Menu

Սպորտային Live խաղադրույքներ 20Bet-ից

20Bet բուքմեյքերական ընկերությունը, բացի խաղից առաջ արվող դասական սպորտային խաղադրույքներից, առաջարկում է նաև կենդանի խաղադրույքների մեծ ընտրանի։ Այս տեսակի խաղադրույքների սիրահարների համար ստեղծվել է «Լայվ խաղադրույքներ» առանձին բաժին, որտեղ խաղացողները կարող են ծանոթանալ իրադարձությունների ժամանակացույցին և կենդանի խաղադրույք կատարել 20Bet-ում: Քանի որ կենդանի խաղադրույքները գնալով ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերում կայքի այցելուների շրջանում, այսօրվա մեր հոդվածում կքննարկենք բուքմեյքերական կայքում առաջարկվող կենդանի խաղադրույքները: Կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է իրական ժամանակում խաղադրույքներ անել: Կքննարկենք նաև 20Bet կենդանի խաղադրույքների առավելություններն ու թերությունները:

Լայվ խաղադրույքների առաջարկը 20Bet-ում։

Դժվար է պատկերացնել բուքմեյքերական ընկերություն, որը խաղացողների կենդանի խաղադրույքներ չի տրամադրում։ Հիշեցնում ենք իրենց ճանապարհը սպորտային խաղադրույքների ոլորտում սկսող խաղացողներին, որ կենդանի խաղադրույքը խաղադրույքի տեսակ է, որն արվում է հենց մարզական իրադարձության ժամանակ: Այս տեսակի խաղադրույքը շատ տարածված է խաղացողների շրջանում, քանի որ թույլ է տալիս զգալ մասնակցությունը սպորտային իրադարձությանը և խաղը դիտելիս անմոռանալի զգացողություններ է պատճառում:

20Bet բուքմեյքերական ընկերությունն այցելուներին ներկայացնում է հանդիպումների բավականին լայն ընտրանի՝ խաղադրույքներ անելու համար: Օգտատերերը կարող են գտնել տասնյակ հայտնի սպորտային և կիբերպորտային խաղադրույքների ուղղություններ: 20Bet ցանկն ընդգրկում է գրեթե բոլոր հայտնի սպորտաձևերը, ինչպիսիք են ֆուտբոլը, բասկետբոլը, թենիսը, վոլեյբոլը, հոկեյը, բռնցքամարտը և այլն: Կիբերսպորտի սիրահարներին բուքմեյքերն առաջարկում է 20Bet կենդանի խաղադրույքներ՝ Counter Strike, Dota2, League of Legends, Rainbow Six, Word of Tank, Global Offensive, FIFA և այլն:

Միջին հաշվով, յուրաքանչյուր իրադարձության համար գործում է մինչև 30 շուկա, բասկետբոլի համար՝ մինչև 50 շուկա, իսկ ֆուտբոլային հանդիպումների համար՝ մինչև 150: Այնուամենայնիվ, 20Bet-ում լայվերի քանակը կախված է տվյալ պահին որոշակի մրցությունների առկայությունից: Որպես կանոն, «Live Betting» էջում միշտ հասանելի են մի քանի տասնյակ խաղադրույքներ։ Հետևաբար, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կենդանի խաղադրույքների առաջարկներին 20Bet կայքում:

Live խաղադրույքները 20Bet-ում: Խաղադրույքների տեղադրումը։

Համաձայն բուքմեյքերական ընկերության կանոնների՝ խաղադրույքներ կարող են կատարել միայն գրանցված չափահաս օգտատերերը։ Հետևաբար, առաջին քայլը20Bet-ում կենդանի խաղադրույք անելու համար՝ կայքում անձնական էջ մուտք գործելն է: Եթե ​​դեռ չունեք խաղային հաշիվ, կարող եք օգտահաշիվ ստեղծել 20Bet-ում՝ հետևելով հոդվածում ներկայացվող հրահանգներին։

Событие лайв 20Бет

Երկրորդ քայլ – ընտրեք կենդանի խաղադրույքների հատուկ բաժինը: Այս բաժին կարող եք մտնել վերին ընտրացանկում միջոցով: «Լայվ խաղադրույքներ» էջը ներկայացնում է իրադարձություններ, որոնք արդեն սկսվել են կամ կմեկնարկեն մոտ ապագայում։ Խաղացողը կարող է կենդանի խաղադրույքներ կատարել 20Bet սպորտային իրադարձության հեռարձակման ընթացքում:

Երրորդ քայլ – անհրաժեշտ է ցանկից ընտրել ձեզ հետաքրքրող սպորտաձևը կամ առաջնությունը և կոնկրետ խաղը: Երբ մտնում եք սպորտային հանդիպման էջը, կարող եք տեսնել ընթացիկ հաշիվը, մնացած ժամանակը և խաղի հետ կապված մյուս կարևոր ցուցանիշները: Այնուհետև հարկավոր է բացել ցուցակը և ընտրել իրադարձության արդյունքը, ապա սեղմել ցանկալի գործակցի վրա: Դրանից հետո խաղացողի ընտրությունը հայտնվում է կտրոնի մեջ:

Չորրորդ քայլ – ավելացված սպորտային կամ կիբերսպորտային իրադարձության համար դուք պետք է նշեք խաղադրույքի չափը և տեղադրեք այն: Եթե ​​խաղացողը նախատեսում է կոմբինացիոն կենդանի խաղադրույք կատարել 20Bet-ում, ապա անհրաժեշտ է մի քանի իրադարձություն ավելացնել կտրոնին և ընտրել խաղադրույքի տեսակը: Բուքմեյքերը խաղացողին առաջարկում է էքսպրես, համակարգ, շղթա և այլ խաղադրույքներ։

Խաղադրույք կատարելուց հետո խաղացողը կարող է խաղը դիտել հեռարձակման միջոցով: Այն ներկայացված է նույն ներդիրում, որտեղ հավաքված են հանդիպման բոլոր իրադարձությունները: Չնայած այն հանգամանքին, որ բուքմեյքերը ցուցադրում է ոչ թե իրական տեսանյութ խաղից, այլ միայն ուժերի սխեմատիկ հավասարակշռություն խաղադաշտում, այնուամենայնիվ, նման գործիքը թույլ է տալիս վերահսկել հանդիպման ընթացքը։ Այս լրացուցիչ գործիքների շնորհիվ խաղացողը հնարավորություն ունի փակելու խաղադրույքը կամ վերցնելու շահած գումարի մի մասը՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար:

20Bet բուքմեյքերական ընկերություն: Սպորտային լայվ խաղադրույքների առանձնահատկությունները։

Live խաղադրույքները 20Bet-ում ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ: Հետևաբար, արժե, որ սկսնակները, ովքեր նոր են սկսում խաղադրույքներ անել բուքմեյքերական ընկերության կայքում, ուշադրություն դարձնեն դրանց։

20Bet լայվերի առավելություններից են․

  • Խաղի ընթացքը դիտելու հնարավորություն։ Սա թույլ է տալիս խաղացողին ավելի ճշգրիտ վերլուծել գործընթացը և հաշվի առնել բոլոր դետալները:
  • Կենդանի խաղադրույքները ընդունվում և հաշվվում են բավականին արագ, ինչը թույլ է տալիս անմիջապես շահույթ ստանալ:
  • Խաղի հեռարձակման ժամանակ գործակցի արժեքը մեծանում է՝ մեծացնելով հաղթելու հնարավորությունը։
  • 20Bet լայվ խաղադրույքներում կարելի է մի քանի խաղադրույքներ անել խաղի ընթացքում: Այսպիսով, մեկ խաղի ընթացքում ավելի շատ գումար վաստակելու հնարավորություն կա։
  • Live ռեժիմը թույլ է տալիս նվազեցնել կորուստները՝ հակառակ ելքի վրա խաղադրույք անելու միջոցով:

Выбор события для лайва 20Бет

Չնայած մեծ թվով առավելություններին, 20Bet-ի լայվ խաղադրույքներն ունեն իրենց թերությունները.

  • Դուք պետք է արագ որոշում կայացնեք խաղադրույքի մասով, քանի որ հնարավոր է՝ ժամանակ չունենաք շահավետ գործակցի արժեքով կտրոն հավաքելու համար։
  • Գիտակցված որոշում կայացնելու ժամանակի սղությունը կարող է հանգեցնել դրամական կորուստների:
  • Ոգևորված վիճակում խխաղացողը կարող է կորցնել վերահսկողությունը իր և խաղի ընթացքի վրա, տարվել կենդանի խաղադրույքներով, ինչը կարող է բերել կորստների:
  • Մեկ այլ թերություն է բուքմեյքերական ընկերության բարձր մարժան առցանց անցկացվող խաղերից յուրաքանչյուրում:

Շատ խաղացողների գրավում է այն, որ կենդանի խաղադրույքներից կարելի է արագ եկամուտ ստանալ: Սակայն իրական եկամուտ ստանալու համար պետք է ճիշտ ընտրել խաղերը, կարողանալ արագ վերլուծել իրադարձությունների ընթացքը և կիրառել արդյունավետ ռազմավարություններ։ Միայն այս դեպքում 20Bet-ի լայվ խաղադրույքները շահույթ կբերեն խաղադրույք կատարողներին:


Կարդացեք նաև