Menu

Խաղադրույքների ցանկը 1xBet-ում: Ցանկերի տեսակներ և խաղադրույքների բազմազանություն

1хБет линия ставок
Յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն ունի իր առավելությունները, որոնք առանձնացնում են այն հարյուրավոր մրցակիցներից։ 1xBet-ի գլխավոր առավելությունն, անխոս, խաղադրույքների ցանկն է։ Իհարկե, բուքմեյքերական ընկերության մասին ակնարկում մենք գրել ենք տասնյակ առավելությունների մասին։ Սակայն 1xBet-ի խաղադրույքների ցանկն իսկապես ընկերության ամենամեծ հաղթաթղթերից մեկն է։ Այն մասին, թե ինչ տեսք ունի խաղադրույքների ցանկը, ինչպիսի տարբերակներ է ներառում և ինչով կհետաքրքրի օգտատերերին, կխոսենք այս հոդվածում։

1xBet-ի խաղադրույքների ցանկ: Խաղադրույքների բազմազանություն։

Ցանկը կամ խաղադրույքների ցանկը նշանակում է իրադարձությունների քանակը, որոնք առաջարկում է բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքների համար։ Բոլոր իրադարձությունները, որոնք հասանելի են գլխավոր ընտրացանկում կամ էկրանի հիմնական հատվածում, պայմանականորեն կոչվում են հիմնական ցանկ, իսկ մյուսները՝ լրացուցիչ։ Եթե այս սկզբունքով նայենք 1xBet ընկերության առաջարկներին, ապա հիմնական իրադարձություններ կհամարվեն այն իրադարձությունները, որոնք ներառված են «ԹՈՓ», «ԹՈՓ առաջնություններ» և «ԹՈՓ խաղեր» բաժիններում (էկրանի աջ մասում), էկրանի կենտրոնական հատվածում և գլխավոր ընտրացանկի կետերում։ Ցանկի մյուս խաղերին կարելի է ծանոթանալ 1xBet-ում՝ օգտվելով ենթամենյուից և կողային վիջեթներից։

1xBet-ի խաղադրույքների ցանկում իրադարձությունների ընդհանուր թիվը կախված է սեզոնից։ Այդուհանդերձ, խաղերի օրական թիվը գերազանցում է 5 հազարը։ Իրադարձությունների մեծ մասը թոփ խաղեր են, օրինակ՝ ֆուտբոլ, բասկետբոլ, կիբերսպորտ և այլն։ Ընկերությունն, այնուամենայնիվ, առաջարկում է 40-ից ավելի սպորտաձևեր։ Օգտատերերը կարող են գտնել հետաքրքիր խաղեր, այդ թվում՝ ոչ այնքան տարածված առաջնություններից։

Բացի խաղադրույքների ցանկում սպորտաձևերի մեծ թվից, 1xBet ընկերությունը կարող է նաև պարծենալ խաղադրույքերի բազմազանությամբ։ Խաղադրույքների բազմազանություն ասելով՝ պետք է հասկանալ խաղադրույքների բոլոր տեսակները, որոնք կարելի է անել իրադարձության վրա։ Բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է ինչպես խաղադրույքների հիմնական տեսակներ, այնպես էլ լրացուցիչ ելքեր, օրինակ՝ ով կխփի առաջին/վերջին գոլը, քանի հարված կլինի դարպասին, որքան կլինի դեղին քարտերի թիվը և այլն։ Խաղադույքների տասնյակ տարատեսակները թույլ են տալիս փորձառու խաղացողներին բարդ կոմբինացիաներ կազմել և ավելի մեծ շահումներ ունենալ խաղադրույքից։

Խաղադրույքների ցանկերի տեսակները 1xBet-ում։

1xBet պորտալում խաղացողները կարող են գտնել խաղադրույքների ցանկերի մի քանի տարբերակներ։ Սպորտային իրադարձությունների ավանդական ներկայացումից բացի, խաղացողներին կարող են հետաքրքրել նաև հետևյալ տարբերակների ձևաչափը․

  • Օրվա խաղ։ 1xBet բուքմեյքերական ընկերությունը խաղացողների համար ընտրում է խաղ, որի վրա կարելի է անել խաղադրույք՝ սկսած 10 դոլարից կամ համարժեք գումարից՝ այլ արժույթով։ Խաղացողը պետք է կանխատեսի խաղի ճշգրիտ հաշիվը։ Հաղթանակի դեպքում խաղացողը ստանում է դրամական պարգևատրում և 10 անվճար պտույթ սլոթերում։ Պտույտները պետք է օգտագործվեն՝ ըստ բուքմեյքերական ընկերության կանոնների։
  • Խաղադրույք արա ձերոնց վրա։ Էջում կան բուքմեյքերական ընկերության ցանկում ընդգրկված բոլոր այն սպորտային իրադարձությունները, որոնք անց են կացվում խաղացողի բնակության երկրում։ Երկրի ընտրությունը հիմնվում է խաղացողի անձնական քարտում նշված տվյալների վրա։
  • Խաղադրույքների կոնստրուկտոր։ Այստեղ խաղացողները կարող են ստեղծել իրենց այլըտրանքային խաղերը թիմերի միջև, որոնց միջև խաղերի հավանականությունը շատ փոքր է։ Բավական է ընտրել մրցակիցներին հասանելի առաջնություններից, և 1xBet բուքմեյքերական ընկերությունը կհաշվի նրացն միջև մրցության գործակիցները։ Կոնստրուկտորը կհետաքրքրի այն օգտատերերին, ովքեր սիրում են փորձարկումներ անել։
  • Առաջնությունների արդյուքներ։ Այստեղ խաղացողներին սպասվում են հեղինակավոր ֆուտբոլային առաջնություններ։ Խաղացողի առաջադրանքն է գուշակել յուրաքանչյուր խաղի հաղթողին և ստանալ մեծ շահումներ։
  • Խաղադրույքներ UFC-ի վրա։ Էջում հավաքված են խառը մենամարտեր։ Մենամարտերի և բռցքամարտիկների փնտրման համար հարմարավետ ինտերֆեյսը թույլ է տալիս արագ որևէ իրադարձություն ընտրել և խաղադրույք անել։
  • Խաղադրույքներ քաղաքականության վրա։ Այստեղ օգտատերերը կարող են կանխատեսել այս կամ այլ քաղաքական իրադարձության ելքերը՝ նախագահի, խորհրդարանի, քաղաքապետի ընտրություններ և այլն։

1хБет конструктор ставок

1xBet բուքմեյքերական ընկերությունը տեղում չի կանգնում և անընդհատ ընդլայնում է իր կայքի գործառույթները՝ խաղադրույքների ցանկերի տարբերակների հետ մեկտեղ։ Հետևաբար, կայքում կարող են հայտնվել խաղադրույքների ցանկերի նոր ձևաչափերի էջեր։

1xBet-ի խաղադրույքների ցանկի իրադարձությունները։

Ինչպես ավելի վաղ նշվեց, խաղացողներին սպասում են ավելի քան 5 հազար իրադարձություններ՝ սկսած ֆուտբոլային, վերջացրած ֆինանսական խաղադրույքներով։ Այսպիսի առաջարկի շնորհիվ 1xBet-ն անտարբեր չի թողնի նույնիսկ ամենափորձառու խաղացողներին։ Քանի որ ընկերությունը ակտիվորեն զարգացնում է խաղադրույքների իր ցանկը, կայքում մշտապես հայտնվում են խաղադրույքների նոր բաժիններ։ Ստորև ներկայացնում ենք այն խաղադրույքների ցուցակը, որոնք հասանելի են 1xbet.com պորտալում հոդվածը գրելու պահին․

  • Սպորտային խաղադրույքներ։ Օգտատերերին սպասում է 40+ սպորտաձև՝ հայտնի (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) և ոչ այնքան հայտնի (գելական ֆուտբոլ, դարթս, կրիկետ և այլն)։
  • Կիբերսպորտային խաղադրույքներ։ Խաղացողները կարող են մրցումներ գտնել լավագույն կիբերսպորտային հավաքականների միջև բոլոր տարածված սպորտաձևերից։ Կայքում հասանելի են իրադարձություններ այնպիսի սիրված խաղերից, ինչպիսիք են CS:GO, Dota 2, League of Legends և այլն։
  • Վիճակախաղեր։ Գործում է վիճակախաղերի մեծ ընտրություն աշխարհի տարբեր անկյուններից։ Կարելի է գնել եվրոպական, ամերիկյան և ասիական երկրների վիճակախաղերի տոմսեր։
  • Ֆինանսական խաղադրույքներ։ Այն խաղացողները, որոնք հետևում են տնտեսական իրադարձություններին, կարող են լրացուցիչ շահումներ ստանալ՝ խաղադրույքներ անելով ըստ տնտեսական ցուցանիշների։ Իրադարձությունների ընտրությունը մեծ չէ, սակայն այս բաժինը բավականին հետաքրքիր է։
  • ТОТО։ Սպորտային տոտալիզատորների տարբեր տեսակներ։ Խաղարդրույքներ ֆուտբոլում, հոկեյում, բասկետբոլում, կիբերսպորտում՝ շատ հետաքրքիր ելքերով։

1xBet-ի իրադարձությունների ցանկը կարելի է գտնել՝ գլխավոր էջից անցնելով գլխավոր ընտրացանկի համապատասխան բաժիններ։


Կարդացեք նաև