Menu

1хStavka և 1xBet: Ինչպե՞ս անցնել նույնականացում Ինտերակտիվ խաղադրույքների փոխանցումների հաշվառման կենտրոնում (ЦУПИС)

/

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող խաղացողները չեն կարող մուտք գործել 1xBet բուքմեյքերական ընկերության կայք առանց հատուկ ծրագրային ապահովման կամ պաշտոնական հայելիների օգտագործման: Պորտալի արգելափակման պատճառների մասին խոսել ենք «Ինչու է Ռուսաստանում արգելված 1xBet-ը» հոդվածում։ Այնուամենայնիվ, խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել 1xStavka կայքում, որը 1xBet-ի դուստր ձեռնարկությունն է. այն լիցենզավորված է և կարող է ծառայություններ մատուցել երկրի տարածքում: Ընկերության վեբկայքից օգտվելու համար հարկավոր է անցնել նույնականացում, այդ թվում՝ Ինտերակտիվ խաղադրույքների փոխանցումների հաշվառման կենտրոնում (ЦУПИС):Այն մասին, թե ինչպես դա անել, կարդացեք մեր այսօրվա հոդվածում:

1xStavka և 1xBet բուքմեյքերական ընկերություններ: Ինչպե՞ս անցնել նույնականացում։

Շատ սկսնակ խաղացողներ շփոթում են 1xStavka և 1xBet բուքմեյքերական ընկերությունները։ Այնուամենայնիվ, սրանք տարբեր ընկերություններ են։ Առաջինն աշխատում է բացառապես Ռուսաստանում, իսկ երկրորդը՝ ամբողջ աշխարհում (ՌԴ-ում ընկերության կայքն արգելափակվում է)։ Մենք պատրաստել ենք համառոտ համեմատություն 1xStavka և 1xBet բուքմեյքերական ընկերությունների միջև։ Առանձին-առանձին կքննարկենք նաև 1xStavka և 1xBet ընկերություններում նույնականացման գործընթացը։

Նույնականացումը 1xStavka-ում։

Ինքնության ստուգումը 1xStavka կայքում իրականացվում է օգտահաշիվ ստեղծելու գործընթացում: Դա անելու համար անհրաժեշտ է մտնել «Գրանցում» էջ և անցնել 3 քայլ՝ գրանցում կայքում, հեռախոսահամարի հաստատում և նույնականացում: Այսպիսով, ձեր մասին բոլոր տվյալները լրացնելուց և հեռախոսահամար կցելուց հետո խաղացողը պետք է անցնի նաև փաստաթղթերի ստուգման փուլով։

Խաղացողներին ստուգելու համար միջազգային առցանց բուքմեյքերները խնդրում են ուղարկել անձնագրի, միջազգային անձնագրի, վարորդական իրավունքի սկանավորված պատճենը կամ լուսանկար՝ փաստաթուղթը ձեռքին: 1xBet-ի դեպքում օգտագործվում է այլ մեխանիզմ: 1xStavka-ում նույնականացում անցնելու համար դուք պետք է օգտվեք հանրային ծառայությունների ծառայությունից, CONTACT համակարգից (գործողությունն առցանց կատարելու համար), այլապես պետք է գնաք խաղադրույքների ընդունման կետ կամ «Կապի» սրահ։ Այսպիսով, բուքմեյքերն ուշադիր ստուգում է բոլոր խաղացողներին, և առանց անձնագրի տրամադրման հնարավոր չէ օգտվել ընկերության ծառայություններից։

Регистрация в 1хСтавка

Նույնականացումը 1xBet-ում։

1xBet բուքմեյքերական ընկերության օգտատերերը ինքնությունը հաստատելու համար ստիպված չեն անձնապես այցելել խաղադրույքների ընդունման կետեր: Բուքմեյքերական ընկերությունը իրականում խաղադրույքների ընդունման կետեր էլ չունի։ Ընկերությունը վաղուց անցել է առցանց խաղադրույքների ընդունմանը: Ուստի նույնականացումը 1xBet-ում նույնպես իրականացվում է կայքի միջոցով:

1xBet բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին առաջարկում է օգտահաշիվ ստեղծելու մի քանի տարբերակ: Անձնական էջ մուտք գործելուց հետո պետք է լրացնեք բոլոր այն տվյալները, որոնք չեն մուտքագրվել գրանցման ժամանակ։ Անձնական էջ մուտք գործելուց հետո կարող եք ստուգել ձեր տվյալների թերթիկն «Անձնական տվյալներ» էջում։

Խաղային օգտահաշվի ստուգումն իրականացվում է հաշվից գումար հանելու փուլում*: Օգտատերը պետք է ուղարկի պահանջվող փաստաթղթերը հատուկ ձևի միջոցով կամ էլ. փոստով: Մինչ այդ հաշվից գումար հանելու գործողությունը սառեցվելու է։ 1xBet-ում նույնականացում անցնելուց հետո խաղացողին հասանելի են բուքմեյքերական ընկերության կողմից առաջարկվող բոլոր հնարավորությունները:

*Որոշ իրավիճակներում բուքմեյքերը կարող է պահանջել անձնագրի կամ մեկ այլ փաստաթղթի պատճեն՝ հաշիվը գումարով համալրելուց հետո։

1xStavka և 1xBet բուքմեյքերական ընկերություններ: Ինչպե՞ս անցնել նույնականացում ЦУПИС-ում։

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը խաղացողներից պահանջում է գրանցվել ЦУПИС-ում (հապավումը բացվում է որպես «Ինտերակտիվ խաղադրույքների փոխանցումների հաշվառման կենտրոն»): Սա ֆինանսական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդիսանում խաղացողի և բուքմեյքերական ընկերության միջև: Այսօր Ռուսաստանում գործում է 2 նման կազմակերպություն՝ Միասնական «Ինտերակտիվ խաղադրույքների փոխանցումների հաշվառման կենտրոնը», որի հետ համագործակցում է 1xStavka բուքմեյքերական ընկերությունը, և «Ինտերակտիվ խաղադրույքների փոխանցումների հաշվառման կենտրոնը», որն աշխատում է է Qiwi-Bank-ի հիման վրա։ Նրանց խնդիրն է վերահսկողություն իրականացնել խաղացողների շահումների վրա և հարկեր փոխանցել Դաշնային հարկային ծառայությանը:

Единый ЦУПИС

1xStavka-ի խաղացողը կարող է նույնականացում անցնել ЦУПИС-ում հետևյալ տարբերակներով․

  • Դիմել 1xStavka բուքմեյքերի խաղադրույքների ընդունման կետ։ ԱՆհրաժեշտ է ունենալ անձնագիր և լրացնել հարցաթերթիկ՝ ЦУПИС-ում հաշիվ բացելու համար։
  • Դիմել «Евросеть» սրահ։ Անհրաժեշտ է աշխատակիցներին հայտնել, որ ցանկանում եք փաստաթղթերի ստուգում անցնել «Բջջային քարտ» ոչ առևտրային կազմակերպության համար։ Օգտատերերին կտրվի դիմում՝ լրացնելու համար։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Евросеть»-ը 100 ռուբլիի չափով միջնորդավճար է գանձում ЦУПИС-ում 1xStavka-ի խաղացողների նույնականացման գործընթացի համար։
  • Անցնել փաստաթղթերի ստուգում բուքմեյքերի կայքով։ Օգտատերերը պետք է մուտք գործեն իրենց անձնական էջ և մտնեն «Ինտերակտիվ խաղադրույքների կառավարում» բաժին։ Վճարման մեթոդի ընտրությունից հետո կհայտնվի հաղորդագրություն՝ ЦУПИС-ի կայքում գրանցվելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան էջը մտնելուց հետո կբացվի դիմումի ձև, որում պետք է նշել հեռախոսահամարը, 1xStavka-ի կայքի օգտանունը և գաղտնաբառ ստեղծել։ Ստացած SMS-ում նշված ծածկագիրը մուտքագրելուց հետո (այն կուղարկվի նշված հեռախոսահամարին), ЦУПИС-ը կստուգի օգտահաշվի առկայությունը բուքմեյքերի կայքում և կհաստատի պրոֆիլը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ЦУПИС-ում հաշիվ բացելուց հետո խաղացողները կարող են համալրել իրենց հաշիվը 1xStavka բուքմեյքերական ընկերության կայքում: 18 տարեկանից ցածր անձանց խաղային հաշվի գրանցումը կմերժվի։

Եթե ​​խաղացողը գրանցվել է 1xBet կայքում՝ շրջանցելով արգելափակումը, նա կարիք չունի հաշիվ բացելու ЦУПИС-ում: Հետևաբար, շատ խաղացողներ նախընտրում են միջազգային պորտալը տեղական բուքմեյքերից, որպեսզի ստիպված չլինեն շահումների համար հավելյալ միջնորդավճարներ վճարել:


Կարդացեք նաև