Menu

Ինչպե՞ս փոխել կամ հեռացնել հեռախոսահամարը 1xBet-ում

1xBet կայքում գրանցվելիս օգտատերերին ներկայացվում է օգտահաշիվ ստեղծելու 4 եղանակ, այդ թվում՝ հեռախոսահամարի միջոցով։ Իսկ եթե խաղացողն ընտրում է առանց հեռախոսահամարի գրանցման եղանակ, բուքմեյքերը, միևնույն է, խորհուրդ է տալիս մուտքագրել այն՝ օգտահաշվի անվտանգության նկատառումներով, թեև դա պարտադիր չէ։ Այնուամենայնիվ, եթե օգտատերը հաստատել է իր հեռախոսահամարը, կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ, եթե հեռախոսահամարը կորչի կամ փոխվի։ Այսօրվա մեր հոդվածում կքննարկենք 1xBet-ում հեռախոսահամար ավելացնելու կամ փոխելու հետ կապված հարցեր։

Ինչպե՞ս հեռախոսահամար ավելացնել 1xBet-ում։

Բուքմեյքերն օգտատերերին հնարավորություն է տալիս լրացուցիչ պաշտպանելու իրենց օգտահաշիվը՝ 1xBet-ում հեռախոսահամար ավելացնելու միջոցով։ SMS-ի միջոցով դրա հաստատումից հետո խաղացողը կկարողանա շատ արագ վերականգնել իր օգտահաշվի հասանելիությունը։ Այսպիսով, 1xBet-ի օգտահաշիվը վերականգնելու լրացուցիչ եղանակ կավելանա։

1xBet-ում հեռախոսահամար կցելու համար խաղացողը պետք է մտնի իր անձնական էջ։ «Անվտանգություն» բաժնում կա «Կցել հեռախոսահամար» քարտ, որին սեղմելուց հետո կբացվի այն դաշտը, որտեղ խաղացողը պետք է մուտքագրի իր հեռախոսահամարը և հաստատի այն SMS-ով։ Բացի այդ, էջում կա «Երկգործոն ավտորիզացիա» քարտ։ Բուքմեյքերի անվտանգության համակարգը կառուցված է Google Authenticator հավելվածի օգտագործման վրա։ QR կոդի միջոցով օգտահաշվի մուտքը հաստատելուց հետո խաղացողը կարող է կայք մտնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերի միջոցով։ Դրանք կստեղծվեն հավելվածում և կստուգվեն բուքմեյքերի կողմից պորտալ մուտք գործելիս։

Ինչպե՞ս փոխել հեռախոսահամարը 1xBet-ում։

Խաղացողները կարող են բախվել այնպիսի իրավիճակների, երբ կորցրել են հեռախոսը և հնարավորություն չունեն վերականգնելու SIM քարտը, կամ փոխել են իրենց հեռախոսահամարը։ Այս դեպքում խաղացողը պետք է փոխի իր հեռախոսահամարը 1xBet-ում։ Այլապես կարող են խնդիրներ առաջանալ գումարային փոխանցումների ժամանակ (հաստատման ծածկագիրն ուղարկվում է SMS-ով), կամ հնարավոր չի լինի վերականգնել օգտահաշիվը օգտանունը գաղտնաբառը մոռանալու դեպքում։

Как добавить номер на 1xBet

1xBet-ում հեռախոսահամարը փոխելու համար կա երկու եղանակ․

  • Անձնական էջի միջոցով։ Այս դեպքում օգտատերը պետք է մուտք գործի կայք և մտնի «Անվտանգություն» բաժինը։ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «Կցել հեռախոսահամար»՝ նոր տվյալները ներկայացնելու համար։ Հեռախոսահամարի մուտքագրումից հետո հին հեռախոսահամարին ուղարկվում է ծածկագրով SMS (գործողությունը հաստատելու համար)։ Եթե խաղացողը հասանելիություն չունի այդ համարին, ապա պետք է օգտվել հաջորդ մեթոդից։
  • Սպասարկման ծառայության միջոցով։ Խաղացողը պետք է դիմի 1xBet-ի սպասարկման ծառայությանը։ Դա կարելի է անել էլ․ փոստի միջոցով, որը կարելի է գտնել «Կոնտակտներ» էջում։ Խաղացողը կարող է նաև զանգահարել կոնտակտներում նշված հեռախոսահամարով։ Իրավիճակը ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչները կպահանջեն հաստատում, որ հեռախոսահամարը գրանցված է օգտատիրոջ անունով, ինչպես նաև խաղացողի լուսանկարը՝ անձնագիրը ձեռքին։ Բացի այդ, անհրաժեշտ է նշել կայքում գրանցվելու ամսաթիվը, խաղային հաշվեհամարը, հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու մեթոդները։ Ինքնության բարեհաջող հաստատման դեպքում խաղացողի պահանջով տվյալները կփոխվեն 2 օրվա ընթացքում։

Եթե չի հաջողվում ինքնությունը հաստատել, խաղացողին ոչինչ չի մնում անել, քան նոր օգտահաշիվ բացելը։ Այդ դեպքում խնդրում ենք նախօրոք գրել սպասարկման ծառայությանը, որպեսզի տեղեկացնեք մյուս օգտահաշվի արգելափակման մասին։ Հակառակ դեպքում, կրկնակի գրանցման պատճառով խաղացողի օգտահաշիվը կջնջվի։

Ինչպե՞ս հեռացնել հեռախոսահամարը 1xBet-ից։

Եթե խաղացողը որոշել է, որ այլևս չի ցանկանում SMS ստանալ բուքմեյքերից, կարելի է փորձել հեռացնել հեռախոսահամարը։ 1xBet-ում հեռախոսահամարը ինքնուրույն հեռացնել չի հաջողվի։ Խաղացողը պետք է գրի սպասարկման ծառայությանը գործող եղանակներից մեկով։

Ըստ տեղեկատվության, որը կարելի է գտնել ֆորումներում, տեխ․ սպասարմանը դիմելը միշտ չէ, որ օգնում է լուծել խնդիրը։ Ընկերության ներկայացուցիչները այնքան էլ շահագրգռված չեն այս խնդիրներով զբաղվելու, ինչի համար հղում են անում անվտանգության քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, որոշ համառ օգտատերերի հաջողվում է լուծել 1xBet-ում հեռախոսահամարը հեռացնելու խնդիրն իրենց օգտին։

Բուքմեյքերի կայքից հեռախոսահամարը ջնջելու այլընտրանքային տարբերակ կարող է լինել օգտահաշվի սառեցումը։ Որոշ ժամանակ անց օգտահաշիվը կարելի է ջնջել՝ խաղացողի անձնական տվյալների հետ մեկտեղ։

Как поменять номер телефона

Լրացուցիչ հարցեր 1xBet-ում հեռախոսահամարի մասին։


Կարդացեք նաև