ATG
ℹ️ Ընդհանուր տեղեկատվություն ATG բուքմեյքերական գրասենյակի մասին
ATG-ն շվեդական բուքմեյքերական գրասենյակ է: Ընկերության պատմությունն սկսվել է 1974 թվականին, երբ ստեղծվեց ձիարշավի խաղադրույքների ընդունման օպերատոր: Օպերատորի գործունեությունը ներառում էր ոչ միայն ազարտային ժամանցի ապահովում, այլև՝ երկրում ձիասպորտի աջակցում: Համապատասխան պայմանագիր էր ստորագրվել Շվեդական Տրոտինգ Ասոցիացիայի, Ժոկեյ ակումբի և Շվեդիայի խորհրդարանի միջև: 90-ականներին բուքմեյքերն սկսեց խաղադրույքներ ընդունել այլ սպորտաձևերից, իսկ 2000-ականների սկզբից հարթակում հայտնվեցին մոլախաղերը:
Այսօր բուքմեյքերական գրասենյակ ATG-ն իր ծառայություններն առաջարկում է միայն Շվեդիայի քաղաքացիներին և այն օտարերկրացիներին, որոնք ունեն բնակության թույլտվություն այս սկանդինավյան երկրում: Հետևաբար, հարթակը հասանելի է շվեդերեն և անգլերեն լեզուներով, իսկ հաշվի արժույթ է հանդիսանում շվեդական կրոնը: Այնուամենայնիվ բուքմեյքերի կայքն ունի այցելուների մեծ թիվ: Հնարավոր է՝ հետագայում կայքից կարող են օգտվել խաղամոլներ եվրոպական այլ երկրներից:
©️ ATG — Լիցենզիա
ATG բուքմեյքերական գրասենյակն աշխատում է օրիանական՝ առաջարկելով իր ծառայությունները օգտատերերին Շվեդիայից: Ընկերությունը լիցենզիա է ստացել Շվեդիայի մոլախաղերի մատակարարից: Այս թույլտվության շնորհիվ գրասենյակը խաղադրույքներ է ընդունում գրասենյակներում և առցանց: Գրասենյակի կայքն սկսել է գործել 2000-ականների սկզբում և նույնպես ունի շվեդական ազգային լիցենզիա:
ATG բուքմեյքերական գրասենյակը վարում է պատասխանատու խաղերի քաղաքականություն: Դրա համար օգտատերերը պետք է հստակեցնեն հաշվին գումար փոխանցելու սահմանները: Բացի այդ, կանոնավոր պարտությունների դեպքում կայքի ալգորիթմը կարող է որոշ ժամանակով սահմանափակել խաղադրույք կատարելու հնարավորությունը: Սա արվում է նրա համար, որ խաղադրույք կատարողն ավելի շատ պարտություններ չունենա: Նաև պետք է նշել օգտատերերի անձնական տվյալների պահպանման քաղաքականությունը: Բուքմեյքերը հուսալիորեն պահպանում է սպորտային խաղադրույքների և մոլախաղերի հանդեպ քաղաքացիների ունեցած հակվածության մասին տեղեկությունը:
🖥️ ATG բուքմեյքերական գրասենյակի կայքի բնութագիրը
ATG հարթակի դիզայնը և ֆունկցիոնալությունը մշակած ստուդիան հրաշալի է կատարել իր աշխատանքը: Հարթակն ունի ոճային նախագիծ, որտեղ հիմնական շեշտը դրված է մեծ տառերի և պատկերների վրա: Ընդ որում, կապույտ, սպիտակ և դեղին գույները (երկրի ազգային դրոշին համապատասխան) տեքստը դարձնում են ընթեռնելի: Պարզ անիմացիաները չեն շեղում օգտատերերի ուշադրությունը էջի բովանդակությունից:
Չնայած նրան, որ հարթակում ակտիվորեն օգտագործվում են անիմացիաներ և գրաֆիկա, կոդը լավ է օպտիմիզացված: Դրա շնորհիվ կայքի էջերը արագ են բեռնվում համակարգիչներով և հեռախոսներով: Բացի այդ, կայքը համապատասխանեցված է փոքր էկրաններին օգտագործելու համար: Սա հարթակի այցելուներին թույլ է տալիս խաղադրույքներ կատարել և խաղալ իրենց բջջային հեռախոսներով: Բուքմեյքերը նաև առաջարկում է բջջային հավելված Android և iPhone օպերացիոն համակարգերի համար: Այն կարելի է ներբեռնել պաշտոնական շուկաներից:
ATG բուքմեյքերական գրասենյակի կայքն ունի էջերի հասկանալի կառուցվածք: Անհրաժեշտ բաժին կարող եք գնալ գլխագրի և ստորագրի մենյուի միջոցով: Կան նաև հավելյալ նավիգացիոն տարրեր, որոնք տեղադրված են էջերում: Սա այցելուներին թույլ է տալիս կայքում գտնել անհրաժեշտ սպորտային իրադարձությունը կամ խաղը:
🧑 ATG բուքմեյքերական գրասենյակ – գրանցում կայքում
«Öppna konto» կոճակը սեղմելուց հետո այցելուին առաջարկվում է ընտրել կայքում գրանցվելու ձևերից մեկը: Օգտահաշիվը կարելի է կցել հեռախոսահամարին, BankID-ին կամ անձնագրին: Անհրաժեշտ տարբերակն ընտրելուց հետո նորեկը մուտքագրում է իր համարը/կոդը և լրացնում է իր մասին տեղեկության բաժինը:
Հարթակի լիարժեք օգտագործման համար օգտատերերը պետք է անցնեն հաստատման գործընթացը: Գրանցումը կատարվում է բանկի միջոցով կամ անձնագրի պատճենն ուղարկելով: ATG-ի անվտանգության ծառայության կողմից անձը հաստատելուց հետո հնարավոր կլինի կատարել կանխավճար, այնուհետև՝ խաղադրույք և խաղալ: Օգտահաշվի հաստատման մանրամասներին կարելի է ծանոթանալ օգտատիրոջ անձնական հաշվում:
Առավելություններ և թերություններ
- 20+ սպորտաձևեր խաղադրույքների համար
- Բարձր գործակիցներ
- Աջակցության ծառայություն հեռախոսով
- Android և iOS բջջային հավելվածներ
- Բուքմեյքերն աշխատում է մեկ երկրում
- Ակցիաներ չեն գործում
- Մոլախաղերի թիվը փոքր է
🎁 ATG — ակցիաներ
ATG բուքմեյքերական գրասենյակը սպորտային խաղադրույքների և մոլախաղերի ամենահայտնի օպերատորներից մեկն է Շվեդիայում: Ընկերությունը գրավում է մեծ թվով նոր օգտատերերի և հարյուր հազարավոր խաղադրույք կատարողների և խաղամոլների ներկայացնում է իր ծառայությունները: «Top100Bookmakers»-ի տվյալների համաձայն ամեն օր հարթակ են այցելում 378 հազար օգտատերեր: Քանի որ բուքմեյքերը գործունեություն է ծավալում միայն մեկ երկրում, ակցիաների կարիք չկա:
Մարկետինգային ռազմավարությունից ելնելով՝ ATG բուքմեյքերական գրասենյակը սահմանում է խաղադրույքների մարժա: Բացի այդ, սպորտային իրադարձությունների լայն առաջարկը թույլ է տալիս խաղադրույքի համար ընտրել հետաքրքրիր տարբերակ: Այնուամենայնիվ, սպորտային խաղադրույքի կամ խաղերի համար հավելյալ պարգևատրում ստանալ չի հաջողվի: Բուքմեյքերը չի առաջարկում ակցիաներ նորեկներին կամ մշտական խաղացողներին: Սա գրասենյակի թերություններից մեկն է:
🎰 Սպորտային խաղադրույքներ, մոլախաղեր ATG -ում
ATG բուքմեյքերական գրասենյակի առաջարկը կարելի է պայմանականորեն բաժանել 3 ուղղությունների. ձիարշավի խաղադրույքներ, այլ սպորտաձևերի խաղադրույքներ և խաղատուն: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:
- atg.se հարթակ մուտք գործելուց հետո առաջին էջը, որը տեսնում է օգտատերը, ներառում է ձիարշավը: Այս էջ կարելի է անցնել նաև մենյուում՝ «Häst» բաժնում: Այնտեղ հավաքված են իրադարձություններ աշխարհի բոլոր անկյուններից: Կա նախախաղային և կենդանի խաղադրույքներ կատարելու հնարավորություն: Օգտատերերը կարող են որոշ ձիարշավների հետևել առցանց:
- «Սպորտ» բաժնում կան ավելի քան 20 սպորտաձևեր, քաղաքական իրադարձություններ և կիբերսպորտային մրցախաղեր: Դրանք կարելի է տեսակավորել մենյուի միջոցով, և, ելնելով առաջարկից, կատարել նախախաղային կամ կենդանի խաղադրույք: Գերակշռում են ֆուտբոլի, բասկետբոլի և թենիսի խաղերը, բայց, կարելի է հետաքրքիր մրցույթներ գտնել նաև այլ սպորտաձևերում:
- «Խաղատուն» էջում խաղամոլները հնարավորություն ունեն խաղալ սլոթեր, թղթախաղ, ռուլետկա, բինգո և վիրտուալ սպորտ: Կան նաև սենյակներ, որտեղ խաղը վարում է իրական խաղավարը: Դրանց թիվը չի անցնում 100-ը, բայց օգտատերերի շարքում դրանք մեծ պահանջարկ ունեն: Պետք է նշել նաև այլ մոլախաղերի աճող թիվը: Դրանց ընդհանուր թիվը անցնում է հազարը:
ATG բուքմեյքերական գրասենյակի առաջակի մանրամասներին ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս այցելել հարթակի բոլոր բաժինները:
💳 Վճարման մեթոդները АТГ-ում
ATG բուքմեյքերական գրասենյակը չի առանձնանում վճարման մեթոդների բազմազանությամբ: Սա պայմանավորված է միայն տեղական շուկայում գրասենյակի աշխատանքով: Սակայն, ընկերությունն ունի մի շարք առանձնահատկություններ տիպիկ առցանց բուքմեյքերների հանդեպ. կանխավճար և կանխիկացում կարելի է կատարել խաղադրույքների ընդունման վերգետնյա կետերում: Վճարման մյուս հասանելի տարբերակներից են բանկային փոխանցումները, Visa և Mastercard քարտերը, Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակները, PayPal վճարային համակարգը:
Անձնական հաշիվ մուտք գործելուց հետո օգտատերերը կարող են ծանոթանալ կանխավճարի և կանխիկացման նվազագույն գումարներին և հարցումներն իրագործելու ժամանակին: ATG բուքմեյքերական գրասենյակի կողմից միջնորդավճար չի գանձվում: Սակայն, հավելյալ գումար կարող է գանձվել վճարային համակարգի կողմից: Դրա համար պետք է այդ ինֆորմացիան ստուգել փոխանցում կատարելուց առաջ:
📞 ATG բուքմեյքերական գրասենյակի աջակցման ծառայություն
Բուքմեյքերի կայքում կա «ATG Kundservice» բաժին, որտեղ կգտնեք հայտնի հարցերի պատասխանները: Դրանք բաժանված են ըստ ուղղությունների, իսկ տեղեկատվության արագ որոնման համար կարող եք օգտվել համապատասխան ձևից՝ մուտքագրելով պահանջվող հարցումը: Այստեղ կա նաև հետադարձ կապի հղում: Խաղադրույք կատարողները կարող են հարցերն ուղղել և օգնություն ստանալ աջակցման կենտրոնի աշխատակիցներից 24 ժամվա ընթացքում:
ATG բուքմեյքերական գրասենյակի օպերատորների հետ կարելի է կապ հաստատել նաև թեժ գծով: Այն աշխատում է հստակեցված ժամերով, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Այդ ինֆորմացիան կարելի է ստանալ «ATG Kundservice» էջում: Ցավոք, աջակցման կենտրոն դիմելու համար չկա զրուցարան, ինչը նույնպես կարելի է դասել թերությունների շարքին: Բացի այդ, ոչ բոլոր օպերատորներն են տիրապետում անգլերենին, ինչի հետևանքով էլեկտրոնային հասցեով պատասխանը կարող է հետաձգվել:
⭐ Եզրակացություն ATG բուքմեյքերական գրասենյակի մասին
ATG բուքմեյքերական գրասենյակը Շվեդիայի շուկայում իր ծառայություններն սկսել է ներկայացնել 1974 թվականից: Ընկերությունն իր գործունեությունն սկսել է որպես ձիարշավի խաղադրույքներ ընդունող օպերատոր, որը համագործակցում էր երկրի ձիարշավային ակումբների և կառավարության հետ: Հետագայում գրասենյակն սկսեց առաջարկել խաղադրույքներ այլ սպորտաձևերում և մոլախաղեր: Չնայած նրան, որ բուքմեյքերը այսօր հանդիսանում է տեղական շուկայի առաջատարներից մեկը, գրասենյակը չի պլանավորում մուտք գործել հարևան երկրների շուկաներ: Շվեդիայի տարածքում չբնակվող օտարերկրացիները չեն կարող օգտվել գրասենյակի ծառայություններից:
ATG բուքմեյքերական գրասենյակը օգտատերերի շրջանում ճանաչում է ձեռք բերել խաղադրույքների համար առաջարկվող սպորտային իրադարձությունների հետաքրքիր առաջարկի շնորհիվ: Մոլախաղերը տրամադրվում են հայտնի մատակարարների կողմից, ինչի շնորհիվ դրանց որակը շատ բարձր է: Հարմարավետ կայքը և բջջային հավելվածը նույնպես առավելություն են: Կայքում չկան ակցիաներ, զրուցարան՝ աջակցման համար, սեղանի խաղեր: Վճարման մեթոդների թիվը մեծ չէ: Այնուամենայնիվ սա չի խանգարում բուքմեյքերին մեծացնել իր լսարանը Շվեդիայում:
⁉️ ATG – հաճախակի տրվող հարցեր.
✅Ի՞նչ լիցենզիա է ստացել ATG-ն։
ATG բուքմեյքերական ընկերության գործունեությունը կարգավորվում է Շվեդիայի մոլախաղերի վարչության կողմից: Ընկերությունն ունի խաղադրույքների ընդունման գրասենյակներ: Բացի այդ, օգտատերերի համար հասանելի է ընկերության կայքը: Այնուամենայնիվ, բուքմեյքերը սպասարկում է միայն Շվեդիայի քաղաքացիներին և այն օտարերկրացիներին, որոնք երկրում օրինական բնակության իրավունք ունեն։
💵 Արդյո՞ք ATG-ն առաջարկում է գրանցման բոնուս։
ATG բուքմեյքերական գրասենյակը Շվեդիայում ամենահայտնի բուքմեյքերներից մեկն է: Գրասենյակի օգտատերերի թիվն անընդհատ ընդլայնվում է։ Այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է գումար չծախսել մարքեթինգային քայլերի վրա, արդյունքում՝ կայքում նոր և մշտական օգտատերերի համար բոնուսային առաջարկներ չկան։ Սա բուքմեյքերական գրասենյակի հիմնական թերություններից մեկն է։
📱Արդյո՞ք ATG-ն ունի բջջային հավելված։
Օգտատերերի հարմարության համար բուքմեյքերական ընկերության կայքն օպտիմիզացվել է բջջային հեռախոսների համար։ Բացի այդ, օգտատերերը կարող են ներբեռնել ATG-ի բջջային հավելվածը՝ նախատեսված Android-ի և iOS-ի համար: Ծրագիրը թույլ է տալիս կատարել կայքում առաջարկվող գործողությունների մեծ մասը, բացառությամբ սլոթեր, ռուլետկա, քարտեր և այլն խաղալու հնարավորության: Հեռախոսի հավելվածը հասանելի է պաշտոնական շուկաներում:
💳Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում ATG-ն։
ATG բուքմեյքերական ընկերության օգտատերերը հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու հետ կապված խնդիրներ չեն ունենա: Գրասենյակն առաջարկում է օգտվել հետևյալ վճարային մեթոդներից՝ բանկային փոխանցումներ, Mastercard և Visa քարտեր, Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակներ, PayPal վճարային համակարգ: Վճարման եղանակների հետ կապված մանրամասն տվյալներ կարող եք գտնել ձեր անձնական էջ մուտք գործելուց հետո: