Menu

1xBet-ի պայմանական խաղադրույք: Խաղադրույքի առանձնահատկությունները

1xBet բուքմեյքերական ընկերությունն ոչ միայն սպորտային իրադարձությունների թիվն է ավելացնում, այլ նաև խաղադրույքների նոր տեսակներ։ Դրանցից է 1xBet-ի պայմանական խաղադրույքը, որը հայտվել է 2019 թվականին։ Որոշ օգտատերեր շփոթում են այն կանխավճարային կամ վստահության խաղադրույքի հետ։ Չնայած նրան, որ որոշ ինտերնետային աղբյուրներ նույնացնում են այս հասկացությունները, սրանք նույնը չեն։ Այս հոդվածում կխոսենք 1xBet-ի պայմանական խաղադրույքների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է կայքում այդպիսի խաղադրույք անել։

1xBet պայմանական խաղադրույքների սահմանումը։

Պայմանական խաղադրույքը բուքմեյքերական ընկերության առաջարկների շարքում հայտնվել է ոչ վաղ անցյալում՝ 2019թ.։ Բացի սովորական մենախաղադրույքներից և էքսպրես խաղադրույքներից, 1xBet անտիէքսպրես խաղադրույքներից և սիստեմներից, օգտտատերերն այժմ հնարավորություն ունեն ստեղծելու նոր կոմբինացիաներ: 1xBet-ի պայմանական խաղադրույքի շնորհիվ խաղացողները կարող են ստեղծել կապակցված իրադարձությունների շղթաներ, բայց, միևնույն ժամանակ, ներառել տարբեր տեսակի խաղադրույքներ։

Այսպիսով, 1xBet պայմանական խաղադրույքը խաղադրույքի տեսակ է, որը ներառում է ինչպես սովորական, այնպես էլ էքսպրես խաղադրույքներ, որոնք չեն ենթադրում միանման ելքեր։ Շահումի չափը կախված է կոմբիանացիայի հաջող իրադարձությունների թվից։ Այդ պատճառով կարևոր է, որ խաղացողը ճիշտ ընտրի խաղադրույքները, որպեսզի առավելագույն շահում ունենա։ Խորհուրդ ենք տալիս սկսել ֆավորիտների օգտին սովորական խաղադրույքների կոմբինացիայով և վերջացնել էքսպրեսներով, որոնք ներառում են այնպիսի իրադարձություններ, որտեղ մասնակիցները հաղթելու հավասար հնարավորություն ունեն։

1xBet պայմանական խաղադրույքների առանձնահատկությունները։

Չնայած այն հանգամանքին, որ 1xBet-ում պայմանական խաղադրույքները տարբեր տեսակի խաղադրույքներից բաղկացած կոմբինացիաներ են, այնքան էլ դժվար չէ դրանք ձևավորելը։ Բացի այդ, պայմանական խողադրույքն ունի մի շարք առավելություններ դասական կոմբինացիոն խաղադրույքների նկատմամբ:
Условная ставка в 1хБет

Առանձնացնենք 1xBet պայմանական խաղադրույքների հիմնական առավելությունները․

  • Հաղթելու ավելի մեծ հնարավորություն։ Շատ հաճախ շահույթ ստանալու համար անհրաժեշտ է հաղթել միայն մեկ՝ առաջին իրադարձությունում: Այնուամենայնիվ, եթե երկրորդ խաղադրույքի չափը սխալ է նշված, կոմբինացիան կարող է չաշխատել:
  • Խաղադրույքների համար փոքր թվով իրադարձություններ։ 1xBet-ում պայմանական խաղադրույք ձևավորելու համար խաղացողը պետք է կոմբինացիայի մեջ ներառի 3 ելք:

Սակայն պայմանական խաղադրույքներն ունեն մի շարք թերություններ․

  • Ռիսկերը հաշվարկելու ունակություն: Խաղադրույքից շահում ստանալու համար պետք է հաշվի առնել կոմբինացիայի նախորդ իրադարձության շահումի չափը: Եթե ​​խոսքը երրորդ և հերթական իրադարձության մասին է, ապա կարևոր է հաշվի առնել երկրորդ իրադարձության պարտությունը:
  • Հաղթանակը հաշվարկելու բարդ բանաձևեր։ Սկսնակների համար դժվար կլինի ինքնուրույն հաշվարկել հաղթանակի քայլերը: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ խաղացողը հասկանա, թե ինչպես են աշխատում նման խաղադրույքները, բոլոր հաշվարկները արագ կարվեն: Դրանք կարելի է մուտքագրել խաղադրույքների օրագրում, որի մասին խոսել ենք մեր «Խաղադրույքների դպրոցում»։

Չնայած թվարկված թերություններին, պայմանական խաղադրույքները բավականին հետաքրքիր գործիք են խաղացողների շահույթն ավելացնելու համար։

Блоки в условной ставке 1хБет

Պայմանական խաղադրույքի տեղադրումը 1xBet-ում։

1xBet-ում պայմանական խաղադրույք կատարելու համար օգտատերը պետք է անի հետևյալ քայլերը.

  1. Մուտք գործի կայք։
  2. Մտնի սպորտային կամ կիբերսպորտային իրադարձությունների բաժին և գտնի առնվազն 3 խաղ:
  3. Ավելացնի ընտրված խաղերը կտրոնին։
  4. Խաղադրույքների տեսակների ցանկում գտնի պայմանական խաղադրույքները։
  5. Յուրաքանչյուր իրադարձության համար նշի խաղադրույքի գումարի չափը և հերթականությունը (բլոկների համարակալման փոփոխության միջոցով)։
  6. Դաշտերը լրացնելուց հետո տեղադրել խաղադրույքը։

Հետագայում օգտատերը կարող է դիտել պայմանական խաղադրույքի մասին տեղեկատվությունը իր անձնական հաշվի միջոցով («Խաղադրույքների պատմություն» բաժին): Այստեղ կցուցադրվեն շահած ելքերի և շահումների մասին ծանուցումները: Կարող եք նաև պարզել, թե որն է խաղադրույքի պարտության պատճառը:


Կարդացեք նաև