Ինչպիսի՞ն են լինում բուքմեյքերական ընկերությունների գործակիցները
- Ի՞նչ են իրենցից ներկայացնում գործակիցները խաղադրույքներում
- Գործակիցների հիմնական տեսակները
- Տասնորդական (եվրոպական) գործակիցներ
- Կոտորակային (բրիտանական) գործակիցներ
- Ամերիկյան գործակիցներ
Ի՞նչ են իրենցից ներկայացնում գործակիցները խաղադրույքներում
Բոլոր սպորտային իրադարձությունները, որոնց վրա խաղացողը կարող է խաղադրույքներ անել, ունեն թվային ցուցանիշներ կամ գործակիցներ։ Սրանք թվային բազմապատկիչներ են, որոնց շնորհիվ արտահայտվում է յուրաքանչյուր իրադարձության հավանականությունը։ Բացի այդ, գործակիցները ներառում են բուքմեյքերի մարժան՝ այն երաշխավորված շահույթը, որը բուքմեյքերը գանձում է յուրաքանչյուր խաղադրույքից։
Գործակիցների շնորհիվ խաղացողը կարող է հասկանալ՝ ինչպիսին կլինի խաղադրույքի պոտենցիալ շահումը։ Բացի այդ, թվային ցուցիչները օգնում են կողմնորոշվել խաղադրույք անելու համար իրադարձություն ընտրելիս։ Քանի որ տարբեր բուքմեյքերների մոտ գործակիցները տարբեր են, խորհուրդ ենք տալիս միշտ ձեռքի տակ ունենալ մի քանի ընկերությունների կայքերում Ձեր օգտահաշիվները։ Այս դեպքում հնարավոր կլինի ընտրել խաղադրույքների համար լավագույն թվային բազմապատկիչները։
Գործակիցների հիմնական տեսակները
Սպորտային բեթինգի շուկայում գործում են խաղադրույքների գործակիցների մի քանի ձևաչափեր՝ տասնորդական, կոտորակային և ամերիկյան։ Մանրամասն քննարկենք այս տեսակներից յուրաքանչյուրը։
Տասնորդական (եվրոպական) գործակիցներ
Գործակիցների այս տեսակը տարածված է Եվրոպայում, այդ պատճառով ստացել է լրացուցիչ անվանում՝ եվրոպական, թեև տասնորդական գործակիցները օգտագործվում են ասիական մի քանի երկրներում ևս, առաջին հերթին, ԱՊՀ երկրներում։
Գործակիցների այս ձևաչափը ամենապարզն է և, հետևաբար, ամենասիրվածն է խաղացողների շրջանում։ Իմանալու համար՝ ինչքան պոտենցիալ շահում կստանա խաղացողը, բավական է խաղադրույքի չափը բազմապատկել գործակցով։ Օրինակ՝ $10 հաղթող խաղադրույքի դեպքում, երբ գործակիցը 2,5 է, խաղացողը ստանում է $25 շահում։ Զուտ շահույթը կազմում է $15։
Կոտորակային (բրիտանական) գործակիցներ
Ինչպես կարելի է հասկանալ փակագծերում առված անվանումից, գործակիցների այս տեսակն օգտագործվում է Մեծ Բրիտանիայի բուքմեյքերների կողմից։ Պոտենցիալ շահումը հաշվելու համար՝ խաղացողը պետք է օգտագործի հետևյալ բանաձևը՝ զուտ շահույթի մեծության (համարիչի) հարաբերությունը այս շահույթը ստանալու համար անհրաժեշտ գործակցի չափին (հայտարարը): Օրինակ՝ եթե գործակիցը 6/4 է, խաղացողը պետք է խաղադրույք անի $4-ի չափով՝ $6 շահում ստանալու համար:
Կոտորակային գործակիցները հեշտությամբ փոխարիվում են տասնորդականի։ Դա անելու համար անհրաժեշտ է ստանալ կոտորակի բաժանման արդյունքը՝ 6/4 = 1,5 և ավելացնել 1։ Այսպիսով, 6/4 կոտորակային ձևաչափը տասնորդական ձևաչափով 2,5 է։
Ամերիկյան գործակիցներ
Թվային բազմապատկիչների այս ձևաչափը օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Ամերիկյան գործակիցները բաժանվում են երկու տեսակի․
- Դրական։ Օրինակ՝ +140 գործակցի դեպքում խաղացողը ստանում է $140 զուտ շահույթ՝ անելով $100 խաղադրույք։
- Բացասական։ Օրինակ՝ -120 արժեքի դեպքում զուտ շահույթը կլինի $100՝ $120 խաղադրույք անելով։
Դրական և բացասական ամերիկյան գործակիցները հեշտությամբ կարելի է վերածել տասնորդականի։ Առաջինի դեպքում անհրաժեշտ է թվային ցուցիչը բաժանել 100-ի և ավելացնել 1: Օրինակ՝ 140/100 + 1 = 2.4: Երկրորդի դեպքում շահած գումարը պետք է բաժանել գործակցի վրա և ավելացնել 1։ Օրինակ՝ 100/120 + 1 = 1,83։
Այսպիսով, եթե ամերիկյան գործակիցը դրական է, ապա այն տասնորդական ձևով միշտ ավելի մեծ կլինի, քան 2-ը: Եվ հակառակը, բացասական գործակիցը միշտ կլինի 2-ից փոքր: Եթե տասնորդական գործակիցը ճիշտ 2 է, ապա ամերիկյան գործակիցը +100 է:
Չնայած այն հանգամանքին, որ բուքմեյքերները գործակիցներ ցուցադրելու տարբեր եղանակներ են օգտագործում, շահումները հաշվարկելը դժվար չէ։ Իհարկե, սկսնակների համար լավագույն տարբերակն է՝ սկսել եվրոպական բուքմեյքերներում տարածված տասնորդական գործակիցներով: Այնուամենայնիվ, տասնորդական խաղադրույքներ անելուց հետո թվային բազմապատկիչների մյուս տեսակներն այնքան բարդ չեն թվա, որքան առաջին հայացքից:
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…