Ladbrokes

Ladbrokes ակնարկ բուքմեյքերի մասին

Ընդհանուր տեղեկատվություն Ladbrokesի մասին

Ladbrokes բուքմեյքերը աշխարհում խաղադրույքային ամենահին օպերատորներից մեկն է: Գրասենյակն իր ծառայություններն սկսել է առաջարկել 1886 թվականից, երբ Բրիտանիայում բացվեց խաղադրույք ընդունելու առաջին կետը: 100 և ավելի տարիների ընթացքում ընկերությունը տեղի բուքմեյքերից դարձել է միջազգային գրասենյակ: Բուքմեյքերի կայքը, որն ստեղծվել է 2000 թվականին, պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրների խաղասերների կողմից: Հիմանականում, խոսքը վերաբերվում է Եվրոպայի անգլիալեզու լսարանին: Բայց, հարթակի մուտքը արգելափակված չէ այլ պետությունների խաղադրույք կատարողների և խաղամոլների համար:

Չնայած նրան, որ բուքմեյքերական գրասենյակը սպասարկում է խաղացողների տարբեր երկրներից, կայքը հասանելի է միայն անգլերենով: Սա կարող է առաջացնել լուրջ խնդիրներ այն օգտատերերի համար, որոնք չգիտեն անգլերեն: Ladbrokes բուքմեյքերի   ուժեղ և թույլ կողմերի մասին կպատմենք այս ակնարկում:

Ladbrokes բուքմեյքերի լիցենզիաները

Entain plc ընկերությունը, որին պատկանում է ապրանքանիշը, աշխատանքի թույլտվություն է ստացել 6 գրանցողներից: Ladbrokes բուքմեյքերը կարող է իր ծառայությունները օրինական ներկայացնել Միացյալ Թագավորությունում, Դանիայում, Բելգիայում, Իսպանիայում և Ավստրալիայում: Բացի այդ, գրասենյակն ստացել է միջազգային լիցենզիա Ջիբլարթարից: Այն գրասենյակին թույլ է տալիս սպասարկել աշխարհի տարբեր երկրների խաղացողներին:

Աշխատանքի թույլտվությունների այդքան մեծ թիվը ապացուցում է Ladbrokes բուքմեյքերական գրասենյակի հուսալի օպերատոր լինելը սպորտային խաղադրույքների և մոլախաղերի համար: Ընկերությունը հոգ է տանում իր օգտատերերի մասին: Դրա համար խաղացողների ակնարկները հիմանկանում դրական են: Բուքմեյքերըն անում է ամեն ինչ, որպեսզի խաղադրույք կատարողներն իրենց բոլոր հարցերը լուծեն առանց դատարան դիմելու: Այսպիսով քննադատական ակնարկների թիվը բավականին քիչ է:

Ladbrokes բուքմեյքերական գրասենյակի կայքի առանձնահատկությունները

Ladbrokes բուքմեյքերը օգտատերերին առաջարկում է բավականին լավ կայք, որն ունի հրաշալի դիզայն և բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները սպորտային և տարբեր մոլախաղային  խաղադրույքներ կատարելու համար: Սրա շնորհիվ կայքը կարող են գնահատել ինչպես նորեկները, այնպես էլ փորձառու խաղասերները:

Առանձնացնենք հարթակի հիմնական առավելությունները.

  • Գույների հաջողված համադրություն։
  • Անիմացիաների և նկարների մինիմալ քանակը, տեքստի ընդգծում։
  • Մենյուի և վիջեթների մի քանի մակարդակների միջև պարզ նավիգացիա։
  • Խաղադրույքներ կատարելու տարբեր մեթոդներ։
  • Մրցախաղերի առցանց դիտում «OnlineTV»  ծառայության միջոցով։
  • Առանձին սենյակներում իրական դիլերների դեմ խաղալու հնարավորություն:

Ladbrokes կայքի թերություններից են.

