները:
Բոլոր սպորտային և կիբերսպորտային մրցախաղերը կարելի է գտնել «Sportsbook» և «Live Betting» բաժիններում: Առաջինում խաղասերները կարող են կատարել նախախաղային խաղադրույքներ, իսկ երկրորդում՝ կենդանի խաղադրույքներ: Բուքմեյքերը նաև հնարավորություն է տալիս դիտել մրցախաղերը «Live TV» — ի միջոցով: Կա նաև խաղի ընթացքում խաղադրույքը վերահսկելու հնարավորություն: Անհրաժեշտ է առանձնացնել «Virtual» էջը, որտեղ կարելի է խաղադրույքներ կատարել վիրտուալ սպորտային մրցախաղերի վրա, որոնք անց են կացվում արհեստական բանականությամբ կառավարվող թիմերի միջև:
Բուքմեյքերական գրասենյակի ամենամեծ բաժինը մոլախաղերի բաժինն է: Կայքում կան ավելի քան 5000 սլոթեր, թղթախաղեր, ռուլետկաներ, ջեքփոթեր, և այլ խաղեր: Բոլորը կարող եք գտնել «Games» բաժնում և համապատասխան «Slots», «Live Casino», «Jackpots» և այլ ենթաբաժիններում:

Վճարման մեթոդները Nomini-ում

Nomini բուքմեյքերական ընկերությունը չի առանձնանում վճարման տարբերակների մեծ ընտրությամբ: Բայց, վճարման և կանխիկացման բոլոր հիմնական տարբերակները հասանելի են: Վճարման հասանելի մեթոդների ցանկն ունի այս տեսքը.
• Mastercard и Visa բանկային քարտեր,
• Բանկային փոխանցումներ,
• Էլեկտրոնային դրամապանակներ (Skrill և Neteller),
• Վճարային համակարգ ecoPayz,
• Կրիպտոարժույթներ Litecoin, Bitcoin, Ethereum, և այլն:
Բուքմեյքերը գործընթացի համար միջնորդավճար չի վերցնում և վճարումներ կատարում է 24/7 ռեժիմով: Վճարման մինիմալ գումարը կազմում է 1 եվրո կամ դրան համարժեք գումար այլ արտարժույթով: Փոխանցման մաքսիմալ չափի և վճարման ակտուալ մեթոդների մասին կարելի է կարդալ անձնական էջում, «Վճարումներ» բաժնում:

Nomini բուքմեյքերական գրասենյակ. օգտատերերի աջակցության ծառայություն

Հարցերի դեպքում խաղասերները կարող են բազային ինֆորմացիա գտնել «FAQ» բաժնում: Բայց, այստեղ ներկայացված են միայն բազային հարցերի պատասխանները: Օգնություն ստանալու համար խաղադրույք կատարողը պետք է դիմի սպասարկման կենտրոնի մասնագետներին: Այս դեպքում պետք է անցնել «Contact Us» բաժին և ընտրել կապ հաստատելու անհրաժեշտ տարբերակը:
Ներկա պահին Nomini բուքմեյքերական գրասենյակը առաջարկում է հաղորդակցման միայն երկու տարբերակ: Օգտատերերը կարող են գրել էլեկտրոնային նամակ (պատասխան ստանալու միջին տևողությունը 45 րոպե է) կամ օգտվել զրուցարանից: Վերջինս աշխատում է 24/7, իսկ պատասխանը գալիս է 5 րոպեի ընթացքում: Դրա համար խորհուրդ ենք տալիս օգտվել այս տարբերակից սպասարկման կենտրոնի հետ արագ կապ հաստատելու համար:
Հաղորդակցման համար խաղադրույք կատարողները կարող են ընտրել իրենց մայրենի լեզուն: Բայց, անգլերենի իմացությունը թույլ է տալիս արագ ստանալ անհրաժեշտ պատասխանը, քանի որ անգլիալեզու օպերատորների թիվն ավելի շատ է:

Եզրահանգումներ Nomini բուքմեյքերական գրասենյակի մասին

Nomini բուքմեյքերը իր առցանց ծառայություններն սկսել է 2019 թվականին: Ընկերությունն ընտրել է միջազգային լիցենզիա և ընդունում է օգտատերեր աշխարհի շատ երկրներից: Կայքը թարգմանված է 16 լեզուներով, հասանելի են արտարժույթի տասնյակ տարբերակներ, իսկ սպասարկումը հասանելի է մայրենի լեզվով: Բուքմեյքերի մյուս առավելություններից են սպորտային և կիբերսպորտային մրցախաղերի մեծ ընտրությունը, մոլախաղերի տարբեր տեսակները, մեծ բոնուսները, շուրջօրյա սպասարկումը, փոխանցումների հնարավորությունը 24/7:
Այնուամենայնիվ, Nomini բուքմեյքերական գրասենյակն ունի մի շարք էական թերություններ: Առաջինը, բուքմեյքերի ծառայություններից չեն կարող օգտվել խաղասերներ հետխորհրդային երկրներից (Ուկրաինա, Բելառուս և այլն): Երկրորդ՝ հասանելի են վճարումներ կատարելու քիչ մեթոդներ: Երրորդ՝ չկա բջջային հավելված սմարթֆոնների համար: Մնացած դեպքերում բուքմեյքերը հետաքրքիր է ինչպես նոր, այնպես էլ փորձառու խաղասերների համար:

Հաճախ տրվող հարցեր Nomini-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիա ունի Nomini-ն։

Nomini առցանց բուքմեյքերական գրասենյակը աշխատանքի համար օգտագործում է թիվ 8048/JAZ լիցենզիան: Ընկերությունը լիցենզիան ստացել է Կյուրասաոյի խաղերի գրանցման մարմնի կողմից։ Լիցենզիան թույլ է տալիս ընկերությանը օրինական կերպով ընդունել խաղացողներ ամբողջ աշխարհից: Այնուամենայնիվ, ընկերությունը սահմանափակում է իր աշխատանքը մի շարք երկրներում՝ տեղական շուկաների նկատմամբ հետաքրքրություն չունենալու պատճառով։

💵 Գրանցման ի՞նչ չափի բոնուս է տրամադրում Nomini-ն։

Այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Պարգևատրումը կարող է լինել 100 եվրոյից (կամ համարժեք) մինչև 25% քեշբեքի տեսքով մոլախաղերում: Nomini բուքմեյքերական գրասենյակը խաղացողներին տրամադրում է 8 բոնուս, որոնցից կարելի է ընտրել մեկը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և թույլ է տալիս լավ մեկնարկային դիրքեր ստանալ սպորտային խաղադրույքների և մոլախաղերի աշխարհում: Բոնուսներին կարող եք ծանոթանալ «Promotions» էջում։

📱 Կա՞ արդյոք Nomini բջջային հավելված։

Ցավոք, բուքմեյքերական ընկերությունը չի տրամադրում բջջային հավելվածը։ Համացանցում կարելի է գտնել Android-ի և iOS-ի համար նախատեսված կեղծ ծրագրեր, որոնք չեն ստեղծվել բուքմեյքերական գրասենյակի մշակողների կողմից։ Հեռախոսում նման ծրագրաշարի օգտագործումը կարող է վտանգավոր լինել անձնական տվյալների և դրամական միջոցների համար: Սմարթֆոններով ընկերության ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է օգտվել կայքի բջջային տարբերակից:

💳 Քանի՞ վճարային եղանակ է հասանելի Nomini-ում։

Nomini կայքը առաջարկում է օգտվել վճարման բոլոր հիմնական եղանակներից՝ բանկային փոխանցումից մինչև կրիպտոարժույթներ: Սակայն վճարային ծառայությունների ընտրությունը մեծ չէ՝ 10+։ Դա պայմանավորված է նրանով, որ բուքմեյքերական ընկերությունը շուկայում բավականին երիտասարդ է և սահմանափակ թվով երկրներում է աշխատում: Հարկ է նշել, որ տարբեր երկրներում աջակցվում են վճարային տարբեր ծառայություններ:


Nomini FR Nomini Portugal Nomini AR Nomini RU Nomini GR Nomini AL Nomini AZ Nomini България Nomini BY Nomini KG Nomini KZ Nomini MK Nomini MN Nomini RS Nomini TJ Nomini UA

Ստացեք մինչև 100€ բոնուս սպորտային խաղադրույքների կամ խաղատան համար

Գրանցում Գրանցում