Menu

Ինչու՞ պահել սպորտային խաղադրույքների օրագիր:

Дневник ставок на спорт
Նապորդ դասի վերջում մենք նշեցինք, որ սպորտային խաղադրույքներում հաղթանակը ոչ այնքան հաջողության հարց է (թեև առանց դրա էլ անհնար է), որքան մաթեմատիկական բանաձևերով սառը հաշվարկի։ Եվ, իսկապես, խաղադրույքի բանկրոլը հաշվարկվում է ըստ 4 տարածված ռազմավարությունների։ Յուրաքանչյուր իրադարձության համար խաղադրույքի չափը որոշվում է գործակիցների և բանկի գումարի վերլուծության միջոցով։ Քանի որ ողջ այս տեղեկատվությունը նահրաժեշտ է հավաքել և մշակել ինչ-որ տեղ, խորհուրդ ենք տալիս ունենալ սպորտային խաղադրույքների օրագիր։ Այն մասին, թե ինչպես գրառումներ անել այս օրագրում, կխոսենք մեր այսօրվա նյութում։

Ի՞նչ օգուտ է խաղադրույքների օրագիրը տալիս խաղացողին։

Փորձառու խաղացողները խորհուրդ են տալիս ոչ միայն հաշվարկել հանդիպման արդյունքը և որոշել խաղադրույքի չափը, այլև պահպանել արված խաղադրույքների վիճակագրությունը: Պարտությունները և հաղթանակները թույլ են տալիս խաղադրույք կատարողին գնահատել իր ռազմավարության ճշտությունը, գտնել սխալներ և ճշգրտումներ անել՝ շահումների քանակն ավելացնելու համար:

Այսպիսով, խաղադրույքների օրագրի միջոցով խաղացողը կարող է․

  • Հետևել խաղադրույքներին։ Խաղադրույք անելուց հետո կարող եք գրանցել խաղադրույքի ամսաթիվը, սպորտաձևը, խաղը, Ձեր կանխատեսած արդյունքը, գործակիցները, խաղադրույքի չափը, արդյունքը և այլն: Հաջորդ բաժնում կներկայացնենք տվյալների հավաքագրման դաշտերով աղյուսակի օրինակ:
  • Սահմանել նպատակ ամսվա/քառորդ ամսվա կտրվածքով։ Եթե խաղացողը պլանավորում է ամսվա ընթացքում ունենալ 50 հաղթանակ՝ անելով 60 խաղադրույք, ապա կարող է հեշտորեն հետևել իր նպատակի կատարմանտ և ուղղումներ անել՝ իր նպատակին հասնելու ճանապարհին։
  • Վերլուծել խաղադրույքները։ Ցանկացած խաղադրույք՝ լինի դա պարտությամբ ավարտված, թե հաղթանակով, պետք է մանրամասն վերլուծել և հասկանալ՝ որտեղ էր Ձեր սխալը։ Վերլուծությունը թույլ է տալիս հետագայում նվազագույնի հասնել սխալվելու հավանականությունը նմանատիպ իրավիճակում։
  • Մեկնաբանություններ անել։ Խաղացողը կարող է ավելացնել սեփական մեկնաբանությունները, որոնք կօգնեն որոշ ժամանակ անց վերհիշել իրադարձության էությունը։ Այսպես խաղադրույք կատարողի համար հեշտ կլինի նաև տեղեկատվություն կիսել գործընկերների հետ կամ նրանցից խորհուրդներ ստանալ կոնկրետ սպորտային խաղերի վերաբերյալ:

Խաղադրույքների օրագիրը անփոխարինելի է սկսնակների համար: Դրա օգնությամբ խաղացողը կարող է հետադարձ հայացք գցել և գնահատել, թե ինչ ճիշտ և սխալ քայլեր է արել: Այս տվյալներն անգնահատելի են, քանի որ աստիճանաբար «հղկում են» խաղացողի պատկերացումները խաղադրույքների մասին և օգնում են խաղադրույքների ոլորտում հասնել առավելագույնս պրոֆեսիոնալ մակարդակի:

Ինչպիսի՞ն է սպորտային խաղադրույքների օրագիրը։

Յուրաքանչյուր խաղացող կարող է անհատապես մոտենալ խաղադրույքների օրագիր կազմելուն: Կարևորն այն է, որ աղյուսակը պարունակի տեղեկատվություն, որը կօգնի խաղադրույք կատարողին մեծացնել իր հաջողությունը:

Մենք խորհուրդ ենք տալիս սպորտային խաղադրույքների օրագրում ներառել հետևյալ դաշտերը․

  • Խաղադրույքի համարը։
  • Խաղի անցկացման օրը։
  • Սպորտաձևը։
  • Մրցաշար. լիգայի կամ առաջնության անվանումը:
  • Խաղ․ թիմերի կամ մարզիկների անունը:
  • Խաղացողի կանխատեսումը։
  • Ընտրված թիմի կամ մարզիկի գործակիցը։
  • Բուքմեյքերի անունը (եթե խաղացողն օգտվում է մի քանի ընկերությունների ծառայություններից)։
  • Խաղադրույքի գումարը։
  • Խաղի արդյունքը։
  • Շահած գումարի չափը։
  • Մեկնաբանություններ (նշումներ ավելացնելու համար)։

Пример дневника ставок

Այս տվյալները հարմար է հավաքել Microsoft Excel կամ Google Sheets աղյուսակներում։ Խաղացողը կարող է ավելացնել բանաձևեր՝ ելքերի ավտոմատ հաշվարկման համար, հաշվարկել ներդրումների վերադարձի ցուցանիշը (ROI) խաղադրույքների համար և այլն՝ առանց այս գործողությունները ձեռքով կատարելու։ Օգտակար գործիքներ են նաև ֆիլտրերը, որոնք թույլ են տալիս տեսակավորել իրադարձություններն ըստ տարբեր չափանիշների՝ ամսաթիվ, սպորտաձևի, շահումի և այլն։

Սկսնակներին կարող է թվալ, որ նման աղյուսակը լրացնելը ժամանակի կորուստ է: Այնուամենայնիվ, պետք չէ շտապ եզրակացություններ անել։ Ամենօրյա խաղադրույքներ անելու դեպքում աղյուսակում տվյալների մուտքագրումը կտևի 5-10 րոպե (կախված իրադարձությունների քանակից), բայց ապագայում սա էականորեն կբարելավի շահումների վիճակագրությունը և կխնայի խաղացողի գումարը:


melbet Portugal

Կարդացեք նաև