Menu

Ինչու՞ չի աշխատում 1xBet-ի հավելվածը

Почему не работает приложение 1xBet
Արձագանքելով օգտատերերի պահանջներին՝ 1xBet բուքմեյքերական ընկերությունը թողարկել է մի քանի հավելվածներ՝ համակարգիչների և բջջային հեռախոսների համար։ Մենք արդեն պատմել ենք՝ որտեղ և ինչպես նեբեռնել 1xBet-ի հավելվածները խաղադրույքներ անելու համար։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ կարող են խնդիրներ ունենալ այս կամ այն պատճառով հավելվածի չաշխատելու կամ չգործարկվելու պատճառով։ Այս հոդվածում կուսումնասիրենք բոլոր հնարավոր խնդիրները հարթելու եղանակներն ու միջոցները։

Ինչու՞ չի աշխատում 1xBet-ի հավելվածը։

Խաղային ֆորումներում խաղացողները հաճախ են հարցնում՝ արդյո՞ք բուքմեյքերի հավելվածները ճիշտ են աշխատում։ Մենք հավաքել ենք այս թեմայով ողջ տեղեկատվությունը և կփորձենք նկարագրել այն պատճառները, որոնք հանգեցնում են 1xBet-ի հավելվածների աշխատանքի խաթարման։

Ներբեռնել եք 1xBet-ի հավելվածի չաշխատող տարբերակ։

Բուքմեյքերը մշտապես թարմացնում է իր պրոդուկտները՝ 1xWin ծրագիրը, Android-ի և iOS-ի համար նախատեսված հավելվածները։ Այդ պատճառով այս պրոդուկտների՝ ավելի վաղ թողարկված տարբերակները հնանում են և կարող են վատ աշխատել։ Բացի այդ, խաղացողները հաճախ ծրագրեր են ներբեռնում ոչ պաշտոնական աղբյուրներից (խորհուրդ չենք տալիս դա անել), որտեղ տեղադրված են ոչ ակտուալ տարբերակներ։ Այդ պատճառով 1xBet-ի (1xBet) հավելվածները կարող են չգործարկվել համակարգչի կամ սմարթ հեռախոսների վրա։

Եթե ծրագիրը ներբեռնվել է 1xBet-ի պաշտոնական կայքից, ապա արժե ուշադրություն դարձնել կարգավորումների ֆայլին։ Հնարավոր է՝ այն վնասված է։ Այդ դեպքում կարելի է կրկին ներբեռնել ծրագիրը սարքի մեջ և գործարկել կարգավորումները։

Սարքը չի կարող սպասարկել 1xBet-ի հավելվածին։

Բուքմեյքերի բջջային հավելվածը սմարթ հեռախոսում տեղադրելու համար անհրաժեշտ է, որ այն համապատասխանի նվազագույն պահանջներին․

  • Android: 50-60 Մբ ազատ հիշողություն սմարթ հեռախոսում, նվազագույնը 4,1 Android տարբերակ։
  • iOS: 108 Մբ ազատ հիշողություն iPhone-ում, iOS օպերացիոն համակարգը՝ 9,3 և ավելի բարձր։

1xWin ծրագիրն աշխատում է Windows օպերացիոն համակարգով՝ սկսած XP-ից։ Անհրաժեշտ է մինչև 200 Մբ ազատ հիշողություն։ Այլ պահանջներ չկան։ Եթե խաղադրույքների ծրագիրը չի տեղադրվում, հնարավոր է՝ պատճառը անտիվիրուսն է։ Փորձեք անջատել այն։

1xBet-ի ծրագիրը չի միանում ինտերնետին

Եթե խաղացողի սմարթ հեռախոսում կամ ԱՀ-ում հավելվածը չի աշխատում, ապա արժե ստուգել ինտերնետ կապը։ Որպես կանոն, ծրագիրը ինքնուրույն ծանուցում է ուղարկում ինտերնետ կապ բացակայության մասին։ Սակայն ավելի լավ է ինքներդ համոզվեք, որ ինտերնետ կապն աշխատում է։

Ինտերնետ կապի բացակայության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ տեղական ինտերնետ պրովայդերների կողմից բուքմեյքերի կայքի արգելափակումը։ Այդ ժամանակ հնարավոր է, որ 1xBet-ի հավելվածը չաշխատի․ խաղային սերվերի հոսքը կարգելափակվի։ Իհարկե, խաղադրույքների ծրագրերի համար կարելի է օգտվել VPN-ից, բայց այս դեպքում էլ ոչ միշտ է ամեն ինչ անսխալ աշխատում։

Вход в мобильную версию 1xBet

1xBet-ի հավելվածների թարմացում

1xBet բուքմեյքերական ընկերությունը մշտապես թարմացնում է խաղադրույքների բոլոր ծրագրերը։ Այդ պատճառով հերթական թարմացումից հետո 1xBet-ի հավելվածը կարող է չաշխատել։ Այս խնդիրը շատ խաղացողներ պարզաբանում են ֆորումներում։ Այս դեպքում անհրաժեշտ է ջնջել ծրագիրը և նորից տեղադրել այն։ Եթե դա էլ չօգնի, ապա անհրաժեշտ է գրել սպասարկման ծառայությանը և խնդրել աշխատող տարբերակի հղումը։ Խորհուրդ չենք տալիս ծրագրեր ներբեռնել այլ կայքերից, քանի որ դրանք կարող են պարունակել վնասաբեր ծածկագիր։

Խնդիրներ սարքի՝ համակարգչի կամ բջջային հեռախոսի հետ

Երբեմն 1xBet-ի հավելվածը չի աշխատում խաղացողի սարքի հետ կապված խնդիրների պատճառով։ Խոսքը օպերացիոն համակարգի (հերթական թարմացումից հետո) կամ այլ ծրագրերի մասին է, որոնք արգելափակում են խաղադրույքների ծրագիրը։ Այս դեպքում անհրաժեշտ է վերադառնալ համակարգի նախորդ տարբերակին/ջնջել ծրագիրը կամ սպասել 1xBet-ի հավելվածի հերթական թարմացմանը։

Եթե նկարագրված լուծումները չեն օգնում, խորհուրդ ենք տալիս դիմել բուքմեյքերի սպասարկման ծառայությանը։ Հնարավոր է՝ ընկերության օպերատորները այլընտրանքային լուծում առաջարկեն օգտատերերին։


Կարդացեք նաև