Menu

1xBet-ի հին տարբերակը: Առանձնահատկություններն ու տարբերությունները

1xBet բուքմեյքերական ընկերության կայքի առաջին միջազգային տարբերակը գործարկվել է 2012 թվականին, երբ ընկերությունը լուծեց լիցենզիայի հետ կապված խնդիրը: Հարթակը ստեղծվել է ազարտային խաղերի շուկայում առաջատար վեբ ստուդիայի կողմից, որի շնորհիվ կայքը մի կողմից պարզ ու հասկանալի է, իսկ մյուս կողմից՝ ֆունկցիոնալ ու բազմաֆունկցիոնալ։ Այսպիսով, ընկերությունը շատ արագ գրավեց հազարավոր երկրպագուների ամբողջ աշխարհից: Սակայն, քանի որ նախագիծը ընդլայնվում էր, բուքմեյքերական կայքը նույնպես ակտիվորեն փոխվում էր։ Բայց սա շատ խաղացողների սրտով չէր: Հետեւաբար, նրանք փորձում էին գտնել 1xBet-ի հին տարբերակը: Որո՞նք են հին տարբերակի առանձնահատկությունները, և ինչո՞վ է հին պորտալը տարբերվում նորից:

Ակնարկ 1xBet-ի հին տարբերակի մասին։

1xBet-ի կայքի վերջին խոշոր թարմացումը եղել է 2019 թ․-ին։ Հոդվածը գրելու պահին՝ 2021 թ․-ին, արդեն գործում են նոր պորտալի թարմացումները, որն ակտիվորեն առաջարկվում է օգտատերերին։ 1xBet-ի պաշտոնական կայք մտնելիս լոգոտիպի մոտ կարելի տեսնել «New» բառը և հուշում այն մասին, որ հայտնվել է պորտալի ավելի արագ և հարմարավետ տարբերակը։

Հետևաբար, այսօր 1xBet կայքի հին տարբերակ է համարվում այն տարբերակը, որը թողարկվել է 2019թ.-ին։ Եթե ​​խաղացողը փնտրում է ավելի հին տարբերակ, ապա ավելի հին դիզայնին կարելի է ծանոթանալ միայն բլոգներում և ֆորումներում կամ անցնել կայք-էջերի արխիվային ծառայություն (archive.org) և դիտել կայքի նախկին լուսանկարը:

Смена версии сайта 1хБет

1xBet-ի հին տարբերակն առանձնանում է կայքում ընտրացանկի մի քանի մակարդակների առկայությամբ: Առաջին մակարդակում կարող եք հավելվածներ ներբեռնել, ծանոթանալ վճարման եղանակներին, վիճակագրություն դիտել, մուտք գործել կամ օգտահաշիվ ստեղծել: Երկրորդ մակարդակում կարող եք անցել խաղադրույքների և խաղերի բաժիններ: Ընտրացանկի տարրերի ընդհանուր թիվը 14 է, մինչդեռ նախորդ տարբերակում դրանք 9-ն էին։

Աշխատանքային էկրանը բաժանված է 3 մասի․ կենտրոնում խաղադրույքների և խաղերի մասին տեղեկություններով տարածքն է, աջ կողմում՝ կայք մուտք գործելու վիդջեթը, բոնուսները և կարևոր խաղերը, իսկ ձախ կողմում՝ իրադարձությունների կամ խաղերի զտիչը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ խաղերի մասին:

1xBet-ի հին կայքի առավելությունները ներառում են հարմար նավիգացիա (ընտրացանկի և վիդջեթների շնորհիվ դուք կարող եք արագ մտնել ցանկալի բաժին), հասկանալի ինտերֆեյս, արձագանքող դիզայն և տարբեր դիտարկիչներով տեղեկատվությունը ցուցադրելու հնարավորություն (էջերը ճիշտ են ցուցադրվում օգտվողի տարբեր սարքերում): Միևնույն ժամանակ, մեծ թվով սկրիպտների միջոցով բեռնման դանդաղությունը, իրադարձությունները ցուցադրող էկրանի գերբեռնվածությունը 1xBet-ի հին տարբերակի հիմնական թերություններն են: Պորտալի նոր տարբերակը կարողացել է լուծել այս թերություններից մեկը, այն է՝ բարձրացնել կայքի արագությունը, թեև ծրագրավորողների թիմը շարունակելու է հետագայում աշխատել հարթակի օպտիմալացման վրա:

1xBet-ի հին տարբերակը: Մուտքը պորտալ։

Ինչպես նշել ենք մեր՝ «Ինչպես մուտք գործել 1xBet» հոդվածում, այսօր օգտատերերին հասանելի է կայքի երկու տարբերակ՝ 1xBet-ի նոր և հին տարբերակը: Պորտալի նորացված դիզայնը և ֆունկցիոնալությունը դեռևս փորձարկման փուլում են: Ուստի բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին հրավիրում է ինքնուրույն անցնել նոր տարբերակին, և առայժմ այս քայլը պարտադիր չի։ Այսպիսով, խաղացողները կարող են մուտք գործել բուքմեյքերական ընկերության հին կայք՝ 1xbet.com պաշտոնական հասցեով:

Ֆորումներում և կայքերում կարելի է գտնել նյութեր 1xBet կայքի հայելիների մասին՝ իբր այլընտրանքային մուտք: Ընդ որում, կայքի դիզայնը հին դիզայնն է, որպեսզի խաղացողները կարողանան հարմարավետ կերպով օգտվել պորտալից։ Իրականում դա այդպես չէ։ Բուքմեյքերական ընկերության կայքի բոլոր պաշտոնական հայելիներն ունեն նույն դիզայնը, ինչ հիմնական տարբերակը։ Այն կարող է լինել հին կամ նոր տարբերակով։ Հետևաբար ընկերությունը չի պահպանում 1xBet հայելի կայքեր դիզայնի հին տարբերակներով։

1хБет новый сайт

Անցում 1xBet-ի հին տարբերակից նորին։

1xBet կայքի նոր տարբերակը հնի համեմատ ունի մի քանի առավելություն: Նախ, այն ավելի արագ է աշխատում բոլոր տեսակի սարքերի վրա, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Երկրորդ, նոր տարբերակում խաղադրույքների համար հասանելի գործառույթների թիվը շատ ավելի մեծ է։ Երրորդ, ավելացվել են բաժիններ՝ հաճախակի տրվող հարցերի պատասխաններով: Այս ամենը հարմարավետ է դարձնում կայքի նոր տարբերակի օգտագործումը։

Եթե ​​խաղացողը որոշել է անցնել 1xBet-ի հին տարբերակից նորին, դրա համար պետք է անի հետևյալ քայլերը.

  • Սեղմել «Նոր» բառին, որը կարելի է գտնել ընկերության տարբերանշանի կողքին, և հետևել հղմանը, որը հայտնվում է բացվող պատուհանում:
  • Դիտարկիչի հասցեագոտում մուտքագրել lite.1xbet.com:

Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նոր տարբերակը փոխարինի 1xBet-ի կայքի հին տարբերակին: Այնուամենայնիվ, 2021 թվականի դրությամբ ինտերֆեյսի փոփոխությունը հենց այսպիսի տեսք ունի։


Կարդացեք նաև