Menu

Վստահության խաղադրույք 1xBet-ում։ Ինչպե՞ս ստանալ և օգտագործել այն։

1хБет - Доверительная ставка
Կայքում ընդգրկված և օգտատերերին հասանելի այն հոդվածում, որտեղ խոսվում է 1xBet-ում հասանելի խաղադրույքների մասին, խոսք է գնում նաև 1xBet-ի վստահության խաղադրույքի մասին։ Սկսնակ խաղացողների շրջանում շատ հարցեր են առաջանում՝ կապված այս տեսակի խաղադրույքները ստանալու և օգտագործելու հետ։ Այս հարցերը մանրամասն չեն քննարկվել նշված հոդվածում, այդ պատճառով մենք որոշեցինք պատասխանել այն խաղացողների հարցերին, ովքեր ցանկանում են օգտվել վստահության խաղադրույքներից։

Ի՞նչ է վստահության խաղադրույքը 1xBet-ում։

1xBet բուքմեյքերական ընկերությունը 1хБет մշտական օգտատերերին տրամադրում է որոշակի առավելություններ, որոնք բացակայում են մրցակից բուքմեյքերների կայքերում։ Բացի բոնուսային ծրագրից, որը թույլ է տալիս պորտալում ակտիվությամբ լրացուցիչ միավորներ վաստակել, խաղացողները կարող են օգտվել նաև վստահության խաղադրույքներից, որոնք տրամադրվում են 1xBet-ի կողմից։ Սրանք խաղադրույքներ են, որոնք խաղարկվում են բուքմեյքերի կողմից որպես կանխավճար տրամադրվող գումարի միջոցով։

Վստահության խաղադրույքը կայքի ոչ բոլոր օգտատերերին է տրվում։ Ըստ բուքմեյքերական ընկերության պայմանների՝ այսպիսի խաղադրույքներ կարող են ստանալ այն խաղացողները, ովքեր․

  • Արդեն հաշվից գումար են հանել և չեն խախտել պորտալի կանոնները։ Հենց նոր գրանցված օգտատերերը զրկված են վստահության խաղադրույքից օգտվելու հնարավորությունից։
  • Ունեն չխաղարկված խաղադրույքներ։ Այդպիսի խաղադրույքների առկայությունը երաշխիք է, որ բուքմեյքերը կարող է իր գումարը հետ ստանալ։
  • Ունեն հաշվի դրական մնացորդ։ Այս դեպքում նույնպես բուքմեյքերը կտրամադրի կանխավճար՝ հիմնվելով խաղացողի հաշվում պահուստային գումարի առկայության վրա։ Ընդ որում, գումարը չպետք է գերազանցի 20 դրամական միավորը։
  • Կատարում են կենդանի կամ նախախաղային խաղադրույքներ, որոնք հաշվարկվելու են երկու օրվա ընթացքում։ Ընդ որում, խոսքը գնում է և՛ սովորական, և՛ էքսպրես խաղադրույքների մասին։

Եթե օգտատերը համապատասխանում է բուքմեյքերական ընկերության բոլոր պայմաններին, նա կստանա 1xBet-ի վստահության խաղադրույքը։ Այն մասին, թե ինչպես այն օգտագործել, կպատմենք հոդվածի հաջորդ բաժիններում։

Ինչպե՞ս է հաշվարկվում վստահության խաղադրույքի գումարը 1xBet-ում։

Երբ օգտատերերն իմանում են բուքմեյքերի կողմից որպես կանխավճար տրամադրվող գումարի հնարավորության մասին, նրանք ակնկալում են մեծ գումարներ «պարտքով»։ Իրականում, 1xBet-ի վստահության խաղադրույքի հաշվարկի ալգորիթմը բավականին «խորամանկ» է։ Այն օգտատերերը, ովքեր հաշվին ունեն բավարար միջոցներ (ավելի քան 20 դրամական միավոր), բայց համապատասխանում են նախորդ բաժնի չափանիշներին, կանխավճար չեն ստանա։ Իսկ այն խաղացողները, որոնց «բախտը բերել է», կարող են ստանալ չխաղարկված խաղադրույքների մինչև 50%-ի չափով գումար։

