Wazamba
🔷 Ներածական տեղեկատվություն Wazamba-ի մասին
2019 թվականին օգտատերերի համար հայտնվեց նոր առցանց խաղատուն՝ Wazamba-ն, որը հետագայում վերածվեց լիարժեք բուքմեյքերական ընկերության։ Ծառայություններ մատուցելու համար ընկերությունը լիցենզիա է ստացել Կյուրակաոյի գրանցող մարմնի կողմից: Այնուամենայնիվ, ընկերությունը չի շտապում ընդարձակել իր գործունեությունը ամբողջ աշխարհում (սահմանափակում է մուտքը կայք) և կենտրոնացել է Եվրոպայի և Ամերիկայի որոշ երկրների շուկաների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայի և Բելառուսի տարածքից առանց VPN օգտագործելու հնարավոր չէ մուտք գործել բուքմեյքերական ընկերության պորտալ։
Wazamba ընկերության առավելություններն են՝ մոլախաղերի մեծ ընտրություն, սպորտային խաղադրույքների բարձր գործակիցներ, խաղային մետաղադրամները իրական մետաղադրամների փոխանակման խանութ և այլն: Բուքմեյքերական ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել մեր ակնարկում:
⭐ Լիցենզիայի առկայությունը Wazamba-ում
Wazamba բուքմեյքերական ընկերությունն աշխատում է օրինական։ Ընկերությունը ստացել է թիվ 8048/JAZ լիցենզիան Antillephone N.V. գրանոց մարմնի կողմից։ Խաղադրույքների ոլորտում սկսնակների համար նշենք, որ սա օֆշորային լիցենզիա է, որը իրավունք է տալիս սպասարկել աշխարհի տարբեր երկրների խաղացողներին: Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք ներածության մեջ, ընկերությունը չի սպասարկում մեծ թվով երկրների խաղացողներին։
Կյուրասաոյի գրանցող մարմնի կողմից ստացած լիցենզիայի օգտագործումը պարտավորեցնում է Wazamba բուքմեյքերական ընկերությանը պահպանել պատասխանատու խաղերի սկզբունքները, չփոխանցել խաղացողի տվյալները երրորդ անձանց և կատարել բոլոր վճարումները սահմանված ժամկետներում: Բուքմեյքերական ընկերության կողմից կանոնների խախտման դեպքում խաղադրույք կատարողները կարող են դիմել միջազգային դատարաններ, օրինակ՝ հոլանդական դատաարան*:
*Կյուրասաո՝ Նիդերլանդների Թագավորության մաս։
💻 Wazamba խաղային պորտալը
Նույնիսկ սկսնակները կարող են նկատել, որ Wazamba կայքի դիզայնն ավելի շատ նախատեսված է առցանց խաղատան, քան բուքմեյքերական գրասենյակի համար: Եվ սրանում զարմանալի ոչինչ չկա։ Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է մոլախաղերին։ Սպորտային խաղադրույքները և կիբերսպորտը լրացուցիչ միջոց են, որով ընկերությունը կարող է ներգրավել խաղացողներին:
Wazamba կայքի դիզայնում օգտագործվել են բազմաթիվ գույներ: Այնուամենայնիվ, հիմնական գույներն են սևը, մուգ կապույտը և նարնջագույնը: Դրանց համադրության շնորհիվ այցելուները կարող են ուշադրությունը կենտրոնացնել խաղերի և սպորտային իրադարձությունների վրա։ Բացի գույնից, արժե առանձնացնել ացտեկների ոճով տարբեր տիպոգրաֆիկան և գրաֆիկան: Այս ամենի շնորհիվ կայքը բավականին արտասովոր տեսք ունի և գրավում է խաղացողներին:
Պորտալում նավիգացիան իրականացվում է կողային ընտրացանկի (գտնվում է աջ կողմում) և ստորագրի բաժինների միջոցով: Առանձին էջերում կան խաղերը և խաղադրույքները ներկայացնող լրացուցիչ ընտրացանկեր: Դրանք թույլ կտան արագ անցնել ձեզ հետաքրքրող առաջարկին:
Wazamba-ի կայքը հարմարեցված է բջջային սարքերի չափերին: Սա փոխհատուցում է բջջային հավելվածի բացակայությունը: Միգուցե մոտ ապագայում ընկերությունը պատրաստի առանձին ծրագիր Android և iOS սմարթֆոնների համար։
🎯 Պրոֆիլի ստեղծումը Wazamba-ում
Wazamba կայքում գրանցման պարզեցված ձև չկա: Անհրաժեշտ է լրացնել ստանդարտ ձևը, այնուհետև հաստատել մուտքագրված տվյալները՝ տրամադրելով անձնագրի պատճենը: Ձևը բացելու համար պետք է սեղմել «Գրանցում» կոճակը և հետևել հետևյալ քայլերին.
