Menu

Բինգո խաղերը 20Bet-ից: Տեսակները և առանձնահատկությունները։

Չնայած 20Bet խաղատան մոլախաղերի մեծ բազմազանությանը, բուքմեյքերը չի շրջանցել նաև դասական խաղերը, ինչպիսին է բինգոն: Այս խաղն անցել է էվոլյուցիայի և զարգացման տասնամյակների միջով՝ նախքան արևմտյան շուկայի լավագույն խաղը դառնալը: Այնուամենայնիվ, 20Bet-ում բինգոյի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում նաև Արևելյան Եվրոպայից, ներառյալ՝ ԱՊՀ երկրների օգտատերերի շրջանում: Այդ պատճառով որոշեցինք բուքմեյքերական կայքի այս ուղղությունն ավելի մանրամասն քննարկել և ներկայացնել։ Այս հոդվածում ձեզ կներկայացնենք 20Bet բինգո խաղի տեսակներն ու առանձնահատկությունները:

Բինգո խաղի տեսակները 20Bet-ում։

20Bet կայքում նոր գրանցված սկսնակներին կարող է թվալ, որ բուքմեյքերը բինգո խաղեր չի առաջարկում: Բանն այն է, որ պորտալի ստեղծողներն այս ուղղությանն առանձին բաժին չեն հատկացրել։ 20Bet կայքում բինգո խաղերը կարող եք գտնել «Խաղատուն» էջի միջոցով։ Այցելելով նշված բաժինը՝ հարկավոր է որոնման տողում (գտնվում է էկրանի վերին անկյունում) մուտքագրել «bingo» հարցումը (անգլերեն): Հարցման արագ մշակումից հետո 30-ից ավելի խաղեր կառաջարկվեն ձեր ուշադրությանը: Բացի այդ, բինգոյի որոշ տարբերակներ կարելի է գտնել նաև «Այլ» ենթաբաժնում: Այս դեպքում ձեզ հարկավոր չէ օգտվել որոնումից, կարող եք պարզապես այցելել նշված էջը:

Չնայած այն հանգամանքին, որ 20Bet-ում բինգո խաղերի թիվն այնքան էլ մեծ չէ, ընկերությունը փորձում է զարգացնել այս ուղղությունը։ Հետևաբար, էջում ժամանակ առ ժամնաակ հայտնվում են նոր խաղեր ծրագրային ապահովման հայտնի արտադրողների կողմից: Դրանց շարքում կարելի է գտնել բինգոյի բոլոր հայտնի տարբերակները.

  • Դասական խաղեր (բրիտանական տարբերակ)։ Այստեղ անց են կացվում մրցանակների խաղարկություններ ըստ ստանդարտ կանոնների, որոնք նման են մեր վիճակախաղին։
  • Նոր ուղղություններ։ Այստեղ խաղային սենյակները համատեղում են սովորական խաղային ավտոմատի և դասական բինգոյի առավելությունները։ Այս խաղերում կարելի է գնել լրացուցիչ գնդակներ և ընտրել անհրաժեշտ թվով խաղաքարտեր։
  • Բինգո կենդանի ռեժիմով։ «Live Casino» էջում օգտատերերը կարող են որոնման միջոցով գտնել երկու խաղ իրական ժամանակում՝ «Բինգո 37» և «Բինգո 38»։ Սա ռուլետկայի տեսակ է՝ անիվի փոխարեն խաղային ավտոմատով: Բինգո 37 (38) խաղի էություն նրանում է, որ խաղացողները 1-ից մինչև 36 (37) որոշակի թվի վրա խաղադրույք են անում և սպասում ընկնող գնդակների արդյունքին: Խաղադրույքները կատարվում են մեկ, երկու, երեք, չորս կամ վեց թվերի տարբեր համակցությունների վրա: Առցանց բինգո սրահում կա աշխատակից, ով լրացուցիչ խաղեր է անցկացնում ֆինանսական մրցանակներով։ Խաղը ներառում է առցանց զրուցարան, որի միջոցով դուք կարող եք շփվել ընկերների և այլ խաղացողների հետ:

Игры бинго на 20Бет

Աշխարհում բինգոյի զարգացմանը և տարածմանը զուգահեռ՝ ի հայտ են եկել խաղերի տարբեր տեսակներ և տարբերակներ։ Նրանք տարբերվում են քարտերի գնդակների և դաշտերի ընդհանուր քանակով, թեմաներով և կանոններով, հաղթողներին որոշելու մեթոդներով և գործակիցներով: 20Bet բուքմեյքերական ընկերության կայքում կարող եք գտնել բինգո խաղի հիմնական տարբերակները:

Բինգոն 20Bet-ում: Խաղեր սկսնակների համար։

Բինգոյի առցանց տարբերակի հայտնվելու հետ՝ խաղը հասանելի դարձավ գրեթե բոլորի համար: Այնուամենայնիվ, քանի որ գոյություն ունի կարծիք, ըստ որի խաղի կանոնները բարդ և անհասկանալի են, այն զիջում է սլոթերին և թղթախաղին: Մեր կարծիքով 20Bet բինգոն ավելի բարդ չէ, քան պոկերը կամ բակարամ: Բայց այս պնդումը ճիշտ է միայն դասական խաղի ընտրության դեպքում:

Բինգո խաղի էությունը նրանում է, որ խաղացողն առաջինը լրացնի մեկ տողը կամ ամբողջ քարտը: Հաղթելու հնարավորությունն ուղիղ համեմատական ​​է ստացած քարտերի հարաբերակցությանը խաղում դրանց ընդհանուր թվին: Շահումները կախված են բինգոյի տեսակից․ եվրոպական կամ ամերիկյան տարբերակներում առաջին, երկրորդ և երրորդ տողերի համար տոկոսները տարբեր են։ Բացի այդ, խաղի արդյունքը կախված է 20Bet-ի կողմից բինգոյի փոփոխությունից: Հետևաբար, որքան պարզ լինի սենյակը, այնքան ավելի հեշտ կլինի սկսնակների համար:

Ելնելով նախորդ պարբերությունից՝ կարելի է պնդել, որ նոր օգտատերերի համար ավելի լավ է սկսել պարզ դասական բինգոյից, որն ունի խաղի հստակ կանոններ: Դուք կարող եք ստուգել ձեր հնարավորությունները ամենաարագ և ամենահեշտ տեսակում՝ «Բինգո 30»-ում։ Քարտում կլինի ընդամենը 30 գնդակ, և կօգտագործվի 3×3 ցանց: Հաղթելու համար հարկավոր է ծածկել բոլոր 9 համարները։ Խաղն բավականին արագ ընթացք ունի՝ ընդամենը մի քանի րոպե։ Հետևաբար, սա մի քանի ռաունդ խաղալու հիանալի միջոց է, եթե ձեր ժամանակը սահմանափակ է:

Бинго в лайв-казино 20Бет

Փորձեք ձեր հաջողությունը Microgaming-ի հանրահայտ Bingo Bonanza խաղում: Այն շատ նման է մեզ բորոլիս ծանոթ վիճակախաղին։ Խաղադաշտի աջ կողմում պատկերված է վիճակախաղի մեքենա՝ գնդակներով, իսկ ձախում՝ բազմապատկիչներով սեղան: Երկու 1x գնդակը, որոնք ամենից հաճախ են դուրս գալիս, բավական են խաղադրույքը շահելու կամ գոնե զրոյական կորուստով դուրս գալու համար: Ինչպես ցանկացած այլ բինգո խաղում, ամեն ինչ կախված է հաջողությունից: Բայց, ի տարբերություն սովորական վիճակախաղի, պետք չէ սպասել 5 կամ 6 թվերի համապատասխանությանը: Bingo Bonanza խաղում ջեքփոթի համար բավական է նույնիսկ երկու նույնական գնդակը:

Այլ դասական բինգո խաղեր կարելի է գտնել «Casino» էջում: Մի քանի խաղ խաղալուց և փորձ ձեռք բերելուց հետո կարող եք անցնել բինգոյի ավելի բարդ տարբերակների: Դրանք ավելի ռիսկային են, բայց շահումներն էլ ավելի մեծ են:


Կարդացեք նաև