Ինչպե՞ս ջնջել 1xBet-ը: Գովազդ համակարգչում և դիտարկիչում
Ինչպե՞ս է հայտնվում 1xBet գովազդը համակարգչում։
Համացանցում կարելի է հանդիպել բազմաթիվ հարցերի այն մասին, թե ինչպես ջնջել 1xBet գովազդները համակարգչից։ Ինչպես արդեն նշեցինք ներածական մասում, բուքմեյքերը մարքեթինգի ագրեսիվ մեթոդներ չի կիրառում։ Հետևաբար դա ընկերության ձեռքի գործը չէ։ Այդ դեպքում ո՞վ է զբաղվում ապրանաքանիշի առաջխաղացմամբ՝ նյարդայնացնող գովազդների և վնասակար սկրիպտների միջոցով։
Եթե ուշադրություն դարձնենք լողացող պատուհանի բովանդակությանը, ապա կտեսնենք, որ առաջարկվում է անցնել հղումով և գրանցվել՝ ստանալով բոնուս։ Կարող են առաջարկվել նաև 1xBet-ի այլ առավելություններ, որոնք հասանելի են բոլորի համար։ Այնուամեյնիվ, ցանկացած դեպքում URL-ով հղմամբ անցնելիս կտեսնեք հատուկ կոդ։ Սա վկայում է այն մասին, որ գովազդն իրականացնող կայքի սեփականատերը մասնակցում է 1xBet-ի համագործակցության ծրագրին։ Այսպիսով, վնասակար կոդերը տարածում են ընկերության անազնիվ օգտատերերը։ Հոդվածում կպատմենք՝ ինչպես կարելի է ջնջել 1xBet գովազդը համակարգչից։
Ինչպե՞ս արգելափակել 1xBet գովազդը։
1xBet-ի գովազդից ազատվելու համար անհրաժեշտ է պարզել՝ ինչ պայմաններում է այն հայտնվում։ Որպես կանոն՝ օգտատերերը տեսնում են կայքի գլխավոր էջը իրենց դիտարկիչում, որը հայտնվում է բուքմեյքերի մասին տեղեկատվության հետ մեկտեղ։ Այն բացվում է ավտոմատ կերպով և ուղղորդում է դեպի ընկերության էջը՝ առաջարկելով ստեղծել 1xBet օգտահաշիվ։ 1xBet վիրուսի ակտիվության երկրորդ դրսևորումը հետևյալն է․ լողացող պատուհանները հայտնվում են ԱՀ-ով աշխատելիս։ Բաններների նույնպես տանում են դեպի ընկերության կայք։ Երրորդ տարբերակն է՝ պաշտոնական կայք մտնելիս բացվում է 1xBet-ի հայելային տարբերակը։ Այս աղբյուրը կարող է օգտագործվել օգտատիրոջ օգտանվան և ծածկագրի ստացման համար, որն ունի խաղացողի անձնական տվյալները գողանալու նպատակ։
1xBet վիրուսի առանձնահատկությունը պարզելուց հետո կարելի է քայլեր ձեռնարկել գովազն անջատելու համար։ Նկարագրենք այդ քայլերը մասնավոր դեպքերի համար։
Ինչպե՞ս ջնջել 1xBet-ը դիտարկիչից։
Դիտարկիչը գովազդից մաքրելու համար՝ անհրաժեշտ է նախ և առաջ ստուգել կարգավորումները և պարզել, թե որ էջն է ընտրված որպես գլխավոր էջ։ Հնարավոր է՝ այն փոխված լինի չարակամներին «անհրաժեշտ» էջի։ Պետք է նաև ստուգել տեղադրված հավելվածները։ Եթե կան կասկածելի հավելվածներ, ապա անհրաժեշտ է անջատել դրանք և ստուգել՝ ինչպես կաշխատի դիտարկիչը։ Վնասակար հավելված հայտնաբերելու դեպքում հարկավոր է այն ջնջել։
Եթե խաղացողը ժամանակ չունի ձեռքով ստուգելու դիտարկիչը, կամ եթե վնսակար սկրիպտը փոխել է դիտարկիչի ֆայլերը, ապա կարելի է տեղադրել Adguard հավելվածը՝ վնասակար սկրիպտները ստուգելու և վերացնելու համար։ Եթե այս մեթոդը նույնպես չօգնի, անհրաժեշտ է օգտվել Kaspersky, DrWeb Cureit, ADW Cleaner, Anti-Malware Home կամ այլ ծրագրերից՝ համակարգիչը ստուգելու համար։ Կարելի է նաև ջնջել և նորից տեղադրել դիտարկիչը՝ նախօրոք պահպանելով Ձեր օգտահաշիվը (ֆիզիկապես կամ ամպում)։
Ինչպե՞ս ջնջել 1xBet-ը համակարգչից։
1xBet վիրուսը համակարգչից ջնջելու համար՝ պետք է կատարել հետևյալ գործողությունները․
- Ստուգել հավելվածները, որոնք գործարկվում են համակարգի գործարկման հետ մեկտեղ՝ առաջադրանքների ժամանակացույցի միջոցով։ Ժամանակացույցը կարելի է գտնել որոնման միջոցով՝ օգտագործելով Win+R և մուտքագրելով msc հրամանը։ Եթե ավտոմատ գործարկման հավելվածների ցուցակում կան կասկածելի ծրագրեր, ապա անհրաժեշտ է կանգնեցնել դրանք կամ ջնջել։
- Ստուգել համակարգիչը անտիվիրուսով։ Հնարավոր է՝ հաջողվի գտնել վնասաբեր սկրիպտը։
- Ստուգել համակարգիչը հատուկ ծրագրերի, օրինակ՝ Kaspersky, DrWeb Cureit, ADW Cleaner կամ Anti-Malware Home-ի միջոցով։ Խորհուրդ ենք տալիս միացնել ստուգման ամենաբարձր մակարդակը։
- Տեղադրել Malwarebytes ծրագիրը և սկանավորել համակարգիչը։ Վնասաբեր սկրիպը անհրաժեշտ է ջնջել։
1xBet գովազդի արգելափակումից հետո խորհուրդ ենք տալիս ամիսը մեկ անգամ ստուգել համակարգիչը Malwarebytes-ով կամ այլընտրանքային հավելվածով՝ հայտնաբերելու վնասակար սկրիպտները։ Խորհուրդ ենք տալիս նաև ծրագրեր տեղադրելիս կամ ներբեռնած արխիվներ նայելիս լինել շատ ուշադիր։ Ինտերնետից անվտանգ օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել ավելի վստահելի անտիվիրուս։
Կարդացեք նաև
Բոնուսներ և ակցիաներ Melbet-ից
Լավագույն բոնուսները Melbet-ից։ Ողջույնի ֆրիբեթ Melbet-ից։ «Օրվա էքսպրեսը» Melbet-ից։ 100% էքսպրեսի վերադարձ Melbet-ից։ Ծննդյան նվեր…
Արագ գրանցումը Melbet բուքմեյքերական ընկերության կայքում
Melbet բուքմեյքերական ընկերություն: Արագ գրանցում «1 հպումով»։ Օգտահաշվի արագ ստեղծումը Melbet-ում սոց․ ցանցերի միջոցով։ Melbet…
IPhone հավելվածը 20Bet-ից։ Հիմնական առանձնահատկությունները։
Այֆոնի համար նախատեսված հավելվածը 20Bet-ից: Ծրագրի տեղադրումը։ 20Bet-ի iOS հավելվածի առավելությունները։ Խաղադրույքների տեղադրումը 20Bet-ի iOS…
Գրանցումը Melbet-ում: Ինչպե՞ս ստեղծել օգտահաշիվ
Ինչպե՞ս գրանցվել Melbet-ի կայքում։ Գրանցման ի՞նչ եղանակներ է առաջարկում Melbet-ը։ Արագ գրանցում «մեկ հպումով» Melbet-ում։…
Ի՞նչ է իրենից ներկայացնում «20Games»-ը 20Bet-ում
20Games-ը 20Bet-ում: Ի՞նչ է այն։ Ի՞նչ խաղեր են մտնում 20Bet-ի 20Games-ի մեջ։ Ինչո՞վ են սլոթերը…
Բինգո խաղերը 20Bet-ից: Տեսակները և առանձնահատկությունները։
Բինգո խաղի տեսակները 20Bet-ում։ Բինգոն 20Bet-ում: Խաղեր սկսնակների համար։ Բինգո խաղի տեսակները 20Bet-ում։ 20Bet կայքում…