Menu

Բոնուսային հաշիվը 1xBet-ում: Բոնուսների առանձնահատկությունները 1xBet ծրագրի պայմանները

Бонусы от 1хБет
1xBet բուքմեյքերական ընկերությունը շուկայում հայտնի է նաև իր ակցիաներով, որոնք գործում են և՛ նորեկների, և՛ փորձառու խաղացողների համար։ Առաջին պարգևատրումը խաղացողը ստանում է անմիջապես օգտահաշիվ ստեղծելուց հետո։ Մենք այս մասին արդեն խոսել ենք հետևյալ հոդվածում՝ «Ի՞նչ է 1xBet-ի պրոմո կոդը և ինչպե՞ս այն օգտագործել»։ Այնուամենայնիվ, 1xBet-ի բոնուսային ծրագիրը բազմազան է և ընդգրկում է տասնյակ առաջարկներ։ Այսօրվա մեր հոդվածում կխոսենք բոնուսային ծրագրի հիմնական առանձնահատկությունների մասին, իսկ հետագա հոդվածներում՝ նաև 1xBet-ի հայտնի բոնուսների մասին։

Բոնուսային հաշիվը 1xBet-ում և դրա առանձնահատկությունները

Օգտահաշիվ ստեղծելուց հետո խաղացողին հատկացվում է բոնուսային հաշիվ 1xBet-ում։ Դա հատուկ հաշիվ է, որտեղ խաղացողները ստանում են բուքմեյքերի կողմից տրվող պարգևատրումները։ Օգտատերերը կարող են բոնուսներ ստանալ դրամական միջոցների կամ լրացուցիչ խաղադրույքների կամ պտույտների տեքսով։ Պարգևատրման յուրաքանչյուր տեսակը ունի իր առանձնահատկությունները և պետք է խաղարկվի՝ ըստ 1xBet-ի ընդհանուր պայմանների։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ 1xBet-ի բոնուսային միավորները չեն կարող վերածվել գումարի և փոխանցվել հիմնական հաշվին առանց խաղարկման։ Այդ պատճառով կարևոր է ծանոթանալ ակցիայի պայմաններին՝ նախքան ակցիային մասնակցելը սեփական ուժերը գնահատելու համար։

Акции и бонусы 1хБет

Բոնուսներ 1xBet-ից: Պարգևատրումների տեսակները

Բոնուսային ծրագիրը 1xBet-ում հասանելի է կայքում գրանցվելուց հետո։ Գործող առաջարկներին կարելի է ծանոթանալ բուքմեյքերական ընկերության կայքի «Promo» բաժնում։ Հարմարավետ զտիչի միջոցով խաղացողները կարող են բոնուսներ ընտրել տարբեր ուղղություններով, օրինակ.

  • Առաջին կանխավճարի համար (1xBet-ի ողջույնի բոնուս կամ ողջույնի փաթեթ)։
  • Կրկնակի կանխավճար («Երջանիկ ուրբաթ» և «Չորեքշաբթի՝ բազմապատկում ենք 2-ով»)։
  • Քեշբեք(VIP քեշբեք խաղատուն)։
  • Ակցիաներ (առաջարկները մշտապես փոփոխվում են)։
  • 1xBet («Օրվա էքսպրես», «Ծնուդդ շնորհավոր 1xBet-ի հետ» և այլն)։
  • Խաղատուն («Հավատարմություն՝ ոսկու գնով», «Ամեն օր ֆրիսպիններ» և այլն)։
  • Սպորտային փոքեր («Երանելի ջեքփոթ» և spins մրցաշարեր)։

«Promo» բաժնում հավաքված են ժամանակավոր և մշտական ակցիաները, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս անընդհատ ստուգել առաջարկները։

Բոնուսային ծրագրի պայմանները 1xBet-ում

Բուքմեյքերի կայքում գործող յուրաքանչյուր ակցիա ունի իր առանձնահատկությունները։ Այնուամենայնիվ, բոնուսը ստանալուց հետո խաղացողը պետք է առաջնորդվի 1xBet բոնուսային ծրագրի պայմաններով, մասնավորապես․

