Menu

Ինչպե՞ս է վստահությունն ազդում սպորտային խաղադրույքների վրա:

Уверенность в ставках
Ո՞րն է հաջողակ մարդկանց գաղտնիքը: Շատերն են տալիս այս հարցը՝ փորձելով բացահայտել լավագույն գործարարների, արվեստագետների, քաղաքական գործիչների ու խաղացողների գաղտնիքները։ Այս հարցի պատասխանն է՝ վստահությունը։ Խաղացողների վստահության թեման ընտրել ենք որպես ներածական դաս, որպեսզի սկսնակները նույնպես կարողանան վստահ սպորտային խաղադրույքներ անել։

Գործարար vs. բուքմեյքերական ընկերություն

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը իր ապրանքների և ծառայությունների Virgin ապրանքանիշով համարվում է աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը։ Ինչո՞ւ։ Աշխարհի մասին իր արտասովոր տեսլականի և իր արածի հանդեպ ունեցած անշեջ կրքի շնորհիվ: Մեկ այլ օրինակ է Ուորեն Բաֆեթը, ով վաստակել է բոլոր ժամանակների լավագույն ներդրողներից մեկի կոչումը: Շնորհիվ իր ինտելեկտի և մանրուքների նկատմամբ ուշադրության՝ Ուորենը տարեկան մոտ 25% շահույթ է ստանում։ Էլ ո՞վ կարող է պարծենալ նման արդյունքով։

Աշխատանքի հանդեպ կիրքը, ինտելեկտը և ուշադրությունը եզակի հատկություններ չեն մոլորակի վրա: Բոլոր մարդիկ որոշ չափով օժտված են այս հատկանիշներով, բայց չեն զարգացնում դրանք իրենց նպատակներին հասնելու համար: Երկրի բնակիչների ճնշող մեծամասնությունը վախենում և նույնիսկ ամաչում է մտածել, որ կկարողանա կրկնօրինակել հաջողակ անհատականություններին կամ գնալ իր սեփական ճանապարհով։

Այս մոտեցումը սխալ է։ Փոխարենը, Դուք պետք է անկեղծորեն հավատաք, որ կարող եք գոնե կրկնել Ձեր կուռքի հաջողությունը՝ կրկնօրինակելով նրա մտածելակերպը և մեթոդաբանությունը: Շատ հավանական է, որ Դուք չեք վաստակի միլիարդ դոլար: Սակայն սա չի նշանակում, որ չեք կարողանա հաջողության հասնել՝ ստանալով բավականին մեծ դրամանական միջոցներ գործունեության այս տեսակից։

Վերոհիշյալ օրինակները կարող են օգտագործվել «ինքնավստահության» սկզբունքն ամրապնդելու համար։ Այն կառուցված է հետևյալ բաղադրիչների հիման վրա.

  • Ինքնավստահություն։
  • Ապագայի տեսլական։
  • Սեր դեպի այն ամենը, ինչ անում եք։
  • Կենտրոնացում նպատակի վրա։
  • Մտավոր գործունեություն։

Եթե ​​ուշադիր նայեք հաջողակ խաղացողներին, ապա կտեսնենք, որ նրանք ունեն նույն հատկանիշները, ինչ աշխարհի ամենահաջողակ գործարարները: Նրանք ոչնչով չեն տարբերվում նրանցից, բացի շահույթ ստանալու՝ իրենց ընտրած ճանապարհից։ Եվ եթե նայեք ինքներդ Ձեզ հայելու մեջ, ապա կտեսնեք նաև այն հատկությունները, որոնք թույլ են տալիս ճիշտ կանխատեսել իրադարձությունները և շահումներ ստանալ խաղադրույքներում։

Խաղացող չեն ծնվում, խաղացող դառնում են։

Երիտասարդ տարիքում մեզանից յուրաքանչյուրը կազմում է իր կյանքի նպատակների ցանկը, որոնց ձգտում է հասնել: Այնուամենայնիվ, շատ մարդիկ չեն գնում դեպի իրենց երազանքները: Խնդիրը թաքնված է առաջին անհաջողություններում, որոնք հանդիպում են մեզ մեր նպատակին հասնելու ճանապարհին։ Անհաջողությունից հետո ոչ բոլորն են պատրաստ առաջ շարժվել․ շատերը պարզապես հանձնվում են․․․ Այնուամենայնիվ, ինչպես Լաո Ցզին է ասել՝ «Նույնիսկ հազար լի ուղին սկսվում է առաջին քայլից»: Ուստի նպատակին հասնելու համար արժե փորձել նոր ուղիներ և, ի վերջո, վայելել արդյունքը։

Սպորտային խաղադրույքները բացառություն չեն վերը նշված կանոնից: Ոչ ոք հաջողակ խաղացող չի դարձել մեկ գիշերվա ընթացքում։ Բայց պրոֆեսիոնալ խաղացողների գոյությունը վառ ապացույցն է այն բանի, որ կարելի է հաջողության հասնել խաղադրույքների շնորհիվ: Հիշեք, որ խաղացող չեն ծնվում, այլ դառնում են: Տեսության և պրակտիկայի շնորհիվ Դուք ևս կարող եք հասնել ցանկալի արդյունքի։

Ի՞նչն է ազդում խաղադրույքներ անելու գործում խաղացողի վստահության վրա։

Վստահությունը խաղադրույքներ անելու գործում կարևոր դեր է խաղում սպորտային բեթինգում ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ինքնավստահ խաղացող դառնալու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ երկու խորհուրդներին․

  • Խաղադրույքներ անելը բիզնես է։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան հաճելի ժամանակ անցկացնելը՝ զբաղվելով սիրելի հոբիով կամ հաճելի աշխատանքով։ Միայն այն գործունեությունը, որը նաև գումար է բերում։ Այսպիսի գործունեության տեսակ է սպորտային բեթինգը։
  • Յուրաքանչյուր խաղադրույք ներդրում է ինքդ քո մեջ։ Սպորտային խաղադրույքներ անելով՝ խաղացողը ծախսում է իր ժամանակը։ Նա կարող էր այս ժամանակն օգտագործել գրքեր կարդալու, սպորտով զբաղվելու կամ այլ աշխատանքի վրա։ Այդ պատճառով խաղադրույքները պահանջում են և՛ ժամանակ, և՛ ներդրումներ, որոնք անպայման պետք է արդյունք տան։

Այս սկզբունքները գիտակցելուց հետո խաղադրույքների նկատմամբ Ձեր մոտեցումը կփոխվի։

Մի մտեք առնետավազքի մեջ, գտեք ձեր սեփական ճանապարհը։

Մենք չենք ասում, որ խաղադրույքների աշխարհում հաջողությունը հենց այնպես գալիս է, և ոչինչ անելու կարիք չկա։ Հաջողությունը՝ լինի դա խաղադրույքների, թե մեկ այլ ոլորտում, խաղացողի կողմից ջանքերի գործադրում է պահանջում։ Այնուամենայնիվ, անցումը սկսնակի կարգավիճակից պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակի կփոխհատուցի բոլոր ջանքերը։ Նման ցատկ կարող է անել յուրաքանչյուր խաղացող, ով չի հանձնվում և համառորեն շարժվում է դեպի իր նպատակը։

Շատ սկսնակներ կենտրոնանում են մանրուքների վրա՝ վախենալով անցնել հաջորդ մակարդակ: Նրանք խրվում են այսպես կոչված «առնետավազքի» մեջ, ինչն արգելակում է նրանց ճանապարհը։ Այնուամենայնիվ, ինքնավստահությունը, հմտություններ ձեռք բերելու վրա ժամանակ ներդնելը, փորձ ձեռք բերելը հնարավորություն են տալիս հաջողության հասնելու:

Չարժե տրվել խաղադրույքների մասին ընդհանուր կարծիքին, չարժե հավատալ բոլոր խորհուրդներին: Դուք պետք է սովորեք փորձարկել և փորձել Ձեր սեփական որոշումները: Վերցնենք, օրինակ, Ուորեն Բաֆեթին, ով շատ հաջողակ է իր ներդրումներում։ Իհարկե, նա ունի բացառիկ միտք ու տաղանդ։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր խելացի մարդիկ են այդքան հաջողակ: Նրա գլխավոր գաղտնիքն այն է, որ նա չի վախեցել և հավատացել է ինքն իրեն։

Անհրաժեշտ է անել առաջին քայլը։

Այս նյութում մենք չենք խոսում հաջողության կամ անհաջողության մասին։ Մենք խոսում ենք ինքնավստահության և բնավորության այս հատկանիշն անհրաժեշտության դեպքում ամրապնդելու մասին։

Դուք մեկ կյանք եք ապրում, այնպես որ, չպետք է թույլ տաք որևէ մեկին կամ որևէ բանի խանգարել Ձեր երազանքներին: Եթե ​​որոշել եք ուժերը փորձել սպորտային խաղադրույքներում, ուրեմն դա Ձեր ընտրությունն է: Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել ձեր հաջողությունը։ Այնուամենայնիվ, ճիշտ ինքնակրթության և կարգապահության դուք կարող եք հասնել Ձեր ցանկալի նպատակներին: Այս հարցում Ձեզ կօգնի մեր խաղադրույքների դպրոցը, մասնավորապես՝ 1-ին մակարդակի, 2-րդ մակարդակի կամ 3-րդ մակարդակի դասերը։

Դեպի սպորտային խաղադրույքների աշխարհ Ձեր ուղին սկսելու համար Ձեզ հարկավոր չէ թողնել աշխատանքը և օրերով զբաղվել միայն սպորտային խաղադրույքներով: Բավական է ազատ ժամանակ սկսել խաղադրույքներ անել և սկսել փորձ ձեռք բերել։ Դուք պետք է օգտագործեք հաղթանակներն ու կորուստները Ձեր մակարդակը բարձրացնելու համար: Իսկ սովորական աշխատանքից դեպի բեթինգ աստիճանական անցման մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ սովորեք խաղադրույքներով վաստակել ավելին, քան ծախսել եք դրանց վրա։

Շատ սկսնակներ վախենում են առաջին քայլն անել խաղադրույքների ոլորտում: Այս ընթերցողների համար մենք ունենք մի հրաշալի խորհուրդ՝ «Ավելի լավ է փորձել և ձախողել, քան ընդհանրապես չփորձել»։ Եթե ​​չփորձեք, երբեք չեք հասկանա՝ արդյոք սպորտային խաղադրույքները Ձերն են, թե ոչ: Ամեն ինչ շա՛տ պարզ է։

Եվ, վերջապես, հաջողությունը, ցանկալի կենսակերպը, ձեռքբերումներն ու պարգևները հասանելի են այս մոլորակի յուրաքանչյուր մարդու։ Որոշ նպատակներ կարող են դժվար լինել, բայց ինքնավստահությունն այն շարժիչն է, որը կօգնի Ձեզ ավելի մոտենալ Ձեր նպատակներին: Սա վերաբերում է ոչ միայն սպորտային խաղադրույքներին, այլև մարդու բոլոր նպատակներին ու կյանքի տարբեր իրավիճակներին։

Ինչու՞ երազաել պրոֆեսիոնալ խաղացողի կարիերայի մասին։ Արե՛ք առաջին քայլը և անցեք սկսնակ խաղացողից դեպի փորձառու խաղացող տանող ճանապարհը։ Մենք Ձեզ կօգնենք այդ հարցում։


melbet Portugal

Կարդացեք նաև