Ի՞նչ սպորտաձևերի վրա կարելի է խաղադրույքներ անել
- Սպորտաձևեր, որոնցում կարելի է խաղադրույքներ անել։
- Ստացիոնար և առցանց բուքմեյքերներ:
- Ո՞ր սպորտաձևերում արժե խաղադրույքներ անել։
Սպորտաձևեր, որոնցում կարելի է խաղադրույքներ անել։
Այսօր բուքմեյքերները, որոնք աշխատում են վերգետնյա գրասենյակների ցանցով կամ ծառայություններ են մատուցում առցանց, խաղադրույքներ են ընդունում բոլոր սպորտաձևերի վրա։ Նրանց առաջարկած իրադարձությունների ցանկը (բոլոր սպորտաձևերի ամբողջությունը, որոնց վրա կարելի է խաղադրույքներ անել) կախված է բուքմեյքերական ընկերության «առաջադիմությունից» և շուկայում նրա որդեգրած ռազմավարություններից։ Որպես կանոն, խաղացողներին առաջարկվում է ավելի քան թճ սպորտաձև։ Կան նաև այնպիսի բուքմեյքերական ընկերություններ, որոնք առաջարկում են 40+ սպորտաձևեր։
Առցանց բուքմեյքերների առաջարկած իրադարձությունների ցանկը ներառում է ավելի շատ սպորտաձևեր, քան ներկայացնում են ստացիոնար հաստատությունները։ Ինտերնետային հաստատությունները, բացի հայտնի սպորտաձևերից (ֆուտբոլ, թենիս, հոկել և այլն), առաջարկում են նաև այնպիսի սպորտաևեր, որոնք նոր են սկսել սիրվել (բոբսլեյ, սքվոշ, թրոթինգ և այլն)։ Բացի այդ, օգտատերերը կարող են գտնել նաև կիբերսպորտային իրադարձություններ։ Կիբերառաջնությունների խաղերի վրա արվող խաղադրույքները արագ տարածվում են և գրավում ավելի ու ավելի շատ խաղացողների։
Ստացիոնար և առցանց բուքմեյքերներ:
2020 թվականին խաղային պորտալներում խաղադրույքների ծավալը խաղային պորտալներում գերազանցել է վերգետնյա կետերում ընդունված խաղադրույքներից։ Սա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի տարածմամբ և ստացիոնար խաղային հաստատություններ այցելելու արգելքով։ Բացի այդ, առցանց բուքմեյքերները հնարավորություն են տալիս օրը 24 ժամ, տարին 365 օր խաղադրույքներ անելու։ Ինչ սպորտաձև էլ հետաքրքրի խաղացողներին, ցանցում միշտ կարելի է գտնել այնպիսի բուքմեյքերի, որն առաջարկում է այդ սպորտաձևի իրադարձություններ։ Խաղադրույքներ անելու մասին ավելի մանրամասն կխոսենք առանձին հոդվածում։
Ո՞ր սպորտաձևերում արժե խաղադրույքներ անել։
Առաջին շահումների էյֆորիան անցնելու հետո նոր խաղացողները հարց են տալիս․ «Ո՞ր սպորտաձևերում արժե խաղադրույքներ անել»։ Մասնագետները միաձայն պատասխանում են․ «Այն սպորտաձևերում, որոնք շահույթ են բերում»։
Բուքմեյքերի կայքում իրադարձությունների հսկայական թվի պատճառով սկսնակների մոտ կարող է գլխապտույտ առաջանալ։ Այդ պատճառով արժե հետևել մի քանի պարզ կանոնների․
- Ավելի լավ է խաղադրույքներ անել այնպիսի սպորտաձևերում, որոնք հետաքրքրում են խաղացողներին։ Այդ դեպքում նրանք վստահ կլինեն իրենց ուժերին, իսկ սպորտաձևի մասին ունեցած գիտելիքները կօգնեն ճիշտ կանխատեսում անել։
- Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ընտրված սպորտաձևի տարածվածությանը։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլը ավելի շատ մարդկանց է հետաքրքրում, քան, օրինակ, վոյելբոլը։ Հետևաբար կան ավելի շատ ֆուտբոլային իրադարձություններ, իսկ գործակիցները բոլոր ընկերությունների մոտ ավելի ցածր են։ Ավելի քիչ տարածված սպորտաձևերում կարելի է գտնել ավելի գրավիչ գործակիցներ։
Սպորտաձևերի տարածվածության մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար մենք տվյալներ ենք վերցրել Statista ծառայությունից։ 2019 թվականի դրությամբ ամենաշատ խաղադրույքներն արվել են հետևյալ սպորտաձևերի վրա․
- Ֆուտբոլ – 38%։
- Թենիս – 25%։
- Հոկեյ – 10%։
- Բասկետբոլ – 8%։
- Վոլեյբոլ – 5%։
- Սեղանի թենիս – 5%։
- Այլ սպորտաձևեր – 9%։
Բուքմեյքերները նույնպես առաջնորդվում են այսպիսի տվյալներով, քանի որ իրադարձությունների թիվն ուղիղ համեմատական է սպորտաձևի տարածվածությանը։ Բացի այդ, խաղադրույքներ կարելի է անել թոփ առաջնություններում, իսկ ոչ այնքան հայտնի լիգաներում՝ հազվադեպ։ Որպես կանոն, տեղական առաջնությունների իրադարձությունները կարելի է փնտրել մեծ և հայտնի բուքմեյքերական ընկերությունների առաջարկներում։ Դրանց մասին տեղեկատվություն կարելի է ստանալ մեր կայքում։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…