  • Սովորաբար բոնուսներն ուժի մեջ են 24 ժամից մինչև մի քանի օր։ Այդ պատճառով օգտատերերը պետք է հասցնեն խաղարկել դրանք։ Հակառակ դեպքում պարգևատրումը կզրոյանա։
  • Բոնուսները խաղարկելու համար՝ անհրաժեշտ է օգտվել գործող խաղադրույքներից։ Կարևոր է նաև ընտրել օպտիմալ գործակից, որը չպետք է ցածր լինի ակցիայի պայմաններում նշված գործակցից։
  • Բոնուսը հնարավոր չէ փոխանցել այլ խաղացողի։ Սակայն օգտատերը կարող է հրաժարվել 1xBet-ի բոնուսային ծրագրին մասնակցելուց, ինչի մասին կխոսենք հոդվածում։

Այսպիսով, կարևոր է, որ խաղացողը ծանոթանա և կատարի 1xBet-ում բոնուս ստանալու պայմանները։ Բուքմեյքերի կողմից լրացուցիչ պարգևատրումը կօգնի խաղացողներին ավելացնել իրենց շահումները։

Отказ от бонуса 1xBet (1хБет)

Բոնուսի օգտագործումը 1xBet-ում

1xBet-ի հատուկ հաշվին բոնուս ստանալուց հետո խաղացողներին հետաքրքրում է, թե ինչպես այն օգտագործել։ Ահա մի քանի կետեր, որոնք պետք է ուշադրություն դարձնել․

  • Առաջին հերթին, անհրաժեշտ է ծանոթանալ գործող պարգևատրումների տեսակներին, որոնք առաջարկում է բուքմեյքերը։ 1xBet բոնուսային ծրագրի համաձայն՝ օգտատերերը կարող են ստանալ միավորներ ու դրամական միջոցներ։
  • Երկրորդ, անհրաժեշտ է բոնուսներն օգտագործել ըստ նախատեսվածի։ Եթե խաղացողը ստացել է միավորներ, ապա անհրաժեշտ է դրանք փոխարինել անվճար պտույտներով կամ խաղադրույքներով։ Դա կարելի է անել «Պրոմո կոդերի ցուցափեղկ»-ում, որը հասանելի է «Promo» բաժնում։ Եթե խաղացողը ստացել է բոնուս գումարի տեսքով, ապա այն պետք է օգտագործել կայքում որպես սովորական գումար։
  • Երրորդ, անհրաժեշտ է խաղարկել ստացած պարգևատրումը։ Հիշեք, որ բոլոր բոնուսները ենթակա են խաղարկման։ Բոնուսային միավորները հիմնական հաշվին փոխանցելու բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ ակցիայի էջում կամ խաղացողի անձնական էջում՝ «Բոնուսներ և նվերներ» բաժնում։
  • Չորրորդ, պետք է հասցնել ժամանակին խաղարկել բոնուսը։ Յուրաքանչյուր պարգևատրում ունի օգտագործման ժամկետ։ Այն կարող է լինել 24 ժամից մինչև 30 օր։ Մանրամասներ կարելի է գտնել 1xBet բոնուսի օգտագործման պայմաններում։

Վերը նկարագրված գործողություններն անելով՝1xBet բուքմեյքերական ընկերության օգտատերերը ստանում են բավականին լավ գործիք՝ շահումները մեծացնելու համար։

Բոնուսից հրաժարումը 1xBet-ում

Եթե խաղացողը չի կարողանում կատարի 1xBet-ի բոնուսային ծրագրի պայմանները, նա կարող է հրաժարվել պարգևատրում ստանալուց։ Դրա համար անհրաժեշտ է անցնել 1xBet-ի անձնական էջ և գտնել «Օգտահաշվի կարգավորումներ» բաժինը։ Դրանից հետո խաղացողը «Բոնուսներ» հատվածում հրաժարվի բուքմեյքերի կողմից տրվող բոլոր պարգևատրումներից։

Առաջին անգամ հաշիվը համալրելուց առաջ այս գործողությունն անելով՝ խաղացողը կհրաժարվի մեկնարկի բոնուսից։ Եթե խաղացողի հաշվին պարգևատրում է եկել, անհրաժեշտ է, որ հիմնական հաշվին ավելի շատ գումար լինի, քան բոնուսային հաշվին։ Այդ դեպքում հասանելի պարգևատրումը կզրոյանա։


Կարդացեք նաև