Ինչպե՞ս իդեալական խաղադրույք անել։ Մաս 2
Ի՞նչ է անվճար խաղադրույքը։
Բուքմեյքերները հաճախ առաջարկում են սկսնակներին փորձել իրենց ուժերը սպորտային բեթինգում անվճար խաղադրույքներով կամ անվճար ֆրիբեթերով: Սա իրենից ներկայացնում է գումար, որը բուքմեյքերական ընկերությունը տրամադրում է խաղացողի հատուկ հաշվին: Այն կարող է օգտագործվել որպես գովազդային առաջարկի մաս՝ կայքի բոլոր կամ որոշ իրադարձությունների համար:
Որպես կանոն, անվճար խաղադրույքները ներառված են ողջույնի բոնուսում կամ տրամադրվում են բուքմեյքերական այլ ակցիաներում: Ուստի խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ընտրված բուքմեյքերական գրասենյակի պորտալում ներկայացվող առաջարկներին:
Ո՞րն է անվճար խաղադրույքի առավելությունը: Խաղացողը հնարավորություն է ստանում փորձել կոնկրետ բուքմեյքերական ընկերությունը և, միևնույն ժամանակ, ստանալ լավ շահույթ: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ անվճար խաղադրույքից ստացված շահումները պետք է խաղարկվեն ակցիայի պայմաններում նկարագրված կանոնների համաձայն: Հետևաբար, եթե որևէ բողոք ունեք բուքմեյքերական գրասենյակից, ապա անվճար խաղադրույք կատարելուց հետո կարող եք փորձել հանել ձեր գումարը և հետագայում չօգտվել դրա ծառայությունից։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախքան բուքմեյքերական ընկերության կայքում գրանցվելը խորհուրդ ենք տալիս ծանոթանալ անվճար խաղադրույք ստանալու և այն խաղարկելու հնարավորություններին: Երբեմն սա ամենևին էլ հեշտ ընթացակարգ չէ:
Բոնուսային առաջարկներ բուքմեյքերներից։
Բուքմեյքերները փորձում են ներգրավել նոր խաղացողների և պահել մշտական օգտատերերին ակցիաների և հատուկ առաջարկների միջոցով: Դրան նպաստում է առցանց խաղադրույքների շուկայում անընդհատ աճող մրցակցությունը: Ուստի խորհուրդ ենք տալիս բուքմեյքերական ընկերություն ընտրելիս և խաղադրույքներ կատարելիս ծանոթանալ բուքմեյքերական ընկերության բոնուսներին և ակցիաներին: Գովազդային առաջարկի պայմանների կատարման շնորհիվ խաղադրույք կատարողը կարող է ստանալ հաճելի բոնուս:
Այնուամենայնիվ, նախքան ակցիային մասնակցելը խաղացողը պետք է ուշադիր ծանոթանա պայմաններին: Արժե հիշել մի պարզ կանոն. բարձր բոնուսը չի նշանակում շահավետ բոնուս: Ամենակարևորը ստացված պարգևատրումը խաղարկելու պայմաններն են, որոնք կարող են բավականին բարդ լինել։ Սա արդեն քննարկել ենք նախորդ բաժնում:
Ամենակարևոր բոնուսը, որին պետք է ուշադրություն դարձնեք, գրանցման բոնուսն է: Օգտատերը կարող է սկսել իր խաղային ճանապարհորդությունը բավականին լավ մեկնարկային պարգևատրմամբ: Որպես կանոն, նոր կամ փոքր ընկերություններում այս բոնուսը բավականին բարձր է։ Հայտնի բուքմեյքերական ընկերություններում ողջույնի բոնուսի չափը գրեթե նույնն է՝ չնչին տարբերությամբ: Այնուամենայնիվ, բուքմեյքերների 99%-ն իր զինանոցում գրանցման դիմաց տրամադրվող պարգևներ ունի։
Լրացուցիչ առաջարկներ խաղացողների համար։
Հաջողությամբ Իդեալական խաղադրույք անելու համար՝ Դուք պետք է կողմնորոշվեք իրադարձության և գործակիցների հարցում: Սպորտային իրադարձությունը պետք է ընտրվի ըստ հետևյալ սկզբունքի. որքան լավ է ծանոթ օգտատերը սպորտաձևին և կոնկրետ հանդիպման մասնակիցներին, այնքան մեծ է արդյունքը ճիշտ հաշվարկելու հնարավորությունը։ Հետևաբար, խորհուրդ ենք տալիս սկսնակներին խաղադրույք անելու համար ընտրել հանդիպումներ թոփ սպորտաձևերում:
Այդուհանդերձ, որքան հայտնի է սպորտաձևը և լիգան, այնքան ակնհայտ ֆավորիտի հաղթանակի գործակիցները ցածր են։ Այն մասին, թե ինչպիսին են լինում գործակիցները, մենք արդեն խոսել ենք առանձին հոդվածում։ Կցանանայինք նշել միայն, որ լավագույն գործակիցները գտնելու համար անհրաժեշտ է ծանոթանալ մի քանի բուքմեյքերական ընկերությունների առաջարկներին։ Կարելի է նաև փնտրել սպորտային իրադարձությունների հարմար ակցիաներ՝ շահումի չափը մեծացնելու համար։
Եվ վերջապես, բուքմեյքերական գրասենյակների մշտական օգտատերերի խորհուրդը՝ իդեալական սպորտային խաղադրույքը հաղթական խաղադրույքն է:
Շնորհակալություն ենք հայտնում «Խաղադրույքների դպրոց»-ի առաջին մակարդակի վերջին նյութին ծանոթանալու համար։ Հրավիրում ենք բոլորին հաջորդ մակարդակ։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…