Menu

Ինչու՞ չի հաջողվում գումար հանել 1xBet-ից։

Способы оплаты 1хБет
1xBet բուքեյքերական ընկերությունը խաղացողների առաջարկում է հարմարավետ ծառայություն՝ խաղային հաշվից դրամական միջոցները անձնական հաշվին փոխանցելու համար։ Գործող վճարային մեթոդների թիվը կախված է խաղացողի բնակության երկրից և հաճախ գերազանցում է 30-ը։ Այն մասին, թե ինչպիսին են այդ վճարային ծառայությունները և ինչպես գումար հանել 1xBet-ից՝ մենք խոսել ենք նախորդ հոդվածում։ Ընդ որում, ոչ միշտ է գումարի փոխանցման հայտը հաջողությամբ ավարտվում։ Եթե Ձեզ մոտ չի հաջողվում գումար հանել 1xBet-ի հաշվից, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ այս հոդվածը։

Ինչու՞ չի կարելի գումար հանել 1xBet-ից։

Օգտահաշիվ ստեղծելու ժամանակ ավտոմատ կերպով խաղացողները համաձայնում են 1xBet բուքմեյքերական ընկերության ծառայություններից օգտվելու պայմաններին։ Սակայն քչերն են կարդում կանոնները, որոնք կարելի է գտնել բուքմեյքերական ընկերության կայքում։ Այդ պատճառով էլ փոխանցումների ժամանակ խնդիրների առաջացումն անելանելի դրության մեջ է դնում խաղացողներին, թեև բոլոր դեպքերը, որոնք կարող են պատճառ հանդիսանալ հաշվից դրամական միջոցները դուրս բերելու հայտի մերժման, բերված են փաստաթղթում։

Հիմնական սխալները, որոնք խանգարում են 1xBet-ի հաշվից գումար հանելուն, ներառում են․

  • Չվերիֆիկացված անձնական էջ. Մեր հոդվածում, որտեղ պատմում ենք 1xBet-ի կայքում գրացման գործընթացի մասին, մենք արդեն խոսել ենք ինքնության ստուգման ամբողջական գործընթացով անցնելու անհրաժեշտության մասին։ Խաղային համայնքի համընդհանուր կանոնների համաձայն՝ խաղացողները պետք է լինեն չափահաս։ Բուքմեյքերական ընկերությունը նաև ստուգում է օգտատերերի մյուս տվյալները՝ նրանց իր ծառայությունները մատուցելու համար։ Հետևաբար, վերիֆիկացիայի համար պահանջվում է հեռախոսահամար և որևէ փաստաթուղթ (անձնագիր, օտարերկրյա անձնագիր, վարորդական իրավունք)։
  • Չխաղարկված կանխավճար/կանխավճարի մի մասըа։ Հաշիվը համալրելուց հետո խաղացողները պետք է օգտագործեն այն կայքում։ Դրա համար անհրաժեշտ է անել սպորտային/կիբերսպորտային խաղադրույքներ, որոնց գործակիցները 1,10-ից բարձր են, կամ էլ խաղարկել գումարը ցանկացած խաղում։ Հաղթելուց հետո խաղարկված գումարը կարելի է հանել հաշվից։
  • Չխաղարկված բոնուսային միջոցներ։ Իրավիճակը նման է նախորդ խնդրին։ Բոնուսային միջոցները հիմնական հաշվին ստանալու համար՝ անհրաժեշտ է դրանք խաղարկել։ Բոնուսային միջոցները հաշվից հանելու սխեմային մանրամասն կարելի է ծանոթանալ ակցիայի էջում։
  • Դրամական միջոցների դուրսբերման սահմանաչափի խախտում։ Եթե օգտատերը նշել է գումարի այնպիսի չափ, որը գերազանցում է ընտրված վճարային մեթոդի թույլատրելի արժեքը, ապա փոխանցումը տեղի չի ունենա։ Բացի այդ, բուքմեյքերական ընկերությունը՝ 1xBet-ը, նույնպես կարող է կոնկրետ խաղացողի համար գումարի դուրսբերման ներքին սահամանաչափեր սահմանել։ Այս իրավիճակն առաջանում է՝ որպես նախազգուշական պատիժ խաղադրույքներում և խաղերում մանր խաբեությունների համար։
  • Դրամական միջոցները մեկ հաշվի փոխանցելու պայմանի խախտում։ Խաղացողներին խաբեություններից զերծ պահելու համար՝ բուքմեյքերական ընկերությունը հնարավորություն է տալիս գումարային միջոցները ուղարկել միայն այն հաշվին (վճարային ծառայություն), որից դրանց ստացվել են։ Եթե հաշվին ինչ-որ բան է պատահել, ապա անհրաժեշտ է կապ հաստատել սպասարկող ծառայության հետ և ներկայացնել առաջացած խնդրի ապացույց։
  • Կայքում և վճարային ծառայությունում խաղացողի տվյալների անհամապատասխանություն։ Փոխանցումն իրականացնելուց առաջ 1xBet ընկերությունը ստուգում է այն հաշվի տվյալները, որին պետք է ուղարկվեն դրամական միջոցները։ Եթե հայտնաբերվում են սխալներ անվան, ազգանվան, հեռախոսահամարի մեջ, ապա փոխանցումը տեղի չի ունենում։ Այդ պատճառով մուտքագրված բոլոր սխալները պետք է ուղղել ընկերության սպասարկման ծառայության միջոցով։
  • Խաղացողի օգտահաշվի արգելափակում։ Եթե խաղացողը սիստեմատիկ կերպով խախտել է բուքմեյքերական ընկերության կանոնները, նրա օգտահաշիվը սառեցվում է, իսկ վճարումները, որոնք ստուգման փուլում են, չեղարկվում են։ Այսպիսի իրավիճակի դեպքում խաղացողը զրկվում է իր դրամական միջոցները հետ ստանալու հնարավորությունից։
  • Տեխնիկական խնդիրներ բուքմեյքերական ընկերության կամ վճարային ծառայության կողմից։ Ոչ հաճախ, սակայն, այնուամենայնիվ, երբեմն բարդություններ կարող են առաջանալ նշված հաշվին գումար փոխանցելու գործընթացում։ Այդ դեպքում անհրաժեշտ է սպասել և նորից փորձել որոշ ժամանակ անց։

Եթե խաղացողին չի հաջողվում գումար հանել 1xBet-ից, պետք է ստուգել՝ արդյոք առկա է վերը նշված խնդիրներից որևէ մեկը։ Հաշվից գումարը հանելու անհնարինության այլ հիմնավոր պատճառներ չկան։ Նկարագրված խնդիրների մեծ մասը կարելի է լուծել ինքնուրույն, իսկ եթե չի ստացվում, ապա անհրաժեշտ է դիմել սպասարկման ծառայություն, որն աշխատում է շուրջօրյա։

Вывод средств 1хБет на карту

Որո՞նք են 1xBet-ից գումար հանելու հիմնական կանոնները։

Նախորդ բաժնում նկարագրելով այն իրավիճակները, որոնց ժամանակ խաղացողը չի կարող գումար հանել 1xBet-ի հաշվից, մենք մասամբ անդրադարձանք նաև բուքմեյքերական ընկերության օգտատերերի համար գործող հիմնական կանոններին։ Այնուամենայնիվ, որոշեցինք ավելի պատկերավոր դարձնելու համար դրանք առանձնացնել առանձին բաժնում։

Օգտատերերին խորհուրդ ենք տալիս հետևել այս կանոններին՝ դրամական միջոցները սեփական հաշվին ստանալու համար։

  • Անցնել ինքնության ստուգում և հաստատել չափահաս լինելու փաստը։
  • Դրամական միջոցները խաղարկել նախքան դրանք հաշվից հանելը։
  • Գումար փոխանցել ըստ հաստատված սահմանաչափի։
  • Օգտագործել միևնույն վճարային ծառայությունը՝ հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու համար։

Իր հերթին, 1xBet բուքմեյքերական ընկերությունը իրականացնում է փոխանցումները խաղացողների անձնական հաշվին՝ ըստ կանոնակարգի (1 րոպեից մինչև 7 օրվա ընթացքում) և նմանատիպ գործողությունների համար միջնորդավճար չի գանձում։

Որքա՞ն է կազմում առավելագույն գումարը, որ հնարավոր է հանել 1xBet-ի հաշվից։

Շատ խաղացողների հետաքրքրում է մի հարց․ «Որքա՞ն գումար կարելի է հանել 1xBet-ի հաշվից»։ Ցավող, պատասխանը միանշանակ չէ։ 1xBet-ի հաշվից դուրս բերվող գումարի առավելագույն չափը չի նշվում կայքում։ «Վճարումներ» բաժնում օգտատերերը կարող են տեսնել միայն տվյալներ այս կամ այն վճարային ծառայությունից օգտվելու համար նվազագույն գումարի մասին։ Սահմանաչափ, այնուամենայնիվ, կա։

Ֆորումներում և կայքերում եղած տեղեկատվության համաձայն՝ մեկ փոխանցման գումարը չպետք է գերազանցի 15 հազար ռուբլին*՝ վճարային համակարգերի դեպքում և 75 հազար ռուբլին*՝ քարտերի դեպքում։ Բացի այդ, 1xBet ընկերությունը կարող է մտցնել անհատական սահմանաչափեր՝ ընկերության կանոնները խախտելու համար։ Եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվում, օգտատերն իմանում է՝ ինչու չի կարելի գումար հանել կայքից։ Այս տեղեկատվությունը գտնվում է փոխանցումների պատմությունում։

*Կամ համարժեք գումար տեղական արժույթով։

Ինչպե՞ս չեղարկել 1xBet-ի հաշվից գումար դուրս բերելու հայտը։

Այն բանից հետո, երբ խաղացողը հաշվից գումար հանելու հայտ է լրացնում (նշում է փոխանցման գումարը և վճարման եղանակը), ֆինանսական բաժինը քննում է հայտը։ Գործողությունների մեծ մասն իրականացվում է ավտոմատ՝ առանց մարդու կողմից լրացուցիչ ստուգման։ Արհեստական ինտելեկտը կարող է ճանաչել սխալները և հայտնաբերել խախտում անողներին։ Այդ դեպքում գումարը վերադարձվում է խաղացողի հիմնական հաշվին կամ սառեցվում է մինչև առաջացած խնդրի լուծումը։

1хБет - вывод средств

Չնայած նրան, որ հաշվի տվյալներում տեղ գտած սխալներով վճարումները վերադարձվում են, շատ խաղացողների հետաքրքրում է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս չեղարկել 1xBet-ի հաշվից գումար դուրս բերելու հայտը»։ Որոշ իրավիճակներում օգտատերերը հանդիպում են հետաքրքիր խաղադրույքի և դեմ չեն լինի, եթե դրամական միջոցները վերադարձվեն՝ հնարավորություն տալով նոր խաղադրույքում բախտը փորձելու։ Այդ դեպքում խաղացողները պետք է կատարեն հետևյալ քայլերը․

  • Ավտորիզացվել և մտնել օգտատիրոջ անձնական էջ։
  • Մտնել «Հաշվից գումար հանել» բաժինը։
  • Սեղմել «Հաշվից գումար հանելու հայտեր» կոճակը և գտնել փոխանցումը։
  • Եթե հայտը «Ընթացքի մեջ» է, կարելի է սեղմել «Չեղարկել» կոճակը։ 10 րոպեի ընթացքում դրամական միջոցները կվերադարձվեն հաշվին։ Եթե նշված է «Փոխանցված», ապա խաղացողին մնում է միայն նորից համալրել հաշիվը։

Խաղացողը կարող է չեղարկել հաշվից գումար հանելու իր հայտերը՝ առանց 1xBet բուքմեյքերական ընկերության կողմից որևէ սահմանափակումների։


Կարդացեք նաև