Ինչպիսի՞ն են լինում սպորտային խաղադրույքները
Սպորտային խաղադրույքների հիմնական տեսակները
Ինչպես արդեն նշեցինք հոդվածի ներածական մասում, բուքմեյքերները իրենց օգտատերերին առաջարկում են սպորտային խաղադրույքների մի քանի տասնյակ տեսակներ։ Այնուամենայնիվ, դրանք բոլորը խաղադրույքների հիմնական տեսակների՝ սովորական և էքսպրես, ենթատեսակներ են։ Որոշ աղբյուրներ խաղադրույքների հիմնական տեսակին են վերագրում նաև համակարգը (մենք նույնպես ներառել ենք այն ակնարկում), թեև այն, ըստ էության, կազմված է էքսպրես խաղադրույքներից։
Հիմնական խաղադրույքներն անվանելուց հետո անդրադառնանք տերմինաբանությանը․
- Օրդինար կամ սովորական խաղադրույքներ – սա այն խաղադրույքն է, որը սպորտային իրադարձության համար ներառում է մեկ ելք։ Այս տիպի սպորտային խաղադրույքի օրինակ է ֆուտբոլային խաղի արդյունքը։ Օրինակ՝ առաջին թիմի հաղթանակը (П1) Անգլիա-Ֆրանսիա հանդիպման ժամանակ։ Անգլիայի հաղթանակի դեպքում խաղացողը ստանում է իր խաղադրույքը՝ բազմապատկված գործակցով։ Եթե խաղը ավարտվում է ոչ ոքի հաշվով (Х) կամ հաղթում է երկրորդ թիմը (П2), խաղացողը կորցնում է իր խաղադրույքը։
- Էքսպրես խաղադրույքներ կամ կոմբինացված խաղադրույքներ – սա խաղադրույքների տեսակ է, որը ներառում է երկու և ավելի ելք մեկ կտրոնում։ Այսպիսով, էքսպրես խաղադրույքը հաղթում է, եթե հաղթել են կոմբինացիայի բոլոր խաղադրույքները կամ դրանց մի մասը։ Այդ պատճառով այսպիսի խաղադրույքի հաղթելու հավանականությունն ավելի ցածր է, քան սովորական խաղադրույքի դեպքում։ Այնուամենայնիվ, շահումը երկու անգամ ավելի է․ բոլոր ելքերի գործակիցները բազմապատկվում են՝ ձևավորելով կտրոնի վերջնական գործակիցը։
- Համակարգ – սա էքսպրես խաղադրույքների կոմբինացիա է, որոնք կարող են կազմված լինել տարբեր թվով իրադարձություններից։ Ի տարբերություն դասական էքսպրեսի, համակարգը խաղացողին թույլ է տալիս սխալվել։ Սահմանված պայմաններում նա չի կորցնի իր գումարը։
Սպորտային խաղադրույքների սիրված տեսակներ
Նախորդ բաժնում ներկայացված սպորտային խաղադրույքների հիմնական տեսակներից բացի, խաղացողները կարող են օգտվել նաև տարբեր ենթատեսակներից։ Բուքմեյքերների օգտատերերի շրջանում հայտնի սպորտային խաղադրույքների տեսակներից կարելի է առանձնացնել․
- Կրկնակի հնարավորություն։ Օգտատերը հնարավորություն ունի խաղադրույք անելու հանդիպման միանգամից երկու ելքի վրա։
- Ֆորա։ Թիմերից մեկի առավելությունների կամ թերությունների ներկայացում՝ շահումը մեծացնելու համար։
- Տոտալ (շատ/քիչ) – խաղադրույքներ խաղի կոնկրետ արդյուքների վրա։
- Թայմ/խաղ – թայմերում կամ, ընդհանուր առմամբ, խաղում հաղթողի ընտրություն։
- Շղթա – սովորական խաղադրույքների կոմբինացիա։
Որոշ բուքմեյքերական ընկերություններ առաջարկում են էքսպրեսների մի քանի տարբերակ (օրինակ՝ անտիէքսպրես) և բարդ բազմակի խաղադրույքներ («Տրիկսի», «Պատենտ», «Յանկի»)։ Այնուամենայնիվ, դրանք այնքան էլ տարածված չեն, ինչպես վերը նկարագրված տեսակները։ Բացի այդ, այս տիպի խաղադրույք անելու համար պահանջվում է որոշակի փորձ, ըստ այդմ՝ դրանք հարմար չեն սկսնակներին։
Սպորտային խաղադրույքների տեսակների մեծ ընտրությունը փորձառու խաղացողներին թույլ է տալիս օգտագործել տարբեր կոմբինացիաներ շահում ստանալու համար։ Այնուամենայնիվ, սկսնակների համար լրացուցիչ սխեմաները կարող են բարդ լինել, և հնարավոր է՝ հանգեցնեն խաղադրույքների կորուստի։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ուշադրությունը կենտրոնացնել խաղադրույքների ամենապարզ տեսակներին՝ սովորական և էքսպրես՝ աստիճանաբար նոր բաներ փորձելով։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…