Fonbet
📄 Ֆոնբեթը (Fonbet) սպորտային խաղադրույքների շուկայում
Ռուսաստանում գործում են խաղադրույքների ու ազարտային խաղերի շուկան կարգավորող բավականին խիստ օրենքներ։ Հիմնական՝ «Ազարտային խաղերի կազմակերպման և անցկացման կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2006 թվականին։ Սակայն Ռուսաստանի Դաշնության Պետդուման մշտապես բարելավում է օրենսդրական դաշտը՝ սահմանափակելով խաղային հաստատությունների գործունեությունը։ Այսպես, 2020 թվականից բուքմեյքերական ընկերություններին արգելվեց ընդունել ոչ սպորտային խաղադրույքներ։ Ավելի վաղ արգելվել էին բոլոր տեսակի ազարտային խաղերը։ Այնուամենայնիվ, դա չի խանգարում սպորտային խաղադրույքների բիզնեսին զարգանալ և գրավել նոր խաղացողների։
Ռուսաստանում աշխատող տասնյակ բուքմեյքերական ընկերություններից արժե առանձնացնլ Ֆոնբեթը (Fonbet): Ընկերությունը ամենահներից (ստեղծվել է 1994 թվականին շախմատիստ Անատոլի Մաչուլսկիի կողմից) ու ամենահուսալիներից (մտնում է «Բուքմեյքերներ» ԻԿԿ-ի մեջ) մեկն է երկրի շուկայում։ «Բուքմեյքերների վարկանիշ» աղբյուրի ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ ըստ խաղացողների շրջանում ճանաչելիության և երրորդ տեղը՝ ըստ խաղացողների լոյալության։ Սա բավականին լավ արդյունք է, որին Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը հասել է շնորհիվ հետաքրքիր խաղադրույքների առաջարկի, ակցիաների և շուրջօրյա սպասարկման։ Ընկերության առաձնահատկությունների մասին ավելի մանրամասն կխոսենք ակնարկում։
©️ Լիցենզիայի առկայությունը Ֆոնբեթում (Fonbet)
Մինչև 2020 թվականը շուկայում գործում էր Ֆոնբեթի երկու տարբերակ՝ կապույտ (fonbet.com) և կարմիր (fonbet.ru): Առաջին կայքում խաղադրույքներ էին անում խաղացողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այն սիրված էր ռուսախոս երկրների խաղացողների շրջանում։ Օգտագործում էր օֆֆշորային լիցենզիա՝ ստացված Կուրասաոյից։ Երկրորդ կայքից օգտվում էին միայն ռուսաստանցիները։ Դրա աշխատանքի համար օգտագործվում էր №4 ФНС РФ լիցենզիան։ Թույլտվությունը ձեռք է բերվել 2009 թվականին և թարմացվել 2017 թվականին։
2020 թվականից հետո ընկերությունը որոշեց փակել միջազգային նախագիծը և կենտրոնանալ մի քանի շուկաների (Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան) վրա։ Այդպիսով սկսեցին գործել կայքի տեղական տարբերակները, որոնք տեղական լիցենզիաներ ստացան։ Սա թույլ է տալիս ընկերությանը իր ծառայությունները մատուցել խաղադրույքների ընդունման վերգետնյա կետերի միջոցով և առցանց՝ լիովին օրինական եղանակով։
💻 Խաղադրույքները Ֆոնբեթում (Fonbet)՝ կայք և հավելվածներ
Ինչպես արդեն նշվեց հոդվածի ներածական մասում, Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը սպորտային խաղադրույքների շուկայում աշխատում է 1994 թվականից։ Այս ընթացքում ընկերությունը խաղադրույքների ընդունման վերգետնյա կետերով ավանդական գրասենյակից վերածվել է առաջադեմ առցանց բուքմեյքերական ընկերության։ Խաղացողների համար հասանելի է հարմարավետ կայք, հավելված՝ բջջային սարքերի (Android, iOS) համար և ԱՀ-ի (Windows) համար նախատեսված ծրագիր։ Դրանք օժտված են հետևյալ առանձնահատկություններով․
- Ժամանակակից դիզայն և հարմարավետ ինտերֆեյս օգտատերերի համար։
- Հնարավորություն ստեղծելու օգտահաշիվ։
- Մրցումների հեռարձակման առկայություն (անվճար հնարավորություն)։
- Խաղերի կենտրոն՝ ծառայություն իրական ժամանակում անցկացվող խաղերի մասին վիճակագրական տվյալներով։
- Կենդանի խաղադրույքներ անելու և դրանք կառավարելու հնարավորություն։
- Հաշիվը համալրելու և հաշվից գումար հանելու հնարավորություն։
- Ինտերնետի խնայողաբար օգտագործում։
Այնուամենանիվ, Ֆոնբեթի հավելվածները ունեն մի շարք սահմանափակումներ, որոնցից հիմնականը զրուցարանի միջոցով սպասարկման ծառայությանը դիմելու հնարավորության բացակայությունն է։ Հարցերի դեպքում հարկավոր է գրել էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Կարելի է նաև օգտվել բուքմեյքերական ընկերության կայքից։ Այն ունի հարմարեցված դիզայն և կարող է անսխալ աշխատել հեռախոսների և պլանշետների էկրաններին։
Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերության հավելվածները ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել «Հավելվածներ» բաժինը և ընտրել համապատասխան ծրագիրը։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ Android-ով աշխատող հեռախոսների վրա հավելվածը պետք է տեղադրվի ձեռքով։ IPhone-ից օգտվող օգտատերերը կարող են հավելվածը ներբեռնել AppStore-ից։
📑 Օգտատերերի գրանցումը Ֆոնբեթում (Fonbet)
Ֆոնբեթի կայքում օգտահաշվի ստեղծումը բավականին պարզ գործընթաց է։ Օգտատերերը պետք է նշեն իրենց հեռախոսահամարը (նշված հեռախոսահամարին կգա տեքստային հաղորդագրություն՝ գրանցումը հաստատելու համար), էլ․ փոստի հասցեն և ստեղծեն գաղտնաբառ։ Եթե խաղացողը ունի պրոմո կոդ, ապա կարող է այն մուտքագրել համապատասխան դաշտում՝ բուքմեյքերի կողմից լրացուցիչ պարգևատրում ստանալու համար։
Ֆոնբեթի առաջարկներից կարող են օգտվել միայն չափահաս անձինք։ Ընկերության կանոնների համաձայն՝ խաղացողը պետք է անցնի ինքնության հաստատում։ Այս փուլում խաղացողը պետք է տրամադրի անձնագրի պատճեն և վիդեոզանգ ունենա բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ։ Միայն ստուգումից հետո խաղացողը կարող է համալրել իր հաշիվը գումարով և խաղադրույքներ անել։
Առավելություններ և թերություններ
- 20+ սպորտաձևերի առկայություն։
- Բջջային հավելվածի և ԱՀ-ի համար նախատեսված ծրագրերի առկայություն։
- Շուրջօրյա սպասարկում։
- Խաղադրույքների ընդունման գրասենյակներ այն երկրներում, որտեղ աշխատում է ընկերությունը։
- Կայքի միջազգային տարբերակի բացակայություն՝ սպասարկելու արտասահմանից միացող օգտատերերին։
- Կայքի դանդաղ աշխատանք։
- Կայքը թարգմանված չէ տեղական լեզուներով։
➡️ Ակցիաներ և բոնուսներ Ֆոնբեթից (Fonbet)
Ակցիաների սիրահար օգտատերերը կգնահատեն բուքմեյքերի կայքի համանուն բաժինը։ Ֆոնբեթն իր օգտատերերի համար մշտապես թարմացնում է բոնուսային առաջարկները։ Ընդ որում, ակցիաների մի մասը գործում է մշտապես, ինչը թույլ է տալիս մշակել անհատական մարտավարություն՝ ընկերության կողմից պարգևատրումներ ստանալու համար։
Հոդվածը գրելու պահին խաղացողների համար հասանելի էին հետևյալ մշտական առաջարկները․
- Ողջույնի բոնուս՝ մինչև 15000 ռուբլի* առաջին ավանդի համար (հաշվվում է 500 ռուբլիից*)։ Տրամադրվում է ֆրիբեթերի տեսքով, որոնք խաղացողը ստանում է իր լրացուցիչ հաշվին։ Անվճար խաղադրույքներ կարելի է հաղթել այնպիսի իրադարձություններից, որոնց գործակիցը առնվազն 1,5 է։ Սրա համար խաղացողն ունի 30 օր ժամանակ։
- Էքսպրեսի ապահովագրություն։ Կոմբինացված խաղադրույքների սիրահարները կարող են էքսպրես խաղադրույք անել տարբեր սպորտաձևերի 6 և ավելի իրադարձությունների վրա՝ առնվազն 1,6 գործակցով։ Այսպիսի խաղադրույքը ապահովագրվում է բուքմեյքերական ընկերության կողմից, և, կոմբինացայի մեկ իրադարձությունում պարտվելու դեպքում, խաղացողը հետ է ստանում էքսպրեսի գումարը։
- Հաջողության փորձություն։ Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին ներկայացնում է էքսպրեսի 5 ելք։ Խաղացողը կարող է կազմել իր կոմբինացիան և բուքմեյքերի կողմից ստանալ ավելի մեծ շահում, եթե խաղադրույքը հաղթի։
- Լոյալության ծրագիր VIP հաճախորդների համար։ Այն օգտատերերը, որոնք իրենց հաշիվը համալրում են մեծ գումարով՝ սկսած 5 միլիարդ ռուբլիից*, կարող են ստանալ քեշբեք։ Քեշբեքի չափը կազմում է 7,5-ից մինչև 12,5%՝ կապխված խաղացողի կարգավիճակից (Silver, Gold, Platinum)։
Բուքմեյքերի կողմից առաջարկվող ընթացիկ ակցիաների հետ կարող եք ծանոթանալ «Ակցիաներ» բաժնում։
* Կամ համարժեք գումար՝ այլ արժույթով։
⚽ Սպորտային խաղադրույքներ Ֆոնբեթից (Fonbet)
Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին հնարավորություն է ընձեռում կատարելու սպորտային, կիբերսպորտային խաղադրույքներ և մասնակցելու սպորտային տոտալիզատորի։ Ոչ սպորտային խաղադրույքները և խաղերը հասանելի չեն, ինչը կապված է ռուսաստանյան օրենսդրության և այն հարևան երկրների օրենքների հետ, որտեղ գործում են ընկերության գրասենյակները։
Սպորտաձևերի թվով, իրադարձությունների բազմազանությամբ և գործակիցների մեծությամբ Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը ԱՊՀ երկրների խաղային շուկայում առաջատար դիրք է գրավում։ Ընտրելով Ձեզ հետաքրքրող սպորտաձևը՝ կարող եք գտնել հարյուրավոր մրցումներ, որոնք անց են կացվում ճանաչված և ոչ այնքան տարածված (niche) առաջնությունների շրջանակներում։
Նախախաղային խաղադրույքների առաջարկներին կարելի է ծանոթանալ «Սպորտ» և «Գծային» բաժիններում։ Ընկերությունը կարող է ընտրացանկի լրացուցիչ բաժիններ ստեղծել միջազգային խոշոր մրցումների համար, օրինակ՝ Եվրո-2020։ Կենդանի խաղադրույքներ կարելի է անել «Կենդանի» բաժնում։ Կառուցվածքով և ընտրանքներով այս բաժինները նման են իրար։ Այդ իսկ պատճառով խաղացողները կարող են հեշտությամբ գլուխ հանել կայքի գործառույթներից։
Հարկ է նշել, որ նախախաղային խաղադրույքների առաջարկը զգալիորեն գերազանցում է կենդանի խաղադրույքները և կախված է շաբաթվա օրվանից, երբ անց են կացվում այս կամ այն խաղերը։
💰 Հաշվի համալրումը և հաշվից գումարի հանումը Ֆոնբեթում (Fonbet)
Ֆոնբեթի խաղային հաշվի համալրման և հաշվից գումար հանելու մեթոդները կախված են խաղացողի բնակության վայրից։ Ընկերության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի կայքերում հասանելի են վճարման տարբեր մեթոդներ, ինչը կապված է այդ պետությունների տարածքում գործող ծառայությունների աշխատանքից։ Այդ պատճառով ներկայացնում ենք ընդհանուր մեթոդներ այն երկրների համար, որտեղ ներկայացված է բուքմեյքերական ընկերությունը։ Ընթացիկ տեղեկատվություն միշտ կարելի է գտնել «Վճարումներ» բաժնում, որը գտնվում է կայքի ներքևի ընտրացանկում։
Ֆոնբեթ պորտալում խաղացողները կարող են օգտվել հետևյալ վճարման մեթոդներից․
- Փոխանցումներ վճարային քարտերի միջոցով MasterCard, Visa։
- Բանկային փոխանցումներ, օրինակ՝ Առցանց Սբերբանկի միջոցով։
- Էլեկտրոնային դրամապանակներ՝ QIWI և ЮMoney։
- Բջջային քարտի գումարներ, օրինակ՝ МТС և Мегафон։
- Տերմինալներ և առևտրային ցանցեր, օրինակ՝ QIWI-ի տերմինալները և МТС-ի սրահները։
Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունը փոխանցումների համար միջնորդավճար չի գանձում։ Սակայն վճարման ծառայությունները կարող են իրենց կողմից գումար գանձել։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ընտրված վճարային մեթոդի սակագներին։
📈 Հաճախորդների սպասարկումը Ֆոնբեթում (Fonbet)
Հարցերի դեպքում խաղացողները կարող են պատասխաններ փնտրել «Օգնության կենտրոն» բաժնում։ Այստեղ ներկայացվում է տեղեկատվություն ընկերության աշխատանքի և խաղադրույքներ անելու համար հասանելի գործառույթների մասին։ Այնուամենայնիվ, բարդությունների դեպքում օգտատերերին է տրամադրվում շուրջօրյա սպասարկում ռուսերեն լեզվով։
Ֆոնբեթի օպերատորների հետ կապ հաստատելու համար՝ կարելի է օգտվել էլ․ փոստից, հեռախոսահամարից (անվճար՝ այն երկրների համար, որտեղ աշխատում է ընկերությունը) և գրել առցանց զրուցարանին։ Վերջին մեթոդը ամենահարմարն ու օպերատիվն է՝ օրվա ցանկացած պահին օգնություն ստանալու համար։ Զրուցարանով պատասխանը ստացվում է միջինը 5 րոպեի ընթացքում, իսկ էլ․ փոստով դիմելու դեպքում՝ մինչև 24 ժամ։
☑️ Եզրահանգումներ Ֆոնբեթի (Fonbet) մասին
ԱՊՀ երկրների տարածքում աշխատող բուքմեյքերական ընկերությունների շուկայում Ֆոնբեթը համարվում է ամենահին ընկերություններից մեկը։ Այս հիմնադրվել է 1994 թվականին և իր ծառայություններն է մատուցում հարյուր հազարավոր օգտատերերի Ռուսատանից, Բելառուսից և Ղազախստանից։ Օգտատերերը բավականին բարձր գնահատականներ են տալիս ընկերությանը, ինչը պայմանավորված է ընկերության մի շարք առավելություններով։ Ընկերության առավելությունների շարքում կարելի է նշել սպորտային և կիբերսպորտային խաղադրույքների լայն տեսականի առաջարկող հարմարավետ վեբ-կայքը, բջջային հավելվածի և ԱՀ-ի համար նախատեսված ծրագրերի առկայությունը։ Ֆոնբեթ բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է 22 սպորտաձև և մինչը 1000 իրադարձություններ։ Հետևաբար, խաղացողներն անպայման հետաքրքիր խաղեր կգտնեն՝ խաղադրույքներ անելու համար։ Ինչ վերաբերում թերություններին, ապա կարելի է առանձնացնել արտասահմանյան (օրինակ՝ Ուկրաինայի) օգտատերերի համար ընկերության ծառայություններից օգտվելու հնարավորության բացակայությունը։ Բացի այդ կայքը բավականին դանդաղ է բեռնվում, ինչը բացասաբար է ազդում խաղացողների փորձառության վրա։
❔ Հաճախակի տրվող հարցեր Ֆոնբեթի (Fonbet) մասին։
✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Fonbet-ը։
2020 թվականից Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի խաղացողները կարող են օգտվել Fonbet ընկերության ծառայություններից։ Միջազգային կայքում գրանցումը փակված է, իսկ պորտալը՝ սառեցված: Տեղական շուկաներում Fonbet բուքմեյքերական ընկերությունն օգտագործում է տեղական լիցենզիաներ: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում՝ Դաշնային հարկային ծառայության թիվ 4 թույլտվությունը, որը գործում է 2017 թվականից: Լիցենզիաների առկայությունը թույլ է տալիս ընկերությանը ծառայություններ մատուցել կայքի և խաղադրույքների ընդունման ցամաքային կետերի միջոցով:
💵Ի՞նչ գրանցման բոնուս է առաջարկում Fonbet-ը։
Բուքմեյքերական ընկերությունը խաղացողներին տրամադրում է ողջույնի բոնուս՝ մինչև 15000 ռուբլի կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով: Այն փոխանցվում է ա ռաջին կանխավճարի համար և սկսվում է 500 ռուբլիից (կամ համարժեք գումարից) և հավասար է կանխավճարի 100%-ին: Խաղացողը 30 օր ունի անվճար խաղադրույքներից օգտվելու և դրանք խաղարկելու համար:
📱Ի՞նչ հավելվածներ են հասանելի Fonbet-ի օգտատերերի համար։
Կայքից բացի, որն օպտիմիզացված է հանրաճանաչ հեռախոսների և պլանշետների չափսերի համար, խաղացողների համար հասանելի են նաև բջջային հավելվածներ Android-ի և iOS-ի համար, ինչպես նաև համակարգչի համար նախատեսված ծրագիր (Windows): Դրանք կարող եք գտնել «Հավելվածներ» բաժնում: Այստեղ կգտնեք յուրաքանչյուր ծրագրի առավելությունների մասին տեղեկատվություն և դրանք ներբեռնելու հղումները: Հավելվածները մշտապես թարմացվում են և թույլ են տալիս արագ կատարել բոլոր գործողությունները ընտրված սարքից:
💳 Վճարման ի՞նչ եղանակներ է առաջարկում Fonbet-ը։
Fonbet բուքմեյքերական ընկերությունը թույլ է տալիս օգտատերերին գումար մուտքագրել իրենց հաշվին և իրենց հաշվից հանել իրենց շահումները՝ օգտվելով հանրաճանաչ վճարման եղանակներից: Ընկերությունն առաջարկում է օգտվել ավելի քան 15 գործիքներից: Դրանք են վճարային քարտեր, բանկային փոխանցումներ, էլեկտրոնային դրամապանակներ, ինքնասպասարկման տերմինալներ և գործընկեր սրահներ: Գրասենյակը գործարքների համար միջնորդավճարներ չի գանձում և դրանք իրականացնում է սահմանված կանոնակարգի շրջանակներում (ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է «Վճարումներ» բաժնում):