Սպորտային խաղադրույքները բիզնեսի ձև են
Ճիշտ մոտեցում սպորտային բեթինգին։
Սկսնակները հաճախ սպորտային խաղադրույքներին վերաբերվում են որպես հոբբիի կամ ժամանցի։ Սա սխալ մոտեցում է, որը կարող է հանգեցնել բանկրոլի կորուստի։ Մենք խորհուրդ ենք տալիս սպորտային խաղադրույքներին վերաբերվել որպես բիզնեսի։ Խաղացողի նպատակը պետք է լինի ոչ թե միայն հաճելի ժամանցը, այլ նաև եկամուտ ստանալը։ Սրան հասնել կարելի է միայն այն դեպքում, երբ խաղացողը խելացի գործի և ներդրում անի ինքն իր մեջ։ Հենց այս ժամանակ էլ կարելի է խոսել սկսնակների շարքերից պրոֆեսիոնալների շարք խաղացողի անցման մասին։
Պրոֆեսիոնալ խաղադրույքները բիզնեսի ձև են, որում պետք է ներդնեք Ձեր անձնական ժամանակն ու գումարը։ Իսկ քանի որ հաջողությունից կախված է Ձեր ապագան, ապա պետք է 100%-ով նվիրվել գործին։ Որպեսզի սովորեք պլանավորել Ձեր ռազմավարությունը խաղադրույքներում, ճիշտ կանխատեսումներ անել, խելամտորեն ռիսկի դիմել, Դուք պետք է մշտապես սովորեք և փորձ ձեռք բերեք։ Մեր դպրոցը կօգնի Ձեզ ձեռք բերել սկսնակների համար անհրաժեշտ հիմնական հմտությունները։
Ինչպե՞ս դիտարկել սպորտային խաղադրույքները։
Այսօրվա դասը, ինչպես, հավանաբար, նախորդ դասը ևս, շատ սկսնակ խաղացողների կարող է թվալ դատարկ տեսություն։ Այդուհանդերձ, ինքնավստահ լինելու և բեթինգին ճիշտ մոտենալու տարածված արտահայտություններում և կոչերում թաքնված է հիմքերի հիմքը։ Այն պահին, երբ Դուք կգիտակցեք, որ ներքին զգացողությունները և խաղադրույքները փոխկապակցված են, Դուք կարող եք ճիշտ որոշումներ կայացնել։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է սովորել, փորձ ձեռք բերել և սկսնակ խաղացողից դառնալ պրոֆեսիոնալ խաղացող։
Եթե սպորտային խաղադրույքներին պրոֆեսիոնալ և լուրջ մոտեցում ցուցաբերեք, Դուք, անկասկած, դրանց կնայեք բիզնեսի տեսանկյունից։ Հենց դա է սիրողական խաղացողներին տարբերում պրոֆեսիոնալներից։ Դա է հիմնական գործոնը, որով պայմանավորված է Ձեր հաջողությունը կամ ձախողումը այս դինամիկ ոլորտում։
Խաղադրույքներ անելով որպես բիզնես մոտենալով՝ Դուք կսկսեք այլ կերպ նայել դրանց։ Ձեզ համար խաղադրույքներ անելը կդառնա երկարաժամկետ նախագիծ կամ եկամուտի աղբյուր, որի վրա արժե չարչարվել։ Չէ՞ որ նույնիսկ հագուստի վաճառքի դեպքում հաջող բիզնեսը եկամուտ է բերում, այդպես չէ՞։ Դուք ևս կարող եք դառնալ հաջողակ խաղացող։
Նմանատիպ մոտեցումը մոտիվացնում է խաղացողին չվհատվել առաջին ձախողումներից հետո, այլ իրավիճակից եզրակացություններ անել։ Բացի այդ, խաղացողների համար դա կարող է լրացուցիչ խթան դառնալ՝ խաղադրույքներ անելու և իրենց շահումներմ ավելացնելու համար։ Ավելի մեծ փորձ, ավելի շատ խաղադրույքներ, ավելի շատ հաղթանակներ՝ ահա հիմնական խթանը սկսնակների համար։
Ո՞րն է հաջողակ ընկերությունների գաղտնիքը։
Յուրաքանչյուր հաջողակ բիզնես ունի վստահելի ռազմավարություն և կառուցվածք, որը թույլ է տալիս սահուն և, ամենակարևորը, եկամտաբեր աշխատանք անել: Իհարկե, երբեմն կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ընկերության աշխատանքում։ Այնուամենայնիվ, խելացի ձեռնարկատերերը գիտեն, թե ինչպես արձագանքել և ինչպես լուծել հնարավոր ճգնաժամային իրավիճակները, որպեսզի դրանք չազդեն իրենց բիզնեսի վրա: Ճիշտ որոշումներ կայացնելը թույլ է տալիս միշտ «պլյուսով» դուրս գալ։
Այսպիսով, հաջողակ ընկերությունների գաղտնիքը ռազմավարության առկայության և բոլոր գործընթացների ճիշտ կազմակերպման մեջ է։ Այդ դեպքում գրեթե բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Խաղացողները ևս պետք է նման մոտեցում որդեգրեն։ Եթե Դուք կարդաք մեր դասերը, կազմեք բյուջե, պլանավորեք խաղադրույքները, վերլուծեք իրադարձությունները և խաղադրույք անեք՝ հիմնվելով Ձեր ռազմավարության վրա, Դուք շահելու մեծ հնարավորություն կունենաք: Նույնիսկ պարտվող խաղադրույքները չեն կարող խաղացողին զրկել սպորտային խաղադրույքներից ստացած եկամուտից։
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի սկսնակ խաղացողը։
Մեր նախորդ դասերում մենք խոսեցինք հաջող խաղադրույքներ անելու վրա ազդող կարևոր գործոնների մասին, իսկ այս դասում որոշել ենք հավաքել բոլոր հիմնական խորհուրդները: Այսպիսով, սկսնակին անհրաժեշտ է.
- Նպատակների և դրանց հասնելու ժամանակի նկատմամբ ունենալ իրատեսական սպասումներ։
- Ունենալ սպորտային խաղադրույքների օրագիր, որում կգրանցեք խաղադրույքների հետ կապված բոլոր գործողությունները։
- Կազմակերպված և կառուցվածքային մոտեցում ցուցաբերել խաղադրույքներին՝ կազմել խաղադրույքներ անելու պլան։
- Սովորել նախկինում թույլ տված սխալներից։
- Հասկանալ կապիտալի կառավարման հիմնական գործոնները։
- Սովորել դրական տրամադրվել և իրականացնել նպատակները։
Եթե խաղացողն ունի այս կետերից յուրաքանչյուրի պատասխանը, ապա կարող է հանգիստ անցնել խաղադրույք դնելու փուլին։
Իսկ վերջում ցանկանում ենք ասել, որ յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր ծախսում է իր ժամանակն ու գումարը՝ կայուն եկամուտ ստանալու համար։ Պրոֆեսիոնալ խաղացողը նույն բանն է անում, միայն թե սպորտային խաղադրույքների հարթության վրա։ Դուք ծախսում եք Ձեր գումարն ու ժամանակը, այդ պատճառով հարկավոր է անել ամեն ինչ՝ այս ռեսուրսն անիմաստ չվատնելու համար։
Եվ հիշեք՝ միայն համբերությունն ու աշխատանքն են տանում դեպի հաջողություն։ Հաջողությու՛ն ենք մաղթում Ձեզ։
Կարդացեք նաև
Ե՞րբ արժե մեծացնել սպորտային խաղադրույքների չափը
Ժամանակն է մեծացնելու խաղադրույքի չափը։ Նախորդ դասերում մենք խորհուրդ ենք տվել մեր ընթերցողներին զգույշ լինել,…
Ինչպե՞ս վերլուծել սպորտային խաղադրույքների օրագիրը
Ինչու՞մ է խաղացողի համար խաղադրույքների օրագրի կարևորությունը։ Եթե խաղացողը նպատակ է դրել դառնալ փորձառու խաղացող,…
Ի՞նչ է ROI-ն սպորտային խաղադրույքներում և ինչպե՞ս այն չափել
Ի՞նչ է ROI ցուցանիշը սպորտային խաղադրույքներում։ Սպորտային խաղադրույք անող յուրաքանչյուր խաղացող կցանկանա իմանալ, թե որքան…
Խաղադրույքների հոգեբանություն։ Որո՞նք են խաղացողին դեպի հաջողություն տանող քայլերը
Ի՞նչն է ազդում խաղադրույքների գործում հաջողության հասնելու վրա։ Մեր դպրոցի դասերում մենք խոսել ենք գիտելիքների,…
Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում
Հոգեբանությունը սպորտային խաղադրույքներում Շատ խաղացողներ խաղադրույքներին վերաբերում են որպես հոբբիի կամ ժամանցի տեսակի։ Այնուամենայնիվ, գրեթե…
Հաջող սպորտային բեթինգը և հավանականության տեսությունը
Ինչպե՞ս է հավանականության տեսությունն ազդում սպորտի վրա։ Ցանկացած իրադարձություն կարելի է դիտարկել հավանականության տեսության տեսանկյունից։…