- Ընտրել հերոս ձեր խաղային պրոֆիլի համար (սրանով բուքմեյքերն առանձնանում է իր մրցակիցներից):
- Ընտրել ողջույնի երկու բոնուսներից մեկը:
- Մուտքագրել էլ. փոստի հասցեն, ստեղծել օգտանուն և գաղտնաբառ:
- Համաձայնել Wazamba ընկերության ծառայության պայմաններին:
- Լրացնել խաղացողի տվյալները, այսինքն՝ նշել անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, բնակության երկիրը և հասցեն, հեռախոսահամարը և սեռը:
Բոլոր քայլերը կատարելուց հետո խաղադրույք կատարողը կարող է մուտք գործել իր անձնական էջ: Կանխավճար անելու համար օգտատերը պետք է անցնի օգտահաշվի ստուգման ընթացակարգը: Այս ընթացակարգի մասին տեղեկատվություն կարելի է գտնել խաղացողի անձնական էջում:
Առավելություններ և թերություններ
- Ավելի քան 5 հազար մոլախաղ
- Առանձին ողջույնի բոնուս՝ խաղադրույքների և խաղատան համար
- Խաղացողների շուրջօրյա սպասարկում
- Կայքի ռուսալեզու տարբերակ
- Սպորտային իրադարձությունների փոքր ընտրություն
- Ցածր ողջույնի բոնուս
- Բջջային հավելվածի բացակայություն
💡 Բոնուսները և ակցիաները Wazamba բուքմեյքերական ընկերությունում
«Ակցիաներ» էջում հասանելի են շուրջ 20 հատուկ առաջարկներ Wazamba-ի օգտատերերի համար։ Դրանցից մի քանիսը գործում են մշտական հիմունքներով, իսկ մյուսները ժամանակ առ ժամանակ փոխվում են: Բոլոր առաջարկները բաժանված են «Խաղատուն» և «Սպորտ» ուղղությունների, ինչը թույլ է տալիս խաղացողներին արագ գտնել իրենց հետաքրքրող ակցիան:
Գրանցման ընթացքում սկսնակներին առաջարկվում է ընտրել մեկ բոնուս խաղատանը խաղալու կամ սպորտային խաղադրույքների համար: Առաջին դեպքում խաղացողները կարող են ակնկալել մինչև $450* բոնուս և 200 անվճար պտույտ, իսկ երկրորդ դեպքում՝ $35*։ Այսպիսով, Wazamba-ում ողջույնի բոնուսի չափը կարելի է գնահատել որպես միջին՝ շուկայի համեմատությամբ:
Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ ակցիաների վրա՝ անվճար խաղադրույք յուրաքանչյուր խփած գոլի համար, ամենշաբաթյա վերաբեռնում՝ մինչև $150*, ամենշաբաթյա քեշբեք խաղերում՝ մինչև 15% և այլն: Այս և այլ առաջարկների մասին կարող եք կարդալ բուքմեյքերական ընկերության կայքում։
*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով:
📈 Խաղադրույքները և մոլախաղերը Wazamba-ում
Չնայած այն հանգամանքին, որ Wazamba պորտալը մեկնարկել է որպես առցանց խաղատուն, այսօր սպորտային և կիբերսպորտային խաղադրույքների առաջարկները չեն զիջում մրցակիցների առաջարկներին, թեև լավագույն բուքմեյքերները ավելի բարձր մակարդակի վրա են: Սա նշանակում է, որ Wazamba-ն դեռևս աճելու տեղ ունի:
Սպորտային և կիբերսպորտային իրադարձությունները հասանելի են «Սպորտ» բաժնում: Օգտատերը կարող է մտնել «Սպորտ» և «Live խաղադրույքներ» ենթաբաժինները։ Առաջին բաժնում խաղադրույք կատարողները կգտնեն նախախաղային իրադարձություններ, իսկ երկրորդում՝ իրական ժամանակում անցկացվող հանդիպումներ։ Բուքմեյքերը հնարավորություն է տալիս նաև խաղադրույք կատարել վիրտուալ մրցաշարերում խաղացող թիմերի վրա։ Դրա կայքում գործում է «Վիրտուալ» բաժինը: Բոլոր իրադարձությունների ընդհանուր թիվը մոտենում է 1500-ի, խաղացանկը և գործակիցները կախված են ընտրված սպորտաձևից։ Այնուամենայնիվ, դրանք նույնպես շուկայի համեմատությամբ կարելի է գնահատել որպես միջին։
Wazamba բուքմեյքերական ընկերության մոլախաղերը ներառում են սլոթեր, ջեքփոթեր, թղթախաղեր և ռուլետկաներ: Փոքր է սենյակների ընտրությունը, որտեղ կարող եք խաղալ դիլերի և այլ օգտատերերի դեմ: Ընդհանուր առմամբ, կայքն առաջարկում է ավելի քան 5000 մոլախաղային ժամանց յուրաքանչյուր ճաշակի համար: Առաջարկները կարելի է տեսակավորել ըստ ուղղությունների և մատակարարների: Փորձառու խաղացողները կարող են արագ գտնել իրենց հետաքրքրող խաղը:
💸 Վճարման մեթոդները Wazamba-ում
Wazamba բուքմեյքերական գրասենյակը խաղացողներին հնարավորություն է ընձեռում իրենց հաշիվը համալրել և հաշվից գումար դուրս բերել ավելի քան 20 ծառայությունների միջոցով: Եթե դրանք խմբավորեք, վճարման եղանակների ցանկն այսպիսի տեսք կունենա.
- MasterCard և Visa քարտեր։
- Google Pay և Apple Pay բջջային վճարային համակարգեր:
- Էլեկտրոնային դրամապանակներ՝ Neteller, Skrill և այլն:
- Բանկային փոխանցումներ՝ ըստ ռեկվիզիտների։
- Կրիպտոարժույթներ՝ Bitcoin, Ethereum, Litecoin և այլն:
Վճարումների մշակումն իրականացվում է շուրջօրյա։ Դրամական միջոցների մուտքագրման և դուրսբերման նվազագույն չափը կազմում է $10 կամ դրան համարժեք գումար: Փոխանցվող գումարի առավելագույն չափը կախված է ընտրված վճարման եղանակից: Wazamba բուքմեյքերական ընկերությունը վճարային գործարքների համար միջնորդավճար չի գանձում: Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ծառայությունների սակագներին՝ միջնորդավճարները նվազագույնի հասցնելու համար:
📞 Խաղացողների սպասարկման ծառայությունը Wazamba-ում
Եթե օգտատերը հարցեր ունի Wazamba բուքմեյքերական ընկերության աշխատանքի վերաբերյալ, կարող է այցելել «ՀՏՀ» էջը, որտեղ ներկայացված է տեղեկատվություն գրասենյակի աշխատանքի մասին։ Եթե չեք գտնում ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, խորհուրդ ենք տալիս մտնել «Կապ մեզ հետ» բաժին՝ ընտրելու աջակցման ծառայության հետ կապ հաստատելու եղանակը:
Wazamba բուքմեյքերական ընկերության սպասարկման ծառայության հետ կարելի է կապվել զրուցարանի և էլեկտրոնային հասցեի միջոցով: Երկու դեպքում էլ կարելի է շուրջօրյա խորհրդատվություն ստանալ։ Զրուցարանի դեպքում արձագանքման ժամանակը մինչև 5 րոպե է, իսկ էլ․ փոստի դեպքում՝ մինչև 45 րոպե։ Հետևաբար, խնդիրը արագ լուծելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել լայվ զրուցարանից:
Բուքմեյքերական ընկերության կայքը թարգմանվել է 10 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ Այնուամենայնիվ, պորտալում ռուսալեզու աջակցություն չի գործում: Հարցումների համար խորհուրդ ենք տալիս օգտվել անգլերենից, գերմաներենից և այլ թոփ լեզուներից:
🚀 Եզրահանգումներ Wazamba-ի մասին
Այս պահին Wazamba-ն փոքր բուքմեյքերական ընկերություն է, որը խաղադրույքներ է ընդունում սպորտի, կիբերսպորտի և մոլախաղերի վրա: Բուքմեյքերն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին և ակտիվորեն ընդլայնում է իր առաջարկները՝ իր օգտատերերին ներկայացնելով հետաքրքիր ակցիաներ և վճարման լավագույն եղանակները։ Ընկերության կայքը թարգմանվել է տասնյակ լեզուներով, և աշխարհի մի քանի տարածաշրջանների խաղացողները կարող են օգտվել կայքի ծառայություններից:
Չնայած վերը նշված առավելություններին, Wazamba բուքմեյքերական ընկերությունն ունի մի շարք թերություններ. շատ երկրներում պորտալի մուտքն արգելափակված է հենց ընկերության կողմից, ողջույնի բոնուսը ցածր է, սպորտային իրադարձությունների ընտրությունը նույնպես զիջում է մրցակիցների առաջարկներին: Կայքը չունի շատ սենյակներ դիլերների հետ խաղալու համար, կան շահումների և փոխանցումների սահմանափակումներ: Բուքմեյքերն իր կայքը թարգմանել է ռուսերեն, բայց այս լեզվով աջակցություն չի գործում: Բացի այդ, ընկերությունը խաղացողների համար չի ստեղծել բջջային հավելված: Բոլոր գործարքները պետք է կատարվեն բացառապես կայքի միջոցով։
🔵 Հաճախակի տրվող հարցեր Wazamba-ի մասին
✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Wazamba-ն։
Wazamba բուքմեյքերական ընկերությունն օգտագործում է 8048/JAZ լիցենզիան, որը ստացել է Antillephone N.V.-ի կողմից։ Թույլտվություն ունենալը թույլ է տալիս ընկերությանը իր ծառայությունները մատուցել կայքի միջոցով: Խաղացողների անձնական տվյալները, ինչպես նաև դրամական միջոցները պաշտպանված են արտոնագրի պայմաններով։ Խախտումների դեպքում օգտատերերը կարող են դիմել միջազգային դատարաններ։ Գրանցողը ստուգում է նաև, որ բուքմեյքերական ընկերությունը գործի լիցենզիայի պայմաններին համապատասխան և կարող է չեղարկել ընկերության կողմից ծառայությունների մատուցման թույլտվությունը:
💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում Wazamba-ն։
Խաղային պրոֆիլի ստեղծման փուլում օգտատերերը կարող են ընտրել Wazamba-ի ողջույնի բոնուս: Սա կարող է լինել մինչև $35* բոնուս՝ խաղադրույքների կամ մինչև $450* և 200 անվճար պտույտ՝ խաղատան համար: Բոնուսի և պտույտների ստացման, ինչպես նաև դրանց խաղարկման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել բուքմեյքերական ընկերության կայքում։
*Կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով:
📱Արդյո՞ք Wazamba-ն ունի բջջային հավելված։
Ակնարկը գրելու պահին բուքմեյքերական ընկերությունը սմարթֆոնների համար հավելված չունի։ Սպորտային խաղադրույքներ և խաղեր տեղադրելու համար պետք է օգտվել կայքի բջջային տարբերակից։ Այն ավտոմատ կերպով բացվում է հեռախոսով պորտալ այցելելիս: Խորհուրդ չենք տալիս տեղադրել հավելվածներ այլ աղբյուրներցի, որոնք օգտագործում են Wazamba բուքմեյքերական ընկերության անունը:
💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Wazamba-ն։
Wazamba բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է համալրել իրենց հաշիվը կամ հաշվից գումար դուրս բերել 20+ վճարային ծառայությունների միջոցով: Բացի ավանդական բանկային փոխանցումից և քարտով վճարումից, ընկերությունն առաջարկում է օգտվել հետևյալ եղանակներից՝ հանրահայտ էլեկտրոնային դրամապանակներ, վճարային համակարգեր և կրիպտոարժույթներ: Այսպիսով, խաղացողները չպետք է դժվարություններ ունենան՝ կապված վճարումների հետ: