Menu

Խաղադրույքների ապահովագրումը 1xBet-ում: Ինչպե՞ս օգտվել այս ծառայությունից։

1хБет - Стаховка ставок
1xBet բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին ներկայացնում է հարմարավետ գործիքներ, որոնք թույլ են տալիս անհաջող խաղադրույքների դեպքում նվազագույնի հասցնել դրամական կորուստները։ Խաղացողները կարող են վաճառել 1xBet-ի խաղադրույքը և գումարի մի մասը հետ ստանալ հիմնական հաշվին։ Բացի այդ, կա նաև 1xBet-ում խաղադրույքը վաճառելու և հաշվին մուտքագրված գումարի 100%-ը հետ ստանալու հնարավորություն։ Ինչու՞մ է այս ծառայության առավելությունը, և ինչո՞վ է այն տարբերվում խաղադրույքի վերադարձից։ Այս մասին կարդացեք հոդվածում։

Ի՞նչ է խաղադրույքի ապահովագրումը 1xBet-ում։

Խաղադրույքների ապահովագրումը բուքմեյքերական ընկերությունների կողմից առաջարկվող ու բավականին մեծ պահանջարկ ունեցող ծառայություն է։ Ապահովագրվող խաղադրույքը 1xBet-ում նշանակում է շահույթ ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ խաղադրույքը պարտվել է։ Հարկ է նշել, որ ապահովագրումը կարող է լինել ամբողջական և մասնակի։ Առաջինի դեպքում խաղացողը խաղադրույքի ողջ գումարը ստանում է իր հաշվին, իսկ երկրորդի՝ միայն որոշակի մասը։

Ապահովագրման ծառայության արժեքը կախված է դրա տեսակից։ Որքան մեծ է խաղադրույքի գումարի չափը և ապահովագրված դրամական միջոցների չափը (տոկոսային արտահայտմամբ), այնքան մեծ միջնորդավճար է վճարում խաղացողը բուքմեյքերական ընկերությանը։ Այնուամենայնիվ, ապահովագրման գումարը ավելի քան փոխհատուցվում է շահումների հաշվին։ Իսկ պարտության դեպքում օգտատերը կկորցնի ոչ թե ամբողջ գումարը, այլ միայն ֆիքսված միջնորդավճարը, որը վճարում է բուքմեյքերական ընկերությանը։

Ի՞նչ է նշանակում խաղադրույքն ապահովագրել 1xBet-ում։

Մեր «Խաղադրույքների դպրոց»-ի դասերից մեկում, որը պատմում է հաջող խաղադրույքներ անելու մասին, կարելի է գտնել նաև տեղեկատվություն խաղադրույքների վրա հավանականության տեսության ազդեցության մասին։ Խորհուրդներից կցանկանայինք առանձնացնել մի կարևոր պահ․ «Ոչ ոք չգիտի իրադարձության հավանականությունը»։ Այսինքն, ոչ մի խաղացող չի կարող 100%-ով իմանալ, թե ինչպես է ավարտվելու խաղը։ Նույիսկ թվացյալ ամենաճշգրիտ կանխատեսումներում լինում են սխալներ։ Իսկ ինչպե՞ս վարվել այն խաղերի հետ, որոնց դեպքում կողմերից յուրաքանչյուրի հաղթելու հավանականությունը բարձր է։ Կարելի է օգտվել 1xBet-ի՝ խաղադրույքն ապահովագրելու ծառայությունից։

Շատ խաղացողների մոտ ծագում է այս հարցը․ «Ի՞նչ է նշանակում խաղադրույք ապահովագրել 1xBet-ում»։ Այս հարցին կարելի է մի քանի պատասխան տալ։ Առաջին՝ կարելի է օգտագործել հետևյալ սահմանումը․ խաղադրույքի ապահովագրումը պարտված դրամական միջոցների լրիվ կամ մասնակի վերադարձն է։ Երկրորդ՝ կարելի է ներկայացնել խաղադրույքի ապահովագրման գործընթացի նկարագրությունն ու դրամական միջոցների ստացման մեխանիզմը պարտության դեպքում։ Եթե խոսում ենք գործընթացի մասին, ապա խաղացողը փաստորեն կարող է ապահովագրել գրեթե ցանկացած* իրադարձություն նախախաղային կամ կենդանի խաղադրույքում։ Խաղադրույքը կարող է լինել և՛ սովորական խաղադրույք, և՛ էքսպրես։ Իսկ ինչ վերաբերում է դրամական միջոցները ստանալուն, 1xBet-ի կողմից փոխհատուցման չափը կախված է ապահովագրված գումարի չափից։ Եթե ընտրվում է ամբողջական ապահովագրում, ապա ողջ գումարը վերադարձվում է խաղացողի հաշվին։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ որքան մեծ է փոխհատուցման տոկոսը, այնքան բարձր է ծառայության համար վճարը։

*Ոչ բոլոր խաղադրույքներն է հնարավոր ապահովագրել։ Այս մասին կխոսենք հաջորդ բաժնում։
Страховка ставки 1хБет

Որո՞նք են 1xBet-ում խաղադրույք ապահովագրելու պայմանները։

1xBet բուքմեյքերական ընկերությունը ներկայացնում է խաղադրույքների ապահովագրման լավագույն պայմաններն իր օգտատերերի համար։ Խաղացողները կարող են ծառայությունից օգտվել բազմաթիվ իրադարձությունների համար՝ ընտրելով ամենավատ գործակիցներով խաղերը։ Այնուամենայնիվ, գործում են մի շարք սահմանափակումներ, որոնց հարկավոր է ծանոթանալ․

  1. Խաղադրույքների ապահովագրումը 1xBet-ում վճարովի ծառայություն է։ Միջնորդավճարի չափը կախված է գործակիցներից և փոխհատուցվող խաղադրույքի առավելագուն չափից։ Այնուամենայնիվ, ապահովագրման վճարը չի գերազանցում օգտատիրող շահումին։
  2. Խաղացողը կարող է ապահովագրել սովորական և էքսպրես խաղադրույքներ։
  3. Միևնույն խաղադրույքի համար օգտատերը կարող է գնել մի քանի ապահովագրում։ Օրինակ՝ սկզբից ապահովագրել գումարի 10%-ը, իսկ հետո՝ 30%։ Ընդ որում, բոլոր ապահովագրումների գումարային չափը չի կարող գերազանցել 100%-ը։ Հետևաբար, պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի ավելի շատ գումար չծախսել ծառայության վրա։
  4. Ապահովագրման ենթակա չեն այն կանխավճարները, որոնք արվել են կրիպտոարժույթների միջոցով։
  5. 1xBet-ում խաղադրույքների ապահովագրումը հասանելի չէ այն խաղերի համար, որտեղ գործակիցների տարբերությունը հասնում է 17 կետի։
  6. Ապահովագրել կարելի է նախախաղային և կենդանի խաղադրույքներ։

Վերը նշված հիմնական պայմաններից բացի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև լրացուցիչ պայմաններին, որոնք ներկայացվում են 1xBet բուքմեյքերական ընկերության կայքում․

  • Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն դեպքերի համար, երբ ապահովագրման ծառայությունն անհասանելի է տեխնիկական ձախողման պատճառով։
  • Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել խաղադրուքների վաճառքի ծառայությունը ցանկացած պահի և ցանկացած իրադարձության համար՝ առանց պատճառները բացատրելու։
  • Խաղադրույքի ապահովագրման գործողությունը կարող է չեղարկվել, եթե ծառայության մատուցված ցանկացած փուլում առաջացել են տեխնիկական խնդիրներ։

Բոլոր նշված դեպքերում խաղադրույքները հաշվարկվում են ըստ ընդհանուր կարգի՝ խաղի արդյուքների։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, բուքմեյքերական ընկերությունը հազվադեպ է դիմում այս կետերին։ Հետևաբար, 1xBet-ում խաղադրույքների ապահովագրումը բավականին հետաքրքիր առաջարկ է, որից արժե օգտվելռիսկային խաղերի ժամանակ։

Ինչպե՞ս խաղադրույք ապահովագրել 1xBet-ում։

«Խաղադրույքի ապահովագրում» ծառայությունից օգտվելու համար՝ օգտատերը պետք է նախ կատարի նախախաղային խաղադրույք (սովորական կամ էքսպրես)։ Դրանից հետո անհրաժեշտ է մտնել անձնական էջ՝ «Խաղադրույքների պատմություն»։ Հաջորդ քայլը ցուցակում հետաքրքրող խաղեր գտնելն է և «Ապահովագրել» (ոչ բոլոր խաղադրույքների համար է հասանելի, ինչի մասին խոսել ենք ավելի վաղ) կոճակը սեղմելը։ Նոր պատուհանում խաղացողը կարող է ծանոթանալ միջնորդավճարին և ընտրել այն գումարը, որը ցանկանում է ապահովագրել։ Ինչպես արդեն նշել ենք, դա կարող է լինել խաղադրույքի ամբողջ գումարը կամ դրա մի մասը։

1хБет - продажа ставки

Օրինակ՝ ֆուտբոյաին խաղադրույքի համար, որի գումարը 100 դոլար է*, իսկ գործակիցը՝ 1,8, ապահովագրման գումարը կազմում է՝ 10% – 6 դոլար*, 100% – 47 դոլար*։ Հաղթանակի դեպքում խաղացողը ստանում է 80 դոլար*, որից մաքուր շահույթ է 36 դոլարը*։

*Կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով։

Ինչի՞ց է կախված 1xBet-ում խաղադրույքի ապահովագրման գինը։

«Խաղադրույքի ապահովագրում» ծառայությունը 1xBet-ում վճարովի է և հաշվարկվում է յուրաքանչյուր խաղադրույքի համար առանձին։ Հաշվարկի բանաձևը հաշվի է առնում իրադարձության տեսակը, գործակիցը, խաղադրույքի չափը և ապահովագրման տոկոսը։ Քանի որ բուքմեյքերական ընկերությունը չի ներկայացնում այս ծառայության միջնորդավճարի հաշվման կոնկրետ բանաձև, հնարավորություն չկա ճշգրիտ հաշվարկ ներկայացնելու։ Բացատրելու համար՝ որքան կարող է լինել խաղադրույքի ապահովագրման արժեքը, բերենք մի քանի օրինակներ․

  1. Օգտատերը սովորական խաղադրույք է արել՝ 100 դոլարի* չափով ֆուտբոլային խաղի վրա (գործակիցը՝ 2,00)։ Մի քանի րոպե հետո օգտատերը որոշել է ապահովագրել խաղադրույքի 50%-ը։ Ընկերությունը խաղացողին առաջարկում է այս գործողությունն անել 22 դոլարի* դիմաց։
  2. Օգտատերը սովորական կենդանի խաղադրույք է արել՝ 100 դոլարի* չափով ֆուտբոլային հանդիպման վրա (գործակիցը՝ 1,20)։ 10 րոպե հետո՝ գոլից հետո, խաղացողը որոշել է ապահովագրել խաղադրույքի 50%-ը։ Ընկերությունը խաղացողին առաջարկում է այս գործողությունն անել 30 դոլարի* դիմաց։

Ինչպես երևում է օրինակներից, գործակիցները տարբեր են, սակայն պարտության հավանականության պատճառով երկրորդ դեպքում ապահովագրման գինը բարձրանում է։ Հետևաբար, պետք է ուշադիր հաշվարկել այս ծառայությունից օգտվելու հիմքերը, որպեսզի ավելի մեծ գումար չկորցնեք, քան խաղադրույքի պարտության դեպքում։

*Կամ այս գումարին համարժեք գումար՝ այլ արժույթով։

Ինչո՞վ է խաղադրույքի ապահովագրումը 1xBet-ում տարբերվում խաղադրույքի վաճառքից։

Շատ սկսնակների հետաքրքրում է այս հարցը․ «Ո՞րն է խաղադրույքի ապահովագրման և վաճառքի տարբերությունը»։ Այս ծառայությունները նման են իրար (դրանցից կարելի է օգտվել նախախաղային խաղադրույքների համար, դրանք օգնում են վերադարձնել խաղադրույքի գումարը և այլն), սակայն ունեն մի շարք տարբերություններ․

