Nomini
⏹️ Ընդհանուր տեղեկատվություն Nomini բուքմեյքերական գրասենյակի մասին
Nomini առցանց խաղատան պատմությունն սկսվել է 2019 թվականին, երբ Araxio Development NV ընկերությունը լիցենզիա ստացավ Կյուրասաոյի կողմից: Սա խոսում է այն մասին, որ այս հարթակն ի սկզբանե ստեղծվել է ապրանքանիշը միջազգային շուկայում ներկայացնելու համար: Այդ պատճառով այս հարթակը հասանելի է 16 լեզուներով, չհաշված անգլերենը, որը հիմանական լեզուն է: Եթե նայենք բուքմեյքերի գործունեության աշխարհագրությանը, կտեսնենք, որ շեշտը դրված է Եվրոպայի, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև Հարավային Ասիայի խաղասերների վրա: Կան նաև երկրներ, որտեղից ժամանակավորապես օգտատերեր չեն ընդունվում: Դրանց թվում են, օրինակ, ՈՒկրաինան և Բելառուսը:
Քանի որ Nomini բուքմեյքերական գրասենյակը մեծ չէ, ԱՊՀ երկրների խաղացողները քիչ բան գիտեն նրա մասին: Մենք որոշել ենք շտկել իրավիճակն ու ներկայացնել բուքմեյքերի հիմնական թերություններն ու առավելությունները: Հույսով ենք, որ այս տեղեկությունը կօգնի գնահատել գրասենյակի գործունեությունը նախքան կայքում գրանցվելը:
🆗 Nomini առցանց խաղատան լիցենզիան
nomini.com խաղային հարթակն սկսել է օգտատերեր ընդունել 2019 թվականից: Nomini առցանց բուքմեյքերի մեկնարկի համար Antillephone NV-ից ստացվել է №8048/JAZ2016-064 լիցենզիան: Փորձառու խաղացողները հասկանում են, որ խոսքը գնում է Կյուրասաոյի մասին: Նորեկների համար կնշենք, որ խոսքը միջազգային լիցենզիայի մասին է, որը գործում է խաղադրույքային շուկայում:
Չնայած նրան, որ լիցենզիան թույլ է տալիս բուքմեյքերական գրասենյակին սպասարկել խաղասերների տարբեր պետություններից, ոչ բոլորը կարող են խաղալ հարթակում: Nomini բուքմեյքերական գրասենյակը հասանելի չէ 30 երկրներում: Մի քանի պետություններում հասանելի չէ հենց գրասենյակի նախաձեռնությամբ: Նման դեպքում VPN ծառայությունների կիրառումը չի օգնի արգելափակումը շրջանցելու համար, քանի որ փաստաթղթերի ստուգման ժամանակ օգտահաշիվը չի հաստատվի:
🖥️ Nomini բուքմեյքերական գրասենյակի կայքը
Սկզբում Nomini հարթակն ստեղծվել է բացառապես մոլախաղերի համար: Դրա մասին են վկայում անսովոր դիզայնը (վառ գույներ, հետաքրքիր գրաֆիկական տարրեր և անիմացիաներ), գլխավոր էջը, ինչպես նաև կատեգորիաների հերթականությունը մենյուում: Հետո օպերատորը որոշել է ընդլայնել տեսականին: Այդ պատճառով էլ կայքում հայտնվել է սպորտային խաղադրույքներ կատարելու հնարավորություն, այդ թվում, իրական ժամանակում ռեժիմով: Միայն թե դիզայնը չի փոխվել, ինչի հետևանքով շատ նորեկներ մտածում են, որ Nomini-ն բացառապես խաղային հարթակ է:
Կայքում հիմնական շեշտը դրված է մոլախաղերի վրա: Սլոթեր, թղթախաղեր, ռուլետկա և այլ խաղեր կարելի է գտնել առաջին էջում (որտեղ տեղադրված են յուրաքանչյուր կատեգորիայի լավագույն առաջարկները), գլխավոր մենյուում և ստորագրի մենյուում: Սպորտային խաղադրույքները երկրորդական ուղղություն են: Այդ պատճառով դրանք կորել են բազմաթիվ մոլախաղերի թվում: Սպորտային իրադարձություններին կարելի է անցնել մենյուի և գլխավոր էջի բաժիններում (կա սպորտային իրադարձությունների բաժին):
Բուքմեյքերի կայքը համապատասխանեցված է բջջային հեռախոսների և պլանշետների չափերին, և ճշգրիտ աշխատում է բոլոր հայտնի բրաուզերներում: Չկա առանձին հավելված Android կամ iOS օպերացիոն համակարգերի համար: Սա Nomini բուքմեյքերական գրասենյակի թերություններից մեկն է:
✅ Nomini բուքմեյքերական գրասենյակ – օգտատերերի գրանցում
Նորեկները կարող են արագ օգտահաշիվ բացել Nomini կայքում՝ սեղմելով էջի վերևի աջ անկյունում գտնվող համապատասխան կոճակը: Գրանցման ամբողջ գործընթացը կազմված է երեք քայլից.
- Մեկնարկային բոնուսի ընտրություն: Խաղացողի համար հասանելի են պարգևատրման 8 տարբերակներ: Խաղացողը կարող է ընտրել դրանցից մեկը կամ հրաժարվել բոլորից:
- Գրել էլեկտրոնային հասցեն, մուտքի անունը, գաղտնաբառը, հեռախոսահամարը և պրոմոկոդը (առկայության դեպքում): Անհրաժեշտ է ընդունել գրասենյակի բոլոր պայմանները:
- Ներկայացնել անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե և սեռ:
Վերջին քայլն ավարտելուց հետո խաղացողը մուտք կգործի իր օգտահաշիվ: Էլեկտրոնային հասցեով հաստատում չի պահանջվում ի տարբերություն փաստաթղթերի՝ անձնագրի պատճեն, նկար անձնագրի հետ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն փաստին, որ օգտատերը չի կարող կանխավճար կատարել և սկսել օգտվել Nomini բուքմեյքերական գրասենյակի ծառայություններից առանց օգտահաշվի հաստատման:
Առավելություններ և թերություններ
- Ավելի քան 2 հազար սպորտային իրադարձություն
- 5000+ ազարտային խաղեր
- Օգտատերերի սպասարկման ծառայություն 24/7
- 8 ողջույնի բոնուս՝ ըստ ընտրության
- Բուքմեյքերը չի աշխատում ԱՊՀ երկրների խաղասերների հետ
- Բջջային հավելվածի բացակայություն
- Վճարման եղանակների փոքր ընտրություն
🎁 Nomini բուքմեյքերական գրասենյակ — ակցիաներ և բոնուսներ
Օգտատերերը, որոնց համար ակցիաների և բոնուսների առկայությունը կարևոր հանգամանք է բուքմեյքեր ընտրելուց, բարձր են գնահատում Nomini բուքմեյքերական գրասենյակը: Կայքում կա «Promotions» բաժին, որտեղ խաղացողները կգտնեն խաղադրույքների և մոլախաղերի ավելի քան քսան առաջարկ: Միայն թե, կայքի աշխատակիցները հաշվի չեն առել ֆիլտրը, որը կարող էր առանձնացնել այդ առաջարկները, իսկ դա դժվարեցնում է անհրաժեշտ բոնուսը գտնելու գործընթացը:
Ինչպես արդեն նշել ենք, խաղասերներին հասանելի է մեկնարկային բոնուսի միանգամից 8 տարբերակ: Բայց կարելի է ընտրել միայն մեկ տարբերակ: Դա կարող է լինել 100% բոնուս առաջին կանխավճարի դեպքում, ողջույնի փաթեթ խաղատանը՝ 1000 եվրոյից*, 15% քեշբեք խաղատանը, անվճար պտույտներ 1 եվրոյով*, և այլն: Յուրաքանչյուր առաջարկ ունի ստանալու և խաղարկելու իր կանոնները: Խորհուրդ ենք տալիս դրանց ծանոթանալ կայքում գրանցվելուց առաջ:
Մեկնարկային բոնուսների մեծ շարքից բացի, խաղացողները կարող են ստանալ պարգևատրում մինչև 9000 եվրո* սլոթերում պտույտների համար, քեշբեք սպորտային խաղադրույքներում մինչև 500 եվրո*, և այլն: Բոլոր ակցիաներին կարելի է ծանոթանալ «Promotions» էջում:
*Կամ համապատասխան գումար այլ արտարժույթով:
🔽 Սպորտային խաղադրույքներ և խաղեր Nomini-ի կայքում
Չնայած նրան, որ սպորտային խաղադրույքները Nomini գրասենյակի համար նոր ուղղություն են, բուքմեյքերի կայքում առկա է սպորտի և լիգաների խաղադրույքների լայն ընտրություն: Ակնարկը գրելու պահին բոլոր իրադարձությունների ընդհանուր թիվը հասնում էր 2 հազարի: Գերակշռում են ֆուտբոլի, բասկետբոլի, և թենիսի մրցախաղերը: Այլ սպորտաձևերի դեպքում պատկերը մեծ չէ: Այնուամենայնիվ, բուքմեյքերն անընդհատ աշխատում է ընդլայնել իր առաջարկները:
Բոլոր սպորտային և կիբերսպորտային մրցախաղերը կարելի է գտնել «Sportsbook» և «Live Betting» բաժիններում: Առաջինում խաղասերները կարող են կատարել նախախաղային խաղադրույքներ, իսկ երկրորդում՝ կենդանի խաղադրույքներ: Բուքմեյքերը նաև հնարավորություն է տալիս դիտել մրցախաղերը «Live TV» — ի միջոցով: Կա նաև խաղի ընթացքում խաղադրույքը վերահսկելու հնարավորություն: Անհրաժեշտ է առանձնացնել «Virtual» էջը, որտեղ կարելի է խաղադրույքներ կատարել վիրտուալ սպորտային մրցախաղերի վրա, որոնք անց են կացվում արհեստական բանականությամբ կառավարվող թիմերի միջև:
Բուքմեյքերական գրասենյակի ամենամեծ բաժինը մոլախաղերի բաժինն է: Կայքում կան ավելի քան 5000 սլոթեր, թղթախաղեր, ռուլետկաներ, ջեքփոթեր, և այլ խաղեր: Բոլորը կարող եք գտնել «Games» բաժնում և համապատասխան «Slots», «Live Casino», «Jackpots» և այլ ենթաբաժիններում:
💳 Վճարման մեթոդները Nomini-ում
Nomini բուքմեյքերական ընկերությունը չի առանձնանում վճարման տարբերակների մեծ ընտրությամբ: Բայց, վճարման և կանխիկացման բոլոր հիմնական տարբերակները հասանելի են: Վճարման հասանելի մեթոդների ցանկն ունի այս տեսքը.
- Mastercard и Visa բանկային քարտեր,
- Բանկային փոխանցումներ,
- Էլեկտրոնային դրամապանակներ (Skrill և Neteller),
- Վճարային համակարգ ecoPayz,
- Կրիպտոարժույթներ Litecoin, Bitcoin, Ethereum, և այլն:
Բուքմեյքերը գործընթացի համար միջնորդավճար չի վերցնում և վճարումներ կատարում է 24/7 ռեժիմով: Վճարման մինիմալ գումարը կազմում է 1 եվրո կամ դրան համարժեք գումար այլ արտարժույթով: Փոխանցման մաքսիմալ չափի և վճարման ակտուալ մեթոդների մասին կարելի է կարդալ անձնական էջում, «Վճարումներ» բաժնում:
📞 Nomini բուքմեյքերական գրասենյակ. օգտատերերի աջակցության ծառայություն
Հարցերի դեպքում խաղասերները կարող են բազային ինֆորմացիա գտնել «FAQ» բաժնում: Բայց, այստեղ ներկայացված են միայն բազային հարցերի պատասխանները: Օգնություն ստանալու համար խաղադրույք կատարողը պետք է դիմի սպասարկման կենտրոնի մասնագետներին: Այս դեպքում պետք է անցնել «Contact Us» բաժին և ընտրել կապ հաստատելու անհրաժեշտ տարբերակը:
Ներկա պահին Nomini բուքմեյքերական գրասենյակը առաջարկում է հաղորդակցման միայն երկու տարբերակ: Օգտատերերը կարող են գրել էլեկտրոնային նամակ (պատասխան ստանալու միջին տևողությունը 45 րոպե է) կամ օգտվել զրուցարանից: Վերջինս աշխատում է 24/7, իսկ պատասխանը գալիս է 5 րոպեի ընթացքում: Դրա համար խորհուրդ ենք տալիս օգտվել այս տարբերակից սպասարկման կենտրոնի հետ արագ կապ հաստատելու համար:
Հաղորդակցման համար խաղադրույք կատարողները կարող են ընտրել իրենց մայրենի լեզուն: Բայց, անգլերենի իմացությունը թույլ է տալիս արագ ստանալ անհրաժեշտ պատասխանը, քանի որ անգլիալեզու օպերատորների թիվն ավելի շատ է:
✳️ Եզրահանգումներ Nomini բուքմեյքերական գրասենյակի մասին
Nomini բուքմեյքերը իր առցանց ծառայություններն սկսել է 2019 թվականին: Ընկերությունն ընտրել է միջազգային լիցենզիա և ընդունում է օգտատերեր աշխարհի շատ երկրներից: Կայքը թարգմանված է 16 լեզուներով, հասանելի են արտարժույթի տասնյակ տարբերակներ, իսկ սպասարկումը հասանելի է մայրենի լեզվով: Բուքմեյքերի մյուս առավելություններից են սպորտային և կիբերսպորտային մրցախաղերի մեծ ընտրությունը, մոլախաղերի տարբեր տեսակները, մեծ բոնուսները, շուրջօրյա սպասարկումը, փոխանցումների հնարավորությունը 24/7:
Այնուամենայնիվ, Nomini բուքմեյքերական գրասենյակն ունի մի շարք էական թերություններ: Առաջինը, բուքմեյքերի ծառայություններից չեն կարող օգտվել խաղասերներ հետխորհրդային երկրներից (Ուկրաինա, Բելառուս և այլն): Երկրորդ՝ հասանելի են վճարումներ կատարելու քիչ մեթոդներ: Երրորդ՝ չկա բջջային հավելված սմարթֆոնների համար: Մնացած դեպքերում բուքմեյքերը հետաքրքիր է ինչպես նոր, այնպես էլ փորձառու խաղասերների համար:
⁉️ Հաճախ տրվող հարցեր Nomini-ի մասին․
✅ Ի՞նչ լիցենզիա ունի Nomini-ն։
Nomini առցանց բուքմեյքերական գրասենյակը աշխատանքի համար օգտագործում է թիվ 8048/JAZ լիցենզիան: Ընկերությունը լիցենզիան ստացել է Կյուրասաոյի խաղերի գրանցման մարմնի կողմից։ Լիցենզիան թույլ է տալիս ընկերությանը օրինական կերպով ընդունել խաղացողներ ամբողջ աշխարհից: Այնուամենայնիվ, ընկերությունը սահմանափակում է իր աշխատանքը մի շարք երկրներում՝ տեղական շուկաների նկատմամբ հետաքրքրություն չունենալու պատճառով։
💵 Գրանցման ի՞նչ չափի բոնուս է տրամադրում Nomini-ն։
Այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Պարգևատրումը կարող է լինել 100 եվրոյից (կամ համարժեք) մինչև 25% քեշբեքի տեսքով մոլախաղերում: Nomini բուքմեյքերական գրասենյակը խաղացողներին տրամադրում է 8 բոնուս, որոնցից կարելի է ընտրել մեկը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և թույլ է տալիս լավ մեկնարկային դիրքեր ստանալ սպորտային խաղադրույքների և մոլախաղերի աշխարհում: Բոնուսներին կարող եք ծանոթանալ «Promotions» էջում։
📱 Կա՞ արդյոք Nomini բջջային հավելված։
Ցավոք, բուքմեյքերական ընկերությունը չի տրամադրում բջջային հավելվածը։ Համացանցում կարելի է գտնել Android-ի և iOS-ի համար նախատեսված կեղծ ծրագրեր, որոնք չեն ստեղծվել բուքմեյքերական գրասենյակի մշակողների կողմից։ Հեռախոսում նման ծրագրաշարի օգտագործումը կարող է վտանգավոր լինել անձնական տվյալների և դրամական միջոցների համար: Սմարթֆոններով ընկերության ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է օգտվել կայքի բջջային տարբերակից:
💳 Քանի՞ վճարային եղանակ է հասանելի Nomini-ում։
Nomini կայքը առաջարկում է օգտվել վճարման բոլոր հիմնական եղանակներից՝ բանկային փոխանցումից մինչև կրիպտոարժույթներ: Սակայն վճարային ծառայությունների ընտրությունը մեծ չէ՝ 10+։ Դա պայմանավորված է նրանով, որ բուքմեյքերական ընկերությունը շուկայում բավականին երիտասարդ է և սահմանափակ թվով երկրներում է աշխատում: Հարկ է նշել, որ տարբեր երկրներում աջակցվում են վճարային տարբեր ծառայություններ: