Menu

Ի՞նչ է ֆորան 1xԲեթ-ում (1хBet) և ինչպե՞ս այն օգտագործել

Фора 1xBet
1xԲեթ բուքմեյքերական գրասենյակն առաջարկում է բազմաթիվ սպորտային իրադարձություններ։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր խաղերի համար է ընկերությունն առաջարկում բարձր գործակիցներ։ Եթե խաղացողին հետաքրքրել է կոնկրետ մրցում, իսկ մարզիկի կամ թիմի հաղթանակի գործակիցներն բարձր չեն, ապա կարելի է օգտվել 1xԲեթ-ի (1xBet) տոտալ կամ ֆորա խաղադրույքներից։ Երկրորդ տեսակի խաղադրույքների մասին կխոսենք այսօրվա հոդվածում։

Ի՞նչ է ֆորա խաղադրույքը 1хԲեթ-ում (1xBet)։

Հաճախ նորեկներն օգտվում են խաղադրույքների ամենապարզ տեսակներից՝ հաղթանակ այս կամ այն թիմի օգտին կամ ոչ ոքի։ Սակայն փորձի ձեռքբերմանը զուգահեռ՝ ավելի մեծ նախասիրություն են տալիս տոտալին և ֆորային։ Ֆորան 1xBet (1хБет) խաղադրույք է թիմի կամ մարզիկի օգտին՝ այն արժեքի հաշվարկով, որն ավելանում է վերջնական հաշվին։ Դա կարող է լինել գոլեր ֆուտբոլում, տափօղակներ հոկեյում, միավորներ թենիսում կամ այլ վիճակագրական ցուցանիշներ։ Ֆորաները նշանակվում են Ֆ տառով, որին ավելացվում է մրցության որևէ կողմի համարը (1 կամ 2), թվային ցուցանիշը և «+» կամ «-» նշանը։ Օրինակ՝ Ֆ1(0) և Ֆ2(+1)։

Սրանից ելնելով՝ ֆորաները լինում են դրական, բացասական և զրոյական։ Իսկ հիմա համառոտ նկարագրենք յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները․

  • Դրական ֆորաներ – խաղադյուքներ պլյուս նշանով կամ առանց նշանի։ Այս դեպքում առավելություն է ստանում ընտրված կողմը։ Օգտատերը ենթադրում է, որ մարզիկը կամ թիմը չպետք է պարտվեն նշված տարբերությամբ։ Օրինակ՝ Ֆրանսիա-Ուկրաինա ֆուտբոլային խաղի ժամանակ օգտատերը նման խաղադրույք արեց՝ Ֆ2(+1)։ Հաղթելու համար՝ խաղացողին պետք է, որ կամ Ուկրաինայի հավաքականը հաղթի խաղը, կամ խաղն ավարտվի ոչ ոքի հաշվով։ Մեկ գոլով պարտվելու դեպքում խաղադրույքը վերադարձվում է ամբողջությամբ, իսկ 2 կամ ավելի գոլերով պարտության դեպքում՝ խաղադրույքը կորչում է։
  • Բացասական ֆորաներ – խաղադրույքներ մինուս նշանով։ Այս խաղադրույքների դեպքում մի կողմը պետք է հաղթի այն առավելությամբ, որը նշվում է ֆորայում։ Օրինակ՝ Լեհաստան-Էստոնիա ֆուտբոլային խաղում Ֆ1(-1,5)-ը նշանակում է, որ լեհաստանի հավաքականը պետք է հաղթի երկու և ավելի գոլերի առավելությամբ։ Մեկ գոլով հաղթանակի, ոչ ոքիի կամ պարտության դեպքում խաղադրույքը չի վերադարձվի։
  • Զրոյական – խաղադրույքներ հավասար մրցակիցների վրա։ Այս դեպքում կարևոր է, որ խաղադրույքը հաղթի, հաշվի տարբերություն չի նշվում։ Օրինակ՝ Անգլիա-Ֆրանսիա ֆուտբոլային խաղում Ֆ1(0)-ն նշանակում է, որ խաղադրույքը կշահի, եթե հաղթի անգլիական հավաքականը (գոլերի թիվը հաշվի չի առնվում)։ Եթե թիմերը խաղան ոչ ոքի, ապա խաղադրույքը կվերադարձվի, իսկ պարտության դեպքում՝ կկորչի։

Որոշ աղբյուրներ որպես ֆորայի տեսակ առանձնացնում են նաև ֆորաներ՝ ըստ վիճակագրության։ Այս խաղադրույքների դեպքում հաշվի են առնվում նաև այլ թվային ցուցանիշներ։ Սակայն իրենց տեսակով այս խաղադրույքները այնքան էլ չեն տարբերվում սովորական ֆորաներից։

Ֆորայի ի՞նչ տեսակներ կան 1xԲեթ-ում (1хBet)։

1xԲեթ-ում (1хBet) ֆորաները խաղադրույքների բավականին տարածված տեսակ են շատ երկրների օգտատերերի շրջանում և շուկաներում։ Բուքմեյքերի կայքում հասանելի են ֆորաների հետևյալ տեսակները՝ կոտորակային և ամբողջ (սովորական), եվրոպական (հանդիկապ) և ասիական (քառորդ)։ Քննարկենք նրացից յուրաքանչյուրը․

  • Կոտորակային՝ սրանք այն ֆորաներն են, որոնց թվային ցուցանիշները կեսերով են, իսկ ամբողջ ֆորաները, համապատասխանաբար, ամբողջ թվերով։ Օրինակ՝ Ֆ1(+0,5), Ф2(-2,0)։ Դրանց տարբերությունը նրանում է, որ ամբողջ թվով ֆորայի դեպքում հնարավոր է վերադարձնել խաղադրույքը, իսկ կոտորակայինի դեպքում՝ ոչ։
  • Եվրոպական կամ հանդիկապ – այս խաղադրույքի դեպքում խաղացողը ստանում է խաղադրույք անելու միանգամից երեք տարբերակ։ Ընդ որում, շահում է գրանցվում միայն այն դեպքում, երբ խաղն ավարտվում է ընտրված թվային ցուցանիշով։ Օրինակ՝ (2-0) եվրոպական ֆորայի դեպքում ֆուտբոլային խաղում առաջին թիմը պետք է հաղթի երկու գոլի տարբերությամբ։ 3:0, 1:0 հաղթանակը նշանակում է խաղադրույքի պարտություն։ Խաղի այլ ելքերը նույնպես պարտություն են նշանակում։
  • Ասիական՝ սրանք այն ֆորաներն են, որոնց դեպքում օգտագործվում են քառորդ թվեր։ Այս խաղադրույքի դեպքում օգտագործվում է երկու խաղադրույք հարևան արժեքներով՝ ֆորա կես թվով և ամբողջ թվով։ Ֆ1(-1,25)-ն նշանակում է միանգամից և՛ Ֆ1(-1,0), և՛ Ф1(-1,5)։ Այդ պատճառով որոշ բուքմեյքերներ այսպիսի ֆորաների համար սահմանում են երկակի գործակիցներ։

1хБет линия ставок

Արևելյան Եվրոպայի օգտատերերի շրջանում ամենատարածվածը եվրոպական, կոտորակային և ամբողջ թվով ֆորաներն են: Այս բոլոր տարբերակները կարելի է գտնել կայքում 1Բեթ-ի (1xBet) կայքում։

Ո՞րն է ֆորայի և հանդիկապի տարբերությունը 1хԲեթ-ում (1xBet)։

Նորեկների շրջանում բավականին հաճախ ծագող հարց է՝ արդյո՞ք 1хԲեթ-ում ֆորան և հանդիկապը նույն բանն են։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ տերմինաբանություն և բացատրություն է օգտագործվում։ Մեր հոդվածում որպես հանդիկապ օգտագործվում է միայն եվրոպական ֆորան։ Մենք օգտվում ենք այն տերմինաբանությունից, որն օգտագործում է 1Բեթ-ը։ Այնուամենայնիվ, տարբեր ինտերնետային աղբյուրներում կարելի է զուգահեռ հանդիպել և՛ ֆորա, և՛ հանդիկապ հասկացությունների՝ որպես հոմանիշների կիրառմանը։

Եթե նայենք բուքմեյքերական ընկերության կայքում հանդիկապների հաշվարկի սկզբունքին, ապա հաղթող են համարվում միայն այն խաղադրույքները, որոնց դեպքում ելքը թվային ցուցանիշ է։ Խաղադրույքի վերադարձ չի լինում։ Այսպիսով, հանդիկապը եվրոպական ֆորան է, որի մասին խոսեցինք վերևում։

Եթե վերցնենք ֆորաների մյուս տեսակները՝ ըստ ցուցանիշների, օգտատերերը հնարավորություն ունեն շահում ստանալու խաղի տարբեր ելքերի դեպքում կամ վերադարձնելու խաղադրույքը։ Իսկ դա բոլորովին այն հանդիկապը չէ, որը գործում է 1хԲեթ բուքմեյքերական ընկերության կայքում։

Ինչպե՞ս ֆորա խաղադրույք անել 1хԲեթ-ում (1xBet)։

Ֆորա խաղադրույք անելու գործընթացը բավականին պարզ է։ Միակ նրբությունը խաղադրույքի ձևաչափի ճիշտ ընտրության մեջ է։ 1xԲեթ բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է տարբեր թվային ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել խաղադրույք անելուց առաջ։ Խաղադրույք անելուց առաջ կարևոր է նաև ծանոթանալ խաղին։ 1xԲեթ-ում ֆորաների աշխատանքի մասին սխալ պատկերացումը կարող է ավարտվել խաղադրույքի կորստով։

1xԲեթ-ում ֆորա խաղադրույք անելու համար անհրաժեշտ է․

  1. Բուքմեյքերի առաջարկներից ընտրել առավել հետաքրքրող խաղադրույքը։
  2. Ընտրել համապատասխան թվային ցուցանիշ։ Դրա համար՝ անհրաժեշտ է անցնել խաղադրույքների էջ և ծանոթանալ ֆորաների բոլոր հասանելի տարբերակներին։ Եթե խաղացողը գտնվում է բոլոր իրադարձությունները ցուցադրող էջում, ապա հարկավոր է սեղմել գործակցիների միջև գտնվող թվային ցուցանիշի վրա։ Այդ ժամանակ կբացվի պատուհան՝ արժեքների ընտրության համար։
  3. Սեղմել համապատասխան գործակցի վրա և խաղադրույքը տեղափոխել կտրոն։
  4. Մուտքագրել խաղադրույքի չափը և ընտրել մյուս արժեքները՝ խաղադրույք անելու համար։

Ставки на фору 1xBet

Ինչպես տեսնում եք, ֆորա խաղադրույք անելու համար երկար ժամանակ չի պահանջվում։ Ավելի շատ ժամանակ անհրաժեշտ է ծախսել ելքերի կանխատեսման վրա։ Դրանից է կախված խաղադրույքի հաջողությունը։ Նորեկներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր «Խաղադրույքների դպրոց»-ին։

Լրացուցիչ հարցեր 1хԲեթ-ում (1xBet) ֆորայի թեմայով։

✅ Ի՞նչ է ֆորան 1xԲեթ-ում։

Ֆորա ասելով պետք է հասկանալ խաղադրույք, որի դեպքում կողմերից մեկը առավելություն է ստանում քանակական առումով (գոլերի, միավորների, խախտումների թվով և այլն)։ Խաղադրույքի արդյունքը կախված է թվային ցուցանիշից, նշանից (պլյուս կամ մինուս) և խաղադրույքի տեսակից։ Ֆորաների հաշվարկի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել կայքում։

▶️ Ի՞նչ տեսակի ֆորաներ կան 1xԲեթ-ում։

Գոյություն ունի ֆորաների դասակարգման մի քանի եղանակ՝ ըստ նշանի և ըստ տեսակի։ Ըստ նշանի՝ ֆորաները լինում են դրական, բացասական և զրոյական։ Ըստ տեսակի՝ լինում են կոտորակային և ամբողջ (սովորական), եվրոպական և ասիական։ Համառոտ տեղեկատվություն յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունների մասին կարելի է գտնել կայքում։

❔ Ինչպե՞ս ֆորա դնել 1xԲեթ-ում։

Ֆորա դնելու համար՝ խաղացողը պետք է ընտրի համապատասխան թվային ցուցանիշը, ապա՝ խաղադրույքի գործակիցը։ Դա կարելի է անել խաղադրույքի էջում կամ բուքմեյքերի առաջարկների բաժնում։ Ապա հետևում է ստանդարտ գործընթաց՝ ավելացնել արդյունքը կտրոնին և անհրաժեշտ չափով խաղադրույք անել։


Կարդացեք նաև