  • Խաղադրույքի ապահովագրման դեպքում խաղացողը միջնորդավճարը վճարում է անմիջապես, իսկ վաճառքի դեպքում՝ ըստ արդյունքի (ավելի քիչ գումար է ստանում հաշվին)։
  • Կարելի է ապահովագրել խաղադրույքի մի մասը, իսկ վաճառել՝ ամբողջը։
  • Խաղադրույքների ապահովագրման դեպքում գումարի կորուստն ավելի փոքր է, քան վաճառքի դեպքում։

Հետևաբար, օգտատերերը կարող են այս երկու գործիքներից օգտվել զուգահեռաբար՝ կախված ընտրված ռազմավարությունից․
Страховка ставки на 1xBet
Որպես ամփոփում՝ ցանկանում ենք ասել, որ ոչ միշտ արժե ապահովագրել խաղադրույքը։ Լավագույն տարբերակն է՝ սովորել ճիշտ կանխատեսել իրադարձությունների ելքերը և բուքմեյքերական ընկերությունից ստանալ առավելագույն չափով շահումներ, այլ ոչ թե միջնորդավճարներ վճարել լրացուցիչ ծառայությունների համար։ Հետևաբար, խորհուրդ ենք տալիս սկսնակներին ծանոթանալ «Խաղադրույքների դպրոցին», որտեղ հավաքված են բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես դառնալ հաջողակ խաղացող։

Լրացուցիչ հարցեր 1xBet-ում խաղադրույքների ապահովագրման մասին։

⏱️ Ի՞նչ է խաղադրույքի ապահովագրում 1xԲեթ-ում։

Խաղադրույքի ապահովագրումը լրացուցիչ ծառայություն է, որն առաջարկվում է 1xԲեթ բուքմեյքերական ընկերության օգտատերերին։ Նախախաղային կամ կենդանի խաղադրույք անելուց հետո՝գումարի մի մասը հետ բերելու համար՝ խաղացողները կարող են ապահովագրել իրենց խաղադրույքները։ Բուքմեյքերը խաղացողներին թույլ է տալիս լրիվ կամ մասնակի ապահովագրում անել։ Բացի այդ, խաղացողը կարող է օգտվել միանգամից մի քանի ապահովագրումներից, մինչև ապահովագրված գումարի ընդհանուր չափը կազմի նախնական ներդրման 100%-ը։ Այնուամենայնիվ, մի քանի գործողության արժեքը ավելին կլինի, քան ողջ խաղադրույքի չափով մեկ ապահովագրման արժեքը։

✅ Ինչպե՞ս է աշխատում խաղադրույքի ապահովագրումը 1xԲեթ-ում։

Դուք կարող եք ապահովագրումից օգտվել 1xԲեթ-ի (1xBet) կայքում՝ խաղադրույք կատարելուց անմիջապես հետո: Խաղացողը պետք է մտնի իր անձնական հաշիվ և «Խաղադրույքների պատմություն» բաժնում գտնի այն խաղադրույքը, որը ցանկանում է ապահովագրել: Խաղադրույքի տվյալներով քարտի վրա կհայտնվի «Ապահովագրում» կոճակը, որը Ձեզ կտանի դեպի պարամետրերը։ Օգտատերը կկարողանա ընտրել ապահովագրմանը հանձնվող գումարը և տեսնել ծառայության մատուցման միջնորդավճարի չափը:

💵 Ի՞նչ արժե խաղադրույքի ապահովագրումը 1xԲեթ-ում։

1xԲեթ-ի ապահովագրումների արժեքը հաշվվում է անհատական կարգով։ Բուքմեյքերական ընկերությունը վերլուծում է խաղը, հաշվի է առնում օգտատիրոջ խաղադրույքի չափը, պահը, երբ խաղացողը որոշել է օգտվել ծառայությունից, և ապահովագրման ենթակա գումարը։ Ալգորիթմը հաշվարկում է խաղացողներից գանձվող միջնորդավճարը։ Եթե խաղացողը համաձայնում է գանձվող գումարի չափին, ապա կարող է «գնել» ապահովագրումը։ Խաղացողը կարող է նույն կերպ հրաժարվել և այս հարցին անդրադառնալ որոշ ժամանակ անց։ Այնուամենայնիվ, միջնորդավճարի չափը նույնպես փոխվում է և ոչ միշտ՝ հօգուտ խաղադրույք անողի։


Կարդացեք նաև