Օրինակ՝ խաղարկողն իր հաշվին ունեցել է 100 դոլար*։ Նա 95 դոլար* խաղադրույք է դրել ֆուտբոլային խաղերի 2 ելքի վրա։ Դրական մնացորդը 5 դոլար* է։ Այս դեպքում բուքմեյքերը, հաշվարկելով խաղացողի պատրության հավանականությունը, կարող է առաջարկել ոչ ավելի քան 30 դոլար*՝ որպես 1xBet-ի վստահության խաղադրույք։

Այլ պայմանների դեպքում կանխավճարի չափը կարող է փոխվել։ Այն հաշվարկվում է առանձին յուրաքանչյուր խաղադրույքի համար։

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։

Доверительная ставка 1хБет

Ինչպե՞ս տեղադրել վստահության խաղադրույքը 1xBet-ում։

Ինչպես արդեն նշվեց, օգտատերը պետք է համապատասխանի մի շարք պայմանների, որպեսզի հավակնի վստահության խաղադրույքի։ Անմիջապես հարց է առաջանում՝ «Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք 1xBet-ում հասանելի է վստահության խաղադրույք»։ Դրա համար՝ անհրաժեշտ է կատարել մի շարք պարզ քայլեր․

  1. Ավտորիզացվել կայքում։
  2. Մտնել «Live» բաժինը և ավելացնել հետաքրքրող իրադարձությունը կտրոնում։ Կարելի է ընտրել ելք նաև նախախաղային իրադարձության համար։ Այնուամենայնիվ, խաղացողը պետք է փնտրի այն խաղերը, որոնք անց են կացվելու մոտակա 48 ժամվա ընթացքում։
  3. Աշխատանքային պանելում (էջի վերին աջ անկյունում) ստուգել «Հասանելի կանխավճար» տողը։ Գումարի առկայության դեպքում խաղացողը կարող է այն օգտագործել «պարտքով» խաղադրույք անելու համար։

Եթե օգտատերը ստուգել է մի քանի խաղադրույք, և «Հասանելի կանխավճարը» զրո է, իսկ խաղացողը վստահ է, որ կատարել է բուքմեյքերական ընկերության բոլոր պահանջները, նա կարող է դիմել 1xBet-ի սպասարկման ծառայությանը։ Այն աշխատում է շուրջօրյա։

Ինչպե՞ս մարել վստահության խաղադրույքը 1xBet-ում։

1xBet-ի վստահության կարևոր առավելություններից է բուքմեյքերական գումարի՝ առանց միջնորդավճարի օգտագործումը։ Այդուհանդերձ, մի մոռացեք «Վերցնում ես ուրիշից, վերադարձնում ես քոնը» ոսկե կանոնը։ Հետևաբար, խաղադրույք անելու համար կանխավճար ստանալուց հետո խաղացողն այն պետք է վերադարձնի բուքմեյքերական ընկերությանը։ Սա տեղի է ունենում ավտոմատ կերպով՝ ըստ այս սխեմայի․

  • Եթե կանխավճարով արված խաղադրույքը հաղթել է, օգտատերը հաշվին կստանա գումարը՝ կանխավճարի գումարի գանձմամբ։
  • Եթե կանխավճարով արված խաղադրույքը չի խաղարկվել, ապա կանխավճարը դուրս է գալիս անձնական միջոցներով արված խաղադրույքի գումարից։
  • Եթե կանխավճարով և սեփական միջոցներով ձևավորված խաղադրույքը պարտվել է, ապա օգտատիրոջ հաշվին բացասական մնացորդ է գրանցվում։

Վերջին տարբերակի դեպքում խաղացողը պետք է պարտքը վերադարձնի բուքմեյքերին և հետո միայն նոր խաղադրույքներ անի։ Գումարի առաջին իսկ մուտքագրման դեպքում գումարն ավտոմատ կերպով կգանձվի տրամադրված կանխավճարի դիմաց։


Կարդացեք նաև