Menu

Ինչպես ջնջել օգտահաշիվը 1xBet-ում: Հասանելի տարբերակներ

Удаление аккаунта 1хБет
Օգտահաշիվ ստեղծելուց և բուքմեյքերական ընկերության հնարավորություններին ծանոթանալուց հետո խաղացողները կարող են ցանկություն ունենալ ջնջել իրենց օգտահաշիվը 1xBet-ից։ Այսպիսի որոշում հաճախ ընդունում են այն օգտատերերը, ովքեր մեծ գումար են պարտվել և ցանկանում են կանգնեցնել անհաջողությունների շղթան։ Ամեն դեպքում, «ինչպե՞ս ջնջել օգտահաշիվը 1xBet-ից» հարցը մնում է ակտուալ։ Փորձենք պատասխանել դրան մեր այսօրվա հոդվածում։

1xBet օգտահաշիվը ջնջելու եղանակները

1xBet-ի խաղային էջի «սառեցում»

Եթե ուշադիր ծանոթանալ 1xBet-ում իրենց անձնական էջին, ապա խաղացողները կնկատեն, որ չկա օգտահաշիվը ջնջելու կոճակ։ Բուքմեյքերական ընկերության կանոնների համաձայն՝ խաղացողի օգտահաշիվը չի կարող ջնջվել․ այն կարող է ընդամենը «սառեցվել»: Եթե խաղացողը դիմի սպասարկման ծառայությանը՝ օգտվելով նկարագրված եղանակներից որևէ մեկից, նա կստանա մեկ պատասխան՝ «1xBet-ում օգտահաշիվները չեն ջնջվում։ Երեք ամիս ժամկետի ավարտից հետո, եթե չկան որևէ փոխանցումներ, օգտահաշիվն անցնում է «չգործող» կարգավիճակի։ Այնուամենայնիվ, օգտատիրոջ տվյալները չեն ջնջվում բազայից»։ Հետևաբար, խաղացողները կարող են վերականգնել իրենց օգտահաշիվը, ինչի մասին կխոսենք հոդվածում։

Այսպիսով, ունենք այնպիսի իրավիճակ, երբ խաղացողների անձնական տվյալները, ինչպես նաև 1xBet-ի օգտահաշիվը, չեն ջնջվում։ Եթե խաղացողին չի անհանգստացնում բուքմեյքերի մոտ իր անձնական տվյալների առկայությունը, բավական է մչմտնել օգտահաշիվ 90 օր (3 ամիս), և օգտահաշիվը «կսառեցվի»։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ 1xBet-ում միշտ չէ, որ նշված ժամկետից հետո օգտահաշիվը ոչ ակտիվ է դառնում։ Ըստ խաղային ֆորումների քննարկումների՝ օգտահաշիվ կարելի է մուտք գործել նույնիսկ 4 ամիս հետո։ Սա նշանակում է, որ այս մեթոդը 100%-անոց երաշխիք չի տալիս։

Հրահրել 1xBet օգտահաշվի արգելափակումը

Բուքմեյքերի նույն կանոնների համաձայն՝ ընկերության պայմանների խախտման դեպքում խաղացողի օգտահաշիվը կարող է ջնջվել։ Եթե խաղացողը ցանկանում է դիմել այս կտրուկ մեթոդին, ապա պետք է անի հետևյալ քայլերը․

  • Խաղադրույքներ անել պայմանավորված խաղերի վրա։
  • Լինել խաղի մասնակից և ազդել խաղի ելքի վրա (կապ ունենալ մարզիչների կամ դատավորների հետ)։
  • Բուքմեյքերական ընկերության կայքում ստեղծել մի քանի օգտահաշիվներ։

Վերը նկարագրված խաբեություններին դիմելուց առաջ անհրաժեշտ է հաշվից հանել Ձեր գումարը։ Հակառակ դեպքում, դրանք նույնպես կարգելափակվեն։ Հարկ է նաև հիշել, որ 1xBet օգտահաշվի արգելափակումը նշանակում է, որ խաղացողն այլևս չի կարողանա օգտվել ընկերության ծառայություններից։ Բացի այդ, նա կարող է հայտնվել մյուս բոլոր բուքմեյքերների սև ցուցակում։ Սա կարող է խաչ քաշել նրա խաղադրույքային գործունեության վրա։

Личный кабинет 1хбет

1xBet օգտահաշիվը ջնջելու հնարավորության բացակայության պատճառները

Երբ խաղացողներն իմանում են, որ չեն կարող ջնջել իրենց 1xBet օգտահաշիվը, նրանց այս նորությունը դուր չի գալիս։ Սակայն բուքմեյքերական ընկերությունն իր պատճառներն ունի, թե ինչու է այդ կանոնը ներառել ընկերության ծառայություններից օգտվելու պայմաններում։

Առաջին հերթին, շատ խաղացողներ դեմ չեն իրենց իսկ ուղղորդման հղումով մի քանի օգտահաշիվ ստեղծելու։ Ընդ որում՝ հինը ջնջելով։ Նախկինում այս սխեման աշխատում էր, իսկ այսօր հիմք է հանդիսանում 1xBet օգտահաշվի արգելափակման համար։ Արգելափակումից հետո օգտահաշիվ ստեղծելու բոլոր փորձերը կձախողվեն։

Երկրորդ, խաղացողներն առաջնորդվում են էմոցիաներով։ Ինչպես արդեն նշեցինք հոդվածօ ներածական հատվածում, մեծ գումարներ կորցնելուց հետո խաղացողները դեմ չեն իրենց օգտահաշիվը փակելուն։ Այսպիսով, բուքմեյքերը խաղացողներին հետ է պահում հապշտապ որոշումներից։

Երրորդ, բուքմեյքերները ստիպված են որոշ ժամանակ պահպանել օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի թույլ չտան փողերի լվացում և կանխարգելեն այլ խաբեությունների սխեմաներ։ Ընկերությունները կարող են խաբեբաների տվյալներով փոխանակվել և արգելափակել նրանց օգտահաշիվները (տվյալների առկայության դեպքում)։

1xBet օգտահաշվի վերականգնում

Եթե խաղացողն իր օգտահաշիվ մուտք չի գործել 90 օրվա ընթացքում, և այն «սառեցվել» է, խաղացողը կարող է հեշտությամբ այն ակտիվացնել։ 1xBet օգտահաշիվը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել սպասարկման ծառայություններից՝ օգտվելով հասանելի եղանակներից որևէ մեկից, օրինակ՝ գրել զրուցարանին կամ էլ․ փոստին՝ security@1xbet-team.com։ Մի քանի հարցի պատասխանելուց կամ լրացուցիչ տվյալներ ներկայացնելուց հետո խաղացողի օգտահաշիվը կվերականգնվի։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ բուքմեյքերի կողմից ջնջված օգտահաշիվը 1xBet-ում հնարավոր չէ վերականգնել։


Կարդացեք նաև