BetClic
▶️ Ընդհանուր տեղեկատվություն BetClic-ի մասին
BetClic բուքմեյքերական ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում։ Արևմտյան Եվրոպայից օգտատերերի թվի արագ աճի պատճառով ապրանքանիշը գրավեց ֆրանսիական ընկերություններից մեկը ուշադրությունը: 2008 թվականին Mangas Capital Entertainment-ը ձեռք բերեց բուքմեյքերական ընկերության բաժնետոմսերի 75%-ը։ Իսկ այսօր այս ապրանքանիշը մտնում է BetClic Everest Group հոլդինգի մեջ, որը ղեկավարում է այլ հայտնի գրասենյակներ, օրինակ՝ Expekt-ը։
Ներկայումս BetClic բուքմեյքերական գրասենյակն ընդունում է եվրոպական երկրների մեծ մասում բնակվող խաղասերներին: Այնուամենայնիվ, ընկերությունը հետաքրքրված չէ ԱՊՀ երկրների շուկայով։ Այդ պատճառով ընկերության կայքը թարգմանված չէ ռուսերենով, իսկ մուտքն Արևելյան Եվրոպայի երկրներից արգելափակված է, թեև մուտքի հետ կապված խնդիրներ ունեն նաև եվրոպական այլ երկրների քաղաքացիները, օրինակ՝ Գերմանիայի քաղաքացիները։ Այնուամենայնիվ, եթե հնարավորություն ունեք մուտք գործելու կայք և օգտվելու բուքմեյքերական գրասենյակի ծառայություններից, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր ակնարկը:
☑️ >Աշխատանքի լիցենզիան BetClic-ում
BetClic բուքմեյքերական գրասենյակը գործունեություն ծավալելու համար ստացել է մի քանի լիցենզիաներ, ինչը թույլ է տալիս ընկերությանը ծառայություններ մատուցել տեղական շուկաներում և առցանց ծառայություններ առաջարկել Եվրոպայի բոլոր երկրներում բնակվող խաղասերներին: Ակնարկը գրելու պահին ընկերությունն օգտվում է Ջիբրալթարի Մոլախաղերի հանձնաժողովի, Միացյալ Թագավորության Մոլախաղերի հանձնաժողովի, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության մոլախաղերի հանձնաժողովի և Մալթայի Խաղային մարմնի կողմից ստացած թույլտվություններից:
Սկսնակ խաղասերները, որոնք նախկինում չեն առընչվել BetClic-ի հետ, լավ կարծիքներ կգտնեն գրասենյակի մասին: Ընկերությունն ապահովում է շուրջօրյա աջակցություն և փորձում է արագ լուծել օգտատերերի խնդիրները։ Լրացուցիչ մանրամասներ այն մասին, թե ինչպես կապվել աջակցության ծառայության հետ, կարող եք գտնել ակնարկի հաջորդող բաժիններում: Բացի այդ, բուքմեյքերն ապահով կերպով պահպանում է օգտատերերի անձնական տվյալները և այն չի փոխանցում երրորդ անձանց:
💻 BetClic բուքմեյքերական ընկերության կայքը
BetClic բուքմեյքերական գրասենյակն ունի ժամանակակից կայք, որը համապատասխանում է խաղադրույքների և մոլախաղերի հետ կապված ծառայությունների մատուցման բոլոր պահանջներին: Պորտալը հեշտ է օգտագործել, այն ունի ժամանակակից դիզայն և բազմաթիվ գործիքներ վերլուծության, խաղադրույքների և խաղերի համար: Այնուամենայնիվ, կան մի շարք թերություններ ևս, որոնք կարող են բարդացնել կայքի օգտագործումը: Եկեք հերթով դիտարկենք betclic.com պորտալի առավելություններն ու թերությունները:
Կայքի առավելություններից կարելի է առանձնացնել․
- Կայքի հասկանալի կառուցվածքը: Կայքի բաժիններ մտնելու համար գլխագրում կա ընտրացանկ, իսկ ստորագրում՝ պարզեցված ընտրացանկ: Էջը բաժանված է 3 ֆունկցիոնալ տարածքի․ ձախ կողմում ներկայացված է ենթաընտրացանկը՝ առաջնությունների կամ խաղերի ցանկով, կենտրոնում՝ հանդիպումները և խաղերը, աջում՝ խաղացողների խաղադրույքները և այլ կարևոր տեղեկություններ։
- Էջերում փոքրաթիվ նկարների և անիմացիաների առկայություն, ինչի շնորհիվ կայքն արագ է բեռնվում օգտատերերի սարքերի վրա։
- Գործիքների մեծ ընտրություն խաղադրույքների համար։ Խաղասերները կարող են վերլուծել խաղադրույքները, դիտել վիճակագրությունը, ընտրել տարբեր ելքեր խաղադրույքների համար և տեղադրել խաղադրույքներ կայքում։ Ընկերությունն առաջարկում է խաղադրույքների բազմաթիվ տարբերակներ և հնարավորություն է տալիս դրանք խաղի ընթացքում կառավարելու։
- Խաղեր հայտնի ստուդիաներից։ Պորտալում հասանելի մոլախաղերը ստեղծվել և սպասարկվում են հայտնի ընկերությունների կողմից, ինչը երաշխավորում է խաղերի բարձր որակը։
BetClic վեբ-կայքի թերություններն են․
- Կայքը ճիշտ չի աշխատում շարժական սարքերում: Պորտալն օպտիմիզացված չէ բջջային սարքերի էկրանների համար, ուստի բովանդակությունը սխալ է ցուցադրվում: iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային հավելվածը կարող է լուծել այս խնդիրը: Այնուամենայնիվ, հավելվածի միջոցով կարելի է միայն սպորտային խաղադրույքներ անել: Մոլախաղերի համար պետք է օգտվել կայքի դեսքթոփ տարբերակից:
- Կայքի լեզուն կարելի է փոխել էջատակում: Կայք մտնելիս անմիջապես չի երևում, որ կայքը թարգմանված է 5 լեզուներով:
Այնուամենայնիվ, պորտալի առավելություններն ավելի շատ են, քան թերությունները, ուստի օգտատերերին խորհուրդ ենք տալիս օգտվել բուքմեյքերական ընկերության ծառայություններից։
✍️ Պրոֆիլի ստեղծումը BetClic-ում
«Register» կոճակը սեղմելուց հետո կբացվի BetClic-ի գրանցման ձևը, որը բաղկացած է երեք քայլից․
- Ընտրել խաղացողի սեռը, նշել անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և էլ․ փոստի հասցեն։ Անհրաժեշտ է նաև համաձայնել պորտալի օգտագործման կանոններին։
- Նշել խաղացողի բնակության հասցեն, երկիրը և հաշվի արժույթը, ինչպես նաև հեռախոսահամարը։
- Նշել անունը և օգտանունը՝ անձնական էջ մտնելու համար։
BetClic կայքում օգտահաշիվ ստեղծելուց հետո օգտատերը պետք է փաստաթղթեր տրամադրի օգտահաշիվը ստուգելու համար: Դա կարող է լինել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝ ազգային անձնագիր, միջազգային անձնագիր կամ վարորդական իրավունք։ Անհրաժեշտ է հաստատել նաև բնակության հասցեն՝ ուղարկելով բանկային քաղվածք կամ կոմունալ վճարման կտրոն:
Առավելություններ և թերություններ
- Սպորտային խաղերի մեծ ընտրություն
- Բոնուսային հետաքրքիր ծրագիր
- Կայքի թարգմանություն 5 լեզուներով
- Բջջային հավելված խաղադրույքների համար
- Բուքմեյքերի կողմից պորտալի մուտքի սահմանափակում
- Մոլախաղերի փոքր ընտրություն
- Ցածր գործակիցներ խաղադրույքների համար
⭐ Ակցիաները BetClic-ում
BetClic բուքմեյքերական կայքում կա «Promotions» բաժին, որտեղ ներկայացվում են մի քանի բոնուսային առաջարկներ: Անմիջապես նշենք, որ բոնուսների թվում գրանցման բոնուս չկա: Սա մեծ թերություն է նոր օգտատերերի համար, որոնք չեն կարող սպորտային խաղադրույքներ կատարել կամ խաղալ՝ օգտվելով մեկնարկային բոնուսից:
Ակնարկը գրելու պահին BetClic բուքմեյքերական ընկերության կայքն օգտատերերին առաջարկում է հետևյալ ակցիաները․
- Boost՝ սպորտային խաղադրույքներում։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է բարձրացնել սպորտային խաղադրույքների գործակիցները։ Այս հնարավորությունը հայտնվում է խաղի մեկնարկից 2 ժամ առաջ։ Ընդ որում, խաղերն ընտրվում է պատահականության սկզբունքով։
- Բոնուսային ծրագիր՝ խաղադրույքների տեղադրման դիմաց։ Տեղադրված յուրաքանչյուր խաղադրույքի դիմաց օգտատերը ստանում է միավորներ, որոնք կարելի է փոխարկել անվճար խաղադրույքների։
Առաջարկվող բոնուսների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Promotions» էջում։
📩 Սպորտային խաղադրույքները և մոլախաղերը BetClic-ում
BetClic բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է զվարճանքի բոլոր տեսակները։ Դրանք բաժանված են ուղղությունների և ներկայացված են առանձին էջերում․
- «Sport» բաժնում ներկայացված են ավելի քան 25 սպորտաձևեր և մեկ տասնյակ հայտնի համակարգչային խաղեր։ Սպորտաձևերի ցանկը մեծ է և ներառում է բազմաթիվ ոչ այնքան հայտնի առաջնություններ: Այնուամենայնիվ, գրասենյակը հիմնականում կենտրոնանում է Եվրոպայի և Ամերիկայի մրցաշարերի վրա: Աշխարհի մյուս տարածաշրջաններն ավելի քիչ են ներկայացված:
- «Live» էջում ներկայացված են միայն այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում իրական ժամանակում։ Միջին հաշվով, այս պահին հանդիպումների թիվը հասնում է մինչև 100-ի։ Բացի կենդանի խաղադրույքներ կատարելուց, խաղասերները կարող են խաղերի մի մասը դիտել առցանց:
- «Casino» բաժնում կարելի է գտնել միայն հայտնի ստուդիաների բեստսելլեր խաղերը։ Այդ պատճառով խաղերի թիվը զիջում է մրցակիցների առաջարկած խաղերի թվին։ Բացի այդ, կայքում չկա «Live Casino» ձևաչափ, ինչը նույնպես բուքմեյքերի թերություններից է։
Ելնելով վերոնշյալ բնութագրերից՝ BetClic-ի առաջարկներն ավելի հարմար են սպորտային խաղադրույքների սիրահարներին, քան մոլախաղերի սիրահարներին:
💳 Վճարման եղանակները BetClic-ում
BetClic կայքում հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու համար բուքմեյքերն առաջարկում է բոլոր հիմնական գործիքները, որոնք ներառում են․
- Բանկային փոխանցում,
- Visa և Mastercard քարտեր,
- Paysafecard կանխավճարային քարտեր,
- Skrill և Neteller էլ․ դրամապանակներ։
Ցավոք, BetClic-ի առաջարկած վճարման եղանակների թվում վճարային համակարգեր և կրիպտոարժույթներ չկան: Այնուամենայնիվ, ընկերությունն ակտիվորեն զարգանում է, և միգուցե ապագայում այս տարբերակները ևս ավելանան։ Սահմանաչափերի և վճարումների մշակման ժամկետների մասին լրացուցիչ մանրամասներ կարելի է գտնել betclic.com-ի խաղացողի անձնական էջում:
🛟 Օգտատերերի աջակցության ծառայությունը BetClic-ում
Ընկերության աշխատանքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում օգտատերերը կարող են օգտվել «ՀՏՀ» բաժնից: Բաժինը կարելի է գտնել ստորագրի համապատասխան կոճակի միջոցով: Այստեղ կգտնեք հիմնական հարցերի ցանկը և տարբեր տեղեկություններ ներկայացնող բաժինները: Եթե օգտատերը չի կարողանում գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, նա կարող է դիմել աջակցության ծառայության օգնությանը:
«Contact Us» էջում հասանելի են հետադարձ կապի ձևը և էլ. փոստի հասցեն։ Օգտատերերը կարող են օգտվել նաև զրուցարանից՝ օպերատորի հետ արագ շփման համար։ Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է 5 լեզուներով: Այս լեզուների ցանկում ռուսերենը չկա, քանի որ BetClic բուքմեյքերական ընկերությունը կենտրոնացած է արևմտյան և կենտրոնական Եվրոպայի խաղասերների վրա:
⏺️ Եզրահանգումներ BetClic-ի մասին
BetClic բուքմեյքերական ընկերությունը սկսել է առցանց աշխատել 2005թ.-ից։ Սկզբում ապրանքանիշը հայտնվել է Մեծ Բրիտանիայի շուկայում, սակայն հետագայում ընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը եվրոպական այլ երկրներում։ Դա տեղի է ունեցել սեփականատերերի փոփոխության և ընկերության զարգացման հայեցակարգի շնորհիվ։
Ներկայումս BetClic բուքմեյքերական գրասենյակը ունի մի քանի ազգային և օֆշորային լիցենզիաներ, որոնք թույլ են տալիս ներգրավելու արևմտյան և արևելյան Եվրոպայի երկրներում բնակվող խաղասերներին: Այնուամենայնիվ, հետխորհրդային երկրների այցելուների համար պորտալի մուտքը կարող է սահմանափակվել: Պորտալը թարգմանված չէ ռուսերենով, չի առաջարկում մեկնարկային բոնուս, իսկ մոլախաղերի թիվը սահմանափակ է: Սրանք բուքմեյքերական գրասենյակի հիմնական թերություններն են։ Որպես առավելություններ՝ հարկ է նշել սպորտային և կիբերսպորտային խաղադրույքների մեծ ընտրությունը, հարմար կայքէջը, շուրջօրյա աջակցությունը և բջջային հավելվածի առկայությունը։ Այս ամենը բուքմեյքերական ընկերությանը դարձնում է միջին խաղացող խաղային զվարճանքների շուկայում։
*️⃣ Հաճախակի տրվող հարցեր BetClic-ի մասին․
✅Ի՞նչ լիցենզիա է ստացել BetClic-ը։
BetClic բուքմեյքերական գրասենյակը գործում է առցանց և օգտվում է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Մալթայի և Ջիբրալթարի գրանցող մարմինների կողմից ստացած լիցենզիաները: Ընդ որում, բրիտանական և ֆրանսիական լիցենզիաները թույլ են տալիս աշխատել օֆլայն, սակայն ընկերությունը չի շտապում բացել խաղադրույքների ընդունման գրասենյակներ: Եվրոպական շատ երկրներում բնակվող օգտատերերը չեն կարող մուտք գործել կայք, քանի որ պորտալն արգելափակվում է բուքմեյքերական ընկերության կողմից։
💵 Արդյո՞ք BetClic-ն առաջարկում է գրանցման բոնուս։
BetClic բուքմեյքերական ընկերության կայքում կարելի է գտնել «Promotions» բաժինը, որտեղ ներկայացված են գործող բոնուսային առաջարկները: Բոնուսների թվում չկա ողջույնի բոնուս: Անհասկանալի է, թե ինչու բուքմեյքերական ընկերությունը չի օգտվում այս մեխանիզմից նոր օգտատերեր ներգրավելու համար։ Միգուցե ապագայում բուքմեյքերը վերանայի գրանցման բոնուս չտրամադրելու իր ներկայիս որոշումը։
📱Որտեղի՞ց ներբեռնել BetClic-ի բջջային հավելվածը։
Հեռախոսներով սպորտի և կիբերսպորտի վրա խաղադրույքներ կատարելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածից: Այն կարելի է ներբեռնել անմիջապես Google PlayMarket-ից և AppStore-ից՝ ավտոմատ տեղադրելով այն: Հավելվածի հնարավորությունների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բուքմեյքերական ընկերության կայքում։
💳Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում BetClic-ը։
BetClic-ն առաջարկում է օգտվել հաշվին գումար մուտքագրելու և հաշվից գումար հանելու բոլոր հիմնական եղանակներից: Այս եղանակները ներառում են՝ բանկային փոխանցում, Paysafecard կանխավճարային քարտեր, Mastercard և Visa քարտեր կամ Neteller և Skrill էլեկտրոնային դրամապանակներ: Փոխանցումների սահմանաչափերի, հարցումների մշակման ժամանակի և այլնի մասին տեղեկատվություն կարելի է գտնել օգտատիրոջ անձնական էջում: