Menu

Ի՞նչ է շղթան 1xBet-ում

Եթե խոսում ենք բուքմեյքերի առավելությունների մասին, ապա վստահ կարելի է հիշատակել 1xBet-ում խաղադրույքների բազմազան տեսակները։ Այս պահին բուքմեյքերի առաջարկները ներառում են ավելի քան 11 տեսակի խաղադրույքներ։ Այն մասին, թե ինչպես տեղադրել էքսպրես և անտիէքսպրես խաղադրույքներ, մենք արդեն խոսել ենք մեր նախորդ հոդվածներում։ Մեր նոր հոդվածում ցանկանում ենք խոսել 1xBet-ում խաղադրույքների մեկ այլ տեսակի՝ շղթայի մասին։ Ի՞նչ է այն և ինչպե՞ս հավաքել շղթաների կոմբինացիաներ, կխոսենք այս հոդվածում։

Ի՞նչ է նշանակում շղթան 1xBet-ում։

Հաճախ այն օգտատերերի մոտ, որոնք նախկինում 1xBet շղթաներին ծանոթ չեն եղել, հարց է ծագում, թե ինչ է շղթան։ Շղթան խաղադրույքի տեսակ է, որը ներառում է էքսպրեսի և համակարգի տարրեր։ Առաջին դեպքում 1xBet էքսպրեսից վերցված է սովորական խաղադրույքներից հաջորդականություն ձևավորելու հնարավորությունը։ Երկրորդ դեպքում, այսինքն՝ համակարգի, օգտատերը ստանում է «ապահովագրում»։ 1xBet շղթայում մեկ կամ մի քանի խաղադրույքներում պարտվելու դեպքում պարտադիր չէ, որ խաղադրույքը պարտվի։ Կարևորը, որ նոր խաղադրույքի համար բանկում գումար լինի։ Հենց սրանում էլ կայանում է շղթայի առավելությունը՝ համետատած ավանդական էքսպրեսի հետ։

Այսպիսով, շղթա խաղադրույք անելիս խաղացողները կարող են հավակնել շահում ստանալու, նույնիսկ եթե մի քանի իրադարձություն չի հաղթել։ Խաղադրույքը պարտված է համարվում այն դեպքում, երբ բանկում շղթայի հաջորդ խաղադրույքի համար գումար չկա։

Ինչ վերաբերում է շահումին, հաջորդականության մեջ որքան շատ ելքեր են հաղթանակ բերել, այնքան բարձր է շղթայի գործակիցը։ Այնուամենայնիվ, այն չի բազմապատկվում, ինչպես էքսպրեսի դեպքում։ 1xBet-ում շղթայի հաշվարկը տեղի ունենում այլ սխեմայով, որը կնկարագրենք հաջորդ բաժնում։

Ինչպե՞ս հաշվարկել շղթան 1xBet-ում։

Սահմանումից կարելի է հասկանալ, որ 1xBet շղթան կազմված է սովորական խաղադրույքների հաջորդականությունից։ Սակայն շահումն այնքան պարզ եղանակով չէ հաշվվում, որքան էքսպրեսի դեպքում․ պարտվում է մեկ իրադարձությունը, պարտվում է ամբողջ խաղադրույքը։ Շղթաների համար օգտագործվում է այլ մեթոդիկա։ Դա վերաբերում է նաև գործակիցների հաշվարկին։

Բերենք օրինակ 1xBet շղթայի շահումի և գործակցի հաշվարկի։ Այսպես, խաղացողն արել է խաղադրույք, որը կազմված է 5 իրադարձությունից։ Խաղադրույքը նախնական չափը 100 ռուբլի* է։ Բոլոր իրադարձությունները ֆուտբոլային խաղեր են։

Как делать ставки 1хБет

Բոլոր խաղերի ավարտից հետո ունենք հետևյալ արդյունքները․

  • Առաջին իրադարձությունը, որի գործակիցը 2,0 է, հաղթել է։ Խաղացողի շահումի չափը կազմում է՝ 100 * 2,0 = 200 ռուբլի*։
  • Երկրորդ խաղադրույքն անհաջող է եղել։ 200 ռուբլի* պարունակող բանկից կգանձվի 100 ռուբլի* (խաղադրույքի նախնական չափը)։ Խաղացողի մոտ կմնա 100 ռուբլի*։
  • Երրորդ իրադարձությունը հաղթել է։ 2,3 գործակցով խաղը խաղացողին բերել է 100*2,3 = 230 ռուբլի*։
  • Չորրորդ իրադարձությունը (1,5 գործակցով) նույնպես հաղթել է։ Օգտատերը ստացել է 230 + (100 * 1,5) = 380 ռուբլի*։
  • Վերջին իրադարձությունը պարտվել է։ Խաղացողի բանկը պակասել է 100 ռուբլիով* և կազմում է 260 ռուբլի*։

Խաղացողի վերջնական արդյունքն է 280 ռուբլի*։ Այսպիսով, 1xBet շղթայի վերջնական գործակիցը 2,8 է։ Չնայած հաջորդականության 2 իրադարձությունների պարտությանը, խաղացողին հաջողվել է որոշակի շահույթ ունենալ։ Սակայն այն զգալիորեն ավելի փոքր է, քան էքսպրես խաղադրույքների դեպքում։

*Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։

Որո՞նք են 1xBet շղթայի հիմնական առանձնահատկությունները։

Չնայած այն հանգամանքին, որ 1xBet-ում շղթան խաղադրույքի այնքան էլ բարդ տեսակ չէ, սկսնակները պետք է ուշադրություն դարձնեն այսպիսի կոմբինացիաների ձևավորման առանձնահատկություններին։ Անհրաժեշտ է ծանոթանալ շղթաների հիմնական առանձնահատկություններին․

  • Հաջորդականության իրադարձությունները հաշվարկում են այնպես, ինչպես դրանք դասավորել է հեղինակը։ Այստեղ ավտոմատ կերպով հաստատվող հերթականություն չի գործում։
  • Կարելի է խաղադրույքներ անել և՛ նախախաղային, և՛ կենդանի խաղերում։ Շուկաների սահմանափակումներ չկան։
  • 1xBet շղթայում հաջորդ խաղադրույքի չափը չի կարող գերազանցել առաջին խաղադրույքի չափը։
  • Եթե բանկում մնացած գումարն ավելի քիչ է, քան առաջին խաղադրույքի գումարը, ապա վերցվում է մնացորդ՝ ողջ չափով։
  • Պարտված իրադարձության գումարի չափը հավասար է առաջին խաղադրույքի գումարին։
  • Հաջորդականության մեջ բանկը հաշվարկվում է յուրաքանչյուր խաղից հետո։
  • Շղթայի գործակիցները չեն բազմապատկվում։

Цепочка 1хБет

Այսպիսով, 1xBet-ում շղթա տեսակի խաղադրույքի իրադարձությունների ճիշտ ընտրության դեպքում խաղացողը բավականին լավ հնարավորություն ունի շահույթ ունենալու։ Թեև, կրկնենք, որ այն մեծ չափի չի լինի, ինչպես էքսպրես խաղադրույքների դեպքում է։ Այստեղից կարող ենք առանձնացնել բուքմեյքերի շղթաների առավելություններն ու թերությունները․

Շղթայի առավելությունները Շղթայի թերությունները
Դժվար է պարտվել ողջ բանկը՝ խաղադրույքը Գործակիցները չեն բազմապատկվում, շահումը փոքր է
Կոմբինացիայի հեշտ ձևավորում Առաջին իրադարձության սխալ ընտրության դեպքում պարտվում է ողջ հաջորդականությունը
Վերջնական գործակիցը բարձրացնելու հնարավորություն

Ինչպես տեսնում եք աղյուսակում, 1xBet շղթաները խաղադրույքների բավականին պարզ և հետաքրքիր տեսակ են, և արժե, որ սկսնակները նույնպես փորձեն դրանք։

Ինչպե՞ս շղթա տեղադրել 1xBet-ում։

1xBet-ում շղթա տեղադրելու համար խաղացողը պետք է նախ և առաջ ընտրի խաղեր «Խաղադրույքների ցանկ» կամ «Live» բաժիններից։ Ինչպես վերը նշվեց, բուքմեյքերը շուկաների սահմանափակում չի ներկայացնում։ Անհրաժեշտ ելքը որոշելուց և գործակցի կոճակը սեղմելուց հետո խաղադրույքը տեղափոխվում է կտրոն։ Կտրոնում երկու խաղադրույքից սկսած՝ խաղացողին ընձեռվում է հնարավորություն ձևավորելու հերթականություն։ Դա անելու համար անհրաժեշտ է, որ խաղացողը բացվող ցանկից բոլոր իրադարձությունների տակ ընտրի խաղադրույքի տեսակը՝ «Շղթա»։ Հաշիվը գումարով համալրելուց հետո խաղադրույքը կհայտնվի «Խաղադրույքների պատմություն» բաժնում։ Խաղացողին մնում է միայն սպասել արդյունքին։


Կարդացեք նաև