«Խաղադրույքների վաճառք» ծառայությունը 1xBet-ում: Առանձնահատկություններն ու առավելությունները
- Ի՞նչ է «խաղադրույքների վաճառքը» 1xBet-ում: Քեշաթուի հասկացությունը։
- 1xBet-ում խաղադրույքների վաճառքի պատճառները։
- «Խաղադրույքների վաճառք» 1xBet-ում: Ինչպես փնտրել և օգտագործել ծառայությունը։
- Կտրոնի վաճառքի գործընթացը 1xBet-ում։
Ի՞նչ է «խաղադրույքների վաճառքը» 1xBet-ում: Քեշաթուի հասկացությունը։
Երբ խոսքը գնում է 1xBet-ում խաղադրույքների վաճառքի մասին, պետք է հասկանալ խաղադրույք անելուց հետո գումարի որոշակի մասի (դեռևս չխաղարկված խաղադրույքի) փոխանակման գործընթացը։ Եթե չհաշվենք մի քանի ակցիաներ, բուքմեյքերական ընկերությունը երբեք ողջ գումարը չի վերադարձնում խաղացողին։ Փոխհատուցման չափը կամ այսպես կոչված քեշաութը (անգլերեն՝ «cashout» — կանխիկացնել) կախված է խաղից, կանխատեսումներից և ժամանակից, որն անցել է խաղադրույքը տեղադրելուց հետո։ Եթե խաղացողը չի օգտվել լրացուցիչ ակցիաներից, դրամական միջոցները փոխանցվում են հիմնական հաշվին, և խաղարկելու կարիք չի լինում։
«Խաղադրույքների վաճառք» հնարավորությունը 1xBet-ում ակտիվացված է լռելյայն և հասանելի է միայն նախախաղային իրադարձությունների համար։ Խաղացողը լրացուցիչ կարգավորումներ անելու կարիք չունի, կարելի է ծառայությունն անմիջապես օգտագործել կտրոնների համար, որոնք կարելի է գտնել խաղադրույքների պատմության մեջ։ Նշենք, որ կարելի է հետ բերել և՛ սովորական, և՛ էքսպրես խաղադրույքների գումարները։
1xBet-ում խաղադրույքների վաճառքի պատճառները։
Ինչպես արդեն նշվեց հոդվածի ներածական հատվածում, խաղադրույքների վաճառքը 1xBet հարթակի մրցակցային առավելությունն է։ Խաղացողները կարող են սխալվել իրենց կանխատեսումներում, և գումարի մի մասը վերադարձնելու հնարավորությունը շատ ավելի գերադասելի է, քան խաղադրույքի ողջ գումարի կորուստը։ Հետևաբարա, զարմանալի չէ, որ 1xBet-ի «Խաղադրույքների վաճառք» ծառայությունից օգտվում են ինչպես սկսնակները, այնպես էլ պրոֆոսիոնալ խաղացողները։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր օգտատերերն են հասկանում՝ որ իրավիճակներում արժե հնաժարվել ռիսկի դիմելուց և մինչև խաղի մեկնարկը վերադարձնել խաղադրույքի գումարը։ Մենք հավաքել ենք այն հիմնական պատճառները, որոնց դեպքում տեղին է օգտվել 1xBet-ի «Խաղադրույքների վաճառք» ծառայությունից․
- Խաղի ելքի սխալ կանխատեսում։ Քանի որ վաճառել կարելի է միայն նախախաղային խաղադրույքը, այս խաղադրույքները կարող են արվել սպորտային իրադարձության մեկնարկից շատ առաջ։ Քանի որ ելքի վրա ազդում են շատ գործոններ (վնասվածքներ, ֆիզիկական և հոգեբանական հոգնածություն և այլն), ֆավորիտը կարող է փոխվել խաղի մեկնարկից առաջ։ Բացի այդ, որոշ դեպքերում խաղացողը հնարավորություն ունի խաղադրույքը վերադարձնել խաղի մեկնարկից առաջ, երբ պարզ է դարձել, որ սխալ է կանխատեսել խաղի ելքը։ Հետևաբար, պարտությունը կանխելու հնարավորությունը «Խաղադրույքների վաճառք» ծառայության կարևոր առավելությունն է։
- Բանկրոլի համալրման անհրաժեշտություն։ Մեր «Խաղադրույքների դպրոց»-ում կարելի մի գտնել մի քանի նյութ՝ նվիրված խաղադրույքում բանկրոլի թեմային։ Այն իրավիճակներում, երբ խաղացողը սխալ է պլանավորել իր ռազմավարությունը և օգտագործել է իր ունեցած բոլոր միջոցները, խաղադրույքի վերադարձը կարող է օգնել «կենդանի» գումար ստանալ նոր խաղադրույքներ անելու համար։
- Հարթակից գումարի դուրսբերում։ Եթե օգտատերը խաղարկել է իր ողջ կանխավճարը, որը մուտքագրել է 1xBet-ում իր հաշվին, և ցանկանում է դուրս բերել գումարը հաշվից, ապա կարելի է օգտվել «Խաղադրույքների վաճառք» ծառայությունից։ Այս դեպքում խաղացողը կվերադարձնի գումարի մի մասը և կավելացնի հաշվից հանվող գումարին։ Այնուամենայնիվ, խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ դրամական միջոցները պետք է ավելի վաղ դրված լինեն այլ՝ հաղթական խաղադրույքներում, այլապես դրանք կարգելափակվեն մինչև խաղարկվելը։
Բացի «Խաղադրույքների վաճառք» ստանդարտ տարբերակից, 1xBet-ում գործում են նաև «Վաճառել հետո» և խաղադրույքների ապահովագրման ծառայությունները։ Այս տարբերակի մասին կխոսենք առանձին հոդվածում։
«Խաղադրույքների վաճառք» 1xBet-ում: Ինչպես փնտրել և օգտագործել ծառայությունը։
Խաղադրույք կատարելուց հետո բոլոր իրադարձությունները տեղափոխվում են «Խաղադրույքների պատմություն» բաժին։ Իր անձնական էջ մտնելուց հետո խաղացողը կարող է ծանոթանալ կտրոններին՝ մտնելով նշված բաժինը և սեղմելով «Վաճառել» կոճակը՝ կոնկրետ իրադարձության համար։ Նոր պատուհանում խաղացողին կառաջարկվի խաղադրույքի գումարի վերադարձի և գործողությունը հաստատելու հնարավորություն՝ «Վաճառել հիմա» կոճակի միջոցով։ Այն բանից հետո, երբ խաղացողը համաձայնում է քեշաութին, գումարը փոխանցվում է հիմնական հաշվին 20 վրկ-ի ընթացքում։
Այսպիսով, «Խաղադրույքների վաճառք» ընտրանքը 1xBet-ում կարելի է գտնել խաղացողի անձնական էջում («Խաղադրույքների պատմություն» բաժին)։ Վերադարձնել կարելի է բոլոր նախախաղային խաղադրույքները, եթե դրանք դեռևս չեն խաղարկվել (խաղը չի մեկնարկել)։ Չնայած, որոշ ակցիաների մասնակցելով, խաղացողը կարող է նախախաղային խաղադրույքի գումարը վերադարձնել նույնիսկ խաղի մեկնարկից հետո։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ բուքմեյքերական ընկերության գործող ակցիաներին «PROMO» բաժնում, որպեսզի առավելագույնս օգտագործեք խաղադրույքների վերադարձի ծառայության հնարավորությունները։
Կտրոնի վաճառքի գործընթացը 1xBet-ում։
1xBet բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքի վերադարձի համար օգտագործում է երկու համարժեք արտահայտություններ՝ «Խաղադրույքի վաճառք» կամ «Կտրոնի վաճառք»։ Սրանք օգտագործվում են միևնույն իմաստով։ Երկու տարբերակն էլ օգտագործվում են և՛ ակցիաների մասին բուքմեյքերական ընկերության նյութերում, և՛ ընկերության խաղացողների շրջանում։
Նախորդ բաժիններում մենք տվել ենք «կտրոն» հասկացության համառոտ բացատրությունը։ Կտրոն ասելով պետք է հասկանալ մեկ խաղադրույքում ընդգրկված նախախաղի կամ Live խաղի ելքերի թիվը։ Այնուամենայնիվ, 1xBet-ի «Կտրոնի վաճառք» ծառայությունը հասանելի է միայն նախախաղային խաղադրույքների համար, որոնք կարող են լինել ինչպես սովորական, այնպես էլ էքսպրես։
Յուրաքանչյուր կտրոնն ունի իր համարն ու իրադարձությունների նկարագիրը (խաղի անվանումը, գործակիցները, խաղադրույքի տեսակը)։ Օգտատերը կարող է կտրոնները դիտել «Խաղադրույքների պատմություն» բաժնում, որը հասանելի է անձնական էջում։ Կտրոնները դիտել կարելի է նաև «Կտրոնի ստուգում» էջում, որի հղումը կարելի է գտնել կայքի ներքևի ընտրացանկում։
Կտրոնը վաճառելու համար՝ խաղացողը պետք է ընտրի խաղադրույքի և սեղմի վաճառելու կոճակը։ Այնուհետև անհրաժեշտ է հաստատել գործողությունը՝ սեղմելով «Վաճառել հիմա»։ Միայն այս քայլից հետո 1xBet-ում կկատարվի կտրոնի վաճառք։
Կարդացեք նաև
Բոնուսներ և ակցիաներ Melbet-ից
Լավագույն բոնուսները Melbet-ից։ Ողջույնի ֆրիբեթ Melbet-ից։ «Օրվա էքսպրեսը» Melbet-ից։ 100% էքսպրեսի վերադարձ Melbet-ից։ Ծննդյան նվեր…
Արագ գրանցումը Melbet բուքմեյքերական ընկերության կայքում
Melbet բուքմեյքերական ընկերություն: Արագ գրանցում «1 հպումով»։ Օգտահաշվի արագ ստեղծումը Melbet-ում սոց․ ցանցերի միջոցով։ Melbet…
IPhone հավելվածը 20Bet-ից։ Հիմնական առանձնահատկությունները։
Այֆոնի համար նախատեսված հավելվածը 20Bet-ից: Ծրագրի տեղադրումը։ 20Bet-ի iOS հավելվածի առավելությունները։ Խաղադրույքների տեղադրումը 20Bet-ի iOS…
Գրանցումը Melbet-ում: Ինչպե՞ս ստեղծել օգտահաշիվ
Ինչպե՞ս գրանցվել Melbet-ի կայքում։ Գրանցման ի՞նչ եղանակներ է առաջարկում Melbet-ը։ Արագ գրանցում «մեկ հպումով» Melbet-ում։…
Ի՞նչ է իրենից ներկայացնում «20Games»-ը 20Bet-ում
20Games-ը 20Bet-ում: Ի՞նչ է այն։ Ի՞նչ խաղեր են մտնում 20Bet-ի 20Games-ի մեջ։ Ինչո՞վ են սլոթերը…
Բինգո խաղերը 20Bet-ից: Տեսակները և առանձնահատկությունները։
Բինգո խաղի տեսակները 20Bet-ում։ Բինգոն 20Bet-ում: Խաղեր սկսնակների համար։ Բինգո խաղի տեսակները 20Bet-ում։ 20Bet կայքում…