  • Չհաչմարեցված դիզայնը. էջերի բովանդակությունը չի համապատասխանում հեռախոսների և պլանշետների էկրանների չափերին:
  • Կայքի տարբեր էջերի փոքր տառատեսակը:
  • Հարթակի՝ այլ լեզուներով թարգմանության բացակայությունը:

Սմարթֆոններում հարթակի օգտագործման խնդիրը կարելի է լուծել ներբեռնելով բջջային հավելվածը Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Բայց ծրագիրն օգնում է միայն խաղադրույքների հարցում: Հնարավոր չէ խաղալ սլոթեր, թղթախաղեր և այլ խաղեր: Հետևաբար, խաղամոլները կարող են օգտագործել կայքի միայն  էկրանային տարբերակը:

Նոր օգտատերերի գրանցումը Ladbrokes-ում

Ladbrokes – ում գրանցվելու համար կայքի այցելուն պետք է լրացնի համապատասխան ձևը: Այն հասանելի է դառնում «Join» կոճակին սեղմելուց հետո և ներառում է երեք փուլ: Առաջին քայլով նորեկը պետք է ընտրի բնակության երկիրը, իր հաշվի արժույթը, գրի էլեկտրոնային հասցեն, մուտքի անունը և գաղտնաբառը: Երկրորդ քայլով օգտատերը պետք է նշի սեռը, անունը, ազգանունը և ծննդյան թիվը: Վերջին քայլով նորեկը պետք է նշի փոստի ինդեքսը, հեռախոսահամարը և ընտրի գովազդային տեղեկատվության միջոցը (ոչ պարտադիր դաշտ): «Create My Accout» կոճակին սեղմելով օգտատերն ավտոմատ կերպով համաձայնում է կայքի օգտագործման կանոններին:

Նշենք, որ Ladbrokes հարթակի լիիրավ օգտագործման համար անհրաժեշտ է անցնել հաստատման գործընթացը: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է գտնել օգտահաշվում:

Առավելություններ և թերություններ
  • Ավելի քան 40 սպորտաձև՝ խաղադրույքների համար
  • Ակցիաների մեծ ընտրություն
  • Մոլախաղերի բազմազանություն
  • Բջջային հավելված՝ խաղադրույքների համար
  • Ցածր գործակիցներ
  • Փոքր մեկնարկային բոնուս
  • Կայքը թարգմանված չէ այլ լեզուներով

Ladbrokes – ակցիաներ և բոնուսներ

Ladbrokes բուքմեյքերական գրասենյակի կայքում չկա ակցիաների առաջարկների առանձին բաժին: Հարթակն ստեղծողները որոշել են այդ տեղեկությունը ներկայացնել սպորտի և մոլախաղերի խաղադրույքների համար նախատեսված առանձին էջերում: Ոչ բոլոր օգտատերերը կգնահատեն նման որոշումը, բայց սրանում նույնպես կա լոգիկա: Այս դեպքում խաղացողները անհրաժեշտ բաժնին վերաբերվող ակցիաների առաջարկները փնտրելու կարիք չունեն:

Ladbrokes բուքմեյքերը օգտատերերին չի առաջարկում մեկնարկային բոնուս սպորտային կանխավճարների համար: Բայց, սրան կարող է փոխարինել պարգևատրումն առաջին խաղադրույքի համար (5 եվրո* հիմնական հաշվին և 20 եվրո* անվճար խաղադրույքի տեսքով), ինչպես նաև ակցիաների լայն առաջարկը հիմնական օգտատերերի համար, որը ներառում է 40+ պարգևատրում: Դրանցից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Ճիշտ հաշվով 3 հաջող խաղադրույքի դեպքում օգտատերը ստանում է 100 եվրո*  պարգևատրում:
  • Ամենօրյա անվճար պտույտներ:
  • 25 եվրո* բոնուս բուքմեյքերի առաջարկում հայտնված նոր խաղի խաղադրույքի համար:

*Կամ համապատասխան գումար այլ արտարժույթով:

Սպորտային խաղադրույքներ և խաղեր Ladbrokes-ում

Ladbrokes բուքմեյքերական գրասենյակի կայքում մեկ ամսվա ընթացքում հասանելի են սպորտային և կիբերսպորտային ավելի քան 3 հազար իրադարձություններ, և 5 հազար մոլախաղեր: Սրանց թիվն անընդհատ ավելանում է խաղային նոր օպերատորներ ավելացնելու հաշվին: Ինչպես նաև, գրասենյակը փորձում է նոր առաջնություններից իրադարձություններ ներկայացնել խաղադրույքներ կատարելու համար: Դրա համար մշտական օգտատերերը կգնահատեն բուքմեյքերի առաջարկն ու միշտ կկարողանան գտնել խաղադրույքների կամ խաղերի նոր տեսակներ:

«Sports» էջում կան ավելի քան 40 սպորտաձևեր նախախաղային խաղադրույքներ կատարելու համար: Այս ցուցանիշով գրասենյակը գերազանցում է իր մրցակիցներին: Այստեղ խաղադրույք կատարողները կարող են գտնել նաև իրադարձություններ համակարգչային խաղերի, ընտրությունների, հեռուստատեսային շոուների, եղանակային երևույթների համար, և այլն: Ինչպես արդեն նշել ենք, խաղադրույք կատարողն ունի իրադարձության ընթացքին հետևելու հնարավորություն TV ծառայության միջոցով:

Քանի որ մոլախաղերի առաջարկը բավականին մեծ է, հարթակն ստեղծողները դրանք առանձնացրել են տարբեր բաժիններում: Սլոթերը, թղթախաղերը, ռուլետկան, խաղարկությունները, բինգոն, սեղանի խաղերը ներկայացված են «Gaming», «Live Casino», «Game Shows», «Bingo» և «Poker» էջերում: Բացի համակարգչի դեմ խաղալու հնարավորությունից, բուքմեյքերը տրամադրում է սենյակներ այլ խաղամոլների հետ կամ դիլերների դեմ խաղալու համար: Ժամանցի նման ֆորմատը մեծ հետաքրքրություն է վայելում օգտատերերի շրջանում: Դրա համար Ladbrokes բուքմեյքերական գրասենյակը ակտիվորեն զարգացնում է կենդանի խաղերի առաջարկը:

Գրասենյակի առաջարկի դետալներին կարելի է ծանոթանալ ladbrokes.com կայքում:

Ladbrokes – կանխավճար և կանխիկացում

Վճարումներ կատարելու հասանելի մեթոդների մասին տեղեկություն ստանալու համար պետք է մուտք գործել օգտահաշիվ: Այնտեղ կգտնեք տեղեկություն կանխավճար և կանխիկացում կատարելու, դրանցից յուրաքանչյուրի սահմանափակումների և փոխանցման ժամկետների մասին:

Ակնարկը գրելու պահին օգտատերերը կարող էին վճարումներ կատարել բանկային փոխանցումների միջոցով, Visa և Mastercard քարտերով, Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակներով, MuchBetter վճարային համակարգով: Մեծ Բրիտանիայի խաղացողները կարող են օգտվել նաև խաղադրույքների ընդունման կետերից: Ladbrokes բուքմեյքերական գրասենյակը դեռևս չի կիրառում կրիպտոարժույթներ: Հնարավոր է, բուքմեյքերը հետագայում վերանայի իր դիրքորոշումն այս հարցում:

Ladbrokes – աջակցության ծառայություն

Ցանկացած հարցի և դժվարության առաջացման դեպքում օգտատերը օգնության համար կարող է դիմել Ladbrokes-ի սպասարկման կենտրոն: Միայն թե, հարցը էլեկտրոնային նամակով կամ զրուցարանով ուղարկելուց առաջ, կարող եք ծանոթանալ «Help & Contact» էջում գտնվող տեղեկությանը: Այստեղ կգտնեք հայտնի հարցեր տարբեր ուղղությունների վերաբերյալ՝ օգտահաշիվ բացելուց մինչև խաղադրույք կատարել:

Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապ հաստատել միայն օգտահաշիվը հաստատելուց հետո: Հետադարձ կապի ձևը հասանելի է օգտահաշվում, իսկ զրուցարանը՝ հարթակի էջերում: Այս ակնարկի վերնագրում կարող եք գտնել էլեկտրոնային հասցե ձեր հարցերը առանց կայք մուտք գործելու հղելու համար:

Նշենք, որ սպասարկման կենտրոնին պետք է գրել անգլերենով:

Եզրահանգումներ Ladbrokes-ի մասին

Ladbrokes բուքմեյքերական գրասենյակը Մեծ Բրիտանիայի ամենահին և հեղինակավոր գրասենյակներից է: Այն հայտնվել է 19-րդ դարի վերջում, իսկ առցանց սպորտային խաղադրույքներ սկսել է ընդունել 2000 թվականից: Մեծ փորձի, ինչպես նաև Միացյալ Թագավորության և աշխարհի այլ երկրների օգտատերերի վստահության շնորհիվ գրասենյակի ծառայություններից օգտվում են հարյուր հազարավոր խաղադրույք կատարողներ և խաղամոլներ ամբողջ աշխարհից: ԱՊՀ երկրներում բուքմեյքերի կայքը նույնպես հասանելի է:

Նորեկնորը գնահատում են կայքի ֆունկցիոնալությունը, ինչպես նաև բջջային հավելվածը հեռախոսով խաղադրույքներ կատարելու համար: Անհրաժեշտ է նշել նաև սպորտային և կիբերսպորտային իրադարձությունների և մոլախաղերի մեծ թիվը: Ակցիաների սիրահարները նույնպես շատ առաջարկներ կգտնեն բուքմեյքերի կայքում: Բայց հարթակը համապատասխանեցված չէ հեռախոսներով օգտագործման համար (սմարթֆոնով խաղալ չի ստացվի): Բացի այդ, կայքը թարգմանված չէ հայտնի լեզուներով, իսկ աջակցման ծառայությունը հասանելի է միայն օգտահաշվի հաստատումից հետո: Նման տարօրինակ լուծումները բուքմեյքերին զրկում են պոտենցիալ օգտատերերի մեծ թվից, այդ թվում Արևելյան Եվրոպայի երկրների օգտատերերից:

Կարևոր հարցեր Ladbrokes-ի մասին․

✅ Ի՞նչ լիցենզիաներ ունի Ladbrokes-ը։

Ladbrokers բուքմեյքերական գրասենյակը աշխատելու թույլտվություն է ստացել 6 երկրներում։ Դրանք են՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Բելգիան, Իսպանիան, Ավստրալիան (Թասմանիայի գրանցող մարմնի կողմից) և Ջիբրալթարը։ Առաջին հինգը ազգային լիցենզիաներ են, իսկ վեցերորդը՝ միջազգային։ Ջիբրալթարի մոլախաղերի մարմնի կողմից ստացած լիցենզիայի շնորհիվ Ուկրաինայի, Բելառուսի և Արևելյան Եվրոպայի այլ երկրների օգտատերերը կարող են օրինական կերպով օգտվել գրասենյակի ծառայություններից:

💵 Գրանցման ի՞նչ բոնուս է տրամադրում Ladbrokes-ը։

Ladbrokes բուքմեյքերական ընկերության կայքը սպորտասերներին ներկայացնում է փոքր մեկնարկային բոնուս և հետաքրքիր պարգև խաղատան համար: Սպորտային խաղադրույքների համար օգտատերը ստանում է 5 եվրո* իր հաշվին և ևս 20 եվրո* անվճար խաղադրույքի համար։ Խաղատանը դուք կարող եք անմիջապես ստանալ 100 եվրո* և 50 անվճար պտույտ: Լրացուցիչ մանրամասները հասանելի են ակցիաների էջերում:
*Կամ համարժեք գումար՝ տեղական արժույթով:

📱 Կա՞ արդյոք Ladbrokes բջջային հավելված։

Ladbrokes պորտալի մշակողները օգտատերերի համար ստեղծել են հավելվածներ Android-ի և iOS-ի համար։ Հեղինակավոր ազգային լիցենզիաների առկայության շնորհիվ խաղադրույք կատարողները կարող են ավտոմատ կերպով տեղադրել ծրագիրը՝ ներբեռնելով դրանք պաշտոնական շուկաներից: Հավելվածները կրկնում են կայքի ֆունկցիոնալությունը։ Հավելվածով կարելի է խաղադրույքներ կատարել հեռախոսներից և պլանշետներից։ Խաղերի համար անհրաժեշտ է օգտվել պորտալի աշխատասեղանի տարբերակից:

💳 Ի՞նչ վճարային եղանակներ է առաջարկում Ladbrokes-ը։

Ladbrokes բուքմեյքերական ընկերությունն օգտատերերին առաջարկում է փոխանցումներ կատարել բանկերի միջոցով, օգտվել Visa և Mastercard քարտերից, Skrill և Neteller էլեկտրոնային դրամապանակներից և MuchBetter վճարային համակարգից: Յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասները կարելի է գտնել խաղացողի անձնական էջում:


Ladbrokes FR Ladbrokes Portugal Ladbrokes AR Ladbrokes RU Ladbrokes AL Ladbrokes KZ Ladbrokes MN Ladbrokes UA

Bet

Բոնուս՝ 5 եվրո և 20 անվճար խաղադրույք